ԲԿՄԱ Արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲԿՄԱ Արենա
ՏեսակԲարձրագույն կարգ
ՄարզաձևՖուտբոլ
Ամբողջական անվանումԳրիգորի Ֆեդոտովի անվան մարզադաշտ
ՏեղագրությունՄոսկվա
Երկիր Ռուսաստան[1]
Հիմնադրվածսեպտեմբերի 10, 2016
Կառուցված2007 մայիս
Բացված2016 թվականի օգոստոսի 23][2]
ԿառուցողPSP-Farman?
Կառուցման գին350 մլն Դոլար[3]
ՍեփականատերԲԿՄԱ
Տարողություն~30 000
Տնային թիմԲԿՄԱ
Դաշտի չափսեր110 × 68
Կայքstadium.pfc-cska.com
Քարտեզ
Քարտեզ
 CSKA Moscow Stadium Վիքիպահեստում

Գրիգորի Ֆեդոտովի անվան մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Համարվում է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի սեփական մարզադաշտը, որտեղ և անցկացնում է իր տնային հանդիպումները։

Մարզադաշտի շինարարական աշխատանքները սկսվել է 2007 թվականի մայիսին նախկին մարզադաշտի տեղում։ Կառուցման համար ծախսվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար[3]։ Մարզադաշտը հանդիսավոր բացվել է 2016 թվականի օգոստոսի 23-ին։ Այն տեղավորում է գրեթե 30000 հանդիսական։ Աշխատանքները իրականացրել է «Моспроект-4» ընկերությունը՝ ճարտարապետներ Ա․Բոկովի, Դ․Բուշի, Ս․Չուկլովի գլխավորությամբ[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսչանոյ փողոցից արված նկար

  • Նախագծում։ «Моспроект-4»
  • Հիմնական տեխնիկական բնութագրիչները․
Ընդհանուր տարածքը 8, 7 հա
Տարողությունը 30000տեղ
Համալիրի ընդհանուր տարածքը 174100 մ²
Մարզադաշտի ընդհանուր տարածքը 78000 մ²
Հյուրանոցների և վարչական շենքերի տարածքը 70000 մ²
Ավտոկանգառի տարածքը 26100 մ²
Ավտոկանգառի պարունակությունը 1400 մեքենա

Շարժունակ տանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին Եվգենի Գիները հայտարարեց, որ նախատեսվում է կառուցել շարժվող տանիք։ Սակայն նմանատիպ տանիքի կառուցումը համարվում է շինարարության երկրորդ փուլը, քանի որ դրա կառուցման համար պահանջվում է շուրջ 30 մլն դոլար[5]։.

Կառուցման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սոբյանինը և Եվգենի Գիները զբոսնում են նորակառույց մարզադաշտում

ՌԴ Պաշտպանության նախարարությունը 2005 թվականին ՊՖԱ ԲԿՄԱ-ի հետ կնքեց պայմանագիր։ Պայմանագրի համաձայն նախարարությունը ակումբին տարածք էր հատկացնելու ներ մարզադաշտ կառուցելու համար։ Այդ նպատակով քանդեցին ակումբի հին մարզադաշտը և 6, 8 հա տարածքի վրա սկսվեցին շինարարական աշխատանքները։ Պլանավորված էր կառուցել 30000-անոց մարզադաշտ։ Հին մարզադաշտի քանդումը տեղի ունեցավ 2006 թվականի վերջին[6]։ Կառուցման աշխատանքները սկսվել են 2007 թվականի մայիսին, երբ հանդիսավոր կերպով Գիները դրեց մարզադաշտի կառուցման առաջին քարը[7]։

Նախապես պլանավորված էր շինարարական աշխատանքները ավարտել 2009 թվականի վերջին[8], սակայն քանի որ առաջացան բյուրոկրատական մի շարք խնդիրներ, սկզբում՝ 1, այնուհետև 3 տարով մարզադաշտի կառուցման վերջնաջամկետը երկարացվեց[9]։ Որոշ ժամանակ անց առաջացան այլ խնդիրներ։ Պաշտպանության նախարարությունը սկսեց այլևս չֆինանսավորել և աշխատանքները կանգ առան։ Խնդրի լուծմանը հնարավոր եղավ հասնել միայն այն բանից հետո, երբ ԲԿՄԱ-ն կարողացավ Պաշտպանության նախարարությունից գնել այդ տարածքը։ Ինչպես նշում է «Կոմերսանտ» թերթը, գործարքի համար ակումբը վճարեց 1 մլրդ Ռուսական ռուբլի[10]։

Բացի մարզադաշտից և տրիբունաներից համալիրում լինելու է նաև հյուրանոց և բիզնես կենտրոններ։ Ընդհանուր առմամբ դա լինելու է 70000 մ²։ Դրանք գտնվելու են 170 մետրանոց աշտարակի վրա։ Վերջինիս վրա գտնվում է հսկայական ապակե գնդակ։ Այն վերևից հիշեցնելու է 2005 թվականին ակումբի նվաճած ՈՒԵՖԱ-ի գավաթը[7]։ Բազմամակարդակ ավտոկանգառը, որի մակերեսը կազմում է 26, 1մ², տեղավորում է ավելի քան 1400 ավտոմեքենա[11]։ Նոր մարզադաշտը կունենա շարժական տանիք, ինչը շատ քիչ է հանդիպում և նույնիսկ ամենաառաջատար թիմերից շատերը չունեն նման հնարավորություն։ Վերջին մի քանի տարիներին ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիան անցում կատարեց աշուն-գարուն մրցաշրջանի, ինչի արդյունքում առաջացավ անհրաժեշտություն նոր տեխնոլոգիաների ներդրման։ Սկսեցին օգտագործել ջեռուցման նորագույն տեխնոլոգիաներ, որի շնորհիվ պահպանվում էր խոտածածկի որակը ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից[12]։ Բացի շարջկան տանիքից, բոլոր տրիբունաները կունենան նաև առանձին ծածկեր։ Ըստ բանակայինների ակումբի նախագահ Գիների սա հնարավորություն կտա բարձրացնել մարդկանց մարզադաշտ հաճախելու մակարդակը, քանի որ վերջիններիս համար ավելի հարմար կլինի հետևել հանդիպման ընթացքին հատկապես ցուրտ եղանակին[13]։

2012 թվականի ապրիլին «Վնեշէկոնոմբանկ»-ը համաձայնվեց տրամադրել 14 մլրդ ռուբլի մարզադաշտի կառուցման համար[14]։ Ակումբը պարտավորվել է այդ գումարը հետ վճարել 10 տարվա ընթացքում[15]։

Աշխատանքները վերսկսվեցին 2013 թվականին։ Դրանից հետո նորից առաջացան տարաձայնություններ Պաշտպանության նախարարության և ԲԿՄԱ-ի ղեկավարության միջև։ Բազմաթիվ քննարկումներից և փոխադարձ զիջումներից հետո կողմերը կարողացան գալ ընդհանուր հայտարարի։ Գիները այդ ժամանակ կառուցողներից պահանջեց, որ 20 ամսում ավարտեն բոլոր շինարարական աշխատանքները։ Դրա համար նա ապահովեց բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախատեսված էր առաջին հանդիպումը անցկացնել 2015 թվականի գարնանաը[16]։

2014 թվականի մայիսին ԲԿՄԱ-ի նախագահ Գիները ևս մեկ անգամ վստահեցրեց ակումբի երկրպագուներին, որ ակումբը հաջորդ տարվա գարնանը նորակառույց մարզադաշտում կանցկացնի իր անդրանիկ հանդիպումը[17]։

2014 թվականի օգոստոսին սկսեցեին տանիքի ձևափոխման աշխատանքները։ Նույն տարվա նոյեմբերին ակումբի սեփականատերը նշեց, որ նորակառույց համալիրի վրա ծախսվել է 400 մլն դոլար, որից 280-300 մլնը՝ հենց մարզադաշտի վրա։ Այս անգամ էլ ավելացրեց, որ աշխատանքները կավարտվեն 2015 թվականի հունիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում[18]։ 2015 թվականին շինարարական ընկերության տնօրենը կանխատեսեց, որ աշխատանքները լավագույն դեպքում կավարտվեն 2015 թվականի վերջ-2016 թվականի սկիզբում[19]։ Իսկ 2016 թվականի փետրվարին նշվեց վերջնական ժամկետ մարզահամալիրի կառուցման համար՝ 2016 թվականի հունիս[20]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 23-ին երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները հաստատեց, որ նորակառույց մարզադաշտը կրելու է ԲԿՄԱ Արենա «ԲԿՄԱ Արենա» անվանումը։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հանդիպումը պետք է լիներ Ռուսաստանի Դաշնության Ֆուտբոլի սուպերգավաթի գանդիպումը՝ առաջնության հաղթող ԲԿՄԱ-ի և գավաթակիր Զենիթի միջև։ Սակայն տեխնիկական պատճառներով այդ հանդիպումը տեղի չունեցավ ԲԿՄԱ Արենայում։ Վերոնշյալ խաղը անցկացվեց 2016 թվականի հուլիսի 23-ին Լոկոմոտիվի մարզադաշտում[21][22]։ Առաջին հանդիպումը անց կացվեց առանց երկրպագուների, որի արդյունքում ԲԿՄԱ-ն 3-0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ՝ 2016 թվականի սեպտեմբերի 4։ Իսկ առաջին պաշտոնական խաղը նորակառույց մարզադաշտում բանակայինները անցկացրեցին սեպտեմբերի 10-ին Գրոզնիի Տերեկի դեմ և նորից առավելության հասան 3-0 հաշվով։ Առաջին գնդակը հեղինակեց Լասինա Տրաորեն[23]։ Սեպտեմբերի 27-ին անցկացվեց առաջին Եվրոգավաթային հանդիպումը։ Չեմպիոնների Լիգայի շրջանակում ԲԿՄԱ-ն հանդիպեց անգլիական Տոտտենհեմ Հոտսպուրի հետ և 0-1 հաշվով պարտություն կրեց։

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. ПФК ЦСКА — Терек — 3:0
  3. 3,0 3,1 Гинер назвал стоимость стадиона ЦСКА
  4. «РБК Спорт»: «Сербская компания представила проект стадиона ЦСКА» Արխիվացված 2013-05-23 Wayback Machine. 06.04.2013
  5. «Евгений Гинер: «Помочь клубу готовы даже легионеры»». Спорт-Экспресс. 13.02.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  6. «ЦСКА приступил к сносу старого стадиона». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. 7,0 7,1 «Заложен первый камень нового стадиона ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  8. «Стадион ЦСКА может появиться во второй половине 2009 года». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  9. «Гинер: надеюсь, что до 2013 года у ЦСКА появится свой стадион». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  10. «ПФК ЦСКА и ФГУ ЦСКА урегулировали спор по стадиону». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Комплекс, в состав которого войдёт стадион ЦСКА, будет построен через три года». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  12. «На новом стадионе ЦСКА хочет предусмотреть обогрева трибун». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  13. «На стадионе ЦСКА установят прозрачную крышу». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  14. «ЦСКА просит у ВЭБ кредит в 14 миллиардов рублей на строительство стадиона». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  15. «ВЭБ: Наблюдательный совет банка одобрил кредит на строительство стадиона ЦСКА на 10 лет». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. Владимир Судариков: «Гинер поставил задачу сдать стадион ЦСКА к весне 2015 года»
  17. Евгений Гинер: «Рассчитываем сыграть на своем стадионе весной следующего года»
  18. «Евгений ГИНЕР: из-за кризиса на Украине у ЦСКА стало меньше свободных средств». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  19. Глава строительства стадиона ЦСКА назвал примерные сроки сдачи объекта
  20. Стадион ЦСКА планируется ввести в эксплуатацию до конца июня
  21. Суперкубок-2016 состоится на новом стадионе ПФК ЦСКА
  22. Суперкубок России. Матч ЦСКА — «Зенит» пройдет на «Локомотиве»
  23. «Салют, Траоре! Идеальное новоселье ЦСКА». Спорт-Экспресс. 2016 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԲԿՄԱ Արենա» հոդվածին։