Դյուլա Գրոշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուլա Գրոշիչ
հունգ.՝ Gyula Grosics
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգար
Քաղաքացիությունը  Հունգարիա
Մականուն Սև հովազ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1926(1926-02-04)[1]
Ծննդավայր Դորոգ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ հունիսի 13, 2014(2014-06-13)[2] (88 տարեկան)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1941-1943 Հունգարիա Դորոգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1943-1947 Հունգարիա/Հունգարիա Դորոգ 61 (-?)
1947-1949 Հունգարիա/Հունգարիա Մատեոս Մունկաշ/Տեխերֆուվար 85 (-?)
1950-1957 Հունգարիա Հոնվեդ 125 (-?)
1957-1964 Հունգարիա Տատաբանյա 123 (-?)
Ազգային հավաքական
1947-1962 Հունգարիա Հունգարիա 86 (-?)
Մարզչական կարիերա
1963 Հունգարիա Տատաբանյա
1964-1965 Հունգարիա Շալգոտարյան
1979-1984 Հունգարիա Վոլան
1966-1968 Քուվեյթ Քուվեյթ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դյուլա Գրոշիչ (հունգ.՝ Gyula Grosics, [ˈɟulɒ ˈɡroʃitʃ], 4 փետրվարի, 1926, Դորոգ13 հունիսի, 2014, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, Հունգարիայի հավաքականի դարպասապահ։ Ստացել է «Սև հովազ» մականունը, որովհետև խաղալիս կրել է սև մարզահագուստ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուլա Գրոշիչը ծնվել է 1926 թվականի փետրվարի 4-ին Հունգարիայի Դորոգ քաղաքում։ Նրա մայրը ցանակնում էր, որ որդին դառնա քահանա։ Սակայն Գրոշիչն սկսել է ֆուտբոլային կարիերա՝ խաղալով Դորոգ քաղաքի ֆուտբոլային ակումբում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի կարճ ժամանակ կռվել է Առանցքի ուժերի կողմից և գերի ընկել ամերիկացիների մոտ[4]։

Հունգարիայի ազգային հավաքականում իր դեբյուտը կատարել է 1947 թվականին։ 1948 թվականին հավաքականն սկսել է հաջող ելույթների շարքը, որ շարունակվել է մինչև 1954 թվականի աշխարհի առաջնությունը[3]։ 1949 թվականին Դյուլա Գրոշիչը փորձել է փախչել երկրից, սակայն ձերբակալվել է։ Նա մեղադրվել է լրտեսություն կատարելու ու պետական դավաճանության մեջ և ենթարկվել տնային կալանքի։ Հետագայում մեղադրանքները հանվել են ապացույցների բացակայության պատճառով, սակայն Գրոշիչին երկու տարի արգելվել է խաղալ ազգային հավաքականում։ Այնուամենայնիվ, մեկ տարի անց նա վերադարձել է ազգային հավաքական[5]։ 1950 թվականին նա սկսել է խաղալ նաև «Հոնվեդ» ակումբում[4]։ Հունգարիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է 390 խաղ[3]։

1952 թվականին Գրոշիչն ազգային հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ 1953 թվականին Հունգարիան հաղթել է Անգլիային, այսպես կոչված, «Դարի խաղում»[3]։ Այդ հանդիպման ժամանակ Հունգարիան հաղթել է 6։3 հաշվով և դարձել ոչ Մեծ Բրիտանիայից եկած առաջին թիմը, որ հաղթել է Անգլիային տնային խաղում[5]։ 1954 թվականին Դյուլա Գրոշիչն ընտրվել է Աշխարհի գավաթի աստղերի թիմի դարպասապահ։

1954 թվականի հուլիսից մինչև 1956 թվականի փետրվար Հունգարիայի հավաքականը 19 խաղերից 16-ում հաղթել է, իսկ երեքն ավարտել է ոչ-ոքի։ Սակայն Հունգարական հեղափոխությունից հետո «Ոսկե թիմը» անկում է ապրել։ Հեղափոխությունից հետո Դյուլա Գրոշիչն իր ընտանիքի հետ մեկնել է երկրից, սակայն հետագայում ստիպված է եղել վերադառնալ և ուղարկվել է «Տատաբանյա» ակումբ[5]։ Նա մասնակցել է 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնություններին, որոնք անհաջող են եղել Հունգարիայի հավաքականի համար։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում նա անցկացրել է 86 խաղ։

1962 թվականի մրցաշրջանից հետո Խորհրդային Հունգարիայի սպորտի նախարարությունը թույլ չի տվել Գրոշիչին տեղափոխվել «Ֆերենցվարոշ» և նա որոշել է ավարտել իր ֆուտբոլային կարիերան[5][6]։

Իմանալով, որ 82ամյա Դյուլա Գրոշիչը գտնվում է ֆինանսական վատ դրության մեջ, «Ֆերենցվարոշի» ղեկավարությունը նրա հետ կնքել է ցմահ պայմանագիր։ 2008 թվականին Գրոշիչը մի քանի րոպեով խաղադաշտ է դուրս եկել «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ ընկերական խաղում և արժանացել հոտնկայս ծափահարությունների[6][7]։

2011 թվականին Տատաբանյայի ֆուտբոլային մարզադաշտը կոչվել է Դյուլա Գրոշիչի պատվին[5]։

Դյուլա Գրոշիչը մահացել է 2014 թվականի հունիսի 13-ին Բուդապեշտում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական չեմպիոն - 1952
  • Աշխարհի փոխչեմպիոն - 1954
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթի դափնեկիր - 1953
  • Հունգարիայի չեմպիոն - 1950, 1952, 1954, 1955

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա ֆուտբոլիստ Հունգարիայում - 1949, 1950[8]
  • Ընդգրկվել է 20-րդ դարի աշխարհի 100 լավագույն դարպասապահների ցանկում (№ 18)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FBref.com(բազմ․)
  2. http://sportgeza.hu/futball/2014/06/13/meghalt_grosics_gyula/
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Hungary's greatest goalkeeper Gyula Grosics dies at 88». BiharPrabha.com. IANS. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  4. 4,0 4,1 «Gyula Grosics, innovative goalkeeper of Hungary's Golden Team of 1950s, dies at 88». Fox News. AP. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Fazekas, Zoltan (2014 թ․ հունիսի 13). «'Magical Magyars' goalkeeper Gyula Grosics dies aged 88». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  6. 6,0 6,1 «Blades share Magyar honour». Sheffield United F.C. 2008 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 28-ին.
  7. Genius Grosics finds late fulfilment Արխիվացված 2014-07-19 Wayback Machine - FIFA
  8. «Hungarian football players of the Year». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Գրոշիչ» հոդվածին։