Թամիմ բին Համադ Ալ Թանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թամիմ բեն Համիդ ալ-Թանիից)
Թամիմ բին Համադ Ալ Թանի
 
Կրթություն՝ Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, Հերոու դպրոց և Sherborne International?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունիսի 3, 1980(1980-06-03)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Դոհա, Կատար
Դինաստիա Ալտանի
Քաղաքացիություն  Կատար
Հայր Համադ բին Խալիֆա ալ Թանի
Մայր Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ
Ամուսին Jawaher bint Hamad Al Thani?
Զավակներ Q118696495?
 
Պարգևներ

Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի (արաբ․՝ تميم بن حمد ال ثاني‎‎, հունիսի 3, 1980(1980-06-03)[1][2], Դոհա, Կատար), Կատարի Էմիրը, որը պաշտոնավարում է 2013 թվականի հունիսի 25-ից։ Նախկին էմիրի՝ Համադ բին Խալիֆայի չորրորդ որդին է։ Թագաժառանգ է համարվել 2003 թվականից, երբ նրա ավագ եղբայրը՝ շեյխ Ջասիմը հայտարարել է գահի նկատմամբ իր հավակնություններից հրաժարվելու մասին։ 2013 թվականին էլ հայրն է հրաժարվել գահից, և շեյխ Թամիմը դարձել է Կատարի բացարձակ միապետ[5][6]՝ ավտորիտար վարչակազմի ղեկավար[7][8]՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների գլուխ (երկրում քաղաքական կուսակցություններն արգելված են, համապետական ընտրություններ չեն անցկացվում, քաղաքացիները զրկված են մի շարք իրավունքներից)։ Կատարի միջազգային վարկը բարձրացնելու նպատակով Թամիմ բին Համադ Ալ Թանին այստեղ մարզական խոշոր միջոցառումներ է նախաձեռնում, գնել է հանրահայտ Պարի Սեն Ժերմեն ֆուտբոլային ակումբը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամիմ բին Համադ Ալ Թանին ծնվել է 1980 թվականի հունիսի 3-ին Դոհայում[9]։ Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի չորրորդ և վերջինիս երկրորդ կնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասերի երկրորդ որդին է[10]։ Թամիմը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. սովորել է Դորսեթ քաղաքի Շերբորն դպրոցում, դրա միջազգային քոլեջում[9], Հարրոու դպրոցում, որտեղ 1997 թվականին բակալավրի աստիճան է ստացել[9][10], այնուհետև հաճախել է Սանդհրսթի ռազմական ակադեմիա, որն ավարտել է 1998 թվականին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/244590
  4. https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
  5. «Qatar: Freedom in the World 2020 Country Report». Freedom House (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  6. «Qatar - The World Factbook». www.cia.gov. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  7. Yom, Sean (2019 թ․ հոկտեմբերի 30). Government and Politics of the Middle East and North Africa: Development, Democracy, and Dictatorship (անգլերեն). Routledge. ISBN 978-0-429-75639-9.
  8. «Policy brief: Qatar's Human Rights Record». www.hrw.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Sheikh Tamim's biography». Qatar News Agency. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Profile: Qatar Emir, Sheikh Tamim bin Khalifa Al Thani». BBC. 2013 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամիմ բին Համադ Ալ Թանի» հոդվածին։