Jump to content

Դմիտրի Խարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Խարին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1968(1968-08-16)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 187 սանտիմետր
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1976—1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983—1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Մոսկվա) 63 (-54)
1988—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) 40 (-45)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲԿՄԱ (Մոսկվա) 11 (-8)
1992 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 23 (-24)
1992—1999 Անգլիա Չելսի 118 (-103)
1999—2002 Շոտլանդիա Սելտիկ 8 (-8)
2003—2004 Անգլիա Հորնչերչ 23 (-?)
Ազգային հավաքական
1986—1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպ.) 14 (-8)
1988—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 6 (-2)
1992 Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ 9 (-9)
1992—1998 Ռուսաստան Ռուսաստան 23 (-18)
Մարզչական կարիերա
2004—2013 Անգլիա Լուտոն Թաուն դարպասապահների մարզիչ
2015—2016 Անգլիա Սթիվենիջ դարպասապահների մարզիչ
Անգլիա Հեմել Հեմփսթեդ Թաուն դարպասապահների մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Վիկտորովիչ Խարին (ռուս.՝ Дмитрий Викторович Харин, օգոստոսի 16, 1968(1968-08-16)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, ԽՍՀՄ, ԱՊՀ և Ռուսաստանի հավաքականների դարպասապահ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989)։ «Պատվո նշան» շքանշանի ասպետ (1989)։

Մոսկվայի «Տորպեդոյի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդո», «Դինամո» և ԲԿՄԱ ակումբներում։ Բարձրագույն լիգայում նորամուտը կատարել է 1984 թվականի նոյեմբերի 21-ին Ռոստովի ՍԿԱ-ի դեմ արտագնա խաղում[3] 16 տարեկան և 97 օրական հասակում։ 2011 թվականի վերջի դրությամբ՝ Խարինը եղել է ամենաերիտասարդ դարպասապահը ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում[4]։

1990 թվականին ստացել է ծանր վնասվածք, որի պատճառով բաց է թողել մեկ տարի։ 1991 թվականի ամռանն ընդունել է Պավել Սադիրինի առաջարկը և սկսել է պաշտպանել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպաս, որը Միխայիլ Երյոմինի զոհվելուց հետո մնացել էր առանց հիմնական դարպասապահի։

1992 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «Չելսի» 400 000 ֆունտ ստերլինգով։ ԲԿՄԱ-ի կազմում իր վերջին խաղն անցկացրել է նոյեմբերի 25-ին Չեմպիոնների լիգայի վերջին փուլի առաջին տուրում ընդդեմ «Բրյուգեի»։ Հանդիպման առաջին խաղակեսում վնասել է մատն ու հրաժարվել մասնակցել երկրորդին՝ որպես հիմք ներկայացնելով «Չելսիի» հետ պայմանագիրը[5]։ 1999 թվականին ազատ տրանսֆերով տեղափոխվել է «Սելտիկ »։ Վնասվածքը նրան թույլ չի տվել «Սելտիկում» հանդես գալ իր մակարդակում և երեք տարում 11 խաղի մասնակցելուց հետո տեղափոխվել է «Հորնչորչ», որտեղ էլ 2004 թվականին որոշել է ավարտել կարիերան։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան ու երիտասարդական տարբեր հավաքականներում։ Դարձել է Եվրոպայի չեմպիոն պատանեկան թիմերի շարքում (1985)։ 1986-1988 թվականներին անցկացրել է 14 հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում՝ այդ թվում մասնակցելով նաև Օլիմպիական խաղերի եզրափակիչ մրցաշարին, որտեղ ԽՍՀՄ հավաքականը հաղթել է (մասնակցել է վեց հանդիպման)։

Մեծահասակների մակարդակում հանդես է եկել ԽՍՀՄ (վեց խաղ), ԱՊՀ (9 խաղ) և Ռուսաստանի (23 խաղ) հավաքականներում։ Մասնակցել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը (3 խաղ), 1994 թվականի աշխարհի առաջնությանը (2 խաղ), 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը (1 խաղ)։ Հավաքականում իր վերջին հանդիպումն անցկացրել է 1998 թվականի սեպտեմբերի 5-ին ընդդեմ Ուկրաինայի հավաքականի և հեռացվել դաշտից խաղի 72-րդ րոպեին։

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Դմիտրի Խարինը դարձել է անգլիական «Լուտոն Թաուն» ակումբի դարպասապահների մարզիչ։ 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի փետրվար նույն պաշտոնում աշխատել է անգլիական «Սթիվենիջ» ակումբում՝ Թեդի Շերինգեմի մարզչական շտաբում[6]։ Հետագայում դարձել է «Հեմել Հեմփսթեդ Թաունի» դարպասապահների մարզիչ[7][8]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օլիմպիական խաղերի չեմպիոն – 1988
  • Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող – 1985
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն – 1990
  • ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի դափնեկիր – 1998
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր – 1998
  • ԽՍՀՄ չեմպիոն – 1991
  • Շոտլանդիայի չեմպիոն – 2001
  • Շոտլանդիայի գավաթակիր – 2001
  • ԽՍՀՄ գավաթակիր – 1986
  • Անգլիայի գավաթակիր – 1997
  • Անգլիական լիգայի գավաթի դափնեկիր – 1998
  • ԽՍՀՄ/ԱՊՀ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1992
  • Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1994
  • Ընդգրկվել է ԽՍՀՄ և Ռուսաստանի մրցաշրջանի լավագույն խաղացողների ցանկերում (6) – № 3 (1986, 1988), № 2 (1987, 1989, 1991, 1992)
  • Անգլիական Պրոմիեր լիգայի առաջատարն է հետ մղած 11 մետրանոցների թվով։ Տասնմեկ հարվածներից Խարինը կարողացել է հետ մղել հինգը (45,5 %)[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Խարինը, նույնպես դարպասապահ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 1984 год. 21 ноября. СКА (Ростов-на-Дону) — Торпедо (Москва) 2:4
  4. Итоги 32-го тура в цифрах/«Анжи» — ЦСКА — 2:1 Արխիվացված 2011-11-29 Wayback Machine
  5. «Я вернулся после трех крестов, а ты называешь меня ленивым?» Русский вратарь, который жег в Англии
  6. «Dmitri Kharine: Stevenage name ex-Chelsea keeper as coach» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  7. Где сейчас герои финального матча Олимпиады-1988 Россия — Бразилия - Чемпионат
  8. «Dmitri Kharine - 1st XI - Hemel Hempstead Town FC». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. АРШАВИН И ХАРИН — В ЧИСЛЕ ЛУЧШИХ ПО СТАТИСТИЧЕСКИМ ДАННЫМ АНГЛИЙСКОЙ ПРЕМЬЕР-ЛИГИ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Խարին» հոդվածին։