Օմարի Թեթրաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Օմարի Թեթրաձե
Tetradzeom.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օմարի Միխեիլովիչ Թեթրաձե
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1969({{padleft:1969|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}}) (48 տարեկան)
Ծննդավայր Q4009367?, Վրաստան
Հասակ 175 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կիսապաշտպան, պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՌուսաստանԵնիսեյ
Համար Գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
1978-1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավազա Թբիլիսի
1982-1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսիի № 35 դպրոց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 24 (0)
1990 Վրաստանի դրոշ (1990-2004) Մերցխալի 30 (4)
1991-1994 Ռուսաստան Դինամո Մոսկվա 101 (11)
1995-1996 Ռուսաստան Ալանիա 61 (1)
1996-1999 Իտալիա Ռոմա 15 (0)
1999-2002 Հունաստան ՊԱՕԿ 60 (2)
2002 Ռուսաստան Ալանիա 29 (0)
2003 Ռուսաստան Անժի 40 (1)
2004-2005 Ռուսաստան Կռիլյա Սովետով 26 (0)
Ազգային հավաքական
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպիական) 5 (0)
1992 CIS.svg ԱՊՀ 3 (0)
1992-2002 Ռուսաստան Ռուսաստան 37 (1)
Մարզչական կարիերա
2006 Ռուսաստան Կռիլյա Սովետով
2007-2010 Ռուսաստան Անժի
2010-2011 Ռուսաստան Վոլգա
2012 Ռուսաստան Խիմկի
2013-2014 Ղազախստան Ժետիսու
2015-ներկա Ռուսաստան Ենիսեյ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օմարի Թեթրաձե[1] (վրաց.՝ ომარ თეთრაძე; հոկտեմբերի 13, 1969, Վելիսպիրի, Դմանիսի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, մարզիչ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում, իսկ կարիերայի վերջում՝ պաշտպանի դիրքում։ Ունի հունական արմատներ։ Հունաստանում խաղալու ժամանակ ստացել է այդ երկրի քաղաքացիություն և նույնիսկ ծառայել է հունական բանակում[2]: Միայն թե ավելի ուշ դրանից հրաժարվել է[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է «Դինամո» Թբիլիսիում: «Դինամոյում» այդ ժամանակ պետք է խաղային միայն վրացական ազգանուն ունեցող ֆուտբոլիստները, և Օմարիի հայրը՝ Միխեիլ Օսիպովը[4], որոշեց որդուն տալ տատի ազգանունը՝ Թեթրաձե[3][5]: Ավելի ուշ խաղաց «Դինամո» Մոսկվայում և «Ալանիայում»:

1993 թվականի փետրվարի 1-ին, ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում կոտրեց ծնոտը[6]:

«Դինամոյից» հեռանալուց հետո, 1995 թվականի Համերաշխության գավաթի մրցաշարի խաղարկության ժամանակ հանդես եկավ Մոսկվայի «Սպարտակում»: Մրցաշարից հետո պայմանագիր կնքեց «Ալանիայի» հետ։ 1997 թվականին պայմանագիր կապեց իտալական «Ռոմայի» հետ։ Սակայն լուրջ վնասվածքը (ծնկի խաչանման ջիլի ձգումը), որը ստացել էր 1997 թվականի ապրիլի 30-ին Լյուքսեմբուրգի դեմ խաղում, խանգարեց Իտալիայի իր կարիերային։ 1999 թվականի փետրվարի 2-ին լուծարեց «Ռոմայի» հետ պայմանագիրը։ 2000-2001 մրցաշրջանի սկզբին «Ուդինեզեյի» հետ հավաքներ անցկացնելով ընդունեց հունական «ՊԱՕԿ-ի» առաջարկը։ Նոր թիմի հետ նվաճեց Հունաստանի գավաթը: Սակայն Ռուսաստանի հավաքականում հայտնվելու ցանկությամբ վերադարձավ «Ալանիա»:

2003 թվականին տեղափոխվեց «Անժի»: «Անժիի» կազմում խաղաց 40 խաղ և խփեց 1 գոլ։ 2004 թվականից խաղաց «Կռիլյա Սովետովի» կազմում։

2005 թվականին ավարտեց խաղային կարիերան։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ/Ռուսաստանի հավաքականում անցկացրել է 40 խաղ՝ խփելով 1 գոլ։ Ռուսաստանի հավաքականում անցկացրել է նաև մեկ ոչ պաշտոնական խաղ (խփել է 1 գոլ)։ Մասնակցել է Մունդիալ 1994-ի (1 խաղ) և Եվրո 1996-ի ( խաղ, 1 գոլ) խաղարկություններին։ ԽՍՀՄ ֆուտբոլի օլիմպիական հավաքականում խաղացել է 5 խաղ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։ Եղել է Մունդիալ 2002-ի խաղարկությանն ուղևորվող թեկնածուների ցուցակում, բայց չհայտնվեց վերջնական կազմում[7][8][9], քանի որ մարզիչներին չկարողացավ համոզել իր անհրաժեշտությունը հավաքականում[10]:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ղեկավարել է «Կռիլյա Սովետով» ակումբը։ Նույն տարում, Սերժ Բրանկոյի խոսքերով, Թեթրաձեն՝ հանդիսանալով գլխավոր մարզչի օգնական, ատրճանակով սպառնացել է ֆուտբոլիստին, որը հրաժարվել էր «Մոսկվայի» դեմ խաղը ինքնակամ պարտվել[11]: 2007 թվականից աշխատել է «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ 2010 թվականի մարտի 16-ին հրաժարական տվեց «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնից[12]: «Նովայա գազետա» սպորտային տեսաբանի կարծիքով Թեթրաձեն հրաժարական տվեց, քանի որ չէր ցանկանում «Սպարտակ Նալչիկ», «Թերեկ և «Ալանիա» ակումբների հետ «պայմանագրային խաղերին» մասնակցել[13][14]: Հրաժարականի պաշտոնական պատճառները հոգնածությունն ու ընտանիքի հետ լինելու ցանկությունն էր։ Միևնույն ժամանակ Թեթրաձեն չհերքեց այլ պատճառների առկայությունը ևս, չնայած նա չեղյալ հայտարարեց ենթադրությունը այն մասին, որ հրաժարականը պայմանավորված էր պայմանագրային խաղերի հետ[3]: 2010 թվականի մայիսի 8-ին գլխավորեց Նիժնի Նովգորոդի «Վոլգան»[15]: Նույն տարում Ալեքսանդր Թարխանովն ասաց, որ իբրև «Վոլգայի» ղեկավարներից ոմն մեկը դիմել է իրենց՝ Խիմկիի ղեկավարությանը, պատասխան խաղի համար։ Դրան Թեթրաձեն պատասխանեց, որ իրեն հաճելի չէ լսել նման բան և, որ ակումբը իր մրցաշարային վիճակը բարելավել է միայն խաղի հաշվին[16]: 2011 թվականին Օմարին ժխտեց «Անժիի» և իր ակումբի պայմանավորված խաղի մասին խոսակցությունները[17]: 2011 թվականի հունիսի 15-ին, «Վոլգայի» նախագահ Ալեքսեյ Գոյխմանը, թիմի արդյունքներից դժգոհ, Թեթրաձեյին հեռացրեց պաշտոնից[18]:

2013 թվականի փետրվարին գլխավորեց Ղազախստանի «Ժետիսու» ակումբը[19]: 2014 թվականի հուլիսին ակումբը սկսեց զգալ ֆինանսական խնդիրներ և Թեթրաձեյի դեմ հայց ներկայացրեց[20], և 2014 թվականի սեպտեմբերին կողմերի փոխհամաձայնությամբ Օմարին իր աշխատակազմի հետ լքեց թիմը[21]: Դրա պատճառներից էր հանդիսանում նաև ոստիկանության պարեկի կողմից մարզչի օգնականի ձերբակալությունը[22]:

2015 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվեց «Ենիսեյի» գլխավոր մարզիչ[23]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի չեմպիոն՝ 1995
  • Հունաստանի գավաթակիր՝ 2000-2001
  • Պատանեկան հավաքականների Եվրոպայի առաջնության հաղթող՝ 1988
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1994, 1996
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1992, 1993, 2004
  • «Նշանառու» (լավագույն պաշտպան) մրցանակի դափնեկիր՝ 1995, 1996

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՊՖԼ Առաջին դիվիզիոնի չեմպիոն՝ 2009 (Պրեմիեր Լիգայում խաղալու իրավունք)
  • ՊՖԼ Առաջին դիվիզիոնի արծաթե մեդալակիր՝ 2010 (Պրեմիեր Լիգայում խաղալու իրավունք)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Անյայի հետ։ Ունի երկու աղջիկ՝ Քեթին և Աննա-Մարիան[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թբիլիսիի «Դինամոյում» խաղալուց առաջ կրել է Օսիպով ազգանունը
  2. Омари Тетрадзе научит «Крылышки» итальянскому футболу
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ванденко А. Тетрадзе. Омари в собственном соку // Советский спорт — Футбол. — № 12 (303).
  4. Возвращение джедаев. Часть третья
  5. Интервью с Тетрадзе
  6. «Ֆուտբոլ» № 6 (1704), փետրվարի 7, 1993
  7. ХРОНИКА СОБЫТИЙ ВЧЕРАШНЕГО ДНЯ: ЧЕТВЕРКУ «ЛИШНИХ» РОМАНЦЕВУ БЫЛО ЖАЛЬ
  8. СЕРДЦА ЧЕТЫРЕХ
  9. НЕ ПОПАВШИЕ В ВОСТОЧНЫЙ ЭКСПРЕСС
  10. До EURO-2012 — 18 дней. ОТВЕРЖЕННЫЕ
  11. Бранко: Тетрадзе с пистолем в руках угрожал убить меня
  12. Тетрадзе покинул пост главного тренера «Анжи»
  13. Сложился своеобразный пул, куда входят «Спартак Нальчик», «Алания», «Анжи» и «Терек»
  14. Тодор Тимонов оказался прав
  15. «Тетрадзе сменил Побегалова у руля нижегородской "Волги"»։ Чемпионат.ру։ 8 мая 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-16-ին։ Վերցված է 2010-06-27 
  16. Тетрадзе: не позволю втоптать наш труд в грязь
  17. Тетрадзе: «договорняк» с «Анжи»? Полная чепуха!
  18. Тетрадзе покидает «Волгу». К «Зениту» команду будет готовить Передня // Սպորտ-Էքսպրես
  19. Главным тренером «Жетысу» стал Омари Тетрадзе
  20. Казахстанский клуб «Жетысу» подал в суд на Тетрадзе
  21. Тетрадзе покинул тренерский пост в казахстанском «Жетысу»
  22. Тетрадзе решил покинуть пост главного тренера «Жетысу»
  23. «Тетрадзе стал новым наставником "Енисея"»։ www.euro-football.ru։ Վերցված է 2015-10-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]