Մանու Տրիգերոս
Տրիգերոսը Վիլյառեալի կազմում 2012 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Manuel Trigueros Muñoz | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
2007-2008 |
![]() | ||
2008-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2010 |
![]() | 10 | (1) |
2010-2011 |
![]() | 36 | (6) |
2011-2012 |
![]() | 26 | (3) |
2012-ներկա |
![]() | 232 | (16) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մանու Տրիգերոս (իսպ.՝ Manu Trigueros, հոկտեմբերի 17, 1991[1][2], Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վիլյառեալի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրիգերոսը հանդես է եկել Տալավերայի, Բարսելոնայի և Ռեալ Մուրսիայի ակադեմիաներում։ 2010 թվականի հունիսին նա միացավ Վիլյառեալի երիտասարդական թիմին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Տրիգերոսը նշեց 2012 թվականի օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեալ Մադրիդ Կաստիլիայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 3-ին՝ Նումանսիայի դեմ խաղում[5]։ 2013 թվականի ապրիլի 14-ին իսպանացին գոլ խփեց Ռեալ Մուրսիայի դեմ հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[6]։ 2012-13 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[7], իսկ Վիլյառեալը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սեգունդա Դիվիզիոնում՝ վերադառնալով Լա Լիգա[8][9]։
Իր դեբյուտը Լա Լիգայում Տրիգերոսը նշեց 2013 թվականի օգոստոսի 19-ին՝ փոխարինման մտնելով Ալմերիայի դեմ խաղում[10]։ Իսպանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 3-ին՝ Օսասունայի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում իսպանացին անցկացրեց օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Աստանայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[12]։ 2015 թվականի փետրվարի 11-ին նա գոլ խփեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Վիլյառեալը պարտվեց 3-1 հաշվով[13][14]։ 2014-15 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[15]։
2015 թվականի սեպտեմբերի 13-ին Տրիգերոսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գրանադայի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 17-ին՝ Իսպանիայի գավաթի Հուեսկայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և անցնել մյուս փուլ[17]։ 2016 թվականի հունվարի 23-ին իսպանացին գոլ խփեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[18]։ 2015-16 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[19], իսկ Վիլյառեալը հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[20], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[21][22]։
2016 թվականի հոկտեմբերի 16-ին Տրիգերոսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սելտա Վիգոյի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 10-ին իսպանացին երկարաձգեց իր պայմանագիրը Վիլյառեալի հետ մինչև 2022 թվականը[24][25][26]։ Դեկտեմբերի 8-ին Տրիգերոսը գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[27][28]։ 2016-17 մրցաշրջանում նա ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում[29][30]։ Թիմի ավագի թևկապով Տրիգերոսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում[31]։ Դեկտեմբերի 23-ին իսպանացին հեռացվեց խաղադաշտից Վալենսիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[32]։ 2017-18 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 44 հանդիպում[33]՝ դառնալով 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Վիլյառեալի տարվա լավագույն ֆուտբոլիստ[34]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[35]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիլյառեալ B | 2010–11 | Սեգունդա Դիվիզիոն | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2011–12 | 25 | 3 | 25 | 3 | ||||||||
Ընդհանուր | 26 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 3 | ||
Վիլյառեալ | 2012–13 | Սեգունդա Դիվիզիոն | 36 | 3 | 1 | 0 | — | — | 37 | 3 | ||
2013–14 | Լա Լիգա | 35 | 2 | 3 | 0 | 38 | 2 | |||||
2014–15 | 33 | 1 | 7 | 2 | 10 | 0 | 50 | 3 | ||||
2015–16 | 31 | 2 | 2 | 1 | 12 | 0 | 45 | 3 | ||||
2016–17 | 37 | 5 | 3 | 1 | 5 | 1 | 45 | 7 | ||||
2017–18 | 34 | 3 | 3 | 0 | 7 | 1 | 44 | 4 | ||||
2018–19 | 24 | 0 | 3 | 0 | 7 | 0 | 34 | 0 | ||||
2019–20 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||||
Ընդհանուր | 232 | 16 | 22 | 4 | 41 | 2 | 0 | 0 | 295 | 22 | ||
Կարիերայի ընդհանուր | 258 | 19 | 22 | 4 | 41 | 2 | 0 | 0 | 321 | 25 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Լա Լիգայի խորհրդանշական հավաքական. 2016–17[29]
- Վիլյառեալի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2017–18[34]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Spain - Manu Trigueros - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal CF - Real Madrid Castilla, Aug 17, 2012 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «CD Numancia - Villarreal CF, Nov 3, 2012 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Real Murcia CF - Villarreal CF, Apr 14, 2013 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal promoted back to the top division in Spain»։ www.bbc.com։ Վերցված է 2009-09-10
- ↑ «Villarreal promoted back to the La Liga»։ www.sportskeeda.com (en-us)։ 2013-06-09։ Վերցված է 2019-09-10
- ↑ «UD Almería - Villarreal CF, Aug 19, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal CF - CA Osasuna, Feb 3, 2014 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «FC Astana - Villarreal CF, Aug 21, 2014 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «FC Barcelona - Villarreal CF, Feb 11, 2015 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ Sharma Rik (2015-02-12)։ «Unselfish Lionel Messi Inspires Barcelona to Copa Del Rey Win over Villarreal»։ bleacherreport.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Granada CF - Villarreal CF, Sep 13, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal CF - SD Huesca, Dec 17, 2015 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «RCD Espanyol Barcelona - Villarreal CF, Jan 23, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ Magowan Alistair։ «Jurgen Klopp remains on course for silverware in his first season in charge after Liverpool beat Villarreal to reach the Europa League final.»։ www.bbc.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal CF - Liverpool FC, Apr 28, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Liverpool FC - Villarreal CF, May 5, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal CF - Celta de Vigo, Oct 16, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ Dodson Allen։ «Manu Trigueros extends his contract until 2022»։ www.villarrealusa.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ «OFFICIAL - VILLARREAL sign Manu TRIGUEROS on a new contract»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Manu Trigueros extends contract with Villarreal until 2022»։ PapsonSports - Football, Hockey, Cycling & More Plus Latest Transfer News (en-US)։ 2016-11-10։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-02-ին։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal CF - FCSB, Dec 8, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ AS Diario (2016-12-08)։ «Europa League | Villarreal win thanks to Sansone and late Trigueros 'golazo'»։ AS.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-04-ին։ Վերցված է 2019-09-12
- ↑ 29,0 29,1 «UEFA Announce La Liga Team Of The Season, Snub Neymar»։ South African soccer news։ Վերցված է 2019-09-12
- ↑ AS Diario (2017-05-22)։ «Once ideal de LaLiga para UEFA: 4 del Madrid, 3 del Barça...»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Villarreal CF - Real Betis Balompié, Sep 10, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Valencia CF - Villarreal CF, Dec 23, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-12
- ↑ 34,0 34,1 Segovia Fran։ «Web oficial del Villarreal CF - Trigueros is this season’s Five Star Player»։ Web oficial del Villarreal CF (es-es)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Trigueros»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մանու Տրիգերոս Վիքիպահեստում |
---|
- Տրիգերոսի պաշտոնական Տվիտերի էջը
- Տրիգերոսը transfermarkt-ում
- Տրիգերոսը soccerbase.com-ում
- Տրիգերոսը WhoScored.com կայքում
- Տրիգերոսը Վիլյառեալի պաշտոնական կայքում Archived 2021-03-01 at the Wayback Machine.
- Տրիգերոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|