Մարտինը «Մերիդա» ակումբի սան է։ 2013 թվականի հուլիսի 20-ին «Դելֆինեսի» դեմ խաղում նշել է նորամուտը Ասենսո լիգայում[3]։ Օգոստոսի 25-ին «Սակատեպեկի» դեմ խաղում Էնրին խփել է իր առաջին գոլը «Մերիդեի» կազմում[4]։
2014 թվականի ամռանը Մարտինը տեղափոխվել է «Տիխուանա»։ Հուլիսի 27-ին «Ամերիկայի» դեմ խաղում նշել է նորամուտը Մեքսիկայի Պրիմերայում[5]։ 2015 թվականի ապրիլի 5-ին «Մոնտերեյի» դեմ խաղում Էնրին խփել է իր առաջին գոլը «Տիխուանայի» կազմում[6]։
2018 թվականի սկզբին Մարտինը տեղափոխվել է մայրաքաղաքի «Ամերիկա»։ Հունվարի 8-ին «Կերետարոյի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[7]։ Նույն մենամարտում Էնրին առաջին գոլն է խփել «Ամերիկայի» կազմում։ Փետրվարի 4-ին Լոբոս ԲՈՒԱՊ-ի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ[8][9]։