Թիմոթի Վեա
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 2000[1][2] (21 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | ||
Հասակ | 1,83 մետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | Հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Թիմոթի Վեա (անգլ.՝ Timothy Weah, փետրվարի 22, 2000[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի և ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Թիմոթին իր կարիերան սկսեց «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ֆուտբոլի ակադեմիայում։ Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենին» միացավ 2014 թվականին և հանդես եկավ երիտասարդական թիմում։ Այս ակումբում խաղացել է 3 մրցաշրջան։ 2017 թվականին Թիմոթին տեղափոխվեց ֆրանսիացիների պահեստային թիմ։ «Պարի Սեն-Ժերմենինի» մեծահասակների թիմում նրա նորամուտը կայացավ 2018 թվականի մարտի 3-ին Ֆրանսիայի առաջնությունում «Տուրայի» դեմ խաղում[3]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմոթին հանդես է գալիս ԱՄՆ երիտասարդական թիմում։ ԱՄՆ-ի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցում էր 2017 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Հարձակվողը մասնակցել է բոլոր խաղերին, իսկ հավաքականը հասավ մինչև 1/4 եզրափակիչ։
2018 թվականի մարտի 27-ին առաջին անգամ հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականում՝ Պարագվայի դեմ խաղում դաշտ դուրս գալով 86-րդ րոպեին։ Նա դարձել է ԱՄՆ հավաքականի առաջին խաղացողը, որը ծնվել էր 2000 թվականին[4][5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմոթին՝ նախկին ֆուտբոլիստ և Լիբերիայի 25-րդ նախագահ Ջորջ Վեա ավագի որդին է։ Նրա մեծ եղբայրը Ջորջ Վեա կրտսերը, նույնպես ֆուտբոլիստ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ Отчёт о матче «Труа» — «Пари Сен-Жермен»
- ↑ Goff Steven (մարտի 27, 2018)։ «USMNT defeats Paraguay, 1-0, on Bobby Wood's goal»։ The Washington Post։ Վերցված է մարտի 27, 2018
- ↑ «Weah Becomes First Player Born in 2000 to Earn MNT Cap»։ U.S. Soccer։ մարտի 27, 2018։ Վերցված է մարտի 27, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|