Վալետտա ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալետտա ՖԱ
Ամբողջական անուն Valletta Football Club
Գույներ Կարմիր-Սպիտակ
Հիմնադրում 1943 թ.
Երկիր Մալթա
Քաղաք Վալետտա
Մարզադաշտ Տա Քալի
Տարողունակություն 18,000
Նախագահ Վիկտոր Սկիրիհա
Մարզիչ Ջեյսմոնդ Զեֆարա
Կայք
Լիգա Պրիմեր Լիգա Մալթա
2022-2023 8ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Վալետտա, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մալթայի մայրաքաղաք Վալետտայից։ Վալետտա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1943 թվականին Վալետտա Պրեստոնսի, Վալետտա ստ. Պաուլսի և Վալետտա Յունայթեդի միավորումից հետո, վերջինս հաղթել էր լիգայում երկու անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Վալետտան նաև ունի ֆուտբոլի թիմ, որը հանդես է գալիս Մալթայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալետտան ստեղծվել է Մալթայի երկու ուժեղ թիմերի միավորումից, որոնցից Վալետտա Յունայթեդը հայտնի էր որպես 'հրապարակի թիմ', քանի որ ակումբը տեղակայված էր Սուրբ Գեորգի հրապարակում։ Վալետտա Յունայթեդը ներկայացնում էր քաղաքը 1904-ից 1932 թվականներին։

Մալթայի Վալետտա քաղաքը ունի հարուստ ֆուտբոլային պատմություն։ 1886-ից 1919 թվականներին քաղաքն ուներ 14 ֆուտբոլային ակումբ։

Վալետտա Յունայթեդ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1903 թվականին տեղի երիտասարդների կողմից։ Կղզու երիտասարդության մոտ ֆուտբոլի նկատմամբ սերը եկել է Մեծ Բրիտանիայից։ Նրանք կտրում էին իրենց սպիտակ անդրավարտիքները և դարձնում էին կիսաանդրավարտիք, որով խաղում էին ֆուտբոլ։

Վալետտա Յունայթեդը իր առաջին խաղն անցկացրել է 1904 թվականի հունվարի 9-ին[1]։ Վալետտան հանդիպեց Քոլեջի դպրոցի թիմի հետ և հաղթեց 1-0 հաշվով[1]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-15, 1931–32, 1944–45, 1945–46, 1947–48, 1958–59, 1959–60, 1962–63, 1973–74, 1977–78, 1979–80, 1983–84, 1989–90, 1991–92, 1996–97, 1997–98, 1998–99, 2000–01, 2007–08, 2010–11, 2011–12, 2013–14, 2015–16, 2017–18, 2018–19

21 որպես Վալետտա ՖԱ 2 որպես Վալետտա Յունայթեդ (1914–15*, 1931–32*)

  • Մալթայի ֆուտբոլի գավաթ` 13
1959–60, 1963–64, 1974–75, 1976–77, 1977–78, 1990–91, 1994–95, 1995–96, 1996–97, 1998–99, 2000–01, 2009-10, 2013-14
  • Մալթայի սուպեր գավաթ` 11
1989, 1994, 1996, 1997, 1998, 2000, 2007, 2010, 2011, 2012, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Birth of Valletta United». VallettaFCOfficial.net. 2007 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.