Նիքի Ջեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիք Ռիվերա Քամիներո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNicky Jam
Ի ծնե անունՆիք Ռիվերա Քամիներո
Նաև հայտնի է որպեսՆիքի Ջեմ
Ծնվել է1981 թվականի մարտի 17 (36 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԵրկիրՊուերտո Ռիկո
ԺանրերReggaeton
Մասնագիտությունսոլո երգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1995-այժմ[1]
ԱնդամակցությունSESAC?
ԿապվածԴեդի Յանկի, Էնրիկե Իգլեսիաս,«Héctor & Tito», «R.K.M & Ken-Y», «Magnate & Valentino»,«Lito & Polaco»
Պարգևներ
Կայքnickyjampr.net
 Nicky Jam Վիքիպահեստում

Նիք Ռիվերա Քամիներոն (մարտի 17, 1981(1981-03-17), Լորենս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]), ով հայտնի է իր բեմական Նիքի Ջեմ անվամբ, Պուերտո Ռիկացի երգիչ և երգահան է։ Նա լավագույն է ճանաչվել իր «Travesuras», «Te Busco», «El Perdón», «Hasta el Amanecer», «El Amante» հիթերով, որոնցից վերջին երեքը իր «Fénix» ալբոմից են։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվերան ծնվել է դոմինիկուհի մորից և Պուերտո Ռիկացի հորից։ Ավելի ուշ, երբ նա տաս տարեկան էր իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Բարրիո Օբրեոյից Պուերտո Ռիկո։ Նա զբաղվում էր reggaeton երաժշտական ոճով, քանի դեռ երիտասարդ էր։ «Nicky Jam» անունը կատակով նրան տրվել է մի անօթևան մարդու կողմից։ Ռրվերայի ընտանիքը ուներ ցածր եկամուտ և Ռիվերան չնայած անչափահաս լինելուն ապօրինի աշխատանք է կատարել մթերային խանութում, որպեսզի աջակցի իր ընտանիքին մանրածախ առևտուր կատարելով։ Մեկ օր երաժշտական ղեկավարը նկատում է տղայի տաղանդը և պայմանագիր է ստորագրում Ռիվերայի հետ և արդեն տասնչորս տարեկանում նա թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Distinto A Los Demás»։ Ալբոմը հաջողված չէր, սակայն նրան դարձնում էր ճանաչված երաժշտության ոլորտում և գրավում էր որոշ երաժշտական պրոդյուսերների ուշադրությունը, ինչպիսիք են «DJ Joe»-ն, «DJ Playero»-ն և «DJ Chiklin»-ը։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Los Cangris[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին ալբոմից հետո նա շարունակում է աշխատել երաժշտական ոլորտում, որտեղ նա հանդիպեց Դեդի Յանկիին, երբ նրանք ձայնագրեցին սինգլ Գիատաուբայի և DJ Playero-ի հետ։ Դեդի Յանկին խնդրեց Ռիվերային աշխատել իր հետ։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին նրանք դարձան ընկերներ և ձևավորեցին ոչ պաշտոնական Դեդի Յանկի և Նիքի Ջեմ դուետը, որը հայտնի էր նաև «Los Cangris» անվամբ։ Նրանք ստեղծել են բազմաթիվ կոմերցիոն հաջող սինգլներ, այդ թվում ներառելով` «Sabanas Blancas»-ին, «Guayando»-ին, «Sentirte»-ին և շատ ուրիշների։ 2000 թվականին նրանք միասին աշխատել են «Los Super Amigos» ալբոմի վրա, որը երբեք չթողարկվեց։ 2001 թվականին Դեդի Յանկին թողարկեց «El Cartel II»-ը․ «Los Cangris», որտեղ Ռիվերան փոքր ներդրում է ունեցել։ 2004 թվականին, անձնական հարցերի պատճառով նրանք ավարտեցին իրենց ընկերությունը և դադարեցին աշխատել միասին։ Ռիվերան շարունակեց աշխատել՝ որպես մենակատար և ունեցավ բազմաթին կոմերցիոն հաջողություններ։ 2012 թվականին, երկար տարիներ մնալուց հետո նրանք երկուսն էլ արձանագրեցին «El Party Me Llama» հեղինակային ալբոմից հետո նրանք հաստատեցին, որ հաղթահարել են իրենց տարաձայնությունները մեկ տարի առաջ։

Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Ռիվերան թողարկել է «Haciendo Escante» սինլգլը, իսկ 2004 թվականին թողարկել է «Vida Escante»-ն։ Ռիվերան և Դեդի Յանկին շատ փաստարկների և հակամարտությունների պատճառով նորից բաժանվեցին՝ հասկանալով, որ նրանց բարեկամությունը դառնում է կատաղի մրցակցություն։ Նրա վերջին ստուդիական ալբոմը «The Black Carpet»-ն է, որը թողարկվել է 2007 թվականին։ Ռիվերան նաև աշխատել է «R.K.M & Ken-Y»-ի, «Hector & Tito»-ի (Hector el Father և Tito El Bambino), «Lito & Polaco»-ի և «Magnate & Valentino»-ի հետ։ 2000-ականների վերջին նա տեղափոխվեց Կոլումբիայի Մեդելյին քաղաք։ 2010 թվականին, այնտեղ մի քանի համերգներ ացկացնելուց հետո նա վերսկսեց իր կարիերան՝ թողարկելով հաջողակ սինգլներ՝ «Tu Primera Vez»-ը, «Piensas en Mi»-ն, «Curiosidad»-ը, «Juegos Prohibidos»-ը և հատկապես «Voy A Beber»-ը։ Ռիվերոն նաև հասցրեց աշխատել Դեդի Յենկիի հետ նորից՝ ութ տարիների ընթացքում միասին չաշխատելուց հետո, Դեդի Յանկիի «Prestige» ալբոմում։ Նիքի Ջեմը հայտնվել է բազմաթիվ «reggaeton» երաժշտական ոճով ալբոմների մեջ՝ ներկայումս սահմանելով ռեկորդ հայտնվելով բազմաթիվ արտիստների ալբոմներում՝ որը նախկինում անցկացվել է Դեդի Յանկիի կողմից։ Նրա ամենավերջին ալբոմի տեսքը Դեդի Յանկիի «Prestige» ալբոմի «El Party Me Llama» երգն է։ 2015 թվականին, Նիքի Ջեմը հաղթեց Լատինական Գրեմին՝ որպես լավագույն քաղաքային ներկայացում։ «Hasta el Amanecer» սինգլը 2016 թվականի հունվարի 15-ին ԱՄՆ-ի ռադիոկայաններում։ Այս երաժշտական տեսահոլովակը YouTube-ում դիտվել է ավելի քան 1 միլիարդ անգամ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • 2001։ Haciendo Escante
  • 2004։ Vida Escante
  • 2007: The Black Carpet
  • 2017: Fénix
  • 2019: Intimo

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2017 թ․ Երեք իքս. Համաշխարհային տիրակալություն Լազարուս Ֆիլմ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2018 թ․ El Ganador Ինքն իրեն Սերիաներ

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արարողություն Մրցանակ Արդյունք
2015 թ․ Premios Juventud La Combinación Perfecta (The Perfect Combo) Առաջադրված
La Más Pegajosa (Catchiest Tune) Առաջադրված
Premios Tu Mundo Երեկույթի մեկնարկային երգ Հաղթանակ
Latin American Music Awards Տարվա երգ Հաղթանակ
Սիրված համագործակցություն Հաղթանակ
Սիրված հոսքային երգ Հաղթանակ
Latin Grammy Awards Լավագույն քաղաքային ներկայացում Հաղթանակ
NRJ Music Awards Միջազգային խումբ/Տարվա դուետ Առաջադրված
2016 թ․ Lo Nuestro Awards Տարվա համագործակցություն Հաղթանակ
Տարվա քաղաքային երգ Հաղթանակ
2017 թ․ iHeartRadio Music Awards Տարվա լատինական երգ
«De Pies A Cabeza»
Առաջադրված
Տարվա լատինական երգ
«Ya Me Enteré»
Առաջադրված
տարվա լատինական արտիստ Հաղթանակ
Լավագույն տեսահոլովակ
«Hasta El Amanecer»
Առաջադրված
Billboard Music Awards Թոփ լատինական արտիստ Առաջադրված
Թոփ լատինական երգ
«Hasta El Amanecer»
Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «El Albariño habría sonado ayer a ritmo de Nicky Jam». www.elcorreogallego.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  2. https://remezcla.com/music/nicky-jam-to-receive-hall-of-fame-award-at-2022-billboard-latin-music-awards/
  3. 3,0 3,1 Allmusic — 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիքի Ջեմ» հոդվածին։