Սանտի Կասոռլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սանտի Կասոռլա
Santi Cazorla, 2012-08-18.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սանտյագո Կասոռլա Գոնսալես
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1984 (33 տարեկան)
Ծննդավայր Լիաներա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 168 սմ
Քաշ 66 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Արսենալ
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2006 Իսպանիա Վիլյառեալ ՖԱ 54 (2)
2002-204 Իսպանիա Վիլյառեալ ՖԱ B (վարձ.) 40 (4)
2006-2007 Իսպանիա Ռեկռիատիվո 64 (5)
2007-2011 Իսպանիա Վիլյառեալ ՖԱ 110 (18)
2011-2012 Իսպանիա Մալագա 38 (9)
2012-մ.հ Անգլիա Արսենալ 129 (25)
Ազգային հավաքական
2004-2006 Իսպանիա Իսպանիա մ.20 7 (0)
2008-մ.հ Իսպանիա Իսպանիա 69 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սանտյագո "Սանտի" Կասոռլա Գոնսալես (իսպ.՝ Santiago "Santi" Cazorla González, դեկտեմբերի 13, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:13|2|0}})[1], Q987679?, Q23013344?, Llanera, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ձախ կիսապաշտպան, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Արսենալի խաղացող, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2008 և 2012 թվականների չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտին սկսել է խաղալ ֆուտբոլ Լիաներական Օվիեդո ակումբի ակադեմիայում։

Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանում նա հայտվում է Վիլյառեալ ՖԱ ում, որտեղ սկզբում խաղաց Վիլյառեալ ՖԱ B-ում։ 2003 թվականի նոյեմբերի 30-ին Կասոռլան նշեց իր նորամուտը Դեպորտիվոյի դեմ խաղում։ 2004/05 մրցաշրջանում նա արդեն հիմնական կազմի խաղացող էր և արդեն 2005 թվականին Սանտին առաջին անգամ խաղաց Չեմպիոնների Լիգայում, որտեղ Վիլյառեալ ՖԱ ը հասավ մինչև կիսաեզրափակիչ։

Ռեկռիատիվո[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսի 7-ին Կասոռլան տեղափոխվեց Ռեկրիատիվո 600 հազար եվրոյի դիմաց, ստորագրոլով 4 տարվա պայմանագիր։ Վիլյառեալ ՖԱ ը պահեց հնարավորություն ձեռք բերելու ֆուտբոլիստին հետագայում 1.3 մլն. եվրոյով։ Օգոստոսի 27-ին Սանտին նորամուտը նշեց Ռեկռիատիվոյի կազմում։ Կասոռլան անցկացրեց շատ լավ մրցաշրջան և առաջնության ավարտին նվաճեց տարվա լավագույն ֆուտբոլիստ Իսպանիայում «Don Balon» տարբերակով։ Սանտիի օգնությամբ թիմը ավարտեց մրցաշրջան 8-րդ հորիզոնականում։

Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկռիատիվոյի կազմում իրեն լավ դրսևորելով, Սանտիի կարիքը զգաց Վիլյառեալ ՖԱ ը։ Վերադարձից հետո առաջին մրցաշրջանում Կասոռլայի և թիմային խաղի արդյունքը մրցաշջանում 2-րդ հորիզոնականում ավարտելն էր։

2008 թվականի սեպտեմբերի 26-ին Կասոռլան հայտարարեց, որ իրենով հետաքրքրված է Մադրիդի Ռեալը, բայց նա չուզեց տեղափոխվել այնտեղ. «Ֆուտբոլում կան շատ ավելի ուրիշ բաներ քան խաղալ Ռեալում։ Չկան կասկածներ, որ Ռեալը բարձրակարգ ակումբ է, բայց ես ինձ Վիլյառեալում զգում եմ շատ լավ։ Ես երիտասարդ եմ և այստեղ ես կարող եմ զարգանալ, որպես խաղացող »:

2009 թվականի ապրիլին Սանտին ստանում է վնասվածք Ալմերիայի դեմ խաղում։ Նախնական արդյունքներով նա պետք է չխաղար կես տարի, բայց վերականգնումը ընթացավ ավելի արագ։

  1. Transfermarkt — 2000.