Ալբերտո Բելսուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտո Բելսուե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1968(1968-03-02)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Բիեսկաս, Ուեսկա, Արագոն, Իսպանիա
Հասակ 171 սմ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986-1988 Իսպանիա Էնդեսա Անդորրա ? (?)
1988-1998 Իսպանիա Ռեալ Սարագոսա 277 (7)
1998-1999 Իսպանիա Դեպորտիվո Ալավես 22 (0)
1999-2000 Իսպանիա Նումանսիա 20 (0)
2000-2001 Հունաստան Իրակլիս 7 (0)
Ազգային հավաքական
1994-1996 Իսպանիա Իսպանիա 17 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբերտո Բելսուե Արիաս (իսպ.՝ Alberto Belsué Arias, մարտի 2, 1968(1968-03-02)[1], Բիեսկաս, Ուեսկա, Արագոն, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կարիերան սկսել է «Էնդեսա Անդորրա» ակումբում։ 1988 թվականին տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա», որտեղ անցկացրել է ավելի քան 300 խաղ և օգնել ակումբին նվաճել ազգային գավաթն ու Գավաթակիրների գավաթը[2][3]։

Հետո ելույթ է ունեցել «Դեպորտիվո Ալավեսի» և «Նումանսիա» ակումբներում, որտեղ երկու դեպքերում օգնել է թիմերին դուրս չմնալ բարձրագույն դիվիզիոնից։ Խաղացողի կարիերան ավարտել է հունական «Իրակլիսում»։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքականում դեբյուտը կատարել է 1994 թվականի նոյեմբերի 16-ին՝ մասնակցելով Եվրոպայի 1996 թվականի առաջնության որակավորման՝ Դանիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 3ː0 հաշվով[4]։ Հավաքականի կազմում մասնակցել է Անգլիայում կայացած Եվրոպայի 1996 թվականի առաջնությանը, որի ընթացքում մասնակցել է երկու խաղում (Բուլղարիայի դեմ խմբային փուլում և Անգլիայի դեմ քառորդ եզրափակչում)[5]): Հավաքականի կազմում Բելսուեն մասնակցել է ընդհանուր առմանբ 17 խաղի։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի գավաթակիր - 1993/1994 թթ.
  • ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի դափնեկիր - 1994/1995 թթ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «1994/95: Nayim's bolt from the blue sinks Arsenal». UEFA.com. 1995 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  3. «¿Qué fue de 'los héroes de París'?» [What happened to the 'heroes of Paris'?] (Spanish). Heraldo de Aragón. 2015 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «España pone proa hacia Inglaterra» [Spain hoists sail towards England] (Spanish). Mundo Deportivo. 1994 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Hosts England first team into last four». UEFA.com. 2003 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]