Jump to content

Պորտալ:Միջին Արևելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պորտալ:Մերձավոր Արևելքից)
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Մերձավոր Արևելք Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



 
 
Միջին Արևելք Միջին Արևելք
Միջին Արևելք, տարածաշրջան, որն ընկած է Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Բնակչությունը հիմնականում կազմված է արաբներից, պարսիկներից, թուրքերից, հրեաներից։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են։ Մերձավոր Արևելքը հանդիսանում Եվրոպայից և Ամերիկայից Ասիա տանող ճանապարհներից մեկը։ Կլիման հիմնականում չորային է, կան մի քանի խոշոր գետեր, որոնք օգտագործվում են ոռոգման համար։ Նավթարդյունաբերության հիմնական կենտրոնն է։ Անվանումը տրվել է եվրոպացիների կողմից, որպես իրենց ամենամոտ շրջանը։ Մերձավոր Արևելքը սեմական ժողովուրդների հայրենիքն է։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր մահիկ» տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում Եթովպիա։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը (արաբ․՝ سومر‎‎, Սումեր), Աքքադը (արաբ․՝ أكد‎‎, Աքքադ), Բաբելոնիան (արաբ․՝ أكبلاد بابلد‎‎, Բիլադ Բաբել), Փյունիկիան (արաբ․՝ فينيقيا‎‎, Ֆինիկիա), Ասորեստանը (արաբ․՝ آشور‎‎, Աշշուր), Ասորիքի (արաբ․՝ سوريا‎‎, Սուրիա) և Միջագետքի (արաբ․՝ بلاد الرافدين‎‎‎, Բիլադ ալ-Ռաֆիդեյն) հռչակավոր քաղաք-պետությունները։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր մահիկի և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200 000 բնակիչ։ շարունակություն...
 
 
Ընտրված հոդված Ընտրված հոդված
Արաբական թերակղզի կամ Արաբիա, աշխարհագրական շրջան Հարավարևմտյան Ասիայում։ Տարածքը 3 237 500 կմ2 է, բնակչությունը՝ ավելի քան 77 միլիոն մարդ։ Կոմունիկացիոն տեսանկյունից գտնվելով 3 աշխարհամասերի՝ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հատման կետում՝ Արաբական թերակղզին իր ուրույն տեղն ունի համաշխարհային պատմության մեջ։ Թերակղզու դերը հատկապես մեծացավ 19-րդ դարի ընթացքում։ Հայտնաբերվում են «սև ոսկու»՝ նավթի և «կապույտ վառելիքի»՝ բնական գազի հսկայական պաշարներ։ Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում տեղակայված է նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոների հանքավայրեր։ Թերակղզու և հարակից կղզիների վրա են տեղակայված Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը։ 1981 թվականին Եմենից բացի թերակղզու պետությունները հիմնում են Պարսից ծոցի տնտեսական համագործակցության խորհրդի մեջ (արաբ․՝ مجلس التعاون لدول الخليج العربي‎‎)։ Թերակղզին հյուսիսից եզերում են Հորդանանը և Իրաքը։ Արաբական թերակղզին դեռ վաղնջական ժամանակներից անջատվել է Աֆրիկա մայրցամաքից և միացել Եվրասիային։ Աֆրիկայի և թերակղզու միջև առաջացած ճեղքը լցվել է Հնդկական օվկիանոսի ջրերով, և առաջացել է Կարմիր ծովը։ Հյուսիսում՝ Ասիական մայրցամաքի շարունակություն...
 
 
Ընտրված անձ Ընտրված անձ
Մուհամմադ, քարոզիչ, իսլամ կրոնի հիմնադիրն ու մարգարեն, Ալլահից հետո իսլամի կենտրոնական անձը։ Ըստ իսլամի ուսմունքի Մուհամմադին է Աստված ուղարկել սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Մուսուլման ժողովուրդների կողմից Մուհամմադը կոչվում է առաքյալ և ընտրյալ։ Նաև քաղաքական գործիչ և մուսուլմանական համայնքի (ումմա) ղեկավար։ Ստեղծել է ուժեղ և բավականին խոշոր պետություն Արաբական թերակղզու տարածքում, որը կազմել է Արաբական խալիֆայության հիմքը։ Մուհամմադը ծնվել է միջին կարողության վաճառական Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ամինան, ամենայն հավանականությամբ, եղել է հրեադավան։ Երեխայի ծնունդից մի քանի օր հետո, առևտրական հերթական ուղղերթից վերադարձի ժամանակ Յասրիբի մերձակայքում վախճանվում է նրա հայրը՝ Աբդալլահը։ Հոր բացակայության պայմաններում պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը անցկացրեց երեխայի ծննդյան արարողությունը։ Ապագա համաշխարհային կրոնի հիմնադրի մանկությունը անցավ շատ բարդ պայմաններում։շարունակություն․․․
 
 
Ընտրված քաղաք Ընտրված քաղաք
Երևան, Հայաստանի մայրաքաղաք: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ։ Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում։ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ամ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը: Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։շարունակություն
 
 
Ընտրված երկիր Ընտրված երկիր
Կատար, հայտնի է նաև, որպես Քաթար, պաշտոնական անվանումը՝ Կատարի Պետություն (արաբ․՝ دولة قطر ‎‎ կամ Կատարի Արաբական Էմիրություն (արաբ․՝ الإمارات العربية قطر‎‎), ինքնիշխան պետություն Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է հարակից Բահրեյնից։ Օսմանյան տիրապետության ավարտից հետո՝ 20-րդ դարի սկզբին, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1971 թվականին ձեռք բերեց անկախություն։ Այսպիսով՝ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Թանին դարձավ Կատար պետության հիմնադիրը։ Նորանկախ Կատարը սկսվեց կառավարվել դեռևս 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատված ալ-Թանի ազնվականական տոհմի ներկայացուցիչների կողմից, իսկ նորանկախ երկիրը դարձավ բացարձակ ժառանգական միապետություն։ Ներկայումս էմիրի պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Թանին։ Չնայած նրան, որ Կատարն ունի բացարձակամիապետական կառավարման համակարգ՝ այնուամենայնիվ սահմանադրությունն ու խորհրդարանը (կոնսուլտատիվ ժողով) կարևոր նշանակություն ունեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Կատարը զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Այն երկրորդն է ամբողջ աշխարհում՝ ըստ բնական գազի և նավթի պաշարների։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշով շարունակություն․․․
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դու կարող ես օգնել Վիքիպեդիային՝ զարգացնելով Միջին Արևելքի թեմատիկ հոդվածները։ Բարելավման ենթակա հոդվածներ՝

 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ
 
 
Գիտե՞ք դուք արդյոք Գիտե՞ք դուք արդյոք
  • Միջին Արևելքը համաշխարհային երկու կրոնների հայրենիքն է։
  • Միջին Արևելքում է գտնվում աշխարհի ամենահարուստ պետությունը՝ Կատարը։
 
 
Ընտրված պատկեր Ընտրված պատկեր
 
 
Կատեգորիաներ Կատեգորիաներ