Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվրո 1996ից)
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996
UEFA Euro 1996
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Անգլիա Անգլիա
      Քաղաքներ 8
      Մարզադաշտեր 8
Մրցաշրջանի ժամկետ հունիսի 8 - հունիսի 30
Մասնակիցներ 16
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Գերմանիա Գերմանիա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Չեխիա Չեխիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Անգլիա Անգլիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 31
Խփված գոլեր 64  (2.06 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Անգլիա Ալան Շիրեր
1992        2000

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 («Եվրո 1996»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 10-րդ խաղարկությունն է, որն անց է կացվել Անգլիայում՝ 1996 թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 30-ը։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Գերմանիան, ով լրացուցիչ ժամանակում կարողացավ գրավել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը և երրորդ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության եզրափակիչ փուլին մասնակցում էին թվով 16 հավաքականներ[1][2]։

Այս առաջնությունը առաջին ֆուտբոլային մրցաշարն էր, որը կրեց Եվրոպայում տեղի ունեցող երկու խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններ (Խորհրդային Միության փլուզում և Հարավսլավիայի կազմալուծում) հետևանքները, քանի որ առաջնության որակավորման փուլում հայտնվել էին տասնյակ նոր հավաքականներ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Մակեդոնիա, Ուկրաինա, Խորվաթիա և այլն)։ Նրանցից երկուսին՝ Ռուսաստանին և Խորվաթիային, հաջողվեց հասնել եզրափակիչ փուլ։

Առաջնության ընթացքում աշխարհում առաջին անգամ տեղի ունեցավ «ոսկե խաղ» ձևակերպում՝ ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում ավելացված ժամանակի վերջին րոպեին գնդակը հայտնվում է դարպասում, և թիմը հաղթանակ է տոնում կարևոր ֆուտբոլային մրցաշարում։ Առաջին անգամ նման ձևակերպում կատարել է գերմանացի ֆուտբոլիստ Օլիվեր Բիրհոֆը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների և Շոտլանդիայի հավաքականները Եվրո 1996-ում, հունիսի 10

Ֆուտբոլի Եվրոպայի 10-րդ առաջնությունը սկսեցին տանտերերը՝ Անգլիայի հավաքականը, որը մրցում էր A խմբում իր խմբակից Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ[3]։ 23-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ալան Շիրերը բացում է խաղի հաշիվը[4], սակայն Շվեյցարիայի հավաքականը 83-րդ րոպեին վաստակում է տասնմեկ մետրանոց հարվածի իրավունք և գրավում անգլիացիների դարպասը։ Խմբի մյուս անդամների՝ Նիդերլանդների և Շոտլանդիայի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում հաշիվը այդպես էլ չի բացվում[5], սակայն փոխարենը հաջորդ հանդիպման ընթացքում Բիրմինգհեմում նիդերլանդացիները երկու անպատասխան գնդակ են ուղարկում Շվեյցարիայի դարպասը[6][7]։ Հաջորդիվ՝ Անգլիայի հավաքականը երկուական գնդակով հաղթանակ տարավ Շոտլանդիայի նկատմամբ[8][9], իսկ Շոտլանդիան հաջորդ խաղում նվազագույն հաշվով հաղթեց ետնապահ Շվեյցարիային[10]։ Խմբի վերջին տուրի եզրափակիչ հանդիպումը դարձավ առաջնության ամենագոլառատ հանդիպումներից մեկը, որի ընթացքում անգլիացիները հաղթեցին Նիդերլանդներին 1:4 հաշվով[11][12][13]։ Խմբից հաջորդ փուլ տեղափոխվեցին Անգլիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները։

Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստ Դենիս Բերգկամպը Եվրո 1996-ում

Երկրորդ խմբում տեղակայված էին արևմտաեվրոպական երկու նշանավոր հավաքականները՝ Իսպանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Բալկանյան թերակղզին ներկայացնող Բուլղարիան և Ռումինիան։ Հանդիպման առաջին խաղում՝ որտեղ մրցում էին Բուլղարիայի և Իսպանիայի հավաքականները, 65-րդ րոպեին նշանակվում է տասնմեկ մետրանոց, որն էլ հիանալի կերպով իրացնում է Բուլղարիայի ավագ Խրիստո Ստոիչկովը[14]։ Հունիսի 10-ին և 13-ին մեկական գնդակի առավելությամբ Ռումինիայի նկատմամբ հաղթանակ են տոնում համապատասխանաբար Ֆրանսիայի[15] և Բուլղարիայի հավաքականները[16][17]։ Դրան հաջորդած խաղում Իսպանիան և Ֆրանսիան մեկական գնդակ են փոխանակում[18], իսկ հաջորդիվ Ֆրանսիան 3:1 հաշվով խոշոր հաղթանակ է տանում Բուլղարիայի նկատմամբ[19][20][21]։ Խաղի ընթացքում Լյուբոսլավ Պանևը դառնում է ինքնագոլի հեղինակ։ Խմբի եզրափակիչ խաղը տեղի է ունենում Իսպանիայի և Ռումինիայի հավաքականների միջև[22]։ Հանդիպման հաշիվը բացում են իսպանացիները, սակայն Ռումինիայի հավաքակաների ֆուտբոլիստները 29-րդ րոպեին հավասարեցնում են հաշիվը։ 84-րդ րոպեին Իսպանիան հերթական անգամ առաջ է անցնում հաշվում, իսկ հանդիպումը ավարտվում է «Կարմիր ֆուրիայի» հաղթանակով։ Խմբից անցնում են Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։ Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստները վերադառնում է հայրենի երկիր զրոյական միավորով[23]։

Բուլղարիա-Ռումինիա, հունիսի 13

C խմբում էին հանգրվանել Գերմանիայի, Իտալիայի, Չեխիայի և Ռուսաստանի հավաքականները։ Առաջին իսկ խաղում խմբի բացահայտ ֆավորիտ Գերմանիան երկու գնդակի առավելությամբ համարձակ հաղթանակ է տանում Չեխիայի նկատմամբ[24]։ Հաջորդ խաղում արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացված էր Իտալիայի կողմից։ Ի վերջո խաղն ավարտվում է Իտալիայի հաղթանակով՝ 2:1, Ռուսաստանի հավաքականի նկատմամբ[25][26]։ Նույն հաշիվն է գրանցվում նաև «Չեխիա-Իտալիա» հանդիպման ընթացքում[27], որտեղ 4-րդ րոպեին հաշիվը բացել էր չեխ ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը։ Ռուսաստանի նորաստեղծ հավաքականը հաջորդիվ խոշոր 3:0 հաշվով պարտություն է կրում Բունդեսթիմից[28][29], սակայն երեք գոլերն էլ գրանցվում են բացառապես երկրորդ խաղակեսում։ Հետաքրքիր խաղ է տեղի ունենում Լիվերպուլում՝ Չեխիայի և Ռուսաստանի հավաքականների միջև[30]։ 5-րդ և 19-րդ րոպեներին չեխերը առաջ են անցնում հաշվի մեջ, սակայն ռուսներին հաջողվում է երեք պատասխան գնդակ ուղարկել չեխերի դարպասը։ Վերջին րոպեներին Վլադիմիր Շմիցերը կարողանում է Չեխիային փրկել պարտությունից և ուղեգիր հարթել դեպի հաջորդ փուլ[31]։ Իտալիայի և Գերմանիայի միջև տեղի ունեցած եզրափակիչ խաղը լինում գոլազուրկ՝ 0:0[32]: Յոթ միավորով հաջորդ փուլ է անցնում Գերմանիայի հավաքականը։ Այս խմբից հաջորդ փուլ է անցնում նաև Չեխիայի հավաքականը։

Չորրորդ խմբի անդամներն էին Պորտուգալիան, Դանիան, Թուրքիան և Հարավսլավիայի մնացորդ համարվող Խորվաթիան։ Առաջին իսկ խաղում դանիացիները և պորտուգալացիները մեկական գնդակ են փոխանակում միմյանց դարպասը[33]։ Նոր կազմավորված Խորվաթիայի հավաքականը կարողանում է նվազագույն հաշվով հաղթել Թուրքիային[34], իսկ թուրքերի հերթական պարտությունը լինում է նվազագույն հաշվով պարտությունը Պորտուգալիայից[35]։ Երկրորդ և երրորդ տուրերի ընթացքում թիմերը միմյանց նկատմամբ առավելության են հասնում երեք գնդակի տարբերությամբ։ Խորվաթիան երեք գնդակի առավելությամբ հաղթում է Դանիային (Դավոր Շուկերը 90-րդ րոպեին տասնմեկ մետրանոց հարվածով ամրապնդում է հավաքականի հաղթանակը)[36], Պորտուգալիան առավելության է հասնում Խորվաթիայի նկատմամբ[37], իսկ Դանիան ջախջախում է Թուրքիայի հավաքականին[38][39]։ Հաջորդ փուլի ուղեգիր են ստանում Պորտուգալիայի և Խորվաթիայի հավաքականները։ Առաջնության ընթացքում վատագույն ցուցանիշ է գրանցում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ ոչ մի հաղթանակ կամ ոչ ոգի, երեք պարտություն, ոչ մի խփած գնդակ և հինգ ընդունած գնդակ։

Փլեյ-օֆ և կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեմբլի մարզադաշտը «Գերմանիա-Անգլիա» հանդիպումից առաջ

Հունիսի 22-ին Լոնդոնում մեկնարկեց մեկ քառորդ եզրափակչի՝ փլեյ օֆի, առաջին հանդիպումը, որտեղ մրցում էին A խմբի առաջատար Անգլիայի և B խմբի երկրորդ տեղով անցած Իսպանիայի հավաքականները։ Հիմնական ժամանակի ընթացքում հավաքականներից ոչ մեկին չհաջողվեց գրավել դիմացինի դապասը և խաղը թևակոխեց լրացուցիչ ժամանակի փուլ։ Ավելացված 30 րոպեներում ևս թիմերը չկարողացան առավելության հասնել միմյանց նկատմամբ։ Խաղը տեղափոխվեց տասնմեկ մետրանոց հարվածաշարի, որտեղ ի վերջո կարողացան առաջ անցնել տանտերերը՝ 4:2[40][41][42][43]: Նույն օրը Լիվերպուլում սկսվեց փլեյ-օֆի երկրորդ հանդիպումը` Նիդերլանդների և Ֆրանսիայի միջև[44]։ Այս դեպքում ևս խաղը տեղափոխվեց տասնմեկ մետրանոց հարվածաշարի, որտեղ համարձակ կերպով հաղթանակ տարավ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը[45] և ուղեգիր հարթեց դեպի կիսաեզրափակիչ։ Հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, Մանչեսթերում սկսվեց Գերմանիայի և Խորվաթիայի հավաքականների մրցակցությունը։ Արդեն 20-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանը հիանալի կերպով իրականացրեց տասնմեկ մետրանոց տուգանքը։ 51-րդ րոպեին Դավոր Շուկերը հավասարեցրեց հաշիվը, սակայն 8 րոպե անց Մաթիաս Զամմերը խփեց հանդիպման ընթացքում Բունդեսթիմի հաղթական գնդակը։ Ավելի պարզ մրցակցությունում Չեխիայի հավաքականը նվազագույն հաշվով առաջ անցավ Պորտուգալիայի նկատմամբ և հաստատեց իր դիրքերը մեկ քառորդ եզրափակչում[46]։

Կիսաեզրափակիչ մրցաշարում հայտնվում են փլեյ-օֆի հաղթողները՝ Անգլիան, Ֆրանսիան, Չեխիան և Գերմանիան։ Առաջին հանդիպումը ընթանում է Ֆրանսիայի և Չեխիայի հավաքականների միջև[47]։ Հիմնական ժամանակի ավարտին ցուցատախտակին զրոներ էին և այդ իսկ պատճառով խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս արդյունք չի գրանցվում։ Նշանակված տասնմեկ մետրանոց հարվածաշարում երկու հավաքականները գրեթե հավասար կերպով իրացնում էին և միավոր բերում հավաքականին։ Յուրաքանչյուր հավաքական հաջող կերպով իրացնում է նախատեսված հինգ հարվածները, սակայն վեցերորդ հարվածը չեխ Կարել Ռադայի գոլից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստ Ռեյնլանդ Պեդրոսը տանուլ է տալիս իրեն վստահված գնդակը, իսկ Չեխիայի հավաքականի առաջատարներից Միրոսլավ Կադլեցը խփում է իր հավաքականի հաղթական գնդակը և ապահովում Չեխիայի հավաքականի տեղը եզրափակչում։ Փաստացիորեն Չեխիան առաջին անգամ կարևոր ֆուտբոլային առաջնության ընթացքում դառնում է չեմպիոնի կամ փոխչեմպիոնի թեկնածու։ Կիսաեզրափակչի հաջորդ հանդիպումը Անգլիայի և Գերմանիայի հավաքականների միջև էր[48]։ Արդեն հանդիպման 3-րդ րոպեին առաջնության հայտնություն Ալան Շիրերը դառնում է գոլի հեղինակ, սակայն կարճ ժամանակ անց ռմբարկու Շտեֆան Կունցը հավասարեցնում է հաշիվը, իսկ ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում գոլեր չեն գրանցվում։ Տասնմեկ մետրանոց հարվածաշարով Անդրեաս Մյոլլերը խփում է թիմի հաղթական գնդակը և Գերմանիան դառնում է եզրափակչի հաջորդ թեկնածուն։

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպման օրը վճռվեց հունիսի 30-ը[49]։ Եզրափակիչ փուլ հասած երկու հավաքականները՝ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը և Չեխիայի հավաքականը պետք է մրցեին Անգլիայի և Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում[50]։ Նույն օրը հանդիպումից առաջ մարզադաշտում հավաքվեցին 73, 611 հանդիսականներ Եվրոպայի և աշխարհի տարբեր ծայրերից և մասնակից պետություններից (Գերմանիա և Չեխիա)։ Հանդիպման գլխավոր մրցավարը Պիերլուիջի Պայրետտոն էր Իտալիայից։ Եզրային մրցավարներ Դոնաթո Նիկոլետտին և Տուլլիո Մանֆրեդինին, ինչպես նաև չորրորդ պաշտոնյա Մարսելլո Նիցցին ևս ազգությամբ իտալացիներ էին։ Ժամը 19:00-ին մեկնարկեց հանդիպումը և կենտրոնից սկսեցին Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Առաջին խաղակեսին ոչ մի արտարոց դեպք չգրանցվեց։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց գրանցվեց հանդիպման առաջին դեղին քարտը, որը ստացավ Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ Միխալ Հորնյակը։

46-րդ րոպեին կատարվեց առաջին փոխարինումը ամբողջ հանդիպման ընթացքում. Դիտեր Այլտսը լքեց խաղադաշտը իր տեղը զիջելով Մարկո Բոդեին։ Ցուցատախտակի զրոները շարունակեցին պահպանվել մինչև հանդիպման 59-րդ րոպեն, երբ գերմանացի ֆուտբոլիստը մրցակցի կիսադաշտում խախտեց կանոնները։ Նշանակված տասնմեկ մետրանոց հարվածը հիանալի կերպով իրացրեց Պատրիկ Բերգերը՝ բացելով հանդիպման հաշիվը[51]։ Հանդիպման ընթացքում գրանցվում են ևս երեք դեղին քարտեր՝ մեկ դեղին գերմանացիներին, իսկ մյուս երկուսը՝ չեխերին։ Չեխերի հաղթանակը շարունակեց պահպանվել մինչ 73-րդ րոպեն, երբ Օլիվեր Բիերհովը կարողացավ գրավել Պետր Կոուբայի պաշտպանած դարպասը։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ ոգի, սակայն Գերմանիայի տարածքային առավելությամբ։ Իտալացի մրցավարը ավելացրեց 5-րդ րոպե և ավելացված ժամանակի վերջին րոպեին Օլիվեր Բիերհովը կարողացավ երկրորդ անգամ գրավել դարպասը՝ ձևակերպելով դուբլ և «ոսկե գոլ»[52][53]։ Միաժամանակ նրա խփած գոլը եզրափակեծ ֆուտբոլի Եվրոպայի 10-րդ առաջնությունը և իր հավաքականին բերեց հաղթանակ։ Հանդիպումը ավարտվեց Գերմանիայի հաղթանակով՝ 2-1 և Գերմանիան դարձավ Եվրոպայի չեմպիոնը 3-րդ անգամ[54][55]։

Որակավորման փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրո 1996-ի մասնակցությունը Եվրոպայում. կանաչով՝ որակված հավաքականներ, գազարագույնով՝ չորակված հավաքականներ, դեղինով՝ մասնակցության հրավերը մերժած հավաքական, մոխրագույնով՝ ՈւԵՖԱ-ի ոչ անդամ

1922 թվականի նոյեմբերի 30-ին Եվրոպայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիան՝ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես որոշել է ընդլայնել տասնվեց թիմերից բաղկացած մրցաշարի սահմանները՝ հաշվի առնելով հավաքականների ցուցանիշները, ինչպես նաև Խորհրդային Միության և Հարավսլավիայի մասնատումը առանձին պետությունների։

Ի վերջո 1994 թվականի ապրիլին եվրոպական 47 հավաքականները և Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեցին մրցակցել Անգլիայում ընթացող առաջնության 15 տեղերի համար։ ՈւԵՖԱ-ի կողմից թիմերը բաժանվել էին վեց զամբյուղների։

Առաջին զամբյուղում ներգրավված էին Եվրոպայի հզորագույն հավաքականներ՝ բարձրագույն վարկանիշով (Դանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Իռլանդիա, Շվեդիա)

ՈւԵՖԱ-ի դասակարգմամբ՝ Եվրո 1996-ի երկրորդ զամբյուղը զբաղեցրել էին արևմտաեվրոպական համեմատաբար հայտնի և առաջատար հավաքականները (Նորվեգիա, Հունաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ուելս, Ռումինիա) և նորաստեղծ Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Երրորդ զամբյուղի հավաքականները Եվրոպայում ունեին միջին կարգի համբավ և նշանակություն (Բուլղարիա, Բելգիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Չեխիա, Խորվաթիա), իսկ չորրորդ կարգի երկրները դրանք առանցիկ հավաքականներն էին (Ավստրիա, Իսրայել, Մակեդոնիայի ՆՀՀ, Ֆինլանդիա, Իսլանդիա, Վրաստան, Բելառուս, Լիտվա)։ Հինգերորդ և վեցերորդ զամբյուղի հավաքականները հիմնականում նոր կազմավորված կամ առաջին անգամ մասնակցող հավաքականներն էին (Լատվիա, Ալբանիա, Կիպրոս, Մալթա, Ֆարերյան կղզիներ, Էստոնիա, Սլովակիա, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտայն, Սլովենիա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան) ինչպես նաև Թուրքիան։

Որակավորման փուլի խաղարկությունը տեղի է ունեցել Մանչեստրում։ Վեց զամբյուղներում հանգրվանած քառասունյոթ հավաքականները բաժանվեցին ութ խմբերի միջև։ Որակավորման գործընթացը սկսվել է 1994 թվականի ապրիլին և ավարտվել 1995 թվականի նոյեմբերին։ Ութ թիմերի հաղթողները ինքնաբերաբար որակավորվել են։ Նրանց հետ որակավորվել են նաև վեց բարձրագույն տեղերը զբաղեցրած հավաքականները։ Առաջնության վերջին անդամը ընտրվել է 1995 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Լիվերպուլում կայացած Ֆուտբոլի եվրոպայի առաջնության փլեյ-օֆի ընթացքում, որտեղ մրցում էին 5-րդ և 6-րդ խմբերի երկրորդ տեղով անցած մասնակիցները՝ Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը և Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Ի վերջո, բելառուսացի մրցավար Վադիմ Ժուկը ազդարարեց հանդիպման ավարտը՝ հօգուտ հոլանդացիների (2-0)։ Նիդերլանդների հավաքականի երկու գոլերն էլ հեղինակեց «Սև հովազը»՝ Պատրիկ Կլյուվերտը։ Նիդերլանդները հնարավորություն ստացավ մասնակցելու Ֆուտբոլի Եվրոպայի 10-րդ առաջնությանը։

Որակված հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորվել են 16 հավաքականներ.

Երկիր Որակավորվել է, որպես Որակավորվել է Նախորդ ելույթ
Անգլիա Անգլիա 00հյուրընկալող 1992, մայիսի 5 4 (1968, 1980, 1988, 1992)
Ռումինիա Ռումինիա 10Խումբ 1-ի հաղթող 1995, նոյեմբերի 15 1 (1984)
Ֆրանսիա Ֆրանսիա 05Խումբ 1-ի երկրորդ տեղ 1995, նոյեմբերի 15 3 (1960, 1984, 1992)
Իսպանիա Իսպանիա 13Խումբ 2-ի հաղթող 1995, նոյեմբերի 15 4 (1964, 1980, 1984, 1988)
Դանիա Դանիա 04Խումբ 2-ի երկրորդ տեղ 1995, նոյեմբերի 15 4 (1964, 1984, 1988, 1992)
Շվեյցարիա Շվեյցարիա 14Խումբ 3-ի հաղթող 1995, հոկտեմբերի 11 0 (առաջնաելույթ)
Թուրքիա Թուրքիա 15Խումբ 3-ի երկրորդ տեղ 1995, նոյեմբերի 15 0 (առաջնաելույթ)
Խորվաթիա Խորվաթիա 02Խումբ 4-ի հաղթող 1995, նոյեմբերի 15 0 (առաջնաելույթ)
Իտալիա Իտալիա 07Խումբ 4-ի երկրորդ տեղ 1995, նոյեմբերի 15 3 (1968, 1980, 1988)
Չեխիա Չեխիա[Ն 1] 03Խումբ 5-ի հաղթող 1995, նոյեմբերի 15 3 (1960, 1976, 1980)
Պորտուգալիա Պորտուգալիա 09Խումբ 6-ի հաղթող 1995, նոյեմբերի 15 1 (1984)
Գերմանիա Գերմանիա[Ն 2] 06Խումբ 7-ի հաղթող 1995, նոյեմբերի 15 6 (1972, 1976, 1980, 1984, 1988, 1992)
Բուլղարիա Բուլղարիա 01Խումբ 7-ի երկրորդ տեղ 1995, նոյեմբերի 15 0 (առաջնաելույթ)
Ռուսաստան Ռուսաստան[Ն 3] 11Խումբ 8-ի հաղթող 1995, նոյեմբերի 15 6 (1960, 1964, 1968, 1972, 1988, 1992)
Շոտլանդիա Շոտլանդիա 12Խումբ 8-ի երկրորդ տեղ 1995, նոյեմբերի 15 1 (1992)
Նիդերլանդներ Նիդերլանդներ 08Փլեյ-օֆֆի հաղթող 1995, դեկտեմբերի 13 4 (1976, 1980, 1988, 1992)

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի Հիլսբուրգի մարզադաշտում տեղի ունեցած աղետից ուշքի գալով, Մեծ Բրիտանիայի թագավորական սիրտը՝ Անգլիան, պաշտոնապես հայտարարեց, որ կարող է իր հարկի տակ ընդունել 1996 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։

Անգլիայի տեղական մարզադաշտերը առաջնությունը հյուրընկալելու համար ունեին մեծ ներուժ և դա պայմանավորված էր Անգլիայում ակումբային ֆուտբոլի կտրուկ զարգացմամբ։

Ընտրվեցին 8 մարզադաշտեր 8 քաղաքներում (Լոնդոն, Մանչեստր, Լիվերպուլ, Բիրմինգհեմ, Լիդս, Շեֆիլդ, Նյուքասլ ափոն Թայն, Նոթինգհեմ)։ Ամենամեծ մարզադաշտը մայրաքաղաք Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտն է։

Աղյուսակում ներկայացված են մրցույթը հյուրընկալող մարզադաշտերը և քաղաքները՝ աշխարհագրական կոորդինատներով։

Լոնդոն
Մանչեստր
Լիվերպուլ
Բիրմինգհեմ
Լիդս
Շեֆիլդ
Նյուքասլ
Նոթինգհեմ
Լոնդոն Մանչեստր
Ուեմբլի
Տարողություն՝ 76,567
Օլդ Թրաֆորդ
Տարողություն՝ 55,000
Լիվերպուլ Բիրմինգհեմ
Էնֆիլդ
Տարողություն՝ 42,730
Վիլլա Պարկ
Տարողություն՝ 40,310
Լիդս Շեֆիլդ Նոթինգհեմ Նյուքասլ
Էլլանդ Ռոուդ
Տարողություն՝ 40,204
Հիլլսբորո
Տարողություն՝ 39,859
Սիթի Գրաունդ
Տարողություն՝ 30,539
Սենթ Ջեյմս Պարկ
Տարողություն՝ 36,649

Մրցույթի գնդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակ` Ադիդաս Քուեսթրան

Եվրո-1996-ի հանդիպումների գնդակ ընտրվեց Ադիդաս Քուեսթրան, որը երկու տարի առաջ նաև ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթացող Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 1994-ի պաշտոնական գնդակ։

Դառնալով Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակ, այն ենթարկվեց փոքր-ինչ վերամշակման։ Արդյունքում գնդակի վրա երևաց Եվրո-1996-ի լոգոն և այն դարձավ առաջին գունավոր գնդակը, որը օգտագործվել է խոշոր ֆուտբոլային մրցաշարերում։

Մրցավարական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Մրցավար Օգնական Հանդիպումներ
Ավստրիա Ավստրիա Գերդ Գրաբհեր Եգոն Բերեուտեր Մանֆրեդ Զեիսզեր Նիդերլանդներ 1–4 Անգլիա
Բելառուս Բելառուս Վադիմ Ժուկ Յուրի Դուպանու Ալեհ Չիկուն Ֆրանսիա 1–1 Իսպանիա
Բելգիա Բելգիա Գայ Գոեթալս Մարկ վան դեն Բրոք Սթենի օփ դե Բիք Իտալիա 0–0 Գերմանիա
Բուլղարիա Բուլղարիա Աթանաս Ուզունով Իվան Բորիսով Լեկով Յորդան Յորդանով Շվեյցարիա 0–0 Նիդերլանդներ
Չեխիա Չեխիա Վացլավ Կրոդլ Միլան Բրաբեց Օտակար Դրաստիկ Շոտլանդիա 1–0 Շվեյցարիա
Դանիա Դանիա Պետր Միքելսեն
Քիմ Միլթոն Նիլսեն
Ջենս Լարսեն
Կառլ Յոհան Քրիստենսեն Մայեր
Հեննինգ
Տորբեն Սիերսեն
Բուլղարիա 1–0 Ռումինիա
Ռուսաստան 0–3 Գերմանիա
Անգլիա Անգլիա Դավիդ Էլլերեի
Դերմոտ Գալլաջեր
Էնթնի Բեյթս
Ֆիլիպ Ժոսլին
Պետր Ուալթոն
Մարկ Ուարեն
Գերմանիա 2–0 Չեխիա
Ֆրանսիա 3–1 Բուլղարիա
Ֆրանսիա Ֆրանսիա Մարկ Բատտա Պիերե Ուֆրասի Ժաքուի Մաս Խորվաթիա 3–0 Դանիա
Իսպանիա vs Անգլիա
Գերմանիա Գերմանիա Հելմուտ Քոլ
Բերնդ Հեյնեման
Կլաուս Պլետենբերգ
Հանս Վոլֆ
Եգբերդ Էգլեդ
Հարալդ Սաթեր
Ռումինիա 0–1 Ֆրանսիա
Չեխիա vs Պորտուգալիա
Խորվաթիա 0–3 Պորտուգալիա
Հունգարիա Հունգարիա Սանդոր Պուհլ Լասզլո Համար Իմրե Բոզոկի Պորտուգալիա 1–0 Թուրքիա
Անգլիա vs Գերմանիա
Իտալիա Իտալիա Պիերլուիջի Պայրետտո
Պիերո Կեկարինի
Դոնատո Նիկոլետտի
Էնրիկո Պրեզիոսի
Տուլլիո Մանֆրեդինի
Ֆաբրիզիո Զանֆորլին
Իսպանիա 1–1 Բուլղարիա
Չեխիա 1–2 Գերմանիա
Շոտլանդիա 0–2 Անգլիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ Մարիո վան դեր Էնդ Յան Դոլսթրա Բերենդ Տալենս Դանիա 1–1 Պորտուգալիա
Պորտուգալիա Պորտուգալիա Ջոզե Ռոսա դոս Սանտոս Վալդեմար Պինտո Լոպես Անտոնիո Գոմես Դե Կառվալո Շվեդիա 2–1 Անգլիա
Ռուսաստան Ռուսաստան Նիկոլայ Լևնիկով Սերգեյ Ֆուրսա Սերգեյ Ֆրանցուզով Թուրքիա 0–3 Դանիա
Շոտլանդիա Շոտլանդիա Լեսլի Մոտրամ Ռոբերտ Օր Ջոն Ֆլեմինգ Իտալիա 2–1 Ռուսաստան
Ֆրանսիա 0–0 Չեխիա
Իսպանիա Իսպանիա Մանուել Դիաս Վեգա
Անտոնիո Լոպես Նիետո
Խոակին Օլմոս Գոնսալես
Վիկտորիանո Խիրալդես Կառասկո
Ֆեռնանդո Տրեսակո Գրասիա
Մանուել Լոպես Ֆեռնանդես
Անգլիա 1–1 Շվեյցարիա
Չեխիա 2–1 Իտալիա
Ֆրանսիա vs Նիդերլանդներ
Շվեդիա Շվեդիա Անդերս Ֆրիսկ
Սուդել
Միքայել Նիլսոն
Քենեթ Պետերսոն
Սթեն Սամուելսոն
Միքայել Հաննսոն
Ռուսաստան 3–3 Չեխիա
Նիդերլանդներ vs Շոտլանդիա
Գերմանիա vs Խորվաթիա
Շվեյցարիա Շվեյցարիա Սերգե Մուհմենթալեր Էռնստ Ֆելդեր Մարտին Ֆրեյբուրգաուս Թուրքիա 0–1 Խորվաթիա
Թուրքիա Թուրքիա Ահմեդ Չակար Ակիֆ Ուղարդուր Թուրգահ Գյուդյու Ռումինիա 1–2 Իսպանիա

Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ A Խումբ B Խումբ C Խումբ D
 Անգլիա {{{2}}} Իսպանիա {{{2}}} Գերմանիա {{{2}}} Դանիա
{{{2}}} Շվեյցարիա  Բուլղարիա  Չեխիա {{{2}}} Պորտուգալիա
 Նիդերլանդներ {{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իտալիա {{{2}}} Խորվաթիա
{{{2}}} Շոտլանդիա {{{2}}} Ռումինիա  Ռուսաստան {{{2}}} Թուրքիա

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Զինեդին Զիդան

Խմբային փուլում թիմերը բաժանվում են չորս խմբերի (Խմբերը համարակալվում են լատիներեն մեծատառ A-D տառերով)։

Յուրաքանչյուր խումբ բաղկացած է լինում չորս հավաքականներինց։ Ամեն խմբից երկու առաջատար հավաքականները դուրս են գալիս քառորդ եզրափակիչ, իսկ մյուս երկու ետնապահերը դուրս են մնում մրցույթից։

Առաջատարները ընտրվում են առավելագույն միավորներով։ Ամեն հաղթանակից հավաքականը ստանում է երեքական, ոչ ոքիից՝ մեկական, իսկ պարտությունից՝ զրոյական միավորներ։

Խումբ A[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ
Անգլիա Անգլիա 3 2 1 0 7 2 +5 7
Նիդերլանդներ Նիդերլանդներ 3 1 1 1 3 4 −1 4
Շոտլանդիա Շոտլանդիա 3 1 1 1 1 2 −1 4
Շվեյցարիա Շվեյցարիա 3 0 1 2 1 4 −3 1
հունիսի 8, 1996
Անգլիա Անգլիա 1:1 Շվեյցարիա Շվեյցարիա
հունիսի 10, 1996
Նիդերլանդներ Նիդերլանդներ 0:0 Շոտլանդիա Շոտլանդիա
հունիսի 13, 1996
Շվեյցարիա Շվեյցարիա 0:2 Նիդերլանդներ Նիդերլանդներ
հունիսի 15, 1996
Շոտլանդիա Շոտլանդիա 0:2 Անգլիա Անգլիա
հունիսի 18, 1996
Շոտլանդիա Շոտլանդիա 1:0 Շվեյցարիա Շվեյցարիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ 1:4 ԱնգլիաԱնգլիա

Խումբ B[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ
Ֆրանսիա Ֆրանսիա 3 2 1 0 5 2 +3 7
Իսպանիա Իսպանիա 3 1 2 0 4 3 +1 5
Բուլղարիա Բուլղարիա 3 1 1 1 3 4 –1 4
Ռումինիա Ռումինիա 3 0 0 3 1 4 –3 0
հունիսի 9, 1996
Իսպանիա Իսպանիա 1:1 Բուլղարիա Բուլղարիա
հունիսի 10, 1996
Ռումինիա Ռումինիա 0:1 Ֆրանսիա Ֆրանսիա
հունիսի 13, 1996
Բուլղարիա Բուլղարիա 1:0 Ռումինիա Ռումինիա
հունիսի 15, 1996
Ֆրանսիա Ֆրանսիա 1:1 Իսպանիա Իսպանիա
հունիսի 18, 1996
Ֆրանսիա Ֆրանսիա 3:1 Բուլղարիա Բուլղարիա
Ռումինիա Ռումինիա 1:2 Իսպանիա Իսպանիա

Խումբ C[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ
Գերմանիա Գերմանիա 3 2 1 0 5 0 +5 7
Չեխիա Չեխիա 3 1 1 1 5 6 –1 4
Իտալիա Իտալիա 3 1 1 1 3 3 0 4
Ռուսաստան Ռուսաստան 3 0 1 2 4 8 –4 1
հունիսի 9, 1996
Գերմանիա Գերմանիա 2:0 Չեխիա Չեխիա
հունիսի 11, 1996
Իտալիա Իտալիա 2:1 Ռուսաստան Ռուսաստան
հունիսի 14, 1996
Չեխիա Չեխիա 2:1 Իտալիա Իտալիա
հունիսի 16, 1996
Ռուսաստան Ռուսաստան 0:3 Գերմանիա Գերմանիա
հունիսի 19, 1996
Ռուսաստան Ռուսաստան 3:3 Չեխիա Չեխիա
Իտալիա Իտալիա 0:0 Գերմանիա Գերմանիա

Խումբ D[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ
Պորտուգալիա Պորտուգալիա 3 2 1 0 5 1 +4 7
Խորվաթիա Խորվաթիա 3 2 0 1 4 3 +1 6
Դանիա Դանիա 3 1 1 1 4 4 0 4
Թուրքիա Թուրքիա 3 0 0 3 0 5 –5 0
հունիսի 9, 1996
Դանիա Դանիա 1:1 Պորտուգալիա Պորտուգալիա
11 June 1996
Թուրքիա Թուրքիա 0:1 Խորվաթիա Խորվաթիա
14 June 1996
Խորվաթիա Խորվաթիա 1:0 Թուրքիա Թուրքիա
16 June 1996
Խորվաթիա Խորվաթիա 3:0 Դանիա Դանիա
19 June 1996
Խորվաթիա Խորվաթիա 0:3 Պորտուգալիա Պորտուգալիա
Թուրքիա Թուրքիա 0:3 Դանիա Դանիա

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
հունիսի 22, – Լիվերպուլ        
 Ֆրանսիա Ֆրանսիա (p)  0 (5)
հունիսի 26, – Մանչեստր
 Նիդերլանդներ Նիդերլանդներ  0 (4)  
 Ֆրանսիա Ֆրանսիա  0 (5)
հունիսի 23, – Բիրմինգհեմ
     Չեխիա Չեխիա (p)  0 (6)  
 Չեխիա Չեխիա  1
հունիսի 30, – Լոնդոն
 Պորտուգալիա Պորտուգալիա  0  
 Չեխիա Չեխիա  1
հունիսի 23, – Մանչեստր    
   Գերմանիա Գերմանիա (աժ)  2
 Գերմանիա Գերմանիա  2
հունիսի 26, – Լոնդոն
 Խորվաթիա Խորվաթիա  1  
 Գերմանիա Գերմանիա (p)  1 (6)
հունիսի 22, – Լոնդոն
     Անգլիա Անգլիա  1 (5)  
 Իսպանիա Իսպանիա  0 (2)
 Անգլիա Անգլիա (p)  0 (4)  
 

Մեծ Բրիտանիայի ամառային ժամանակով (UTC+1)

Քառորդ եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

հունիսի 22, 1996
16:00
Իսպանիա Իսպանիա 0:0 Անգլիա Անգլիա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 75,440
Մրցավար՝ Ֆրանսիա Մարկ Բատտա
Զեկույց
  11 Մետրանոցներ  
Իեռո Չիրացրած 11 մետրանոց
Ամոր 11 մետրանոց
Բելսուե 11 մետրանոց
Նադալ Չիրացրած 11 մետրանոց
2:4 11 մետրանոց Շիրեր
11 մետրանոց Պլատտ
11 մետրանոց Պիրս
11 մետրանոց Գասկոյն

հունիսի 22, 1996
19:30
Ֆրանսիա Ֆրանսիա 0:0 Նիդերլանդներ Նիդերլանդներ Էնֆիլդ, Լիվերպուլ
Հանդիսական՝ 37,465
Մրցավար՝ Իսպանիա Անտոնիո Լոպեզ Նիետո
Զեկույց
  11 Մետրանոցներ  
Զիդան 11 մետրանոց
Ջորկաեֆ 11 մետրանոց
Լիզարազյու 11 մետրանոց
Գերեն 11 մետրանոց
Բլան 11 մետրանոց
5:4 11 մետրանոց դե Քոկ
11 մետրանոց դե Բուր
11 մետրանոց Կլյուվերտ
Չիրացրած 11 մետրանոց Զեեդորֆ
11 մետրանոց Բլինդ

հունիսի 23, 1996
16:00
Գերմանիա Գերմանիա 2:1 Խորվաթիա Խորվաթիա Օլդ Թրաֆորդ, Մանչեստր
Հանդիսական՝ 43,412
Մրցավար՝ Շվեդիա Լեյֆ Սանդել
Կլինսման Գոլ 20' (11 մ.)
Զամմեր Գոլ 59'
Զեկույց Շուկեր Գոլ 51'

հունիսի 23, 1996
19:30
Չեխիա Չեխիա 1:0 Պորտուգալիա Պորտուգալիա Վիլլա Պարկ, Բիրմինգհեմ
Հանդիսական՝ Գերմանիա Հելմուտ Կրուգ
Պոբորսկի Գոլ 53' Զեկույց

Կիսաեզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

հունիսի 26, 1996
17:00
Ֆրանսիա Ֆրանսիա 0:0 Չեխիա Չեխիա Օլդ Թրաֆորդ, Մանչեստր
Հանդիսական՝ 43,877
Մրցավար՝ Շոտլանդիա Լեսլի Մոտտրամ
Զեկույց
  11 Մետրանոցներ  
Զիդան 11 մետրանոց
Ջորկաեֆ 11 մետրանոց
Լիզարազյու 11 մետրանոց
Գերեն 11 մետրանոց
Բլան 11 մետրանոց
Պեդրոս Չիրացրած 11 մետրանոց
5:6 11 մետրանոց Կուբիկ
11 մետրանոց Նեդվեդ
11 մետրանոց Բերգեր
11 մետրանոց Պոբորսկի
11 մետրանոց Ռադա
11 մետրանոց Կադլեց

հունիսի 26, 1996
20:30
Գերմանիա Գերմանիա 1:1 Անգլիա Անգլիա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Մրցավար՝ Հունգարիա Սանդոր Պուհլ
Կունց Գոլ 16' Զեկույց Շիրեր Գոլ 3'
  11 Մետրանոցներ  
Հեսսլեր 11 մետրանոց
Շտրունց 11 մետրանոց
Ռոյտեր 11 մետրանոց
Զիգե 11 մետրանոց
Կունց 11 մետրանոց
Մյոլլեր 11 մետրանոց
6:5 11 մետրանոց Շիրեր
11 մետրանոց Պլատտ
11 մետրանոց Պիրս
11 մետրանոց Գասկոյն
11 մետրանոց Շերինգհեմ
Չիրացրած 11 մետրանոց Սաութգեյթ

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

հունիսի 30, 1996
20:00
Չեխիա Չեխիա 1:2 Գերմանիա Գերմանիա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 73,611
Մրցավար՝ Իտալիա Պիերլուիջի Պայրետտո
Բերգեր Գոլ 59' (11 մետրանոց) Զեկույց Բիրհոֆ Գոլ 73' Ոսկե գոլ 95-րդ րոպեին 95'
Չեխիա
Գերմանիա
GK 1 Պետր Կոուբա
SW 5 Միրոսլավ Կադլեց (ավագ)
RB 15 Միխալ Հորնյակ Դեղին քարտ in the 47-րդ minute 47'
LB 3 Յան Սուխոպարեկ
RM 4 Պավել Նեդվեդ
CM 13 Ռադեկ Բեյբլ
LM 19 Կարել Ռադա
RW 8 Կարել Պոբորսկի Փոխարինվել է 88-րդ րոպեին 88'
AM 14 Պատրիկ Բերգեր
LW 7 Իրժի Նեմեց
CF 9 Պավել Կուկա
Փոխարինումներ՝
FW 17 Վլադիմիր Շմիցեր Փոխարինվել է 88-րդ րոպեին 88'
Մարզիչ՝
Դուշան Ուհրին
GK 1 Անդրեաս Կյոպկե
SW 6 Մաթիաս Զամմեր Դեղին քարտ in the 69-րդ minute 69'
CB 14 Մարկուս Բաբել
CB 5 Թոմաս Հելմեր Դեղին քարտ in the 63-րդ minute 63'
RWB 19 Թոմաս Շտրունց
LWB 17 Քրիստիան Ցիգե Դեղին քարտ in the 91-րդ minute 91'
DM 21 Դիտեր Այլտս Փոխարինվել է 46-րդ րոպեին 46'
AM 8 Մեհմետ Շոլ Փոխարինվել է 69-րդ րոպեին 69'
AM 10 Թոմաս Հեսսլեր
CF 18 Յուրգեն Կլինսման (ավագ)
CF 11 Շտեֆան Կունց
Փոխարինումներ՝
MF 3 Մարկո Բոդե Փոխարինվել է 46-րդ րոպեին 46'
FW 20 Օլիվեր Բիրհոֆ Փոխարինվել է 69-րդ րոպեին 69'
Մարզիչ՝
Բերտի Ֆոգտս

Հանդիպման լավագույն խաղացող
Կարել Ռոբորսկի (Չեխիա)

Մրցավարի օգնականներ
Դոնաթո Նիկոլետտի (Իտալիա)
Տուլլիո Մանֆրեդինի (Իտալիա)
Չորրորդ պաշտոնյա
Մարսելլո Նիցցի (Իտալիա)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Ալան Շիրեր

Ֆուտբոլի Եվրոպայի 1996 թվականի առաջնության «Ոսկե խաղակոշիկ»-ը ստացել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող և «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի լեգենդ Ալան Շիրերը, ով ամբողջ առաջնության ընթացքում հեղինակել է 5 գոլ։

Ընդհանուր առմամաբ, «Եվրո-1996»-ի ընթացքում 48 տարբեր ֆուտբոլիստներ հեղինակել են 64 գոլեր։

Միակ ինքնագոլը գրանցել է Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լյուբոսլավ Պենովը՝ ով Ֆրանսիայի դեմ խաղում գրավել է սեփական դարպասը։

5 գոլեր
3 գոլեր

2 գոլեր

1 գոլ

Ինքնագոլ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակային կարգեր[56]
Դարպասապահներ Պաշտպաններ Կիսապաշտպաններ Հարձակվողներ
Անգլիա Դևիդ Սիմեն
Գերմանիա Անդրեաս Կյոպկե
Չեխիա Ռադոսլավ Լատալ
Ֆրանսիա Լորան Բլան
Ֆրանսիա Մարսել Դեսայի
Գերմանիա Մաթիաս Զամմեր
Իտալիա Պաոլո Մալդինի
Չեխիա Կարել Պոբորսկի
Անգլիա Սթիվ ՄաքՄանաման
Անգլիա Պոլ Գասկոյն
Ֆրանսիա Դիդիե Դեշամ
Գերմանիա Դիտեր Այլտս
Պորտուգալիա Ռուի Կոշտա
Բուլղարիա Խրիստո Ստոիչկով
Խորվաթիա Դավոր Շուկեր
Չեխիա Պավել Կուկա
Անգլիա Ալան Շիրեր
Ֆրանսիա Յուրի Ջորկաեֆ
Ոսկե խաղակոշիկ

Խմբային փուլում հեղինակելով չորս գնդակ, իսկ կիսաեզրափակչում Գերմանիայի դարպասը ուղարկելով ևս մեկը՝ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալան Շիրերը ստացել է Եվրոպայի առաջնության «ոսկե խաղակոշիկը»։

ՈւԵՖԱ-ի լավագույն խաղացող

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգախոս և առաջնության երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի կարգախոսն է՝ «Ֆուտբոլը գալիս է տուն»։ Ֆուտբոլի Եվրոպայի 10-րդ առաջնության կարգախոսը ընտրվել է այսպես, քանի որ ֆուտբոլի հայրենիքը հանդիսանում է Միացյալ Թագավորությունը, մասնավորապես՝ Անգլիան, և հենց Անգլիայում էլ ներկայիս կանոններով առաջին անգամ խաղացել են ֆուտբոլ։

ՈւԵՖԱ-ի ազգությամբ շվեդ նախագահ Լեննարտ Յուհանսսոնը հայտնել է իր կարծիքը այն մասին, որ արդեն ժամանակն է, որ նման կարևոր ֆուտբոլային մրցաշարը անցկացվի հայրենի երկրում։

Կարգախոսի հետ միասին մրցույթի ոչ պաշտոնական խորհրդանիշ է հանդիսանում բրիտանական «The Lightning Seeds» ռոք-խմբի «Երեք առյուծներ» (անգլ.՝ Three Lions) երգը։ Այս երգը առաջնության ընթացքին զուգընթաց ընդհանուր առմամբ երկու շաբաթ դարձել է Միացյալ Թագավորության գլխավոր հիթը[58][59]։

Այս երգը երգում էին անգլիացի երկրպագուները Անգլիայի հավաքականի բոլոր հանդիպումներում, իսկ առաջնության ավարտից հետո գերմանացի երկրպագուները վանկարգում էին ամբողջ Բեռլինում։ Նրա մասին նույնիսկ վկայակոչվում է Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Թոնի Բլեերը իր 1996 թվականի ելույթում՝ ուղղված լեյբորիստներին[60]։

Չնայած երեք առյուծների մասին երգը դարձել է առաջնության գլխավոր խորհրդանիշը, սակայն Եվրոյի պաշտոնական խորհրդանշական երգը համարվում է «Մենք միասի՛ն ենք»-ը՝ «Simply Red»-ի կատարմամբ։ Այդ երգը հնչել է միայն առաջնության բացման արարողության ժամանակ[61]։

Ապրանքանիշներ և թալիսման[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական թագավորական դրամահատարանը 1996 թվականի Եվրոպայի առաջնությունը Մեծ Բրիտանիայում հյուրընկալելուն ընդառաջ թողարկել է 2 £ արժողությամբ հուշադրամներ, ինչպես նաև 16 հավաքականները խորհրդանշող 16 փոքրիկ օղակներ։

Բացի սրանից, հատուկ մետաղադրամներ են թողարկվել նաև Մեծ Բրիտանիայի գաղութներ հանդիսացող Ջիբրալթարում և Մեն կղզում[62]։

Ֆուտբոլի Եվրոպայի 1996 թվականի առաջնության թալիսմանը մշակվել է ՖԻՖԱ ԱԱ 1966-ի թալիսմանի օրինակով։ Այն իրենից ներկայացնում է Անգլիայի հավաքականի մարզաշապիկով առյուծ, որի աջ ձեռքի տակ գտնվում է մրցույթի պաշտոնական գնդակը։

Վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչական հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի «Գերմանիա-Ռուսաստան» հանդիպումից մեկ օր առաջ՝ հունվարի 15-ին, Անգլիայի Մանչեստր քաղաքում տեղի է ունենում ահաբեկչություն։ Մանչեստր քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը խլում է 212 մարդու կյանք և հասցնում է մոտ £700 միլիոն արժեքի վնաս։

Պայթյունից չորս օր անց Իռլանդիայի Հանրապետությունը հայտարարություններ է տարածել, որ երկիրը իր վրա է վերցնում պայթյունի պատասխանատվությունը, սակայն ցավում է քաղաքացիական անձանց մահվան համար։

Մանչեստրի ռմբակոծումը առաջին և միակ ահաբեկչությունն է, որը տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության անցկացման ընթացքում։

Պայթյունի հաջորդ օրը տեղի ունեցած «Ռուսաստան-Գերմանիա» հանդիպումը եղել է խիստ վերահսկողության ներքո և բոլոր հանդիսականները հետախուզվել են։ Այդուհանդերձ՝ մարզադաշտում հանգրվանել էին 50,700 հանդիսականներ։

Արդյունքում՝ Ռուսաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային 3:0 հաշվով։

Խռովություններ Անգլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականի Գերմանիայից կրած պարտությունից հետո Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում և շրջակա պողոտաներում խռովությունների ալիք է բռնկվում։

Լոնդոնի կենտրոնական փողոցները դառնում են անանցանելի։ Հետագայում խռովությունների ալիքը տարածվում է նաև Անգլիայի մյուս քաղաքներում։ Ցուցարարները վնասում են գերմանական մակնիշի մեքենաները և ոստիկանությունը ստիպված է լինում ցրել ֆուտբոլասերների ամբոխը։

Նույն օրը Լա Մանշի նեղուցի ափին տեղակայված Բրայթոն քաղաքում դանակահարվում է մի ռուս ուսանող՝ գերմաներեն խոսելու համար։ Չնայած այդ ազգայնամոլական պոռթկմանը՝ առաջնությունը ընթացել է խաղաղ միջավայրում, որը վերականգնել է Անգլիայի հեղինակությունը ֆուտբոլի ասպարեզում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1960-ից 1962 թվականի Եվրոպայի մրցաշարերում Չեխիան հանդես էր գալիս Չեխոսլովակիայի հավաքականի անվան տակ
  2. 1972-ից 1988 թվականի Եվրոպայի մրցաշարերում Գերմանիան հանդես էր գալիս Արևմտյան Գերմանիայի հավաքականի անվան տակ
  3. 1960-ից 1988 թվականի Եվրոպայի մրցաշարերում Ռուսաստանը հանդես էր գալիս Խորհրդային Միության հավաքականի անվան տակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բևան, Քրիս. «Եվրո 1996. Երբ ֆուտբոլը տեղափոխվում է հայրենիք». Բի-բի-սի սպորտ. Բրիտանական ռադիոհաղորդման ծառայություն.
  2. «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996». Ամենօրյա սպորտային բիզնես. 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  3. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Անգլիա-Շվեյցարիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  4. Ռիդլի, Յան (1996 թ․ հունիսի 9). «Shearer bliss, sheer agony». The Independent. Independent Print Limited. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  5. Մուր, Գլեն (19 հունիսի, 1996). «Անգլիայում ընթացող եվրոպական խաղեր». The Independent. Independent Print Limited. Վերցված է 21 հունիսի, 2012-ին.
  6. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Շվեյցարիա-Հոլանդիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  7. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Շվեյցարիա-Հոլանդիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  8. «Անգլիա vs Շոտլանդիա, Եվրո 96։ Ֆուտբոլային հանդիպում բրիտանական ընտանիքի անդամների միջև Մեծ Բրիտանիայում». mirror. 2014 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  9. «Շոտլանդիա vs Անգլիա, Եվրո 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  10. uefa.com (2003 թ․ հոկտեմբերի 6). «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Շոտլանդիա-Շվեյցարիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  11. «Ինչո՞ւ է Անգլիա-Հոլանդիա (4-1) հանդիպումը մինչ օրս անմոռանալի». Mail Online. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  12. «Անգլիա 4, Հոլանդիա 1 Եվրոպայի 1996 թվականի առաջնությունում - որտե՞ղ են հիմա նրանք». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  13. «Նիդերլանդներ vs Անգլիա, Եվրո 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  14. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Իսպանիա-Բուլղարիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  15. «Ֆրանսիացիները անպարտելի են իրենց վերջին 10 խաղերում Ռումինիայի դեմ». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  16. «Բուլղարիա vs Ռումինիա, Եվրո 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  17. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Բուլղարիա-Ռումինիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  18. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Ֆրանսիա-Իսպանիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  19. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Ֆրանսիա-Բուլղարիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  20. «Ֆրանսիա vs Բուլղարիա, Եվրո 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  21. «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 96 (Եվրո 96. Ֆրանսիան ընդդեմ Բուլղարիայի)- TV Guide UK TV Listings». TVGuide.co.uk. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  22. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Ռումինիա-Իսպանիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  23. «Ռումինիա (U16) - Հետևանքներ և արդյունքներ 1996». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  24. «Եվրոպայի դասական խաղեր – Չեխիա v. Գերմանիա – 1996». bundesligafanatic.com (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  25. «Իտալիա vs Ռուսաստան, ՖԵԱ 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  26. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Իտալիա-Ռուսաստան – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  27. «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 96 - Չեխիա v Իտալիա, Խմբային փուլ». Խաղային դրվագներ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
  28. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Ռուսաստան-Գերմանիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  29. «ՌԴ vs Գերմանիա, Եվրո 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  30. «Եվրո 96 - Ռուսաստան v Չեխիայի Հանրապետություն, Խմբային փուլ». Հայտնի դրվագների լուսանկարներ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  31. uefa.com (2003 թ․ հոկտեմբերի 6). «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - ՌԴ-Չեխիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  32. «Իտալիա vs Գերմանիա, Եվրո 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  33. «Դանիա vs Պորտուգալիա, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  34. «Euro 2016: An old European rivalry resumes in Paris». The Hindu (Indian English). 2016 թ․ հունիսի 11. ISSN 0971-751X. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  35. «Portugal vs Turkey Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996». Football-Lineups. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  36. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Խորվաթիա-Դանիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  37. «Եվրո. Պորտուգալիա vs. Խորվաթիա». footballdatabase.eu. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  38. «Դանիա v Թուրքիա, Եվրո '96 – Video Dailymotion». Dailymotion. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  39. uefa.com (2003 թ․ հոկտեմբերի 6). «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Թուրքիա-Denmark – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  40. «Տասնմեկ մետրանոց հարվածաշար - Անգլիա vs. Իսպանիա, 22 հունիսի, 1996». www.Անգլիաfootballonline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
  41. uefa.com (2003 թ․ հոկտեմբերի 6). «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Իսպանիա-Անգլիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  42. Ֆուտբոլ, Mirror (2012 թ․ հունիսի 22). «Այս օրերը Եվրոպայի ֆուտբոլի պատմության մեջ, հունիսի, 22 - Անգլիայի հաղթանակ». mirror. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  43. «Անգլիա - Իսպանիա 4:2 (Եվրո 1996, Անգլիա, քառորդ եզրափակիչ)». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
  44. «Ֆրանսիա (0) - Հոլանդիա (0) (Pens. 5-4) (Քառորդ եզրափակիչ, Եվրո 1996)». 101 ամենաստացված գոլերը (անգլերեն). 1996 թ․ հունիսի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
  45. uefa.com (2003 թ․ հոկտեմբերի 6). «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Ֆրանսիա-Հոլանդիա – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  46. Ամես, Նիք (2014 թ․ հոկտեմբերի 3). «Ոսկե գոլ։ Կարել Պոբերսկին ՉԵեխիա v Պորտուգալիա հանդիպման ընթացքում(1996) | Նիք Ամես». the Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  47. «EURO 1996 - Կիսաեզրափակիչ, Ֆրանսիա Vs Չեխիա 0-0 (5-6)». www.futballvideos.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  48. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն - Գերմանիա-Անգլիա Lineups – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  49. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն – UEFA.com». UEFA.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  50. uefa.com. «UEFA Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 - Պատմություն – UEFA.com». UEFA.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  51. «Եվրո-1996-ի եզրափակիչ. Երբ բնույթը դառնում է սովորություն». www.ua-football.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  52. «Գերմանիա. Ֆուտբոլի Եվրոպայի 10-րդ առաջնության հաղթող». Եվրոսպորտ. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  53. Թոմսեն, Յան (1996 թ․ հուլիսի 1). «Գերմանիան Եվրո 1996-ը հաղթեց ի շնորհիվ ոսկե գոլի». Նյու Յորք. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  54. «Եվրո 1996, երափակիչ». www.rsssf.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  55. «Աստղային հավաքականը». bundesligafanatic.com (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  56. «Եվրոպայի առաջնության բոլոր աստղերը». Sunday Mirror. Ազատ գրադարան. 1996 թ․ հունիսի 30. Վերցված է հուլիսի13, 2012-ին.
  57. 57,0 57,1 «ՈւԵՖԱ Եվրո 2008-ի տեղեկատվություն» (PDF). UEFA. էջ 88. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  58. Ռեփթոն, Ջեյմս (1996 թ․ մայիսի 17). «Եվրո-96-ի պաշտոնական երգը». The Independent. Independent Print Limited. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  59. «1996 թվականի համար առաջինները». number-ones.co.uk.
  60. «Blair: My Decent Society». The Independent. London. 1996 թ․ հոկտեմբերի 22.
  61. «Mind-bender Uri Geller». Daily Mirror. Լոնդոն, Մեծ Բրիտանիա. 1996 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  62. Լանգմոր, Անդրե (1996 թ․ մայիսի 22). «Եվրո96-ի խորհրդանշական հուշադրամներ». The Times. Լոնդոն.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996» հոդվածին։