Սերգեյ Կիրյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերգեյ Կիրյակով
Russia-Ned 2012 (8).jpg
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1970(1970-01-01)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Օրյոլ)
1983—1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖՇՄ Մոսկվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖՇՄ Մոսկվա 1 (0)
1986—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) 83 (8)
1992 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 8 (1)
1992—1998 Գերմանիա Կարլսուրե 145 (29)
1998—1999 Գերմանիա Համբուրգ 29 (5)
1999—2000 Գերմանիա Տեննիս-Բորուսիա 28 (3)
2001—2002 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Յուննան Խուտնա 47 (18)
2003 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանդուն Լունեն 20 (8)
Ազգային հավաքական
1990—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլ.) 5 (0)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 1 (1)
1992 Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ 9 (4)
1992—1998 Ռուսաստան Ռուսաստան 28 (10)
2005 Ռուսաստան Ռուսաստան (լողափ.) ? (?)
Մարզչական կարիերա
2006 Լատվիա Դիտտոն
2008 Ռուսաստան Օրյոլ
2009—2012 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) գլխավոր մարզչի օգնական
2012—2016 Ռուսաստան Ռուսաստան (պատ.)
2016—2017 Ռուսաստան Արսենալ (Տուլա)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Վյաչեսլավովիչ Կիրյակով (հունվարի 1, 1970(1970-01-01)[1][2], Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988), ԽՍՀՄ միջազգայի կարգի սպորտի վարպետ (1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրլվի «Սպարտակ» ֆուտբոլային դպրոցի (1982 թվականին դարձել է «Կաշվե գնդակ» մրցաշարի լավագույն խաղացող) և Մոսկվայի ՆԴԲՍՎ-ի (Մարզական հմտությունների փորձարարական բարձրագույն դպրոց) սան է։ Առաջին մարզիչը՝ Վլադիմիր Ամելեխին։

1986-1992 թվականներին խաղացել է եկել Մոսկվայի «Դինամո» ակումբում։ Ակումբի հետ միասին դարձել է ԽՍՀՄ 1990 թվականի առաջնության և 1992 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

1992 թվականին նրանով հետարքրվել է Ֆրանսիայի «Լանս» ակումբը, բայց խաղացողը հրավիրվել է Գերմանիայի «Կարլսուրե» ակումբ, որտեղ անցկացրել է վեց մրցաշրջան։ Կիրյակովև գերմանական թիմի կազմի առաջին խաղում աչքի է ընկել խփած հեթ-տրիկով (առաջնության ապագա հաղթող «Վերդերի» դարպասին), իսկ մրցաշրջանի արդյունքներով 11 գոլով դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Ակումբը զբաղեցրել է 6-րդ տեղը (դրանից ավել երբեք նա չի բարձրացել) առաջնությունում և առաջին անգամ իր պատմության մեջ ստացել հնարավորություն մասնակցելու եվրագավաթի խաղարկությանը։ Սերգեյը ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու «Ոսկե գնդակի» խաղարկությանը, ընդհանուր արդյունքներով զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը։

1993/94 մրցաշրջանը Սերգեյի համար դարձել է լավագույնը՝ նա առաջնությունում աչքի է ընկել 9 գոլով (նաև 2 գոլ Գերմանիայի գավաթի և ՈՒԵՖԱ գավաթի խաղարկություններում։ 1993 թվականի նոյեմբերի 27-ին Կիրյակովը անցկացրել է իր կարիերայի լավագույն հանդիպումներից մեկը՝ «Բորուսիա» (Դորտմունդ) ակումբի դեմ տնային խաղում 1-ին խաղակեսի 20 րոպեի ընթացքում խփելով 3 գոլ և օգնել թիմին կորզել ոչ-ոքի այդ հակամարտությունում (3:3)[3]։

ՈՒԵՖԱ գավաթ 1993/94 խաղարկությունում թիմը տպավորիչ էր խաղում՝ սկզբում հաղթահարելով ՊՍՎ-ին (2:1 երկու խաղերի արդյունքներով), հետո «Վալենսիային» (1:3 և 7:0), «Բորդոյին» (3:1 երկու խաղերի արդյունքներով) և «Բոավիստին» (2:1 երկու խաղերի արդյունքներով)։ Եզրափակիչ խաղի չի կարողացել դուրս գալ՝ կիսաեզրափակչում զիջելով «Կազինո ՍՎ-ին» արտագնա խաղում խփած գոլերի տարբերությամբ (1:1)։

Հաջորդ երեք մրցաշրջաններում Կիրյակովը աչքի է ընկել լավ խաղերով։ 1995 թվականին «Կարլսուրեն» դարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից։ 1997/98 մրցաշրջանում Կիրյակովը բացարձակ չէր խաղում, իսկ «Կարլսուրեն» դուրս է մնում Բունդեսլիգայից։ Կիրյակովը չէր ուզում խաղալ երկրորդ դիվիզիոնում և որոշեց տեղափոխվել «Համբուրգ», որտեղ նույնպես առաջին մրցաշրջանում աչքի է ընկել հեթ-տրիկով։ Սակայն մրցաշրջանի արդյունքներով Կիրյակովը տեղափոխվում է երկրորդ բունդեսլիգայի Բեռլինի «Տենիս-Բորուսիա» ակումբ, որպեսզի խաղա Վինֆրիդ Շեֆերի գլխավորած ակումբում, որի հետ աշխատել էր նաև «Կարլսուրեյում»։ Սակայն 1999/2000 մրցաշրջանում ակումբը զրկվել է արտոնագրից, իսկ խաղացողները դարձել են ազատ գործակալներ։

2001-2003 թվականներին Կիրյակովը հանդես է եկել Չինաստանում՝ «Յուննան Խուտան» և «Շանդուն Լունեն» ակումբներում, ինչից հետո ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

2005 թվականին խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլի լողափնյա հավաքականի կազմում[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Սերգեյը սկսել է հրավիրվել, որպեսզի մասնակցի պատանեկան և երիտասարդական մրցաշարերում, որտեղ հաջողություն է ունեցել․ ԽՍՀՄ հավաքականը նախ 1988 թվականին հաղթել է Եվրոպայի պատանեկան (մինչև 19) առաջնությունում, իսկ 1990 թվականին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (մինչև 21)։ 1990 թվականի հաղանակի համար ակումբի բոլոր ֆուտբոլիստները ստացան միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում[5]։ Մասնակցել է 1996 թվականի երիտասարդական թիմերի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ 2 գոլ խփելով Նիգերիայի դեմ կիսաեզրափակչի խաղում (4:4, 3:5 11 մետարնոցներով)։

ԽՍՀՄ հավաքականում անցկացրել է ընդամենը մեկ խաղ 1989 թվականին՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որտեղ աչքի է ընկել գոլով՝ փոխարինման դուրս գալուց երկու րոպե հետո։

1992 թվականին ԱՊՀ հավաքականի կազմում մասնակցել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը, ԽՍՀՄ հավաքականում ընդգրկվելու փոխարեն։ Նիդերլանդների դեմ խաղում Ռոնալդ Կումանի հետ բախման հետևանքով վնասվածք է ստացել։

Հավաքական կարողացել է վերադառնալ միայն 1998 թվականին, սակայն մասնակցել է միայն ընկերական խաղերի։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է «Կարլ Ցեյսս» (Իյենա, Գերմանիա) ակումբում, որտեղ զբաղվել է տրանսֆերների հարցերով[6]։ Փորձել է աշխատել որպես հեռուստամեկնաբան։

2006 թվականին դարձել է Դաուգավպիլսի «Դիտտոն» ակումբի գլխավոր մարզիչ[7]։ 2008 թվականի դարձել է «Օրյոլ» ֆուտբոլային ակումբի մարզի[8]։ 2009 թվականին աշխատել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի շտաբում[9], իսկ 2012 թվականի դեկտեմբերին դարձել է պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ (1997 թվականին ծնված պատանիների)[10]։

2016 թվականի հոկտեմբերի 6-ին գլխավորել է Պրեմիեր լիգայի «Արսենալ» Տուլա ակումբը[11]։Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու ընթացքում կոնֆլիկտ է ունեցել ակումբի երկրպագուների հետ[12], որոնք բազմիցս քննադատությանեն ենթարկել մարզչին։Երկրպագուներն իր վերաբերյալ կտրուկ արտահայտություններ են արել[13], և նույնիսկ չնայած նրան, որ կարողացել է թիմը պահել Պրեմիեր լիգայում, մրցաշրջանի ավարտին չի կարողացել պահպանել պաշտոնը, որովհետև ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագիրը Կիրյակովի հետ[14]։

Պատահար Ռաբիների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսին Կիրյակովը կոնֆլիկ է ունեցել «Спорт-Экспресс»-ի լրագրող Իգոր Ռաբիների հետ։ Դեպքը պատահել է «Матч ТВ» ստուդիայի մոտ, ուր Ռաբիներն ու Կիրյակովը հրավիրվել էին որպես հյուրեր։ Կիրյակովը հարվածել է լրագրողի դեմքին, սկսվել է ծեծկռտուք, որը ցրել են հեռուստաալիքի աշխատակիցները[15][16][17]։ Ռաբիները ենթադրում է, որ հարձակման պատճառը եղել է մեկ տարի առաջ տպագրված հոդվածը, որտեղ նա քննադատել է Կիրյակովի վարքը մամուլի ասուլիսների ժամանակ, երբ նա աշխատում էր որպես գլխավոր մարզիչ Տուլայի «Արսենալում»[18]։ Ռաբիները որոշել է դիմել ոստիկանություն[19][20]։ Ըստ նրա խոսքերի՝ ոստիկանությունը ընդունել է դիմումը և սկսել հետաքննություն[21]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող (մինչև 19 տարեկան) - 1988
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (մինչև 21 տարեկան) - 1990
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր - 1990
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1992
  • Հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին ռուս ֆուտբոլիստն է, որն ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում France Football-ի վարկածով[22] (1993 թվականի ոսկե գնդակի հավակնորդների ցանկում զբաղեցրել է 21-րդ տեղը իտալացիներ Դինո Բադժոյի և Ջուզեպե Սինորիի, անգլիացի Դեյվիդ Պլատտի և ֆրանսիացի Ֆրանկ Սոզեյի հետ միասին)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր եղբայրը՝ Եգորը նույնպես ֆուտբոլիտ է։ Ամուսնացել է երկու անգամ, առաջին կնոջից ունի մեկ աղջիկ։ Երկրորդ կնոջից տղա և աղջիկ[23]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Թիմ Առաջնություն Գավաթ Միջազ. Այլ
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖՇՄ Մոսկվա Երկրորդ Լիգա 1 0 0 0
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո-դ (Մոսկվա) Երկրորդ Լիգա 1 0
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) Բարձրագույն Լիգա 0 0 0 0
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) Բարձրագույն Լիգա 7 1 2 0 1 0 2 0
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո-դ (Մոսկվա) Երկրորդ Լիգա 19 4 1 0
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) Բարձրագույն Լիգա 9 0 0 0
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո-դ (Մոսկվա) Երկրորդ Լիգա 11 2
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) Բարձրագույն Լիգա 20 1 2 0 3 1
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո-դ (Մոսկվա) Երկրորդ Լիգա 5 1
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) Բարձրագույն Լիգա 22 3 6 1
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) Բարձրագույն Լիգա 25 3 5 2
1992 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) Բարձրագույն Լիգա 8 1 2 0
1992/93 Գերմանիա Կարլսրուե Բունդեսլիգա 29 11 4 0
1993/94 Գերմանիա Կարլսրուե Բունդեսլիգա 32 9 3 2 9 2
1994/95 Գերմանիա Կարլսրուե Բունդեսլիգա 31 2 4 2
1995/96 Գերմանիա Կարլսրուե Բունդեսլիգա 29 4 4 1 2 0
1996/97 Գերմանիա Կարլսրուե Բունդեսլիգա 19 3 4 0 5 0
1997/98 Գերմանիա Կարլսրուե Բունդեսլիգա 5 0
1998/99 Գերմանիա Համբուրգ Բունդեսլիգա 29 5 3 1
1999/00 Գերմանիա Տեննիս-Բորուսիա Երկրորդ բունդեսլիգա 28 3 2 0
2001 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Յուննան Խուտնա ՋԻԱ-Ա Լիգա 22 13
2002 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Յուննան Խուտնա ՋԻԱ-Ա Լիգա 25 5
2003 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանդուն Լունեն ՋԻԱ-Ա Լիգա 20 8

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 31-ի տվյալներով

Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Արդյունքներ
Խ Հ Ո Պ %
Դիտտոն {{{2}}} 2006 2006 28 10 8 10 35,71
Օրյոլ {{{2}}} 2008 2008 34 9 11 14 26,47
Ռուսաստան (մինչև 17 տարեկան) {{{2}}} 2012 2016 40 23 9 8 57,5
Արսենալ (Տուլա) {{{2}}} 2016 թվականի հոկտեմբերի 6 2017 թվականի մայիսի 31 21 6 3 12 28,57
Ընդհանուր 123 48 31 44 39,02

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Трахтенберг Л. Сергей Кирьяков повторяет рекорд Герда Мюллера // Спорт-экспресс. — 1993. — № 282—283 (30 ноября). — с. 2.
  4. Сохранится ли русская команда-мечта? Заметка в газете «Спорт-Экспресс» от 9 августа 2005 года
  5. Футбол: Сергей Кирьяков: В молодёжной сборной СССР футболистам не нужно было мешать играть, сейчас их нужно учить
  6. Блок новостей Archived 2007-09-29 at the Wayback Machine.. //«Советский спорт», 24 апреля 2007
  7. Кирьяков сменил Юрана на посту тренера «Диттона»
  8. Кирьяков готов возглавить «Орел»
  9. Кирьяков и Лосев вошли в тренерский штаб молодёжной сборной России
  10. РФС продлил на год соглашения с Хомухой и Кирьяковым
  11. Кирьяков возглавил тульский «Арсенал»
  12. ««Чемодан, вокзал, Орел»» (ռուսերեն)։ mk.tula.ru։ Վերցված է 2018-02-28 (չաշխատող հղում)
  13. «Сергей Кирьяков: Люди, которые писали петиции и рисовали баннеры про чемодан, теперь могут засунуть их в одно место | Тульский футбол»։ Тульский футбол (ru-RU)։ 2017-05-28։ Վերցված է 2018-01-23 
  14. Кирьяков покинул пост главного тренера тульского «Арсенала»
  15. КИРЬЯКОВ УДАРИЛ ПО ЛИЦУ РАБИНЕРА. ПОДРОБНОСТИ
  16. Кирьяков ударил Рабинера по лицу — за прошлогодний текст
  17. Кирьяков напал на журналиста Рабинера
  18. Футбольный тренер Кирьяков напал на журналиста Рабинера
  19. Журналист Рабинер подал заявление в полицию на бывшего футболиста Кирьякова
  20. РАБИНЕР ПОДАЛ ЗАЯВЛЕНИЕ В ПОЛИЦИЮ НА КИРЬЯКОВА
  21. Журналист Рабинер подал заявление в полицию на ударившего его тренера Кирьякова
  22. European Footballer of the Year («Ballon d’Or») 1993
  23. Сергей Кирьяков: «На молодых тренеров у нас не смотрят, проще пригласить иностранца»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]