Զաբիվակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զաբիվակա, մասկոտ, 2018 թվականին Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբիվական անձնավորված գայլ է՝ դարչնասպիտակ մորթով և երկնագույն աչքերով։ Նրա հագին «RUSSIA 2018» սև գույնի գրությամբ կապտասպիտակ մարզաշապիկ է և կարմիր կիսատաբատ։ Աչքերին կամ ճակատին կրում է նարնջագույն մարզական ակնոց։ Սպիտակի, կապույտի ու կարմիրի համադրությունը խորհրդանշում է Ռուսաստանի դրոշի գույները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասկոտը մշակվել է Տոմսկի պետական համալսարանի գրաֆիկական դիզայնի ամբիոնի ուսանողուհի Եկատերինա Բոչարովայի կողմից։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խորհրդանիշն ընտրվել է օնլայն քվեարկությամբ։ Քվեարկության արդյունքները հայտարարվել են 2016 թվականի հոկտեմբերի 22-ին Առաջին ալիքի «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ[1]։

Գայլը հավաքել է ձայների 53 %-ը՝ առաջ անցնելով վագրից (27 %)։ Կատուն 20 %-ով զբաղեցրել է երրորդ տեղը։ Քվեարկությանը, որին մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ, վերջին ամիսներին անցկացվել է ՖԻՖԱ-ի հարթակներում, ինչպես նաև Առաջին ալիքով անցկացված ուղիղ եթերից առաջ ու դրա ընթացքում, որի ժամանակ ամփոփվել են մրցույթի արդյունքները[1]։ Զաբիվակայի անունը առաջին անգամ արտասանել է 2018 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտեի ղեկավար Վիտալի Մուտկոն Առաջին ալիքի եթերում[2]։

2016 թվականի հոկտեմբերին մասկոտի իրավունքները Եկատերինա Բոչարովից 500 դոլարով գնել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ[1]):

Զաբիվակայի քանդակները տեղադրվել են այն քաղաքներում, որտեղ պետք է անցկացվեին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբիվակայի գրաֆիկական պատկերը ծաղրվել է «Прожекторперисхилтон» հաղորդման 2017 թվականի մարտի 4-ի թողարկման ժամանակ[3]։ Հաղորդավար Սերգեյ Սվետլակովը ծաղրել է Զաբիվակայի ակնոցը (որ կոչել է լեռնադահուկային) և այն դիրքը, որով պատկերված է խորհրդանիշը. ըստ Սվետլակովի՝ թվում է, թե բացակայում է Զաբիվակայի մեկ ոտքը։ Խորհրդանիշը քննադատվել է նաև «Уральские пельмени» շոուի մասնակիցների կողմից[4]։

Քրեական գործ ապրանքանիշի ապօրինի օգտագործման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթարստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 180 հոդվածի առաջին մասով՝ «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) նույնականացման միջոցների անօրինական օգտագործման» համար Կազանի 49-ամյա բնակչուհի, դերձակ Իրինա Զինգարովայի դեմ, որը համաձայնել է 70 հազար ռուբլով պատրաստել Զաբիվակային պատկերող երեք տիկնիկ մի մարդու պատվերով, որը ներկայացել է որպես Էլդար Գայնուլին։ Պատվիրատուն պարբերաբար այցելել է, առաջարկել փոփոխություններ և պահանջել, որ տիկնիկները հարյուր տոկոսով նման լինեն բնօրինակին։ Երբ տիկնիկները պատրաստ էին, պարզվել է, որ պատվիրատուն ոստիկանության մայոր, ավագ օպերլիազոր Իլդար Գայնուտդինովն է։ Զինգարովան ձերբակալվել է և տեղափոխվել բաժին։ Քանի որ պատվիրված էին մի քանի տիկնիկներ, գումարը եղել է մեծ, և հարուցվել է քրեական գործ։ Վնասը, որն իբր հասցվել է ՖԻՖԱ-ին, կազմել է 378 հազար։ Եթե դատարանը մեղավոր ճանաչի Զինգարովային, նրան սպառնում է ոչ միայն տուգանք, այլև երկու տարվա ազատազրկում[5][6][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Создатель талисмана ЧМ-2018, волка Забиваки, получила за свою работу 500 долларов NEWSru.com, 10.2016
  2. «Создатель талисмана ЧМ-2018, волка Забиваки, получила за свою работу 500 долларов». NEWSru.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  3.  Прожекторперисхилтон - Выпуск от 04.03.2017
  4.  Волк - Икра престолов - Уральские Пельмени (2017)
  5. Забивака спровоцировал уголовное преследование казанской мастерицы
  6. Полиция попросила швею из Казани сделать куклу волка Забиваки. И завела на нее дело о контрафакте.
  7. Чудновец заступилась за швею, которой грозит тюрьма из-за кукол волка Забиваки.
  8. Забивака тюрем: За пошив ростовой куклы символа ЧМ-2018 на жительницу Казани завели уголовное дело. Это была контрольная закупка полиции // Новая газета. 12 июня 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]