Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիա
Asociación del Fútbol Argentino
Երկիր Արգենտինա
Հիմնված փետրվարի 21, 1893
Շտաբ Բուենոս Այրես
ՖԻՖԱ-ի անդամ 1912
ԿՈՆՄԵԲՈԼ-ի անդամ 1916
Հավաքականի մարզիչ Խերարդո Մարտինո և Ricardo Caruso Lombardi
Կայք http://www.afa.org.ar/
Կոորդինատներ: 34°36′2.0000000015978″ հվ. լ. 58°23′8.9999999987879″ ամ. ե. / 34.600555555555999376° հս․. լ. 58.385833333332996631° ավ. ե. / 34.600555555555999376; 58.385833333332996631

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիա (իսպ.՝ Afano al Fútbol Argentino), արգենտինական ֆուտբոլային կազմակերպություն։ Կազմակերպում և պատասխանատու է Արգենտինայի ֆուտբոլի առաջնության և երկրի հավաքականի համար։ Կենտրոնը գտնվում է Բուենոս Այրես քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծվել է 1893 թվականի փետրվարի 21-ին Բուենոս Այրեսում Ալեքսանդր Վաթսոն Հաթոնի կողմից, ով համարվում է արգենտինական ֆուտբոլի «հայրը»։[1] Արգենտինայի ֆեդերացիան Հարավային Ամերիկայում ամենահինն է։ 1906 թվականին Ֆլորենսիո Մարտինես դե Օսը դարձավ ֆեդերացիայի առաջին նախագահը։[2]

1912 թվականին Բուենոս Այրեսում գտնվող Gimnasia y Esgrima-ի նախագահ Ռիկարդո Ալդաոն խզեց կապերը ֆեդերացիայի հետ և հիմնեց իր սեփական լիգան՝ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը զուգահեռ առաջնություն էր կազմակերպում։ Լիգան գործեց մինչև 1914 թվականը, այնուհետև 1915 թվականի մրցաշրջանում միավորվեց մյուս ֆեդերացիայի հետ։

Երկրորդ լիգան կազմավորվեց 1919 թվականին և կոչվեց Asociacion Amateurs de Football, որը կազմակերպում էր իր սեփական առաջնությունները մինչև 1926 թվականը, երբ միավորվեց պաշտոնական ֆեդերացիայի հետ։ Լիգայում էին հանդես գալիս մի շարք խոստումնալից թիմեր, որոնցից էին River Plate, Racing, Independiente և San Lorenzo, բացի Բոկա Խունիորսից, որը մնաց պաշտոնական ֆեդերացիայում։

Երբ 2 լիգաները 1927 թվականին միավորվեցին, ֆեդերացիան կրկին անվանվեց Asociación Amateur Argentina de Football մինչև 1931 թվականին սպորտի մասնագիտականացումը, երբ այն դարձավ Արգենտինայի ֆուտբոլի լիգա։ Վերջերս ստեղծված պրոֆեսիոնալ առաջնության առաջին խաղաշրջանը մեկնարկեց 1931 թվականի մայիսի 31-ին։[3][4]

Չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլը պրոֆեսիոնալ մարզաձև դարձավ Արգենտինայում, որոշ ակումբներ մնացին սիրողական և այսպիսով հիմնվեց նոր լիգա՝ Asociación de Football Amateur y Profesionales, որը զուգահեռ մրցաշրջան կազմակերպեց մինչև 1934 թվականը մինչև վերջինս 1934 թվականի նոյեմբերի 3-ին միացավ LAF-ի հետ՝ կազմելով Asociación del Football Argentino-ն, որն էլ գործում է մինչ օրս։[3][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "La historia de una casa poderosa", Clarín, 21 Feb 2003
  2. "Campeones del Bicentenario", La Nación, 2010-5-18
  3. 3,0 3,1 "Orígenes de la Asociación" - AFA website
  4. Diario Ole - "Bodas de Brillante"
  5. Historia del Fútbol Amateur en la Argentina, by Jorge Iwanczuk. Published by Autores Editores (1992) - ISBN 9504343848

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]