Կատարի ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարի ազգային օր
արաբ․՝ اليوم الوطني لقطر‎‎‎‎

Հրավառություն Կատարի ազգային օրվա ժամանակ
Այլ կերպԿատարի պետական տոն
Տեսակազգային տոն
Ամսաթիվդեկտեմբերի 18
Տոնվում էԿատար Կատար
Հաստատվածհունիսի 21, 2007
Կրոնիսլամ

Կատարի ազգային օր կամ Կատարի պետական տոն (արաբ․՝ اليوم الوطني لقطر‎‎‎‎), Կատարի Պետության ազգային տոնը, որը նշվում է ի հիշատակ 1878 թվականին կատարցի ժողովրդի ազգային վերածննդի։

Տոնն առաջին անգամ նշվել է 2007 թվականի հունիսի 21-ին՝ թագաժառանգ իշխան Թամիմ բեն Համիդ ալ-Սանիի հրամանագրով[1]։

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարի ազգային օրն նշվում է ամեն տարի դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը աշխատավայրերում և ուսումնական հաստատությունների մեծ մասում հայտարարվում է հանգստի օր[2]։ Նախքան 2007 թվականի հունիսին էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Սանիի հրամանագրի ընդունումը՝ ազգային օրը նշվել է սեպտեմբերի 3-ին՝ Կատարի անկախության և ազգային վերակառուցման օրը[3]։

Այդ օրը քաղաքամայր Դոհայում, ինչպես նաև երկրի մյուս բնակավայրերում, տեղի են ունենում զանազան ցուցադրություններ, հրավառություն, ինչպես նաև երաժշտական ու լուսային բազմաթիվ համարներ։

Կատարի ազգային օրվա տոնակատարություններ անցկացվում են անգամ գյուղական բնակավայրերում։ Ազգային օրվա գլխավոր իրադարձություններից մեկը ռազմահայրենասիրական շքերթն է։ Ազգային օրվա շքերթին մասնակցում են Կատարի Արաբական Էմիրության Զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և էմիրի գվարդիայի զինվորները։

Տեղի է ունենում նաև դասական ավտոարտադրության շքերթ, որի ժամանակ ցուցադրվում են պետական նախկին պաշտոնյաներին պատկանող հնաոճ մեքենաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դոհայում նշում է Կատարի ազգային օրը` Կատարի Ազգային հանձնաժողով». ՅՈւՆԵՍԿՕ. 2014 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Կատարի ազգային պետական օրեր». officeholidays.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Կատարի ազգային օրվա մասին». qatarnationalday.qa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]