Պորտալ:Կատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Կատար Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



 
 
Կատար Կատար
Location Qatar AW.png
Կատար, պաշտոնական անվանումը՝ Կատարի Պետություն կամ Կատարի Արաբական Էմիրություն, ինքնիշխան պետություն Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է հարակից Բահրեյնից։ Օսմանյան տիրապետության ավարտից հետո՝ 20-րդ դարի սկզբին, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1971 թվականին ձեռք բերեց անկախություն։ Այսպիսով՝ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Թանին դարձավ Կատար պետության հիմնադիրը։ Նորանկախ Կատարը սկսվեց կառավարվել դեռևս 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատված ալ-Թանի ազնվականական տոհմի ներկայացուցիչների կողմից, իսկ նորանկախ երկիրը դարձավ բացարձակ ժառանգական միապետություն։ Ներկայումս էմիրի պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Թանին։ Չնայած նրան, որ Կատարն ունի բացարձակամիապետական կառավարման համակարգ՝ այնուամենայնիվ սահմանադրությունն ու խորհրդարանը (կոնսուլտատիվ ժողով) կարևոր նշանակություն ունեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Կատարը զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Այն երկրորդն է ամբողջ աշխարհում՝ ըստ բնական գազի և նավթի պաշարների։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշով Կատարն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Կատարը դասակարգված է, որպես մարդկության զարգացման շափազանց բարձր մակարդակի վրա գտնվող առաջադեմ արաբական պետություն։ Կատարն ունի զգալի ռազմաքաղաքական ներուժ արաբական աշխարհում։ Դա պայմանավորված է նրանով, որ այս երկիրն արաբական գարուն հեղափոխական շարժման շրջանակներում շարունակություն․․․
 
 
Ընտրված հոդված Ընտրված հոդված
Qatar inaugural (5404547929).jpg
Qatar Airways Company Q.C.S.C., գործում է Qatar Airways անվամբ, Կատարի ազգային ավիափոխադրողը, որի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Դոհայում: Ամեն օր ավիաընկերությունը իրականացնում է Դոհա- Երևան- Դոհա ավիաչվերթներ, այնտեղից էլ դեպի աշխարհի տարբեր երկրներ: Ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ աշխարհի շուրջ 150 քաղաքներ: All Nippon Airways-ի, Hainan Airlines-ի, Cathay Pacific-ի, Asiana Airlines-ի, Malaysia Airlines-ի և Singapore Airlines-ի հետ միասին, Qatar Airways-ը համարվում է յոթ ավիաընկերություններից մեկը, որոնք բրիտանական «Skytrax» գործակալության կողմից ստացել են ամենաբարձր՝ հինգ աստղ վարկանիշ։ 2017 թվականի հունվարի տվյալներով Qatar Airways իրականացնում է չվերթներ դեպի Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Օվկիանիայի շուրջ 150 քաղաքներ: Qatar Airways-ը աշխարհի այն եզակի ավիափոխադրողներից մեկն է, որ չվերթներ է իրականացնում դեպի հինգ մայրցամաքներ: 2017 թվականի փետրվարի 5-ին ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը իրականացրել է պատմության մեջ ամենաերկար չվերթը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում՝ օդում մնալով 16 ժամ: Ինքնաթիռը օդ է բարձրացել Դոհայից շարունակություն․․․
 
 
Ընտրված անձ Ընտրված անձ
Tamim bin Hamad Al Thani.jpg
Թամիմ բեն Համիդ ալ-Թանի, Կատարի Արաբական Էմիրության ութերորդ և ներկայիս էմիրն է։ Նա նախորդ էմիր Համադ բին Խալիֆա ալ-Թանիի չորրորդ որդին է։ Հոր մահից հետո՝ 2013 թվականի հունիսի 25-ին Թամիմ բեն Համիդը դարձավ Կատարի էմիր՝ իր ձեռքը կենտրոնացնելով երկրի իշխանությունը։ Մինչ էմիր ընտրվելը Թամիմը զբաղեցրել է Կատարի կառավարական մի շարք պաշտոններ, ինչպես նաև աշխատել սպորտի ոլորտում։ 2013 թվականի դրությամբ Թամիմ բեն Համիդ ալ-Թանին արաբական երկրների շարքում ամենաերիտասարդ կառավարիչն է, ինչպես նաև ամենաերիտասարդ թագավորն ամբողջ աշխարհում շարունակություն
 
 
Ընտրված քաղաք Ընտրված քաղաք
DohaSkyscrapersIn2015.jpg
Դոհան Կատարի մայրաքաղաքն է, ինչպես նաև երկրի ֆինանսատնտեսական, քաղաքական, մշակութային, առևտրաարդյունաբերական և առողջապահական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին՝ երկրի արևելքում։ Դոհան Կատարի ամենաարագ տեմպերով զարգացող քաղաքն է։ Այդ մասին վկայող գլխավոր հանգամանքն այն է, որ այստեղ է բնակվում երկրի բնակչության գրեթե կեսը՝ մոտ 1․5 միլիոն մարդ։ Դոհան հիմնադրվել է 1820-ական թվականներին, իսկ 1971 թվականին ձեռք է բերել Կատարի մայրաքաղաք կարգավիճակ։ Լինելով Մերձավոր Արևելքի ֆինանսական հենակետերից մեկը՝ Դոհան գնվում է միջազգային եռուզեռի կենտրոնում։ Դոհան հյուրընկալել է, ինչպես քաղաքական, այնպես էլ սպորտային մի շարք միջոցառումներ։ 2006 թվականին Դոհան հյուրընկալել է ամառային ասիական խաղերը, 2011 թվականին՝ համաարաբական խաղերը, իսկ նույն տարվա մյուս կեսին՝ Ֆուտբոլի Ասիայի առաջնության հանդիպումների մեծ մասը։ 2022 թվականին Դոհան կդառնա շարունակություն
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք զարգացնել Դոհա հոդվածը կամ Հայերեն Վիքիպեդիան զարգացնել Կատարի թեմատիկ տարբեր հոդվածներով։
 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ
Small Skew Star SVG.svg Կատար հոդվածը առաջարկվել է գնահատման՝ ընտրյալ հոդվածի կարգավիճակ ստանալու համար։
 
 
Գիտե՞ք դուք արդյոք Գիտե՞ք դուք արդյոք
  • Կատարն աշխարհի ամենահարուստ երկիրն է՝ ըստ մեկ շնչին բաժին ընկնող եկամտի։
 
 
Ընտրված պատկեր Ընտրված պատկեր
Դասական մեքենաներ Դոհայում
 
 
Կատեգորիաներ Կատեգորիաներ