Ադրիան Ռաբիո
Ադրիան Ռաբիո ֆր.՝ Adrien Rabiot | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 3, 1995[1][2][3] (27 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Սեն Մորիս | ||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||
Քաշ | 71 կիլոգրամ[4] | ||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 25 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ադրիան Ռաբիո (ֆր.՝ Adrien Rabiot, ապրիլի 3, 1995[1][2][3], Սեն Մորիս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «ՊՍԺ»-ում և Ֆրանսիայի Մ21 հավաքականում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«ՊՍԺ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Ադրիանը պայմանագիր է կնքել «ՊՍԺ»-ի երիտասարդական թիմի հետ։ Առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Բորդոյի» դեմ խաղում[5]։ Եվրոգավաթներում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2012 թվականի նոյեմբերի 6-ին՝ Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում՝ մասնակցելով ամբողջ խաղին[6]։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ադրիանը մասնակցել է 9 խաղի։
«Թուլուզ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարին Ադրիանը վարձավճարով տեղափոխվել է «Թուլուզ»։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 10-ին՝ «Ռենի» դեմ խաղում[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի մարտի 9-ին՝ «Բրեստի» դեմ խաղում[8]։
«Թուլուզի» կազմում Ադրիանը մասնակցել է 13 խաղի և ամռանը վերադարձել «ՊՍԺ»։
Վերադարձ «ՊՍԺ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013/14 մրցաշրջանի 4-րդ տուրում կայացած «Գենգամի» դեմ խաղում Ադրիանն իր առաջին գոլն է խփել փարիզյան ակումբի կազմում[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրիանը Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 13-ին՝ Ֆարյբուրգ քաղաքում կայացած Գերմանիայի Մ21 հավաքականի դեմ ընկերական խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարիո Լեմինին[10]։
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
ՊՍԺ | 2012/13 | 6 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 9 | 0 |
Արդյունք | 6 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 9 | 0 | |
Թուլուզ (վարձավճար) | 2012/13 | 13 | 1 | 0 | 0 | — | 13 | 1 | |
Արդյունք | 13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 1 | |
ՊՍԺ | 2013/14 | 25 | 2 | 3 | 1 | 6 | 0 | 34 | 3 |
2014/15 | 21 | 4 | 8 | 0 | 4 | 0 | 33 | 4 | |
2015/16 | 13 | 0 | 4 | 1 | 3 | 1 | 20 | 2 | |
Կարիերայի արդյունք | 78 | 7 | 17 | 2 | 14 | 1 | 109 | 10 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«ՊՍԺ»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի չեմպիոն - 2013, 2014, 2015
- Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2014, 2015
- Ֆրանսիայի գավաթակիր - 2015
Ֆրանսիա Մ19[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի փոխչեմպիոն (Մ19) - 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ https://web.archive.org/web/20151218215301/http://www.psg.fr/fr/Equipe-Pro/300002/Fiche-Joueur/2733/Rabiot-Adrien
- ↑ «ՊՍԺ 0:0 Բորդո»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-16-ին։ Վերցված է 2016-02-08
- ↑ ՊՍԺ 4:0 Դինամո
- ↑ Ռեն 2:0 Թուլուզ
- ↑ Բրեստ 0:1 Թուլուզ
- ↑ ՊՍԺ 2:0 Գենգամ
- ↑ «Գերմանիա Մ21 0:0 Ֆրանսիա Մ21»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-02-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը Ֆրանսիայի լիգայի պաշտոնական կայքում Archived 2013-09-17 at the Wayback Machine.
- Պրոֆիլը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում Archived 2015-05-18 at the Wayback Machine.
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում
- Պրոֆիլը soccerway.com կայքում
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Թուլուզի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ