Դանի Օլմո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Daniel Olmo Carvajal | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 7, 1998[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | վինգեր, հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2007 |
![]() | ||
2007-2014 |
![]() | ||
2014-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 |
![]() | 25 | (3) |
2015-ներկա |
![]() | 80 | (20) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 |
![]() | 3 | (0) |
2015 |
![]() | 9 | (1) |
2016 |
![]() | 2 | (1) |
2018-ներկա |
![]() | 14 | (6) |
2019-ներկա |
![]() | 1 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դանի Օլմո (իսպ.՝ Dani Olmo, մայիսի 7, 1998[1], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Զագրեբի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլմոն հանդես է եկել Էսպանյոլի և Բարսելոնայի ակադեմիաներում[3][4]։ 2014 թվականին նա անակնկալ տրանսֆերով միացավ Դինամո Զագրեբին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Օլմոն նշեց 2015 թվականի փետրվարի 7-ին՝ փոխարինման մտնելով Լոկոմոտիվայի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Խորվաթիայի գավաթի Օշտրց Զլատորի դեմ խաղում[8]։ 2016 թվականի օգոստոսի 22-ին Օլմոն նոր 4 տարվա պայմանագիր կնքեց Դինամոյի հետ[9]։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Խորվաթիայի գավաթի Վելի Վրհի դեմ խաղում[10]։ 2017 թվականի ապրիլի 29-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Ցիբալիայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում Օլմոն խփեց մայիսի 27-ին՝ Ռիեկայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[12]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[13]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Օլմոն անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Օդի դեմ խաղում[14]։ Իսպանացին փոխարինեց Անտե Չորիչին այս հանդիպման 75-րդ րոպեին և հեռացվեց խաղադաշտից 11 րոպե անց՝ ստանալով երկրորդ դեղին քարտը[15]։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Ցիբալիայի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 3-ին Օլմոն խփեց Ինտեր Զապրեշիչի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ 2018 թվականի մայիսի 23-ին իսպանացին խաղադաշտ դուրս եկավ Խորվաթիայի գավաթի եզրափակչի Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[18]՝ օգնելով Դինամո Զագրեբին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[19]։ 2017-18 մրցաշրջանում Օլմոն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[20]։
Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Օլմոն խփեց 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստանայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[21]։ Սեպտեմբերի 15-ին իսպանացին խփեց Գորիցայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Դինամո Զագրեբին[22]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[23]։ Դեկտեմբերի 17-ին Օլմոն Tportal-ի կողմից ճանաչվեց 2018 թվականի Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[24][25]։ 2019 թվականի ապրիլի 13-ին իսպանացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իստրա 1961-ի դեմ խաղում[26]։ Մայիսի 22-ին նա մասնակցեց Խորվաթիայի գավաթի եզրափակչի Ռիեկայի դեմ հանդիպմանը[27], սակայն Դինամոն պարտվեց 3-1 հաշվով[28][29]։ 2018-19 մրցաշրջանում Օլմոն անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[30]՝ օգնելով իր թիմին պատմության մեջ 20-րդ անգամ հաղթել Խորվաթիայի առաջնությունը[31][32]։ Նա Football Oscar-ի կողմից ճանաչվեց Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[33], լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[34], ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[35], ինչպես նաև՝ ճանաչվեց Դինամո Զագրեբի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Գորիցայի դեմ խաղում Օլմոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դինամոյին հաղթել 3-1 հաշվով[36]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Ատալանտայի դեմ խաղում[37][38]։ Սեպտեմբերի 27-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոկոմոտիվայի դեմ խաղում[39]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 22-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[40][41]։ Դեկտեմբերի 5-ին Օլմոն ճանաչվեց Բալկանների տարվա լավագույն ֆուտբոլիստ[42][43][44]։ Դեկտեմբերի 30-ին նա ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի 2019 թվականի հայտնությունների խորհրդանշական հավաքականում[45][46][47]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլմոն ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, սակայն ցանկանում էր հանդես գալ Խորվաթիայի կազմում[48][49][50]։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 5 խաղերում[51]։ Իսպանիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[52]։ 2019 թվականին Օլմոն մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[53][54]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[55]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը[56][57]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[58][59], իսկ Օլմոն ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում[60][61][62]։
Իսպանիայի ազգային հավաքական Օլմոն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին՝ Մալթայի և Ռումինիայի դեմ խաղերի համար[63][64][65][66]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Մալթայի դեմ հանդիպման 66-րդ րոպեին և գոլի հեղինակ դառնալով 3 րոպե անց[67][68]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[69]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Զագրեբ | 2014–15 | Պրվա Լիգա | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |
2015–16 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 1 | ||||
2016–17 | 14 | 1 | 4 | 3 | 0 | 0 | 18 | 4 | ||||
2017–18 | 26 | 8 | 5 | 1 | 2 | 0 | 33 | 9 | ||||
2018–19 | 25 | 8 | 3 | 1 | 16 | 3 | 44 | 12 | ||||
2019–20 | 9 | 3 | 2 | 0 | 11 | 5 | 22 | 8 | ||||
Ընդհանուր | 80 | 20 | 15 | 6 | 29 | 8 | 0 | 0 | 124 | 34 | ||
Կարիերայի ընդհանուր | 80 | 20 | 15 | 6 | 29 | 8 | 0 | 0 | 124 | 34 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[69]
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 1 |
Ընդհանուր | 1 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 15, 2019 | Ռամոն դե Կարանսա մարզադաշտ, Կադիս, Իսպանիա | ![]() |
5–0 | 7–0 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն. 2014–15[70], 2015–16[71], 2017–18[72], 2018–19[31]
- Խորվաթիայի գավաթ. 2014–15[73], 2015–16[74], 2017–18[19]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա Մ21
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[56]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (Tportal). 2018[25]
- Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (Football Oscar). 2019[33]
- Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (Football Oscar). 2019[34]
- Խորվաթիայի առաջնության խորհրդանշական հավաքական (Football Oscar). 2019[34]
- Դինամո Զագրեբի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2019
- Բալկանների տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2019[42]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական. 2019[60]
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հայտնությունների խորհրդանշական հավաքական. 2019[45]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Spain - Daniel Olmo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2018-12-23
- ↑ Fitzpatrick Richard։ «Dani Olmo: The Barcelona Starlet That Got Away»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ Correspondent Chief։ «Who is Dani Olmo? The ex-Barcelona youth product linked with a €25m return to Camp Nou | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Why Dinamo Zagreb’s Dani Olmo took a risk and left Barcelona»։ 2020-01-19։ The Guardian
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Lokomotiva Zagreb, Feb 7, 2015 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Modra budućnost: Sjajni mladići koji nezaustavljivo dolaze | Dinamo Zagreb»։ gnkdinamo.hr (hr-HR)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «NK Ostrc Zlatar - GNK Dinamo Zagreb, Sep 22, 2015 - Hrvatski nogometni kup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Olmo dao povjerenje Dinamu na iduće četiri godine | Dinamo Zagreb»։ www.gnkdinamo.hr (hr-HR)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «NK Veli Vrh - GNK Dinamo Zagreb, Sep 20, 2016 - Hrvatski nogometni kup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Cibalia Vinkovci, Apr 29, 2017 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 27, 2017 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Odds BK - GNK Dinamo Zagreb, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Odds BK - GNK Dinamo Zagreb, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «HNK Cibalia Vinkovci - GNK Dinamo Zagreb, Sep 30, 2017 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Inter Zapresic, Dec 3, 2017 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, May 23, 2018 - Hrvatski nogometni kup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ 19,0 19,1 «Dinamo Zagreb Claim League & Cup Double»։ Croatia Week (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-23
- ↑ «FC Astana - GNK Dinamo Zagreb, Aug 7, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «HNK Gorica - GNK Dinamo Zagreb, Sep 15, 2018 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «GNK Dinamo Zagreb - Fenerbahce SK, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dani Olmo najbolji je nogometaš godine prema izboru kapetana hrvatskih prvoligaša»։ tportal.hr։ Վերցված է 2018-12-23
- ↑ 25,0 25,1 «Dani-Olmo-the-best-football-player-of-year-chosen-by-Croatian-first-league-captains»։ www.t.ht.hr։ Վերցված է 2018-12-23
- ↑ «NK Istra 1961 - GNK Dinamo Zagreb, Apr 13, 2019 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 22, 2019 - Hrvatski nogometni kup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Rijeka beat Dinamo Zagreb to win the Croatian Cup»։ Croatia Week (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Rijeka Tops Dinamo to Win Croatian Cup in Pula!»։ www.total-croatia-news.com (en-gb)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ 31,0 31,1 «Dinamo Zagreb wins Croatian title for 20th time»։ Croatia Week (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Dinamo Zagreb Becomes Croatian Champion for 20th Time»։ www.total-croatia-news.com (en-gb)։ Վերցված է 2020-01-19
- ↑ 33,0 33,1 «Spaniard Dani Olmo is named player of the season in Croatia»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-06-03։ Վերցված է 2020-01-19
- ↑ 34,0 34,1 34,2 «Croatian Footballers Awarded in Opatija, Luka Modrić Named Best for 7th Year»։ www.total-croatia-news.com (en-gb)։ Վերցված է 2020-01-19
- ↑ Wizard Social։ «Luka Modrić najbolji, Dinamo pokupio brojne nagrade | HNTV»։ www.hntv.hr (hr-HR)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Gorica, Aug 2, 2019 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Dinamo Zagreb 4-0 Atalanta: Orsic treble makes for sorry Champions League debut for Serie A side»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ «NK Lokomotiva Zagreb - GNK Dinamo Zagreb, Sep 27, 2019 - 1.HNL - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Shakhtar Donetsk - GNK Dinamo Zagreb, Oct 22, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Shakhtar Donetsk 2-2 Dinamo Zagreb: Dodo rescues hosts late on»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ 42,0 42,1 «Dani Olmo named best player in the Balkans»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-12-05։ Վերցված է 2020-01-19
- ↑ admin (2019-12-06)։ «Dani Olmo, best player of the Balkans of 2019»։ Time24 News (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-24-ին։ Վերցված է 2020-01-19
- ↑ Sport (2019-12-06)։ «Dani Olmo, the best player in the Balkans in 2019»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ 45,0 45,1 UEFA.com (2019-12-30)։ «Champions League breakthrough team of 2019»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Who made UEFA's Champions League breakthrough XI for 2019?»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-12-30։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Champions League: Real Madrid's Rodrygo in breakthrough team»։ AS.com (անգլերեն)։ 2019-12-30։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Spanish Teenage Talent Wants to Play for Croatia»։ Croatia Week (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ AS Diario (2018-09-11)։ «Spain-Croatia | Dinamo Zagreb's Dani Olmo considering Croatia call-up»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dani Olmo plans to switch international allegiance from his country to another»։ ronaldo.com։ Վերցված է 2018-12-23
- ↑ uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Spain»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Germany U17 - Spain U17, May 15, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Spain Under-21 Squad: Profiling the New European Champions»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-02։ Վերցված է 2019-08-12
- ↑ «2019 UEFA U21 European Championship Teams and Squads - Team news, qualification, history, manager & squad information»։ freetips.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ UEFA.com։ «Spain - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ 56,0 56,1 «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (en-GB)։ 2019-06-30։ Վերցված է 2019-08-04
- ↑ Brewin John (2019-06-30)։ «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Spain U21 - Germany U21, Jun 30, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ UEFA.com։ «Spain beat Germany for fifth U21 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ 60,0 60,1 UEFA.com (2019-07-01)։ «Official Under-21 Team of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Olmo, Fabian, Vallejo and Ceballos make the U21 Euros Team of the Tournament»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-02։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Under-21 Euros: Spain stars Fabian Ruiz & Ceballos lead Team of the Tournament | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Dani Olmo handed maiden Spain call-up for final Euro 2020 qualifiers | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Dani Olmo called up by Spain for November's Euro 2020 qualifiers»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-11-08։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Dinamo Zagreb winger Dani Olmo receives first Spain call-up»։ AS.com (անգլերեն)։ 2019-11-08։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Spain Confirm 23-Man Squad for Final Euro 2020 Qualifiers Against Malta & Romania»։ 90min.com (անգլերեն)։ 2019-11-08։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Spain - Malta, Nov 15, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Dani Olmo and Pau Torres make history in Spain stroll»։ AS.com (անգլերեն)։ 2019-11-15։ Վերցված է 2020-01-19
- ↑ 69,0 69,1 «Dani Olmo»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dinamo undefeated Croatian champions - Croatian Football Federation»։ hns-cff.hr։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dinamo Zagreb defends Croatian league crown - Croatian Football Federation»։ hns-cff.hr։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dinamo Zagreb celebrates 19th Croatian champions title - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Վերցված է 2018-12-23
- ↑ uefa.com (2015-05-21)։ «Croatian Cup win seals Dinamo Zagreb double»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-23
- ↑ «Dinamo - Slaven Belupo 2:1 - Hrvatski nogometni savez»։ hns-cff.hr։ Վերցված է 2018-12-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դանի Օլմո Վիքիպահեստում |
---|
- Օլմոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Օլմոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Օլմոն transfermarkt-ում
- Օլմոն soccerbase.com-ում
- Օլմոն WhoScored.com կայքում
- Օլմոն Դինամո Զագրեբի պաշտոնական կայքում
- Օլմոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ