Լովրո Մայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լովրո Մայեր
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1998(1998-01-17)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիա
Հասակ 1,76 մետր
Դիրք կիսապաշտպան

Լովրո Մայեր (խորվ.՝ Lovro Majer, հունվարի 17, 1998(1998-01-17)[1][2], Զագրեբ, Խորվաթիա)[3][4], խորվաթ ֆուտբոլիստ, ֆրանսիական «Ռեն» ակումբի և Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովրո Մայերը ծնվել է Զագրեբում, 1998 թվականին։ Նրա հայրը ծագումով եղել է Ուգլյան կղզու Պրեկո գյուղից[5][6]։ Մայերը ֆուտբոլային կարիերան սկսել է Զագրեբի «Դինամո Զագրեբ» ակումբում։ 12 տարեկանում նա հեռացել է այդ ակումբից և մեկ տարի անց միացել Զագրեբի «Լոկոմոտիվի» երիտասարդական ակումբին։ Մինչ այդ նա հանդես է եկել «Դուբրավա» և «Տրնյե» ակումբների պատանեկան կազմում[7]։

2016 թվականի հունիսի 30-ին նա իր նորամուտն է նշել «Լոկոմոտիվի» հիմնական կազմում՝ Անդորրայի «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի դեմ խաղում։ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում խորվաթ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին փոխարինել է ալբանացի կիսապաշտպան Էրոս Գրեզդային[8]։ Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Մայերը խփել է իր պրոֆեսիոնալ մակարդակի առաջին գոլը՝ «Սլավեն Բելուպո» ակումբի դեմ արտագնա խաղում։

Մայերը դուբլի հեղինակ է դարձել «Դինամո Զագրեբի» դեմ արտագնա խաղում․ նրա ակումբը 4-1 հաշվով հաղթել է, ինչը երկաթուղայիններ համար 28 փորձից պատմական առաջին հաղթանակն էր «Դինամոյի» նկատմամբ[9][10]։

2018 թվականի հունիսի 8-ին Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Մայերը արժանացել է «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին՝ 2017-2018 թվականների մրցաշրջաններում իր ելույթների համար[11]։ «Լոկոմոտիվում» պաշտոնավարման ընթացքում ֆուտբոլիստով հետաքրքրվել են «Նյուքասլ Յունայթեդն» ու «Սամպդորիան»։

2018 թվականի հունիսի 27-ին Մայերը պաշտոնապես պայմանագիր է կնքել «Դինամո Զագրեբի» հետ և ընտրել 10 համարի մարզաշապիկը[12][13][14]։ Հուլիսի 27-ին «Դինամոյի» կազմում իր դեբյուտի ժամանակ նա վնասել է կոճը և ստիպված է եղել վիրահատության ենթարկվել[15]։ Այդ պատճառով նա բաց է թողնել մրցաշրջանի առաջին կեսը[16][17]։

Այնուամենայնիվ, Մայերը շատ հնարավորություններ չի ստացել ակումբում մարզիչ Նենադ Բյելիցայի օրոք։ Դրա հիմնական պատճառը պայմանավորված էր նրա թիմակից Դանի Օլմոյի խաղով, որը խաղում էր նույն դիրքում[18][19][20][21][22]։

2021 թվականի օգոստոսի 26-ին Մայերը 12 միլիոն եվրոյով հնգամյա պայմանագիր է կնքել Լիգա 1-ում հանդես եկող «Ռենի» հետ[23][24][25]։ Աշնանը Մայերը հաստատվել է որպես թիմի հիմնական անդամ։ Նոյեմբերի 7-ին Լիոնի դեմ խաղում խորվաթ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[26]։

Լովրո Մայերը Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2017 թվականի մայիսի 28-ին՝ խաղալով վերջին երեք րոպեները Մեքսիկայի դեմ ընկերական խաղում[27]։

2019 թվականի հունիսի 7-ին նա ընդգրկվել է Խորվաթիայի ֆուտբոլի երիտասարդական մարզիչ Նենադ Գրաչանի հայտացուցակում՝ ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրո 2019-ին մասնակցելու համար։ Նա խմբային փուլում խաղացել է մեկ խաղ՝ Անգլիայի հետ՝ ոչ-ոքի։ Հետագայում Խորվաթիան դուրս է մնացել խմբային փուլից[28][29]։

2021 թվականի մարտի 9-ին նա կրկին ընդգրկվել է Իգոր Բիշանի հայտացուցակում՝ ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրո 2021-ի խմբային փուլին մասնակցելու համար։

2021 թվականի նոյեմբերի 11-ին Մայերը խփել է իր առաջին երկու գոլերը ազգային հավաքականի կազմում, 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ[30]։ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Լովրո Մայերը ընդգրկվել է Խորվաթիայի 26 հոգուց բաղկացած վերջնական հայտացուցակում՝ 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին մասնակցելու համար.[31]։ Խմբային փուլում Լովրո Մայերը Կանադայի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Բրազիլիայի դեմ քառորդ եզրափակչում նա 11 մետրանոցից գոլ է խփել։ Այդ խաղում Խորվաթիան հաղթել է 4:2 և դուրս եկել կիսաեզրափակիչ[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Lóvro». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին. «Lóvro»
  4. «màjūr». Hrvatski jezični portal (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին. «Mȁjer»
  5. Gjergja, Ivica (2019 թ․ հունիսի 3). «"Uvijek ću doći, znam odakle sam krenuo"!». Zadarski (խորվաթերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  6. Jurišić, Predrag (2018 թ․ հունիսի 11). «TEŽAK UDARAC ZA DINAMO Najveći talent ne želi karijeru nastaviti u Maksimiru: Otkrivamo detalje velikog transfera u Serie A koji je na pomolu». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  7. «Lovro Majer - Football Talent Scout». footballtalentscout.net. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 29 июля 2017-ին.
  8. «UEFA Europa League 2017 - UE Santa Coloma-Lokomotiva Zagreb – UEFA.com». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 29 июля 2017-ին.
  9. «I ovo se dogodilo! Lokomotiva pregazila Dinamo u Zagrebu...» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  10. «A Zagreb Miracle! Lokomotiva Defeats Dinamo for First Time in History» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  11. «And the Winner Is: HNS Awards Best in Croatian Football with Ceremony in Vukovar» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  12. «Predstavljamo: Lovro Majer». GNK Dinamo (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  13. «Lijepo je nositi 'desetku' u Dinamu». GNK Dinamo (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  14. «Od Antolkovića do Majera». GNK Dinamo (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  15. Olivari, Davorin (2020 թ․ դեկտեմբերի 6). «On će biti idući veliki transfer Dinama: Žele ga Sevilla, Leicester, Borussia, ali najbliži je - Milanu!». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. Ničota, Tomo (2018 թ․ հոկտեմբերի 10). «MLADI DINAMOVAC SE JAVIO IZ BARCELONE NAKON USPJEŠNE OPERACIJE 'Puno sam naučio iz ove ozljede. Žao mi je što se sve oduljilo...'». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. Olivari, Davorin (2018 թ․ դեկտեմբերի 30). «VELIKA NADA DINAMA I HR NOGOMETA SE VRAĆA: 'Izgubio sam cijelu polusezonu, iz ove kože ne mogu pobjeći, ali nikome ne priznajem da je bolji od mene!'». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. Tuden, Branko (2019 թ․ հուլիսի 16). «Bjelica će upropastiti Majerovu karijeru, baš kao što Ćiro nije prepoznao Žutog». Večernji list (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. Ničota, Tomo (2020 թ․ հոկտեմբերի 27). «'Ne opterećuje me interes Milana, a dat ću sve da što prije zaigram za Vatrene! CSKA? Dovoljno je 1:0...'». Sportske novosti (խորվաթերեն).
  20. Olivari, Davorin (2020 թ․ նոյեմբերի 18). «Udarac za Dinamo uoči okršaja protiv Osijeka: Mamić u obračun protiv Bjelice bez supervažnog dvojca». Sportske novosti (խորվաթերեն).
  21. Olivari, Davorin (2020 թ․ նոյեմբերի 30). «Potpuna renesansa: Kod Bjelice je grijao klupu, a danas Mamić bez njega ne može zamisliti sastav Dinama!». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  22. Antolić, Dražen (2020 թ․ դեկտեմբերի 22). «Nova senzacija HR nogometa: Na pragu je Vatrenih, sad ćemo vidjeti hoće li postati Modrić ili Mujčin!». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «Lovro Majer, nouveau meneur rennais !». Stade Rennais F.C. (ֆրանսերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  24. «Majer potpisao za Rennes pa na predstavljanju otkrio: 'Suigrač iz Dinama pričao mi je sve o vama...'». Sportske novosti (խորվաթերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  25. «Lovro Majer službeno je predstavljen kao novi Rennesov igrač». Telesport (խորվաթերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. Onrubia, Andrés (2021 թ․ նոյեմբերի 9). «Real Madrid: Lovro Majer emerges as Modric's heir for Croatia». Diario AS (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. Jurišić, Predrag (2017 թ․ նոյեմբերի 20). «LOKOMOTIVIN TINEJDŽER I VELIKI TALENT DOBIO VELIKO PRIZNANJE Englezi ga uvrstili među 100 najboljih mladih svjetskih nogometaša: 'Ovo je samo poticaj'». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  28. «Hrvatska remizirala s Engleskom». GNK Dinamo (խորվաթերեն). 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  29. S. M. (2016 թ․ հունիսի 24). «U-21 HRVATSKA - ENGLESKA 3:3 Hrvatska izbjegla poraz, završila zadnja u grupi». Index.hr (խորվաթերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  30. «Hrvatska natrpala Maltu». Jabuka.tv (խորվաթերեն). 2021 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  31. «Zlatko Dalić objavio popis igrača za SP, ovo su 26 imena koje vodi u Katar». Večernji list (խորվաթերեն). 2022 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  32. «Penalty kings Croatia knock out Brazil». FIFA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.