Էնցո Ֆերնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնցո Ֆերնանդես
իսպ.՝ Enzo Fernández
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 2001(2001-01-17)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Էնցո Երեմիաս Ֆերնանդես (իսպ.՝ Enzo Jeremías Fernández; հունվարի 17, 2001(2001-01-17)[1], Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ակումբի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն, 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին Սան-Մարտինում (Մեծ Բուենոս Այրես)՝ բազմազավակ ընտանիքում։ Նրա հայրը ուրուգվայցի հարձակվող Էնցո Ֆրանչեսկոլիի երկրպագուն էր և որդուն անվանակոչել էր նրա անունով։ Արդեն հինգ տարեկանում Ֆերնանդեսին, որը խաղում էր տեղի մանկական թիմում, նկատել է «Ռիվեր Փլեյթի» սքաութ Պաբլո Էսկվիվելը, ով համոզել է ֆուտբոլիստի ծնողներին՝ Էնցոյին ուղարկել ակումբի ակադեմիա։ 17 տարեկանում Ֆերնանդեսը սկսել է մարզվել պահեստային թիմի հետ, իսկ 2019 թվականին «Ռիվերի» մարզիչ Մարսելո Գալյարդոն սկսել է կիսապաշտպանին ներգրավել գլխավոր թիմի հետ աշխատանքներին[2][3][4]։ Էնցոն իր դեբյուտը «միլիոնատերերի» կազմում նշել է 2020 թվականի մարտի 4-ին՝ Լիբերտադորեսի գավաթի առաջնությունում «ԼԴՈՒ Քիտոյի» դեմ խաղում, որում Ֆերնանդեսը փոխարինեց Սանտյագո Սոսային[5]։

2020 թվականի օգոստոսին Ֆերնանդեսը մեկուկես տարվա վարձակալման է անցել «Դեֆենսա և Հիստուսիա» ակումբում[6]՝ խաղային պրակտիկա ստանալու համար[2]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին «Դելֆին» ակումբի դեմ Լիբերտադորեսի գավաթի համար խաղում[7]։ Էնցոն իրեն լավ է դրսևորել նոր թմում, հաստատվել է մեկնարկային կազմում և օգնել է «Յաստրեբ» ակումբին հաղթել Հարավամերիկյան առաջնությունում[2]։

2021 թվականի ամռանը «Ռիվեր Փլեյթը» պայմանավորվել է Ֆերնանդեսի վարձակալությունը վաղաժամկետ դադարեցնելու համար։ 2021 թվականի օգոստոսի 14-ին «Ռիվեր Փլեյթում» Էնցոն իր առաջին գոլը խփել է «Վելես Սարսֆիլդ» ակումբի դեմ խաղում[8]։ Վարձակալությունից վերադառնալուց հետո Ֆերնանդեսը ցուցադրել է որակյալ խաղ և չորս ամիս անց հավաքականից կանչ է ստացել[2]։ 2021 թվականի դեկտեմբերին նա երկարաձգեց պայմանագիրը Ռիվեր Փլեյթի հետ մինչև 2025 թվականը[9]։

2022 թվականի հուլիսի 14-ին Ֆերնանդեսը, ով գերազանց մարզավիճակ էր գտել առաջին կիսամյակում, 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Լիսաբոնյան «Բենֆիկա» (ևս 8 միլիոն եվրո տրամադրվել էր բոնուսների տեսքով)[10]։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ «Ռիվեր Փլեյթը» կստանա խաղացողի ապագա վաճառքի 25%-ը[11]։ «Բենֆիկայում» Ֆերնանդեսը ստացել է 13 համարի մարզաշապիկը, որը կրել է լեգենդար հարձակվող Էյսեբիոն[12]։ Նա իր նորամուտը նշել է 2022 թվականի օգոստոսի 2-ին «Բենֆիկայի» կազմում՝ մեկնարկելով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Միդտյուլլաննի» դեմ խաղում և դառնալով հեռահար գոլի հեղինակ[13]։ 2022 թվականի օգոստոսի 5-ին գոլ է խփել Պորտուտուգալական Պրեմիեր-լիգայի իր դեբյուտային խաղում՝ ընդդեմ «Արոկայի»[14]։ Արագ ադապտացվելով նոր ակումբում, Էնցոն ցույց է տվել վստահ խաղ ազգային առաջնությունում և Չեմպիոնների լիգայի խաղերում, ինչի շնորհիվ գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» սքաութների ուշադրությունը[15] և ստացել է հավաքականից կանչ՝ Քաթարում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար[16]։

2023 թվականի հունվարի 31-ին ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Ֆերնանդեսը տեղափոխվել է անգլիական Չելսի ակումբ՝ ստորագրելով ութամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 121 միլիոն եվրո (106,8 միլիոն ֆունտ), որը դարձավ տրանսֆերային ռեկորդ Մեծ Բրիտանիայի համար[17]։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Ալկուդիայի առաջնության ժամանակ անց է կացրել երկու խաղ։

2021 թվականին ստացել է իր առաջին կանչը Արգենտինայի գլխավոր հավաքականից[18]։ 2022 թվականի սեպտեմբերի 24-ին Արգենտինայի հավաքականում իր նորամուտը նշել է Հոնդուրասի հավաքականի դեմ խաղի ժամանակ։

Նոյեմբերին Ֆերնանդեսը Լիոնել Սկալոնիի կողմից ընդգրկվել է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ազգային հավաքականի հայտում։ Առաջին փուլում 59-րդ րոպեին նա դուրս է եկել փոխարինելուվ Լեանդրո Պարեդեսին, բայց չի կարողացել օգնել իր թիմին խուսափել Սաուդյան Արաբիայից սենսացիոն պարտություն կրելուց։ Հաջորդ խաղում ընդդեմ Մեքսիկայի հավաքականի Ֆերնանդեսը երկրորդ խաղակեսում նորից դուրս է եկել փոխարինման, իսկ 87-րդ րոպեին խփել է արգենտինացիների 2-րդ գոլը կապիտան Լիոնել Մեսսիի կողմից անկյունայինի խաղարկմամբ փոխանցումից հետո[19], դառնալով աշխարհի առաջնության բոլոր խաղերի ժամանակ գոլ խփած ամենաերիտասարդ արգենտինացիների ցուցակում երկրորդը (Մեսսիից հետո)[20]։ Դեկտեմբերի 3-ին 1/8 եզրափակչի խաղում՝ ընդդեմ Ավստրալիայի հավաքականի, խփել է գոլ սեփական դարպասին[21]։ Կիսաեզրափակչում Խորվաթիային հաղթելուց հետո Ֆերնանդեսն օգնեց Արգենտինային ոչ-ոքի խաղալ հիմնական և լրացուցիչ ժամանակում Ֆրանսիայի դեմ եզրափակիչ խաղում, որը 11 մետրանոցների շնորհիվ ավարտվեց Արգենտինայի հաղթանակով[22]։ Էնցո Ֆերնանդեսը դարձավ աշխարհի չեմպիոն և ճանաչվեց նաև Քաթարում կայացած աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող[23]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունվարի 26-ի դրությամբ։

Ակումբ Մրցաշար Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային գավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռիվեր Փլեյթ 2019-2020 0 0 0 0 0 0 1 0 1 0
2021 20 2 0 0 3 0 1 0 24 2
2022 20 8 0 0 6 2 0 0 26 10
Ընդհանուր 40 10 0 0 0 0 10 2 1 0 51 12
Դեֆենսա և Հիստուսիա
(վարձակալված)
2020-2021 4 0 2 0 1 0 10 1 17 1
2021 10 0 0 0 4 0 2 0 16 0
Ընդհանուր 14 0 2 0 1 0 14 1 2 0 33 1
Բենֆիկա 2022-2023 17 1 3 1 0 0 9 2 29 4
Ընդհանուր 17 1 3 1 0 0 9 2 0 0 29 4
Ընդհանուր կարիերայի ընթացքում 71 11 5 1 1 0 33 5 3 0 113 17

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի հավաքական

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող․2022

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսը իր անունը ստացել է Ուրուգվայցի ֆուտբոլիստ Էնցո Ֆրանչեսկոլիի պատվին, քանի որ Էնցոյի հայրը Ուրուգվայցի ֆուտբոլիստների մեծ երկրպագու էր[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Enzo Fernández: o "herdeiro" de Francescoli que convence rapidamente». Maisfutebol. 2022 թ․ հունիսի 23.
  3. «Enzo Fernández: "En River tenés que tener una actitud mental ganadora"» (իսպաներեն). River Plate. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Enzo Fernández, el juvenil de River que brilla en la Copa Libertadores para Defensa y Justicia» (իսպաներեն). Clarín. 2020 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «LDU Quito vs. River Plate» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Fernández: "Esta oportunidad que me da Defensa es muy importante"» (իսպաներեն). Vavel. 2020 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Copa Libertadores. Enzo Fernández: la joya del semillero de River que se lució en Defensa y Justicia» (իսպաներեն). La Nación. 2020 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «River Plate vs. Vélez Sarsfield» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «Enzo Fernández extendió su vínculo con River hasta 2025» (իսպաներեն). AS. 2021 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Benfica announce Enzo Fernández will join the club» (անգլերեն). Mundoalbiceleste.com. 2022 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  11. «Enzo Fernández is a Benfica player!» (պորտուգալերեն). SL Benfica. 2022 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «Eusébio 'ajudou' EnzoFernández a escolher o número» (պորտուգալերեն). A Bola. 2022 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  13. «Benfica vs. Midtjylland» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  14. «Benfica vs. Arouca» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  15. «Man City 'join race for Benfica star Enzo Fernandez' and more transfer rumours». Manchester Evening News. 2022 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  16. «Messi makes fifth World Cup as Garnacho, Simeone omitted». FIFA. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  17. Steinberg, Jacob. (2022 թ․ փետրվարի 1). «Chelsea sign Benfica's Enzo Fernández for British record £106.8m fee» (անգլերեն). The Guardian.
  18. «Lista de convocados para la doble fecha de Eliminatorias» (իսպաներեն). AFA. 2021 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  19. «Argentina - Mexico World Cup: Results, updates and game highlights». Marca. 2022 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  20. Garcia, Adriana. (2022 թ․ նոյեմբերի 26). «Enzo Fernández: la figura que cambió todo desde el banco» (անգլերեն). ESPN.
  21. Cawthorne, Andrew. (2022 թ․ դեկտեմբերի 3). «Messi helps Argentina past Australia into World Cup quarter-finals» (անգլերեն). Reuters.
  22. «Argentina 3–3 France (Argentina wins 4–2 on penalties)» (անգլերեն). FIFA. 2022 թ․ դեկտեմբերի 18.
  23. Clark, Gill. (2022 թ․ դեկտեմբերի 18). «Argentina's Enzo Fernandez wins World Cup 2022 Young Player of the Tournament» (անգլերեն). Goal.com.
  24. «Enzo Fernández, el juvenil de River que brilla en la Copa Libertadores para Defensa y Justicia» (անգլերեն). Clarín. 2020 թ․ սեպտեմբերի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]