Էռա Իստրեֆի
Էռա Իստրեֆի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Era Istrefi |
Ի ծնե անուն | Էռա Իստրեֆի |
Նաև հայտնի է որպես | Էռա |
Ծնվել է | հուլիսի 4, 1994 (28 տարեկան) Պրիշտինա |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | |
Մասնագիտություն |
|
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2013-ներկա |
Լեյբլ | |
![]() |
Էռա Իստրեֆի (ծնված հուլիսի 4, 1994), երբեմն նաև հանդիպում է Էռա անունով, ալբանա-կոսովացի երգչուհի և երգահան է[1]։ Նա հայտնիություն ձեռք բերեց իր առաջնաելույթային «Mani për money» երգով, որը թողարկվել է 2013 թվականին և բավականին լավ արձագանքներ է ստացել հանրության կողմից[2]։ Նրա հաջորդ երգերը՝ «A po don»-ը և «E dehun»-ը ունեցան նույն հաջողությունը։
2015 թվականին նա հաջողություն ունեցավ իր «Njo si ti» երգի թողարկումից հետո, որը մեկ շաբաթում Յություբում գրանցեց մեկ միլիոնից ավել դիտում[3][4]։
2016 թվականին թողարկված նրա «BonBon» երգի տեսահոլովակը գրանցեց 250 միլիոնից ավել դիտում ՅուԹյուբում[5]։ Նույն թվականի փետրվարին նա պայմանագիր կնքեց ամերիկյան Sony Music Entertainment և Ultra Music լեյբլերի հետ[6]։
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռա Իստրեֆին ծնվել է 1994 թվականի հուլիսի 4-ին՝ Պրիշտինայում, նրա մայրը՝ Սուզանա Տաշիրսյիլաջը ավելի հայտնի է, որպես 80-ականների և 90-ականների հայտնի փոփ երգչուհի, իսկ նրա հայրը՝ Նեզիր Իստրեֆին մասնագիտությամբ լրագրող էր[1][7]։ 2004 թվականին նրա հոր մահից հետո մայրը թողեց երաժշտությունը, իսկ նրա քույրը՝ Նոռ Իստրեֆին դարձավ Ալբանիայի ամենահայտնի երգչուհիներից մեկը։ Իստրեֆին իր հեռուստատեսային առաջնաելույթը ունեցել է 2013 թվականին՝ «Mani për money» երգով։ Երգն արժանացել է շատ դրական կարծիքների և դարձավ հիթ։ Այդ երգի թողարկումից մի քանի ամիս հետո թողարկվեց «A Po Don?» երգը[8]։
2014 թվականի դեկտեմբերին նա թողարկեց «13» երգը[9]։ Տեսահոլովակը գրանցեց 200,000 դիտում 24 ժամվա ընթացքում[10]։ Երգը դրական արձագանք ստացավ V ամսագրի կողմից[11]։ 2015 թվականի դեկտեմբերին նա թողարկեց «BonBon» երգը իր տեսահոլովակով, որը նկարահանվել էր Կոսովայում[12]։ Մեկ ամիս անց երգը հայտնվեց Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերում և Իստրեֆին ձեռք բերեց համաշխարհային հայտնիություն[13]։ 2016 թվականի փետրվարին նա պայմանագիր կնքեց ամերիկյան Sony Music Entertainment և Ultra Music լեյբլերի հետ[6]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Թվական | Կարգավիճակը չարտերում | Ալբոմ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
AUT [14] |
BEL (FL) [15] |
DEN [16] |
FRA [17] |
GER [18] |
ISR [19] |
NED [20] |
LEB [21] |
SWI [22] | |||
«Mani për money» (Money mania) | 2013 | — | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլեր |
«A po don?» (Do you wanna?) | 2014 | — | — | — | — | — | — | — | — | — | |
«E dehun» (Drunk) | — | — | — | — | — | — | — | — | — | ||
«13» | — | — | — | — | — | — | — | — | — | ||
«Njo si ti» (Someone like you) | 2015 | — | — | — | — | — | — | — | — | — | |
«Shumë pis» (Very naughty) | — | — | — | — | — | — | — | — | — | ||
«BonBon» | 2016 | 19 | 26 | 38 | 29 | 10 | 5 | 62 | 4 | 39 |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իստրեֆին ունի երկու ավագ քույր՝ Նոռա Իստրեֆին, ով Կոսովայի հայտնի փոփ երգչուհիներից է և ստիլիստ Նիտա Իստրեֆին։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Բլեդին։ Նա Բոբ Մարլի մեծ երկրապգու է և նրանից ոգեշնչվելով է գրում իր երգերը։ Նա շատ հաճախ է օգտագործում նրա անունը և արտահայտությունները։ Նա ապրում է Պրիշտինայում։ Նա նաև սատարում է ԼԳԲՏ իրավունքներին[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Era Istrefi, biografia»։ TeksteShqip.com
- ↑ «Era Istrefi, debutimi me "Mani Për Money"»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-06-13
- ↑ «Nora dhe Era Istrefi - Videofest 2014»։ Shqiptarja.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-06-13
- ↑ «Video Fest Awards 2014 - The Winners!»։ Video Fest։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-06-13
- ↑ «WATCH - IF YOU MERGED SIA AND RIHANNA YOU'D GET ERA ISTREFI - BONBON»։ ixdaily.com։ IX Daily։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին։ Վերցված է 26 Feb 2016
- ↑ 6,0 6,1 «Era Istrefi firmos me Sony Music» (Albanian)։ 22 Feb 2016։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2016-ին։ Վերցված է 13 June 2016
- ↑ [1]
- ↑ «"A Po Don" thotë Era Istrefi!»։ telegrafi.com։ Telegrafi։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-06-13
- ↑ «Era Istrefi lanson baladën "13" (Video)»։ Telegrafi։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-16-ին։ Վերցված է դեկտեմբերի 13, 2014
- ↑ Express Gazeta։ «"13" drejt rekordeve të para (Video)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-16-ին։ Վերցված է դեկտեմբերի 13, 2014
- ↑ Stagg Natasha։ «Meet Era Istrefi»։ V Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-01-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2014
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-26-ին։ Վերցված է մարտի 2, 2016
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2016-06-13
- ↑ «France Top Singles Charts (Week 21, 2016)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է մայիսի 28, 2016
- ↑ [5]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-05-ին։ Վերցված է 2016-06-13
- ↑ [6]
- ↑ «The Official Lebanese Top 20»։ The Official Lebanese Top 20։ Վերցված է ապրիլի 15, 2016
- ↑ [7]
- ↑ «Yjet shqiptarë mbështesin legalizimin e martesave gej dhe lezbike (Foto)»
|