Աիդա Գարիֆուլլինա
Աիդա Գարիֆուլլինա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Аида Эмил кызы Гарифуллина |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1987 (36 տարեկան) Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | aidagarifullina.net |
![]() |
Աիդա Էմիլևնա Գարիֆուլլինա (թաթ.՝ Аида Эмил кызы Гарифуллина, սեպտեմբերի 30, 1987, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս օպերային երգչուհի (սոպրանո), Թաթարստանի վաստակավոր արտիստ (2013), Վիեննայի պետական օպերայի մեներգչուհի։
Կենսագրություն և երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1987 թվականին Կազանում։ Աիդայի մայրը՝ Լյայլյա Իլդարովնա Գարիֆուլլինան, մասնագիտությամբ երգչախմբի դիրիժոր է, Սոֆյա Գուբայդուլինայի անվան ժամանակակից երաժշտության կենտրոնի տնօրենն է, Թաթարստանի Հանրապետության վաստակավոր գործիչ։ Մայրը դեռ մանկուց աղջկա մեջ սերմանել է սեր ակադեմիական երաժշտարվեստի նկատմամբ, փորձել մասնագիտորեն աջակցել նրան օպերային երգիչ դառնալու համար[1]։
13 տարեկանում Աիդան «Թաթարստանի շնորհալի երեխաները» ծրագրի շրջանակներում Թաթարստանի Հանրապետության պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել Պ. Ի. Չայկովսկու անվան համերգասրահում (ք. Մոսկվա)։ Մեկ տարի անց «Տարվա լավագույն ձայն» նախագծի «Ակադեմիական վոկալ» անվանակարգում դարձել է Ֆեոդոր Շալյապինի անվան կրթաթոշակակիր։
2005 թվականին Գարիֆուլլինան, ստանալով Կազանի քաղաքապետի դրամաշնորհ Գերմանիայում սովորելու համար, ընդունվել է Նյուրնբերգի երաժշտական բարձրագույն դպրոցի ակադեմիական վոկալի դասարանը (այդ դպրոցի պրոֆեսոր և ռեկտոր, տենոր Զիգֆրիդ Երուզալեմի դասարանը)։ Նույն թվականին մասնակցել է Կազանի 1000-ամյակի տոնակատարությանը, որտեղ երգել է մեծ լսարանի առջև, որի մեջ մտնում էին արտասահմանյան պատվիրակությունները, ինչպես նաև Ռուսաստանի առաջին դեմքերը։
2007 թվականին Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում շարունակել է վոկալ վարպետություն սովորել պրոֆեսոր Կլաուդիա Վիսկայի դասարանում։
2009 թվականին Վիեննայի համալսարանի ուժերով բեմադրվել է Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերան, որտեղ Գարիֆուլլինան առաջնաելույթ է ունեցել Դեսպինայի պարտիայում։ 2010 թվականին Մոսկվայում մասնակցել է Վոկալիստների Մուսլիմ Մագոմաևի անվան միջազգային առաջին մրցույթին և դարձել դրա դափնեկիր։
2011 թվականի օգոստոսին որպես Ունիվերսիադայի դեսպան ելույթ է ունեցել Համաշխարհային XXVI ուսանողական խաղերի փակման արարողության ժամանակ[2]։ Նույն թվականի նոյեմբերին Կազանի Ս. Գուբայդուլինայի անվան ժամանակակից երաժշտության կենտրոնում Սոֆյա Գուբայդուլինայի ութսունամյակի տոնակատարության համերգի ժամանակ Աիդան հեղինակի ներկայությամբ կատարել է նրա «Ֆացելիա» վոկալային ցիկլը։
Այդ ամենին հետևել է Կազանում իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի հետ համատեղ համերգը[3]։
2012 թվականին Գարիֆուլլինան ելույթ է ունեցել Իտալիայի Վերոնայի արենայում, որտեղ տեղի է ունեցել նրա առաջին հանդիպումը Պլասիդո Դոմինգոյի հետ։ Աիդան կատարել է «Je veux vivre» Շառլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայից։
Նույն տարում՝ Լոնդոնում XXX Ամառային օլիմպիադայում Ռուսական տան բացման ժամանակ, Աիդան ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի հետ։
2013 թվականի հունվարին Գարիֆուլլինան Գերգիևի հրավերով առաջին անգամ ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնում՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում կատարելով Սյուզաննայի դերը։ Ավելի ուշ Աիդայի խաղացանկում ներառվել են Ջիլդայի («Ռիգոլետտո») և Ադինայի («Սիրո ըմպելիք») դերերը[4]։
2013 թվականի հուլիսին արժանացել է Ունիվերսիադայի դեսպանի կարգավիճակով XXVII Ամառային ունիվերսիադայի բացման արարողության առաջին երգը կատարելու պատվին։ Մարիինյան թատրոնի՝ Վալերի Գեորգիևի ղեկավարած նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Մշակութային ունիվերսիադայի» փակման ժամանակ[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին երգչուհին խոստովանել է, որ բուռն սիրավեպ ունի համաշխարհային ճանաչում ունեցող թենիսիստի հետ։ Մարատ Սաֆինը և Աիդան իրենց հարաբերությունները մեկ տարի թաքցրել են։ Հարաբերությունների մասին հայտարարելուց հետո զույգն Ինստագրամում ներբեռնել է բազմաթիվ համատեղ լուսանկարներ։ Երբ արտիստուհին սկսել է հասարակական վայրերում հայտնվել ամառային շքեղ սարաֆաններով, շշուկներ են տարածվել, որ Գարիֆուլլինան հղի է։ Բոլոր ամսագրերն ու թերթերը գրում էին այն մասին, որ Մարատն ու Աիդան երեխայի են սպասում։ Սակայն կասկածները չեն հաստատվել. արտիստուհու մայրը հերքել է հղիության լուրը։ Աիդան շարունակել է աշխատել Վիեննայում, Մարատը՝ Մոսկվայում, նրանք անընդհատ մեկնում էին մեկը մյուսի մոտ։ 2017 թվականի սկզբին Սաֆինը և Գարրիֆուլլինան բաժանվել են այն պատճառով, որ բավականին դժվար էր հարաբերությունները պահպանել հեռավորության վրա։ 2017 թվականի փետրվարին Աիդան հասարակությանը զարմացրել է այն հայտարարությամբ, որ ինքն ունի 6 ամսական դուստր՝ Օլիվիան։ Պարզվեց, որ Աիդան իսկապես հղի է եղել, երեխայի ծննդից անմիջապես հետո սկսել է աշխատել։
Օպերալիա 2013 և հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսին Գարիֆուլլինան կրկին ելույթ է ունեցել Վերոնայի արենայում, բայց այս անգամ որպես Օպերալիա 2013 մրցույթի մասնակից։ Նա դարձել է Օպերալիա 2013 օպերային երգիչների միջազգային մրցույթի հաղթող[6][7]։ Մրցույթում կատարել է Նանետտայի («Ֆալստաֆ»), Ձյունանուշիկի («Ձյունանուշիկը»), Սյուզաննայի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Ջուլետտայի (Բելլինիի «Կապուլետներ և Մոնտեկիներ») արիաները։ Օպերալիայում հաղթելուն հաջորդել է Պեկինի համերգում Պլասիդո Դոմինգոյի հետ համատեղ կատարումը։
Հոկտեմբերի 16-ին Գարիֆուլլինան արժանացել է «Թաթարստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի» կոչման, ինչպես նաև պարգևատրվել է Թաթարստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով[8]։
2013 թվականի դեկտեմբերի 5-ին Աիդան իտալացի տենոր Անդրեա Բոչելլիի հետ դուետ է կատարել Տորոնտոյում կայացած «Դեյվիդ Ֆոսթեր և ընկերներ» բարեգործական գալա-համերգում[9]։
2013 թվականի հոկտեմբերի 30-ին Գարիֆուլլինան Ռուսաստանի Մեծ թատրոնում ելույթ է ունեցել Խոսե Կարերասի և Պլասիդո Դոմինգոյի բարեգործական համերգի ժամանակ՝ կատարելով Լաուրետայի արիան և Դոմինգոյի հետ Ժերմոնի ու Վիոլետայի դուետը։
2014 թվականի մարտին Աիդան Դմիտրի Խվորոստովսկու հրավերով մասնակցել է «Խվորոստովսկի և ընկերներ» շարքի երկու համերգներին[10]։
Մայիսի 22-ին Կազանում տեղի է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ համատեղ համերգը[11]։ Համերգը կայացել է Կազանի Տատնեֆտ արենայում, ներկա էր 7,5 հազար հանդիսատես[12]։
Հունիսի 9-ին Գարիֆուլլինան ելույթ է ունեցել Սեուլի «Արիրանգ» համերգում, որը նվիրված էր Հյուսիսային և Հարավայի Կորեաների միջև խաղաղությանը[13]։
Հուլիսի 15-ին և 16-ին Աիդան Մարիինյան թատրոնում կայացած Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայի պրեմիերայի ժամանակ առաջին անգամ կատարել է Նատաշա Ռոստովայի դերը, օպերան բեմադրել էր բրիտանացի ռեժիսոր Գրեմ Վիկը[14]։ Ներկայացման առաջին ցուցադրությունները Վալերի Գերգիևի ղեկավարությամբ տեղի են ունեցել Եվրոպայի կինոթատրոններում[15]։
2014/2015 մրցաշրջանի սկզբից Վիեննայի պետական օպերայի մենակատար է[16][17]։
2015 թվականի հունվարից երգչուհին բացառիկ պայմանագիր է կնքել Decca Classics ձայնագրման ընկերության հետ։
2015 թվականի փետրվարի 12-ին Աիդա Գարիֆուլլինան ելույթ է ունեցել Վիեննական պարահանդեսի բացման արարողության ժամանակ[18]։
2018 թվականի հունիսի 14-ին Աիդա Գարիֆուլլինան ելույթ է ունեցել Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ[19]։
Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ. Ա. Մոցարտ – «C – Moll Messe»
- Ջ. Պուչինի – «Բոհեմ», Մյուզետա
- Ջ. Վերդի – «Պարահանդես-դիմակահանդես», Օսկար
- Ջ. Վերդի – «Ռիգոլետտո», Ջիլդա
- Ջ. Վերդի – «Ֆալստաֆ», Նանետա
- Գ. Դոնիցետի – «Դոն Պասքուալե», Նորինա
- Գ. Դոնիցետի – «Սիրո ըմպելիք», Ադինա
- Վ. Ա. Մոցարտ – «Կախարդական սրինգ», Պամինա
- Վ. Ա. Մոցարտ – «Այդպես են վարվում բոլորը», Դեսպինա
- Վ. Ա. Մոցարտ – «Ֆիգարոյի ամուսնությունը», Սյուզաննա
- Վ. Ա. Մոցարտ – «Դոն Ժուան», Ցերլինա
- Ջ. Ռոսսինի – «Իտալուհին Ալժիրում», Էլվիրա
- Ֆ. Հալևի – «Հրեուհի», արքայադուստր Եվդոկսիա
- Ս. Պրոկոֆև – «Պատերազմ և խաղաղություն», Նատաշա Ռոստովա
- Ն. Ռիմսկի-Կորսակով – «Ոսկի աքլորիկը», Շամախիի թագուհի
- Ն. Ռիմսկի-Կորսակով – «Ձյունանուշիկը», Ձյունանուշ
- Պ. Էտվյոշ – «Երեք քույր», Իրինա
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆ. Ի. Շալյապինի անվան հիմնադրամի «Տարվա լավագույն ձայն» մրցանակի թոշակ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում (2001)
- Վոկալիստների Մուսլիմ Մագոմաևի անվան մրցույթի դափնեկիր (2010)
- Պլասիդո Դոմինգո Օպերալիա օպերային երգիչների միջազգային մրցույթի առաջին մրցանակ (2013)
- Թաթարստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի (հոկտեմբերի 16, 2013)
- Թաթարստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր (2013)
- «2013 թվականի Կազանի համաշխարհային ամառային ունիվերսիադա» հուշամեդալ (2013)
- Ռուսաստանի ազգային երաժշտական մրցանակ (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Аида Гарифуллина: новая опера России Archived 2014-11-29 at the Wayback Machine.
- ↑ Aida Garifullina (2011-10-10), Aida Garifullina The Closing Ceremony of the XXVI Summer Universiade in Shenzhen, https://www.youtube.com/watch?v=4wvFs2gD93I, վերցված է 2018-06-22
- ↑ «Аида Гарифуллина спела с Алессандро Сафина | Tataram.ru»։ tataram.ru (անգլերեն)։ Վերցված է 2018-06-22
- ↑ Титова Наталья։ «Валерий Гергиев нашел Сюзанну и Джильду в Казани»։ БИЗНЕС Online (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-22
- ↑ Фестиваль «Шаляпин. Нуриев. Казань» завершился грандиозным гала-концертом Archived 2014-02-18 at the Wayback Machine.
- ↑ (ru-RU) Восходящая звезда Аида Гарифуллина победила на самом престижном на планете конкурсе оперных артистов. Новости. Первый канал, http://www.1tv.ru/news/culture/240748, վերցված է 2018-06-22
- ↑ Титова Наталья։ ««Пласидо Доминго держал в руках статуэтку и смотрел на меня…»»։ БИЗНЕС Online (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-22
- ↑ «Аида Гарифуллина получила звание «Заслуженный артист РТ» | Tataram.ru»։ tataram.ru (անգլերեն)։ Վերցված է 2018-06-22
- ↑ Bill King (2013-12-07), Andrea Bocelli & Aida Garifullina - Time To Say Goodbye - David Foster Miracle Gala & Concert 2013, https://www.youtube.com/watch?v=4FoR-k4ACwM/, վերցված է 2018-06-22
- ↑ «В Москве состоялся концерт из цикла "Хворостовский и друзья"»։ tvkultura.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-20-ին։ Վերցված է 2018-06-22
- ↑ «Пласидо Доминго выступил в Казани»։ tvkultura.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է 2018-06-22
- ↑ «Концерт Пласидо Доминго в Казани прошел при полном аншлаге»։ www.kazan.aif.ru։ Վերցված է 2018-06-22
- ↑ «화희오페라단»։ YouTube (հայերեն)։ Վերցված է 2018-06-22
- ↑ «Премьера «Войны и мира» на «Звёздах белых ночей» | Belcanto.ru»։ belcanto.ru։ Վերցված է 2018-06-22
- ↑ «А Наташа Ростова — родом из Казани»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին։ Վերցված է 2018-06-22
- ↑ Staatsoper Wiener։ «404»։ www.wiener-staatsoper.at (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին։ Վերցված է 2018-06-22
- ↑ Thicknesse R. Heavenly Aida(անգլ.) // Opera Now : magazine. — London: Rhinegold Publishing. — № January 2015. — С. 14—19.
- ↑ Чеснокова Елена։ «Аида Гарифуллина покорила главный оперный бал Европы голосом и платьем»։ БИЗНЕС Online (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-22
- ↑ «Робби Уильямс и Аида Гарифуллина выступят на церемонии открытия ЧМ-2018»։ worldcup2018.tass.ru։ Վերցված է 2018-06-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգչուհու պաշտոնական կայք Archived 2016-06-10 at the Wayback Machine.
- «Hecho a Mano» հրատարակչության «MusicuM» ամսագիր
- «Твоя История» ամսագիր
- Պլասիդո Դոմինգո. «Դուք պետք է հպարտանաք Աիդա Գարիֆուլլինայով, քանզի նա Կազանը հռչակավոր է դարձնում ամբողջ աշխարհում»
- Aida Garifullina & Iain Burnside at Wigmore Hall — Rosenblatt Recital Archived 2014-12-09 at the Wayback Machine.
|