Էսեյսա միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսեյսա միջազգային օդանավակայան
Aeropuerto Ministro Pistarini, Ezeiza, Buenos Aires, Argentina.jpg
ՏեսակՄիջազգային օդանավակայան և Օդանավակայան[1]
ԵրկիրFlag of Argentina (alternative).svg Արգենտինա
ՎարչատարածքEzeiza և Բուենոս Այրես
ԲԾՄ21 մետր և 20,5 մետր
Ձևավորում1949
Անվանված էԲուենոս Այրես
Կոորդինատներ: 34°49′19.999992100002″ հվ. լ. 58°32′8.9999881000096″ ամ. ե. / 34.82222222002777556° հս․. լ. 58.535833330027777777° ավ. ե. / 34.82222222002777556; 58.535833330027777777

Էսեյսա միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Internacional Ministro Pistarini), կոմերցիոն օգտագործման համար նախատեսված օդանավակայան, որը գտնվում է Մեծ Բուենոս Այրեսի գոտում՝ Էսեյսա քաղաքի մերձակայքում: Համարվում է Արգենտինայի խոշորագույն միջազգային օդանավակայանը և որպես օդանավափոխության հանգույց է ծառայում Aeropuerto Internacional Ministro Pistarini և LAN Argentina ավիափոխադրողների համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվում է Արգենտինայի նախկին նախարարներից մեկի՝ գեներալ Խուան Պիստարինիի (իսպ.՝ Juan Pistarini, 1882—1956 թթ.) անունով: Օդանավակայանն ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է արգենտինացի ճարտարապետների ու ինժեներների ջանքերով,[2] 1945-1949 թվականներին: Դրա շինարարությունը Խուան Պերոնի նախագահական առաջին ժամկետի ընթացքում կազմված և ընդունված հնգամյա պլանի կարևորագույն նախագիծն էր համարվում:

Օդանավակայանը ծառայում է թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական նպատակների: Առաջին քաղաքացիական ինքնաթիռն այստեղից օդ է բարձրացել 1946 թվականին՝ ուղղություն վերցնելով դեպի Լոնդոն:

1973 թվականի հունիսի 23-ին Էսեյսա օդանավակայանում զինված բախում է տեղի ունեցել[3] պերոնականների աջ և ձախ խմբավորումների ներկայացուցիչների միջև: Արյունալի այդ բախման հետևանքով զոհվել է 13 և տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել 380 մարդ[4]։

Սպասասրահներից մեկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://store.aci.aero/wp-content/uploads/2018/05/2014_Traffic_Report_sample.xlsx
  2. CIVIL AVIATION NEWS
  3. Строганов А. И. Новейшая история стран Латинской Америки. — М.: Высшая школа, 1995. — С. 240. — 415 с. — ISBN 5-06-002830-5
  4. Pablo Calvo (2008-08-28)։ «Ezeiza, una masacre que causó el estallido del peronismo» (իսպաներեն)։ Clarín։ Վերցված է 2014-02-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]