Մարկո Բոդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Բոդե
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1969(1969-07-23)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Osterode am Harz, Osterode, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 190 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան

Մարկո Բոդե (գերմ.՝ Marco Bode, հուլիսի 23, 1969(1969-07-23)[1][2], Osterode am Harz, Osterode, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի և հարձակվողի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օստերոդ քաղաքում և պատանեկության տարիներին խաղացել է քաղաքի թիմում։ Դրանից հետո նրան նկատել է Օտտո Ռեհագելը, և տղան սկսել է խաղալ «Վերդերի» երիտասարդների կազմում։

Մարկոյի համար դեբյուտային էր 1989/1990 մրցաշրջանը, որում նա անցկացրեց 20 խաղ և խփեց 4 գնդակ։ Մարկոն անմիջապես ամրապնդվեց թիմում, նա փորձեց օգուտ բերել դաշտի յուրաքանչյուր հատվածում, և դա հիմնական առավելությունն էր։ Իր կարիերայի ընթացքում Բոդեն հասցրել է խաղալ բազմաթիվ դիրքերում՝ հարձակվող, գրոհող և ձախ կիսապաշտպան և նույնիսկ ձախ պաշտպան։

Սկզբում պատրաստվում էր ավարտել կարիերան 2001 թվականին, բայց մտափոխվեց, քանի որ 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցավ աշխարհի առաջնությունը։ Այդ պատճառով նա մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը «Վերդերի» հետ։

«Ես երկար էի մտածում այդ քայլին դիմելուց առաջ։ Ու հասկացա, որ Բունդեսլիգայում խաղալով՝ ավելի մեծ շանսեր ունեմ հավաքականում հայտնվելու։ Իմ երազանքն է խաղալ 2002 թվականի աշխարհի առաջնությունում»[3]

Չնայած Մյունխենի «Բավարիայի» նման թիմերի բազմաթիվ գայթակղիչ առաջարկներին, Մարկոն հավատարիմ մնաց «Վերդերին»։ Բրեմենցիների կազմում նա անցկացրել է 379 հանդիպում («Վերդերի» ֆուտբոլիստների շարքում չորրորդ տեղում է)[4] և խփել է 101 գնդակ, ինչը ակումբի ռեկորդն է[5]։ Բոդեն իր կարիերան ավարտել է 2002 թվականին՝ աշխարհի առաջնությունից անմիջապես հետո[6][7]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում առաջին խաղը խաղացել է 1995 թվականի դեկտեմբերի 12-ին Յոհաննեսբուրգում ՀԱՀ-ի հավաքականի դեմ։ Ընդհանուր առմամբ, կարիերայի ընթացքում հավաքականում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։ Դարձել է 1996 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող և 2002 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Հավաքականի կազմում վերջին հանդիպումը 2002 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչն էր։ 2002 թվականի հունիսի 30-ին Գերմանիան Յոկոհամա մարզադաշտում 0։ 2 հաշվով պարտվեց Բրազիլիայի հավաքականին։

Մենք այնքան էլ չէինք զիջում մրցակիցներին։ Առաջին խաղակեսում մենք հիմնականում վերահսկում էինք խաղի ընթացքը։ Մենք պարզապես չկարողացանք գոլ խփել, թեև ճնշում էինք գործադրում բրազիլացիների վրա։ Երկրորդ խաղակեսի սկզբում մենք դեռ լավ շանսեր ունեինք- բայց հետո կորցրեցինք ամեն ինչ։ Անկախ նրանից, թե ինչ եղավ, սա իմ վերջին խաղն էր հավաքականում[8]։

Կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի պատանեկան մարզադպրոցների համադրող է։ 2009 թվականի մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Մարկոն շուտով կարող է դառնալ իր հարազատ «Վերդեր» ֆուտբոլային ակումբի նախագահը։ Այդ պաշտոնում նա պետք է փոխարինի պաշտոնաթող Յուրգեն Բորնին[9]։

Ելույթների Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[10] Եվրագավաթներ[11] Այլ[12] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վերդեր II
(ֆարմ – ակումբ)
1988/89 33 16 0 0 - - 0 0 33 16
1989/90 9 3 1 1 - - 0 0 10 4
Ընդամենը 42 19 1 1 0 0 0 0 43 20
Վերդեր 1989/90 20 4 2 1 4 2 0 0 26 7
1990/91 25 3 6 1 0 0 0 0 31 4
1991/92 32 12 4 0 9 3 1 0 46 15
1992/93 29 4 5 3 4 0 2 0 40 7
1993/94 32 7 5 1 10 4 1 0 48 12
1994/95 33 14 1 0 4 1 1 0 39 15
1995/96 34 5 3 1 6 3 0 0 43 9
1996/97 33 10 3 1 0 0 0 0 36 11
1997/98 28 9 0 0 2 0 0 0 30 9
1998/99 29 8 6 1 12 4 0 0 47 13
1999/00 27 13 5 2 9 3 0 0 41 18
2000/01 26 5 2 0 6 2 0 0 34 7
2001/02 31 7 1 0 2 0 0 0 34 7
Ընդամենը 379 101 43 11 68 22 5 0 495 134
Ընդամենը կարիերայի ընթացքում 421 120 44 12 68 22 5 0 538 154

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Մրցախաղ Գոլեր
1995 1 0
1996 7 0
1997 0 0
1998 1 0
1999 8 4
2000 9 1
2001 6 1
2002 8 3
Ընդամենը 40 9

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կազմում. 1996 թվական
  • Գերմանիայի Չեմպիոն՝ 1988, 1993 թվական
  • Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1995 թվական
  • Գերմանիայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1989, 1991
  • Գերմանիայի Գավաթակիր․ 1991, 1994, 1999
  • Գավաթակիր․ 1992
  • Բրեմենի «Վերդերի» լավագույն ռմբարկուն գերմանական Բունդեսլիգայում՝ 101 գոլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Боде продлил контракт с «Вердером»
  4. Team: Records — Werder Bremen Արխիվացված է Դեկտեմբեր 25, 2006 Wayback Machine-ի միջոցով:
  5. Team: Records — Werder Bremen Արխիվացված է Մայիս 26, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  6. «Для Линке и Боде этот чемпионат мира последний». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Марко Боде хочет завершить международную карьеру». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  8. Чемпионат мира по футболу / Цитаты(չաշխատող հղում)
  9. Футбол: Боде претендует на пост президента «Вердера»(չաշխատող հղում)
  10. Кубок Германии, Кубок немецкой лиги.
  11. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок Интертото.
  12. Суперкубок Германии, Суперкубок УЕФА.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]