Դունկան Էդվարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դունկան Էդվարդս
Դունկան Էդվարդս.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Անգլիա Անգլիա
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Big Dunc (Մեծ Դանք)
The Tank (Տանկ)
[1]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 1, 1936(1936-10-01)[2]
Ծննդավայր Դադլի, Անգլիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 21, 1958(1958-02-21)[2] (21 տարեկան)
Մահվան վայր Մյունխեն, ԳՖՀ
Հասակ 180 սմ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1952-1953 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1953-1958 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 151 (20)
Ազգային հավաքական
1949-1952 Անգլիա Անգլիա (մինչև 16) 9 (0)
1954-1957 Անգլիա Անգլիա (մինչև 23) 6 (5)
1954-1956 Անգլիա Անգլիա (B) 4 (0)
1955-1958 Անգլիա Անգլիա 18 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դունկան Էդվարդս (անգլ.՝ Duncan Edwards, հոկտեմբերի 1, 1936(1936-10-01)[2], Դադլի, Միացյալ Թագավորություն[3] - փետրվարի 21, 1958(1958-02-21)[2], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի ազգային հավաքականում։ Նա եղել է 1950-ական թվականներին Մեթ Բասբիի կողմից կազմավորված «Բասբիի փոքրիկներ» երիտասարդ ակումբի ֆուտբոլիստներից մեկը։ Էդվարդսն այն ութ ֆուտբոլիստներից մեկն է, որոնք մահացել են Մյունխենյան ավիավթարի արդյունքում։

Դունկանը ծնվել է Դադլիում։ 16 տարեկան հասակում նա սկսել է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» և դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի անենաերիտասարդ ֆուտբոլիստը և Անգլիայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իր հինգամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում օգնել է «Յունայթեդին» նվաճել Առաջին դիվիզիոնի երկու չեմպիոնական տիտղոս և հասնել մինչև Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ Նա ողջ է մնում 1958 թվականին Մյունխենում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ, սակայն 15 օրից մահանում է ծանր վնասվածքների պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունկանի Էդվարդսի հուշարձանը իր հայրենի՝ Դադլի քաղաքի կենտրոնում

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդսը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 1-ին անգլիական Դադլի քաղաքում[4][5]։ Նա Գլեդստոունի և Սարա Էնն Էդվարդիսի ընտանիքի առաջնեկն էր և միակ երեխան, ով հասել էր չափահասության, քանի որ Դունկանի քույրը՝ Քերոլ Էննը, մահացել էր 1947 թվականին, 14 ամսական հասակում։

Էդվարդսն իր առաջին ֆուտբոլային քայլերը կատարում է անգլիական դպրոցների հավաքականում, որտեղ նա նշում է իր նորամուտը «Ուեմբլի» մարզադաշտում Ուելսի նմանատիպ ակումբներից մեկի դեմ խաղում՝ 1950 թվականի ապրիլի 1-ին։ Շուտով նա նշանակվում է թիմի ավագ և կրում է ավագի թևկապը հետագա երկու տարիների ընթացքում[6]։ Այդ ժամանակներում նրա վրա ուշադրություն են դարձնում պրոֆեսիոնալ ակումբները։ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտ Ջեք Օ'Բրայանը 1948 թվականին տեղեկացնում է Մեթ Բեսբին, որ ինքն «այսօր տեսել է մի 12 տարեկան աշակերտի, որի խաղին պետք է ուշադրություն դարձնել։ Նրա անունը Դունկան Էդվարդս է, նա Դադլիից է»[7][8]։

Ջո Մերսերը, ով այդ ժամանակ մարզում էր Անգլիական դպրոցների հավաքականը, համոզում է Բասբիին պայմանագիր կնքել Էդվարդսի հետ, որն այդ ժամանակ նաև «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» և «Աստոն Վիլլայի» ուշադրության կենտրոնում էր[9][10][11][12]։ Էդվարդսը՝ որպես սիրողական ֆուտբոլիստ, 1952 թվականի հունիսի 2-ին պայմանագիր է կնքում «Յունայթեդի» հետ[13]։ Որոշ զեկույցներում նշվում է, որ պայմանագրի կնքումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էդվարդսը 17 տարեկան էր[9], այսինքն՝ 1953 թվականին, իսկ ըստ այլ աղբյուրների՝ պայմանագրի կնքումը տեղի է ունեցել ավելի շուտ՝ մեկ տարի առաջ[11]։

Դունկան Էդվարդսի ստորագրությունը։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդսն սկսել է իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական ակումբում և մասնակցել է մի քանի խաղերի։ 1953 թվականին Էդվարդսն ակումբի հետ հաղթանակ է տանում Անգլիայի երիտասարդական գավաթի առաջին խաղարկությունում, սակայն մինչ այդ նա արդեն նշել էր իր նորամուտը «Յունայթեդի» առաջին թիմում։ 1953 թվականի ապրիլի 4-ին Էդվարդսը մասնակցում է Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի շրջանակներում անցկացվող «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղին։ Այդ խաղում «Յունայթեդը» պարտվում է 1։4 հաշվով[14]։ Այդ հանդիպման ժամանակ Էդվարդսը դուրս էր եկել խաղադաշտ 16 տարեկան և 185 օրական հասակում՝ այդպիսով դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը երբևէ խաղացել է բարձրագույն դիվիզիոնում[15]։ Այդ ժամանակ Բասբիի թիմը բաղկացած էր տարիքով ֆուտբոլիստներից, այդ իսկ պատճառով նա հակված էր թիմի հիմնական կազմում ընդգրկել երիտասարդ ֆուտբոլիստներ[16]։ Էդվարդսը, Դենիս Վայոլետը և Ջեկի Բլանչֆլաուերն այն երիտասարդ տաղանդների շարքում էին, որոնք ընդգրկվել էին թիմի հիմնական կազմում 1953 թվականին։ Նրանք հայտնի էին որպես «Բասբիի փոքրիկներ»[17]։ The Guardian թերթը մեկնաբանել է Էդվարդսի նորամուտը առաջին թիմում․ «Նա ասաց, որ վատ չէ հարվածներ և փոխանցումներ կատարելուց, սակայն նա պարտավոր է արագ վազել, քանի որ ինքը վինգեր է»[18]։

1953-54 մրցաշրջանում Էդվարդսը հաստատվում է «Յունայթեդի» առաջին թիմի հիմնական կազմում։ Նա լավ տպավորություն է թողնում «Կիլմարնոկի» դեմ խաղում[19]։ 1953 թվականի հոկտեմբերի 31-ին Էդվարդսը, փոխարինելով վնասվածք ստացած Հենրի Կոբերնին, մասնակցում է «Հադերսֆիլդ Թաունի» դեմ արտագնա խաղին։ Իր առաջին մրցաշրջանում Դունկանը «Յունայթեդի» կազմում մասնակցում է առաջնության 24 խաղի, սակայն ինչ-որ կերպ աչքի չի ընկնում[20]։

1955 թվականի մայիսին Էդվարդսը հրավիրվում է Անգլիայի հավաքական, որ այդ ժամանակ մեկնում էր մայրցամաքային շրջագայության Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ խաղերին մասնակցություն ունենալու նպատակով[21][22]։ 1955-56 մրցաշրջանում, չնայած գրիպի պատճառով երկամսյա բացակայության, Էդվարդսը «Յունայթեդի» կազմում մասնակցում է 33 հանդիպման և դառնում է Ֆուտբոլային լիգայի առաջնության չեմպիոն[23][24]։ Հաջորդ մրցաշրջանում նա, լիգայում մասնակցելով 34 խաղի,«Յունայթեդի» կազմում անցկացրած իր խաղերի թիվը հասցնում է հոբելյանական 100-ի, իսկ Յունայթեդը նվաճում է երկրորդ լիգայի գավաթն անընդմեջ[25][26]։

Էդվարդսն 1957-58 մրցաշրջանն սկսում է լավ մարզավիճակով և տարածվում են լուրեր, որ իտալական թոփ-ակումբները պատրաստ են պայմանագիր առաջարկել նրան[27][28]։ Առաջնության շրջանակներում իր վերջին խաղին Էդվարդսը մասնակցում է 1958 թվականի փետրվարի 1-ին՝ ընդդեմ «Արսենալի»։ Նա այդ խաղում դառնում է գոլի հեղինակ, իսկ «Յունայթեդը» հաղթում է 5։4 հաշվով[29][30]։ Հինգ օր անց Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում անցկացվող «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղը դառնում է Էդվարդսը անցկացրած վերջին ֆուտբոլային հանդիպումը[22]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդսը թաղված է Դադլիի գերեզմանոցում
Դադլիի փողոցներից մեկը, որը անվանված է ի պատիվ Էդվարդսի

Բելգրադից տուն վերադառնալիս ինքնաթիռը, որով թռչում էին Էդվարդսը և նրա թիմակիցները, կործանվում է Մյունխենում վառելիքի լիցքավորումից հետո[31][32]։ Մանչեսթերի 7 ֆուտբոլիստները և մյուս 14 ուղևորները մահանում են ակնթարթորեն հենց դեպքի վայրում, իսկ Էդվարդսը ոտքերի, կողերի կոտրվածքներով և վնասված երիկամներով տեղափոխվում է հիվանդանոց[33][34]։ Նրա բուժումը իրականացնող բժիշկները վստահ էին, որ նա ունի առողջանալու շանսեր, սակայն կասկածում էին, թե նա երբևէ կկարողանա նորից ֆուտբոլ խաղալ[35]։

Էդվարդսը մահանում է 1958 թվականի փետրվարի 21-ին՝ տեղի ժամանակով 2։15-ին[36][37]։ Նրա մահից մի քանի ժամ առաջ հրատարակվում է «Charles Buchan’s Football Monthly» ամսագրի նոր թողարկումը, որի շապիկի վրա պատկերված էր ժպտացող Էդվարդսը[36][37]։

Հինգ օր անց Էդվարդսը թաղվում է Դադլիի գերեզմատանը՝ իր քրոջ՝ Քերոն Էննի կողքին[38][39]։ Նրա թաղմանը Դադլիի փողոցներում հավաքվել էր ավելի քան 5000 մարդ։ Նրա գերեզմանի մոտ հաճախ կարելի է տեսնել «Յունայթեդի» երկրպագուներին[34][40]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդսի հիշատակը հավերժացվում է նրա հայրենի Դադլի քաղաքի մի շարք վայրերում։ 1961 թվականին Յունայթեդի գլխավոր մարզիչ Մեթ Բեսբիի նախաձեռնությամբ Պրիորի թաղամասի Սուրբ Ֆրանսցիսկի ծխական եկեղեցում տեղադրվում է Ֆրենսիս Սքիթի կողմից մշակված ֆուտբոլիստի պատկերով ապակենկարը[41]։ 1999 թվականին Էդվարդսի մոր և Բոբի Չարլթոնի միջոցներով քաղաքի կենտրոնում տեղադրվում է Էդվարդսի արձանը[42]։ 1993 թվականին գերեզմանատան մոտակայքում գտնվող փակուղին անվանվում է ի պատիվ Դունկան Էդվարդսի[43]։ «Ռենի բույնը» փաբը, որի մոտակայքում մեծացել էր երիտասարդ Էդվարդսը, 2001 թվականին վերանվանվում է «Դունկան Էդվարդս», սակայն 5 տարի անց այն փակվում է, իսկ հետո այրվում[44]։ 2006 թվականին Պրիորիի զբոսայգում, որտեղ Էդվարդսը մանուկ հասակում հաճախ էր խաղում, ի հիշատակ նրա բացվում է 100000 ֆունտ սթերլինգ արժողությամբ խաղային կոմպլեքս[45]։ 2008 թվականին Դադլիի հարավային շրջուղին վերանվանվում է «Դունկան Էդվարդսի ճանապարհ» անունով[46]։ Դադլիի թանգարանի գեղարվեստական պատկերասրահում կա Էդվարդսի կարիերայի, մասնավորապես հավաքականի կազմում անցկացրած խաղերի հետ կապված հիշարժան իրերի ցուցահանդես[47]։ Մանչեսթերում կա Դունկան Էդվարդս Կոուրտ անունը կրող բնակելի թաղամաս։ Այնտեղ կան նաև մի ամբողջ փողոցային ցանց՝ անվանված ի պատիվ Մյունխենյան ողբերգության զոհերի, մասնավորպաես Էդի Կոլմանի, Ռոջեր Բիրնի և Թոմի Թեյլորի պատվին[48]։ 2011 թվականի հուլիսի 8-ին Ստրետֆորդում, որտեղ ապրել էր Էդվարդսը, Բոբի Չարլթոնի նախաձեռնությամբ տեղադրվում է հուշատախտակ[49]։

1996 թվականին Էդվարդը այն հինգ ֆուտբոլիստներից մեկն էր, ովքեր պատկերված էին «Ֆուտբոլային Լեգենդներ» շարքի բրիտանական նամականիշների վրա, որոնք նվիրված էին Եվրո 1996 մրցաշարին[50]։ 2011 թվականին նա մարմնավորվում է մույնխենյան ավիավթարի իրադարձությունների վրա հիմնված բրիտանական Սեմ Կլաֆլինի «Յունայթեդ» հեռուստաֆիլմում[51]։

Էդվարդսի ժամանակակիցները չեն զլացել նրա կարողությունները գովաբանելու հարցում։ Բոբի Չարլթոնը նկարագրել է նրա մահը՝ որպես «խոշորագույն ողբերգություն, որը երբևէ տեղի է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում» և անգլիական ֆուտբոլում»[52]։ Անգլիացի մարզիչ Թերի Վենեյբլսը ասել է, որ եթե Բոբի Մուրի փոխարեն ողջ մնար Էդվարդսը, ապա նա անպայման որպես Անգլիայի ազգային հավաքականի թիմի ավագ 1966 թվականին կբարձրացներ Աշխարհի գավաթը[53]։ Շոտլանդացի մարզիչ Թոմի Դոխերտին ասել է․ «Ես կասկած չունեմ, որ Դունկանը կդառանար ֆուտբոլի պատմության արքաներից մեկը։ Եվ ոչ միայն բրիտանական ֆուտբոլում՝ «Յունայթեդի» և Անգլիայի հետ, այլև ամբողջ աշխարհում։ Ջորջ Բեսթը եղել է ինչ-որ յուրահատուկ բան, ինչպես Պելեն և Մարադոնան, սակայն, իմ կարծիքով, Դունակը կլիներ ավելի լավը՝ բազմակողմանի կարողությունների և վարպետության տեսակետից»[54]։ Ի նշան Էդվարդսի տաղանդների «ընդունման»՝ նա 2002 թվականին դարձել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահի առաջին անդամը[55]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև նրան հիմնականում հիշում են որպես հենակետային կիսապաշտպան, սակայն Էդվարդսը կարող է խաղալ գրեթե բոլոր դիրքերում՝ կենտրոնական կիսապաշտպանի, կենտրոնական հարձակվողի կամ էլ անգամ կենտրոնական պաշտպանի[56]։ Նրա ունիվերսալությունը կայանում էր նրանում, որ նա կարող էր վնասվածք ստացած ֆուտբոլիստի փոխարեն խաղը սկսել որպես հարձակվող, իսկ հետո մեկ ուրիշի փոխարեն տեղափոխվել պաշտպանության կենտրոն[57]։ Նա ֆիզիկապես շատ ուժեղ էր, ուներ ատլետիկ կազմվածք, երկու ոտքերով էլ տիրապետում էր գնդակի հրաշալի վարման, ընդունակ էր ուժեղ հարվածներ կատարել[58] և հատկապես հայտնի էր իր դիմացկունության բարձր մակարդակով[59]։ Սթենլի Մեթյուզը անվանել է նրան «ժայռ ալեկոծվող ծովում»[60]։ Իր մարմնակազմվածքի համար Էդվարդսն ստացել է Մեծ Դանք և Տանկ մականունները[57][61], նա զբաղեցնում է The Times-ի վարկածով բոլոր ժամանակների ամենակոշտ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը[62]։

Aquote1.png Ֆիզիկապես նա եղել է վիթխարի։ Նա եղել է ուժեղ և ունեցել է ֆանտաստիկ ֆուտբոլային ուղեղ։ Նա միակ ֆուտբոլիստն էր, որի կողքին ես ինձ ոչնչություն էի զգում։ Aquote2.png


Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի
գավաթ
Չեմպիոնների
գավաթ
Անգլիայի
սուպերգավաթ
Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մանչեսթեր Յունայթեդ 1952-53 1 0 0 0 - - 0 0 1 0
1953-54 24 0 1 0 - - 0 0 25 0
1954-55 33 6 3 0 - - 0 0 36 6
1955-56 33 3 0 0 - - 0 0 33 3
1956-57 34 5 6 1 7 0 1 0 48 6
1957-58 26 6 2 0 5 0 1 0 34 6
Ընդհանուրը կարիերայում 151 20 12 1 12 0 2 0 177 21

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մրցաշրջան Խաղ Գոլ
Անգլիա[64]
1954-55 4 0
1955-56 5 1
1956-57 6 3
1957-58 3 1
Ընդհանուր 18 5

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Անգլիա «Մանչեսթեր Յունայթեդ»[65]

Անհատական

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդսը ընդհանրապես չի սիրել ոգելից խմիչքներ օգտագործել և ֆուտբոլից զատ սիրել է զբաղվել ձկնորսությամբ, խաղալ թղթախաղ և կինոթատրոններ այցելել[69][70]։ Հայտնի է մի դեպք, երբ նա ճանապարհային ոստիկանության կողմից տուգանվել է 5 շիլլինգով ֆուտբոլային խաղից հետո մոտոցիկլի լուսարձակները անջատված վիճակում երթևեկելու համար։

Մահից առաջ Էդվարդսն ապրում էր Ստրետֆորդի Գորս-Ավենյու թաղամասի իր ընտանեկան բնակարանում[71][72]։ Նա նշանված է եղել Մոլի Լիչի հետ, ով տարիքով ավելի մեծ է եղել ֆուտբոլիստից։ Զույգը ծանոթացել էր Մանչեսթերի օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում[73][74]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James Robson (06.02.2008)։ «A rock in a raging sea» (անգլերեն)։ Manchester Evening News (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 http://www.transfermarkt.co.uk/duncan-edwards/profil/spieler/289544
  4. McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — p. 1 с.
  5. «Staffordshire Boundary Changes»։ GENUKI։ մարտի 26, 2001։ Վերցված է փետրվարի 14, 2008 
  6. «Edwards: The Black Country's greatest»։ Birmingham Post։ փետրվարի 8, 2008։ Վերցված է փետրվարի 14, 2008 
  7. «Your memories of Duncan»։ Dudley News։ հունվարի 30, 2008։ Վերցված է փետրվարի 14, 2008 
  8. Sharrock Gordon (հունվարի 15, 2009)։ «September 14, 1957 - Division One: Wanderers 4 Manchester United 0»։ The Bolton News։ Վերցված է փետրվարի 6, 2016 
  9. 9,0 9,1 «Legends: Duncan Edwards»։ Manchester United F.C.։ Վերցված է հունվարի 26, 2011 
  10. McCartney, p. 25.
  11. 11,0 11,1 «Duncan Edwards- 50 years on»։ Dudley News։ հունվարի 30, 2008։ Վերցված է փետրվարի 20, 2008 
  12. Viner Brian (հոկտեմբերի 1, 2001)։ «Football: Enduring legend of indomitable Edwards»։ The Independent։ Վերցված է փետրվարի 14, 2008 (չաշխատող հղում)
  13. McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — p. 12. с.
  14. «Results/fixtures»։ Soccerbase։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  15. Meek David (փետրվարի 6, 2008)։ «Busby Babes were destined for great things»։ The Guardian։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  16. «World Cup 1958 qualifications»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ Վերցված է սեպտեմբերի 15, 2010 
  17. Greenhalgh Simon (փետրվարի 4, 2008)։ «Charlton remembers his lost team mates»։ Messenger Newspapers։ Վերցված է փետրվարի 21, 2008 (չաշխատող հղում)
  18. «Duncan Edwards tribute exhibition»։ Express and Star։ հունվարի 8, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  19. «Final 1955/1956 English Division 1 (old) Table»։ Soccerbase։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  20. «Manchester United»։ The Football Club History Database։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  21. McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — pp. 60–61 с.
  22. 22,0 22,1 "Old International" (փետրվարի 6, 1958)։ «United through: excitement aplenty in second half»։ The Guardian։ Վերցված է փետրվարի 20, 2008 
  23. «Manchester United all time records»։ Soccerbase։ փետրվարի 23, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-26-ին։ Վերցված է փետրվարի 21, 2008 
  24. «Final 1955/1956 English Division 1 (old) Table»։ Soccerbase։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  25. «Final 1956/1957 English Division 1 (old) Table»։ Soccerbase։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  26. «Final 1956/1957 English Division 1 (old) Table»։ Soccerbase։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  27. McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — p. 105 с.
  28. «Broken dreams: United and Villa in a game of two eras»։ The Independent։ հունվարի 2, 2008։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  29. «Pat Rice recalls United's last match in Britain before the Munich air disaster of 1958»։ Daily Mail։ փետրվարի 5, 2008։ Վերցված է փետրվարի 20, 2008 
  30. «Pat Rice recalls United's last match in Britain before the Munich air disaster of 1958»։ Daily Mail։ փետրվարի 5, 2008։ Վերցված է փետրվարի 20, 2008 
  31. «1958: United players killed in air disaster»։ BBC։ փետրվարի 6, 1958։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  32. «Manchester soccer star much improved»։ Calgary Herald (Google News)։ Reuters։ փետրվարի 14, 1958։ Վերցված է ապրիլի 23, 2011 
  33. «The day decency died in our 'beautiful game'»։ Daily Mail։ փետրվարի 1, 2008։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  34. 34,0 34,1 «Hodgy sheds a tear for mate»։ Bicester Advertiser։ փետրվարի 5, 2008։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  35. «The lost Babes»։ The Guardian։ փետրվարի 5, 2008։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  36. 36,0 36,1 Clarke Roger (փետրվարի 21, 2008)։ «Football: Dudley's jewel in the crown... Busby Babe Duncan Edwards died 50 years ago today, aged just 21»։ Birmingham Mail։ Վերցված է նոյեմբերի 18, 2012 
  37. 37,0 37,1 Inglis Simon (2008)։ The Best of Charles Buchan's Football Monthly։ Malavan Media։ էջ 57։ ISBN 0-9547445-8-6 
  38. «Born In Dudley, died at Munich» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 9 February 2008-ին։ Վերցված է 25 december 2009 
  39. Henderson Gair (փետրվարի 19, 1958)։ «'Edwards is sinking rapidly'»։ Evening Times։ Վերցված է ապրիլի 24, 2011 
  40. Football Association (ed.)։ «The Busby Babe» (անգլերեն)։ Վերցված է 21 march 2010 
  41. Dedication of the Duncan Edwards Window (order of service), St Francis in the Priory, Dudley, 27 August 1961 
  42. «Fans adorn statue of Duncan Edwards with a United shirt»։ Daily Mail։ փետրվարի 5, 2008։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  43. Madeley Peter (փետրվարի 4, 2008)։ «Born In Dudley, died at Munich»։ ESPN։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է փետրվարի 14, 2008 
  44. ««Eyesore» pub set for revamp»։ Dudley News։ նոյեմբերի 16, 2006։ Վերցված է փետրվարի 14, 2008 
  45. «c»։ Stourbridge News։ հունվարի 13, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  46. Bradley Steve (դեկտեմբերի 29, 2008)։ «New road signs have been installed to honour Dudley-born football hero Duncan Edwards»։ Birmingham Mail։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է հունիսի 18, 2009 
  47. «Duncan Edwards & Local Sporting Heroes»։ Dudley Metropolitan Borough Council։ դեկտեմբերի 14, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2012 
  48. Conn David (ապրիլի 21, 2010)։ «FC United homage to history as they prepare for future at Newton Heath»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է հունվարի 4, 2011 
  49. Downes Robert (մայիսի 26, 2011)։ «Busby Babes players honoured in blue plaque scheme»։ Stretford and Altrincham Messenger։ Վերցված է մայիսի 31, 2011 
  50. Wilson Iain (մարտի 27, 1996)։ «English stamp their authority in football poll»։ The Herald։ Glasgow։ Վերցված է փետրվարի 9, 2011 
  51. «Family so proud of film about Duncan Edwards»։ Express and Star։ նոյեմբերի 15, 2010։ Վերցված է ապրիլի 27, 2011 
  52. «Greatest England XI – Sir Bobby Charlton»։ The Football Association։ նոյեմբերի 7, 2003։ Վերցված է հունվարի 19, 2011 
  53. «Charlton remembers 'greatest ever'»։ Sportsnet.ca։ փետրվարի 1, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-07-ին։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  54. Collett Mike (փետրվարի 1, 2008)։ «Edwards had everything but time on his side»։ Reuters։ Վերցված է փետրվարի 18, 2008 
  55. «England Player Honours – National Football Museum Hall of Fame»։ England Football Online։ նոյեմբերի 1, 2004։ Վերցված է փետրվարի 14, 2008 
  56. Philip Robert (փետրվարի 6, 2008)։ «Duncan Edwards could have been the greatest»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-10-ին։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  57. 57,0 57,1 Winter Henry (փետրվարի 9, 2008)։ «Duncan Edwards: Blessed with majesty»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-16-ին։ Վերցված է փետրվարի 19, 2008 
  58. Northcroft Jonathan (փետրվարի 14, 2008)։ «Lost in time – Manchester United's 1958 Busby Babes»։ The Times (London)։ Վերցված է փետրվարի 3, 2008 
  59. Hassan Nabil (փետրվարի 6, 2008)։ «Why Edwards was king»։ BBC։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  60. Galvin Robert։ «Duncan Edwards»։ The National Football Museum։ Արխիվացված օրիգինալից 2008-01-15-ին։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  61. Robson James (փետրվարի 6, 2008)։ «A rock in a raging sea»։ Manchester Evening News։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  62. Murphy Alex (փետրվարի 18, 2008)։ «Football's 50 greatest hard men»։ The Times (London)։ Վերցված է օգոստոսի 7, 2007 
  63. Charlton Bobby (3 February 2008)։ «Charlton: Duncan Edwards was hard as nails»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 4 April 2008-ին։ Վերցված է 14 February 2008 
  64. Courtney Barry (հունիսի 8, 2005)։ «England – International Results 1950–1959 – Details»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ Վերցված է սեպտեմբերի 16, 2010 
  65. «Goal.com's Top 50 English Players: Duncan Edwards (8)»։ Goal.com։ Վերցված է մայիսի 10, 2016 
  66. «Sport: Football Legends list in full»։ BBC։ Վերցված է մայիսի 12, 2016 
  67. «ABOUT THE HALL OF FAME»։ National Football Museum։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-09-ին։ Վերցված է մայիսի 10, 2016 
  68. «England Boys of '66 dominate your Team of the Century: 1907-1976»։ GiveMeFootball.com (Give Me Football)։ օգոստոսի 28, 2007։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 22, 2008-ին։ Վերցված է մայիսի 18, 2016 
  69. Greenhalgh Simon (հունվարի 22, 2008)։ «Remembering a legend»։ Messenger Newspapers։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-26-ին։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  70. Smith Rory (փետրվարի 3, 2008)։ «Busby Babe Duncan Edwards exclusive»։ Sunday Mirror։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-06-ին։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  71. Kelly Graham (ապրիլի 7, 2003)։ «Graham Kelly: Rooney's rise mirrored in simpler days of Edwards»։ The Independent։ Վերցված է փետրվարի 22, 2008 (չաշխատող հղում)
  72. Mullock Simon (փետրվարի 10, 2008)։ «Dietmar Hamann urges Man City fans to behave for minute's silence»։ Daily Mirror։ Վերցված է փետրվարի 14, 2008 (չաշխատող հղում)
  73. Dickinson Matt (փետրվարի 1, 2008)։ «Tragedy of the golden boy whose talent knew no bounds»։ The Times (London)։ Վերցված է փետրվարի 13, 2008 
  74. Greenhalgh Simon (հունվարի 22, 2008)։ «Remembering a legend»։ Messenger Newspapers։ Վերցված է փետրվարի 13, 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]