Յոժեֆ Բոժիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յոժեֆ Բոժիկ
հունգ.՝ Bozsik József
Bozsik József 1958.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգար
Քաղաքացիությունը Flag of Hungary.svg Հունգարիա
Մականուն Ցուցու
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1925(1925-11-28)[1]
Ծննդավայր Հունգարիա Կիշպեշտ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ մայիսի 31, 1978(1978-05-31)[1] (52 տարեկանում)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1938-1943 Հունգարիա Կիշպեշտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1943-1962 Հունգարիա/Հունգարիա/Հունգարիա/Հունգարիա Կիշպեշտ/Հոնվեդ 447 (33)
Ազգային հավաքական
1947-1962 Հունգարիա/Հունգարիա/Հունգարիա Հունգարիա 101 (11)
Մարզչական կարիերա
1966-1967 Հունգարիա Հոնվեդ
1974 Հունգարիա Հունգարիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յոժեֆ Բոժիկ (հունգ.՝ Bozsik József, [ˈboʒik ˈjoːʒɛf], 28 նոյեմբերի, 1925, Կիշպեշտ, Հունգարիա – 31 մայիսի, 1978, Բուդապեշտ), հունգարացի ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում[2]։ Եղել է ռեկորդակիր Հունգարիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (101)․ նրա ռեկորդը գերազանցել է դարպասապահ Գաբոր Կիրայը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոժեֆ Բոժիկը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 28-ին Կիշպեշտում, որ ներկայում Բուդապեշտի թաղամասերից մեկն է։ Տատի կողմից ստացել է «Ցուցու» (հունգ.՝ Cucu) մականունը։ Հասակ է առել Կիշպեշտում, տեղի մարզադաշտում ֆուտբոլ է խաղացել իր ընկերոջ ու հարևանի՝ Ֆերենց Պուշկաշի հետ։ 11 տարեկան հասակում պայմանագիր է կնքել ԿԱՑ ակումբի երիտասարդական թիմի հետ։ 1943 թվականին նա իր դեբյուտն է կատարել «Վաշաշ» ակումբի հիմնական կազմում։ Հունգարիայի հավաքականում նա սկսել է խաղալ 22 տարեկանում՝ իր դեբյուտը կատարելով 1947 թվականի օգոստոսի 17-ին՝ Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում։ Հայրենի երկրի հավաքականում Յոժեֆ Բոժիկն անցկացրել է 101 խաղ և խփել 11 գոլ։ Հավաքականում իր վերջին գոլը նա խփել է 1962 թվականի ապրիլի 18-ին՝ Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում։

1952 թվականին Հելսինկիում անցկացվող Օլիմպիական խաղերում Յոժեֆ Բոժիկը Հունգարիայի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն, իսկ 1954 թվականին երկրորդ տեղն է գրավել աշխարհի առաջնությունում։ Նա մասնակցել է նաև Ուեմբլի մարզադաշտում Անգլիայի հավաքականի դեմ խաղին, որում Հունգարիան հաղթել է 6։3 հաշվով, ինչպես նաև Բուդապեշտում նույն անգլիացիների դեմ անցկացված խաղին, որն ավարտվել է 7։1 հաշվով հօգուտ հունգարացիների։

1956 թվականին Հունգարիայի առաջնությունն ընդհատվել է Հունգարական հեղափոխության պատճառով, և մինչև տարվա վերջ բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնց թվում էին Ֆերենց Պուշկաշը, Շանդոր Կոչիշն ու Զոլտան Ցիբորը, հեռացել են երկրից։ Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերից Հունգարիայում մնացել են դարպասապահ Դյուլա Գրոշիչը, Լասլո Բուդաին ու Յոժեֆ Բոժիկը։ 1959 թվականի Բոժիկը «Հոնվեդի» կազմում հաղթել է Միտրոպայի գավաթի խաղարկությունում։ Ակումբի կազմում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 447 խաղ և խփել 33 գոլ։

Իր ուժերի ծաղկման շրջանում Յոժեֆ Բոժիկը համարվել է աշխարհի լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպաններից մեկը, որ տիրապետում էր լավ տեխնիկայի, ռազմավարական ունակությունների, ուներ ճշգրիտ հարվածելու կարողություն, թեև նրա մոտ բացակայում էր տեմպի զգացողությունը։ 1962 թվականին ավարտելով խաղացողի կարիերան՝ Յոժեֆ Բոժիկը դարձել է «Հոնվեդ» ակումբի խորհրդի անդամ։ Նա գլխավորել է ակումբը 1966 թվականի հունվարից մինչև 1967 թվականի սեպտեմբեր․ այդ ընթացքում ակումբն անցկացրել է 47 հանդիպում։

1974 թվականին նա ընտրվել է Հունգարիայի հավաքականի մարզիչ, սակայն հիվանդության պատճառով կարճ ժամանակ անց ստիպված է եղել թողնել աշխատանքը։

Յոժեֆ Բոժիկը մահացել է 1978 թվականի մայիսի 31-ին Բուդապեշտում սրտային անբավարարությունից։ Հետմահու հայտարարվել է Կիշպեշտի պատվավոր քաղաքացի։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական չեմպիոն - 1952
  • Աշխարհի փոխչեմպիոն - 1954
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթակր - 1953
  • Հունգարիայի չեմպիոն - 1949/50, 1950, 1952, 1954, 1955.
  • Հունգարիայի լավագույն ֆուտբոլիստ - 1952[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Յոժեֆ Բոժիկը sports.ru կայքում
  3. «Válogatott: Király lehagyta Bozsikot, egyedül rekorder»։ nso.hu։ Վերցված է 20 May 2016 
  4. «Hungarian football players of the Year»։ Վերցված է 24 September 2015