Յորդի Կրոյֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորդի Կրոյֆ
հոլ.՝ Jordi Cruyff
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1974(1974-02-09)[1][2][3][…] (50 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Յոհան Յորդի Կրոյֆ (հոլ.՝ Johan Jordi Cruijff, փետրվարի 9, 1974(1974-02-09)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Յոհան Կրոյֆի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-ամյա Յորդին (աջից) հոր և մոր հետ 1977 թվականին

1992-2010 թվականին հանդես է եկել պրոֆեսիոնալ մակարդակում։ Նա «Բարսելոնա» ակումբի սան է, որի կազմում 1970 թվականին խաղացել էր հայրը։ 1994 թվականին նորամուտ է ունեցել «կապտանռնագույնների» հիմնական կազմում, երբ թիմին մարզել է Յոհան Կրոյֆը։ Առաջին մրցաշրջանում դարձել է «Բարսա» ակումբի ռմբարկուներից մեկը։ 1996-2000 թվականին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում, որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն և երկու անգամ՝ երկրի սուպերգավաթի գավաթակիր։ Սակայն անգլիական ակումբում ավելի հազվադեպ է խաղացել, քան «Բարսելոնա» ակումբում (հիմնականում վնասվածքների պատճառով)։ 1999 թվականին վարձակալության է մեկնել «Սելտա Վիգո» ակումբ[4]։

Յորդի Կրոյֆի կարիերայի ամենահաջող փուլերից մեկը Իսպանիայի «Դեպորտիվո Ալավես» ակումբի կազմում ելույթներն էին։ Թիմը, որի լավագույն արդյունքը 1999/2000 թվականի մրցաշրջանի առաջնությունում վեցերորդ տեղն էր, 2001 թվականին կարողացել է հասնել մինչև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։ Եզրափակչում իսպանական թիմը լրացուցիչ ժամանակում 4։ 5 հաշվով պարտվել է անգլիական «Լիվերպուլ» ակումբին։ 89-րդ րոպեին Կրոյֆի գոլը հաշիվը դարձրել է 4։ 4, որի շնորհիվ անցկացվել է օվերթայմ։ Իսպանիայի առաջնությունում Կրոյֆը վերջին մրցաշրջանն անցկացրել է «Էսպանյոլ» ակումբում, որից հետո հանդես է եկել «Մետալուրգ Դոնեցկ» և Մալթայի «Վալետտա» ակումբներում։ 2010 թվականին խաղացողի կարիերան ավարտվել է։ 1996 թվականին խաղացել է Նիդերլանդների հավաքականի կազմում։ Ակումբի կազմում էլ մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996-ին[5]։

Իր վերջին մրցաշրջանում Կրոյֆը որպես ֆուտբոլիստ «Վալլետա»-ում խաղը սկսել է համատեղել գլխավոր մարզչի օգնականի պաշտոնի հետ։ Այնուհետև մինչև 2017 թվականը աշխատել է որպես Լառնակայի մարզական միության տնօրեն և Թել Ավիվի «Մակաբի» ակումբի սպորտային տնօրեն։ Երկու անգամ՝ 2015 և 2017 թվականներին, ստանձնել է «Մակաբի» ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները։ 2018/19 թվականի մրցաշրջանում մարզել է Չինաստանի «Չունցին Լիֆան» ակումբին։ 2020 թվականի հունվարի 3-ին գլխավորել է Էկվադորի հավաքականը, սակայն COVID-19 համավարակի պատճառով թիմի հետ չի հասցրել անցկացնել ոչ մի մարզում։ Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության բազմաթիվ փոփոխություններից հետո հուլիսի 23-ին լքել է պաշտոնը և օգոստոսի 14-ին գլխավորել չինական մեկ այլ թիմ՝ «Շենչզեն»-ը։ 2021 թվականին հունիսի 2-ին «Բարսելոնա» ակումբը հայտարարել է մարզական խորհրդականի պաշտոնում նշանակվելու մասին[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»

«Մանչեստեր Յունայթեդ»

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մակաբի» (Թել Ավիվ)

  • Տոտո գավաթի գավաթակիր՝ 2017/18[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. "Jordi Cruyff". bdfutbol.com (in անգլերեն). Արխիվացված from the original on 2022 թ․ դեկտեմբերի 11. Retrieved 2022 թ․ օգոստոսի 12.
  5. "National football team player Jordi Cruijff". eu-football.info (in անգլերեն). Արխիվացված from the original on 2022 թ․ հոկտեմբերի 7. Retrieved 2022 թ․ օգոստոսի 12.
  6. "Jordi Cruyff to join the football area of the Club as of August 1". fcbarcelona.com (in անգլերեն). 2021 թ․ հունիսի 3. Արխիվացված from the original on 2022 թ․ օգոստոսի 12. Retrieved 2022 թ․ օգոստոսի 12.
  7. "Supercopa 1994". linguasport.com. Արխիվացված from the original on 2017 թ․ հունվարի 26. Retrieved 2022 թ․ օգոստոսի 12.
  8. "גביע הטוטו ליגת העל מחזור 3". football.org.il (in եբրայերեն). 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված from the original on 2021 թ․ նոյեմբերի 30. Retrieved 2022 թ․ օգոստոսի 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]