Սպարտակիադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երրորդ Սպարտակիադայի նամականիշներ

Սպաակիադա, ամառային և ձմեռային մարզաձևերի զանգվածային ավանդական համալիր մրցույթ նախկին Խորհրդային Միությունում։ Հանդես է եկել որպես Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նվաճումների ստուգատես, որը նպաստում է սպորտի հետագա զարգացմանը, ի հայտ բերում տաղանդավոր մարզիկների։

ԽՍՀՄ-ում առաջին Սպարտակիադաները տեղի են ունեցել 1923 թվականին կարմիր բանակի զորամասերում և Պետրոգրադի Սպարտակի անվան երիտասարդական ֆիզկուլտուրային կազմակերպություններում։ 1928 թվականին Մոսկվայում տեղի է ունեցել համամիութենական Սպարտակիադա (21 մարզաձևից), որին մասնակցել է 7 հազար մարզիկներ, այդ թվում 17 երկրների բանվորական մարզական կազմակերպությունների ավելի քան 600 ներկայացուցիչ։ 1930 թվականին անցկացվել են արհմիությունների և «Դինամո» ընկերության համամիութենական Սպարտակիադաներ, այնուհետև՝ ԽՍՀՄ ժողովուրդների, ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի, դպրոցականների, սոցիալիստական ճամբարի երկրների բանակների Սպարտակիադաներ։ ԽՍՀՄ ժողովուրդների Մրցումներն անցկացվում էին 1956 թվականից՝ նախաօլիմպիական տարում (ԽՍՀՄ-ում տարածված օլիմպիական մարզաձևերի ծրագրով)։ Նախապես տեղի էին ունենում ձեռնարկությունների, կառույցների, կոլեկտիվ և սովետական տնտեսությունների, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի կոլեկտիվների, շրջանային, քաղաքային, մարզային, երկրամասային, հանրապետական, ապա՝ համամիութենական (ԿՄԸ-ների, արհմիությունների, ԽՍՀՄ զինված ուժերի, ԴՕՍԱԱՖ-ի ) սպարտակիադաներ։

Ամառային 1-ին Սպարտակիադաի (1956) մասսայական մրցումներին մասնակցել է 20 միլիոն, իսկ 8-ին (1983)՝ մոտ 100 միլիոն մարդ (8685 եզրափակիչում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 60 CC-BY-SA-icon-80x15.png