ԱՊՀ ֆուտբոլի ազգային հավաքական
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ստեղծման տարեթիվ | հունվարի 11, 1992 | ||
|---|---|---|---|
| Լուծման տարեթիվ | օգոստոս, 1992 | ||
| Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ | ||
| Գլխավոր մարզիչ | Անատոլի Բիշովեց | ||
| Թիմի ավագ | Ալեքսեյ Միխայլիչենկո | ||
| Ամենաշատ խաղեր | Դմիտրի Խարին (11) | ||
| Ռմբարկու | Սերգեյ Կիրյակով (4) | ||
| Հիմնական մարզադաշտ | Տարբեր | ||
| ՖԻՖԱ կոդ | CIS | ||
|
| |||
| Առաջին հանդիպում | |||
(Մայամի, ԱՄՆ; հունվարի 25, 1992) | |||
| Վերջին հանդիպում | |||
(Նորչյոպինգ, Շվեդիա; հունիսի 18, 1992) | |||
| Ամենախոշոր հաղթանակ | |||
(Սան Սալվադոր, Սալվադոր; հունվարի 29, 1992) | |||
| Ամենախոշոր պարտություն | |||
(Մեխիկո, Մեքսիկա; մարտի 8, 1992) | |||
| Եվրոպայի առաջնություն | |||
| Մասնակցություն | 1 (Առաջինը՝ 1992) | ||
| Ամենալավ արդյունք | 1-ին ռաունդ, 1992 | ||
ԱՊՀ ֆուտբոլի ազգային հավաքականը ԽՍՀՄ հավաքականի հաջորդողն էր։ Գոյատևել է 1992 թվականին։ Այս հավաքականի մեջ չէին խաղում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ֆուտբոլիստները, քանի որ այս երկրները չէին մտնում ԱՊՀ-ի մեջ և արդեն ստեղծել էին իրենց ազգային հավաքականները։ Միևնույն ժամանակ հավաքականում հանդես էր գալիս 1992 թվականին դեռ ԱՊՀ-ի մեջ չմտած Վրաստանի ներկայացուցիչ (Կախաբեր Ցխադաձե)։ ԱՊՀ-ի հավաքականը մասնակցեց Եվրո-1992-ին, որի որակավորման փուլն անցել էր ԽՍՀՄ հավաքականը և ԱՊՀ հավաքականը հանդես եկավ ԽՍՀՄ-ի փոխարեն։ Այստեղ հավաքականը հանդես եկավ սպիտակ դրոշի ներքո, որի վրա անգլերեն գրած էր C.I.S (Commonwealth of Independent States), իսկ օրհներգի փոխարեն խաղերից առաջ հնչում էր Բեթհովենի 9-րդ Սիմֆոնիան։ Հավաքականի մարզիչը Անատոլի Բիշովեցն էր։ Եվրո-1992-ում ԱՊՀ-ի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ 3 խաղերից 2-ում խաղալով ոչ ոքի Գերմանիայի և Հոլանդիայի հետ, իսկ 1-ում պարտվելով Շոտլանդիային 3-0 հաշվով։ Եվրո-1992-ից հետո թիմը լուծարվեց, իսկ թիմի բոլոր արդյունքները փոխանցվեցին Ռուսաստանի հավաքականին։
Արդյունքը Եվրոպայի առաջնությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ռաունդ | Տեղ | ԱԽ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խմբային փուլ | 8-րդ | 3 | 0 | 2 | 1 | 1 | 4 | |
| Ընդհանուր | 1/1 | 8-րդ | 3 | 0 | 2 | 1 | 1 | 4 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՊՀ-ի ֆուտբոլի հավաքականը Արխիվացված 2009-07-07 Wayback Machine