Տակումա Ասանո
Տակումա Ասանո ճապ.` 浅野拓磨 | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||
| Ամբողջական անուն | Տակումա Ասանո | |||||||||||
| Ազգությունը | ճապոնացի | |||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 10, 1994[1] (31 տարեկան) | |||||||||||
| Ծննդավայր | Կոմոնո, Ճապոնիա | |||||||||||
| Հասակ | 174 սմ | |||||||||||
| Քաշ | 67 կգ | |||||||||||
| Դիրք | հարձակվող | |||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
| Ներկա ակումբ |
| |||||||||||
| Համար | 11 | |||||||||||
|
| ||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
|
| ||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | ||||||||||||
Տակումա Ասանո (ճապ.` 浅野拓磨, նոյեմբերի 10, 1994[1], Կոմոնո, Mie district), ճապոնացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Շտուտգարտ»-ի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սանֆրեցե Հիրոսիմա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասանոն «Սանֆրեցե Հիրոսիմա»-ին միացել է 2013 թվականի հունվարին` 18 տարեկան հասակում։ Թիմի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 14-ին` «Կավասակի Ֆրոնտելե»-ի դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին[2]։
Նա օգնել է իր թիմին դառնալ Ճապոնիայի առաջնության 2015 թվականի չեմպիոն։ Առաջնության շրջանակներում նա մասնակցել է 34 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ։
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 3-ին Տակումա Ասանոն տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Արսենալ»[3]։
«Շտուտգարտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 26-ին Ասանոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»[4]։ Նա թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2017 թվականի ապրիլի 9-ին[5]։
2017 թվականի հունիսի 22-ին գերմանական ակումբը երկարաձգել է վարձակալության ժամկետը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայի ազգային հավաքական Տակումա Ասանոն առաջին անգամ հրավիրվել է 2015 թվականի մայիսին։ Հավաքականի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2015 թվականի օգոստոսի 2-ին` Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ խաղում։
2016 թվականի հունիսի 3-ին` Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում Ասանոն խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում[6]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
| Սանֆրեցե Հիրոսիմա | 2013 | J1 | 1 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
| 2014 | 11 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 1 | 1 | 20 | 1 | ||
| 2015 | 34 | 9 | 5 | 4 | 5 | 4 | 0 | 0 | 4 | 1 | 48 | 18 | ||
| 2016 | 14 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 3 | 1 | 1 | 19 | 8 | ||
| Արդյունք | 60 | 13 | 10 | 4 | 7 | 4 | 10 | 3 | 6 | 3 | 93 | 27 | ||
| Շտուտգարտ | 2016/17 | II Բունդեսլիգա | 26 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 4 |
| 2017/18 | Բունդեսլիգա | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
| Արդյունք | 28 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 4 | ||
| Կարիերայի արդյունք | 88 | 17 | 12 | 4 | 7 | 4 | 10 | 3 | 6 | 3 | 123 | 31 | ||
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճապոնիայի չեմպիոն - 2013, 2015
- Ճապոնիայի սուպերգավաթակիր - 2013, 2014, 2016
- II Բունդեսլիգա-ի չեմպիոն - 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ КАВАСАКИ ФРОНТАЛЕ VS. САНФРЕЧЧЕ ХИРОСИМА 2 — 0. soccerway.com
- ↑ Charles, Andy (2016 թ․ հուլիսի 3). «Arsenal to sign Takuma Asano from Japan's Sanfrecce Hiroshima». Sky Sports.
- ↑ «Takuma Asano kommt von Arsenal». VfB Stuttgart. 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «VfB Stuttgart 2-0 Karlsruher SC». Vavel. 2017 թ․ ապրիլի 9. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Матч Япония-Болгария. soccerway.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակումա Ասանո» հոդվածին։ |
| ||||||||||||||