Իրժի Նեմեց
Իրժի Նեմեց չեխ․՝ Jiří Němec | ||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||
| Մականուն | Համր, Վարպետ | |||||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1966[1] (59 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Պացով | |||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 1,76 մետր | |||||||||||||||||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||||||||
Իրժի Նեմեց (չեխ․՝ Jiří Němec, մայիսի 15, 1966[1], Պացով), չեխ նախկին ֆուտբոլիստ[2], ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել Չեխոսկովակիայի և Չեխիայի հավաքականներում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեմեցը ֆուտբոլ խաղալ սկսել է 1974 թվականին հայրենի Պացով քաղաքում։ Տասնհինգ տարեկան հասակում տեղափոխվել է Չեսկե Բուդյովիցեի «Դինամո», որտեղ խաղացել է մինչև 1987 թվականը։ 1987-1990 թվականներին Նեմեցը հանդես է եկել Պրահայի «Դուկլա» ակումբում, որից հետո տեղափոխվել է նրա հակառակորդ «Սպարտա» ակումբ։ Առաջին մրցաշրջանում նա դարձել է Չեխիայի տարվա խաղացող։ 1993 թվականին Իրժի Նեմեցը դարձել է «Շալկե 04» ակումբի խաղացող։ Գելզենկիրխենի ակումբում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 257 խաղ՝ նվաճելով ՈՒԵՖԱ գավաթը և երկու անգամ Գերմանիայի գավաթը։ 2002 թվականին Նեմեցը, ելնելով ընտանեկան հանգամանքներից, ստիպված է եղել վերադառնալ Չեխիա, որտեղ մեկ մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել «Խմել» ակումբի հետ։ 2003 թվականին նա տեղափոխվել է «Սպարտա», բայց հիմնական կազմում տեղ գրավելու համար մրցակցության պատճառով արդեն կես տարի անց տեղափոխվել է Պրահայի մեկ այլ ակումբ՝ «Վիկտորիա Ժիժկով»։ 2004/05 մրցաշրջանում Նեմեցը նորից անցկացրել է «Սպարտայում», բայց հանդես է եկել միայն երկրորդ կազմում։ D8anic հետո Իրժի Նեմեցը վերջացրել է խաղացողի կարիերան բարձրագույն մակարդակում, ևս մեկ մրցաշրջան խաղացել է չորրորդ դիվիզիոնի «Դոբրովիցե» ֆուտբոլային ակումբում, ինչից հետո սկսել է մարզչական գործունեություն։
2006 թվականի ամռանը Իրժի Նեմեցը դարձել է Պրահայի «Դուկլա» ակումբի երկու մարզիչներից մեկը։ 2007 թվականի սկզբին «Դուկլան» և երկրորդ դիվիզիոնի «Յակուբչովիցե Ֆոտբալ» ակումբի հետ համաձայնության են եկել 2007/08 մրցաշրջանում արտոնագրի վաճառքի վերաբերյալ։ «Յակուբչովիցե» ակումբի կազմի հետ ծանոթանալու համար «Դուկլայի» մարզիչներից մեկը՝ Գյուտեր Բիտենգելը, մինչև մրցարջանի ավարտը գլխավորել է այդ ակումբը։ Նեմեցը այս ընթացքում եղել է «Դուկլայի» միակ մարզիչը։ Բիտենգելի վերադարձից հետո նրանք ակումբը գլխավորել են երկուսով։
Ազգային հավաքականում Նեմեցը հանդես է եկել 1990-2001 թվականներին՝ մասնակցելով 1990 աշխարհի առաջնությունը (խաղադաշտ դուրս չի եկել), 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը[3]։ Իր միակ գոլը հավաքականում նա խփել է 1998 թվականի մայիսի 27-ին՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում։ 36 անգամ Իրժի Նեմեցը հանդես է եկել որպես Չեխիայի հավաքական թիմի ավագ։ Հավաքականում նրա ամենաբարձր ձեռքբերումը երկրորդ տեղն է Եվրո-96-ում։
ԻՐժի Նեմեցեի մականունը խաղացողների շրջանում եղել է Němej, որ նշանակում է «համր»։ Մականունը համապատասխանում է նրա էությանը. նա հայտնի է որպես շատ քչախոս մարդ։ Հարցազրույցներ տալիս է շատ հազվադեպ։ Դրանից բացի «Շալկե-04»-ի երկրպագուները նրան անվանել են «Meister», որ նշանակում է վարպետ, չեմպիոն։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխոսլովակիայի չեմպիոն – 1990/91, 1992/93
- Չեխոսլովակիայի գավաթակիր – 1990, 1992
- Գերմանիայի գավաթակիր – 2001, 2002
- ՈՒԵՖԱ գավաթակիր – 1997
- Եվրոպայի փոխչեմպիոն – 1996
- 1997 թվականի Չեխիայի տարվա ֆուտբոլիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Nemec, Jiri» (German). kicker.de. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jiří Němec
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում(չեխ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
| ||||||||||
- Մայիսի 15 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Չեխ ֆուտբոլային մարզիչներ
- Չեխ ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտա Պրահայի ֆուտբոլիստներ
- Վիկտորիա Ժիժկովի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ