Ֆրանկ Սոզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկ Սոզե
ֆր.՝ Franck Sauzée
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Մականուն Le God
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1965(1965-10-28)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Օբենա
Հասակ 185 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ֆրանկ Սոզե (ֆր.՝ Franck Sauzée, հոկտեմբերի 28, 1965(1965-10-28)[1], Օբենա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայտնի է Մարսելի «Օլիմպիկ»-ի և Ֆրանսիայի հավաքականի կազմում իր ելույթներով, 1992 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից, 1993 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուզեն իր կարիերան սկսել է Լիգա 2-ում հանդես եկող «Սոշո» ակումբում։ 1983 թվականի օգոստոսին նա իր պրոֆեսիոնալ նորամուտն է նշել է «Ռուան» ակումբի դեմ խաղում։ 1987 թվականին Ֆրանկը օգնել է թիմին հասնել Լիգա 1, սակայն մրցաշրջանի վերջում ակումբը վերադարձել է Լիգա 2։ 1988 թվականին Սոզեն «Սոշոյի» հետ հասել է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվել է «Մեցին»։

Նույն թվականի ամռանը Ֆրենկը տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ»։ Իր առաջին մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։ Երկրորդ մրցաշրջանում Սաուզեն կրկին հաղթել է Լիգա 1-ում։ 1990 թվականին տեղափոխվել է «Մոնակո», որտեղ երկրորդ անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը։ Հաջորդ մրցաշրջանում Ֆրանկը նորից վերադարձել է Մարսելի «Օլիմպիկ»։ 1992 թվականին Սոզեն երրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1993 թվականին նա օգնել է ակումբին հաղթել 1993 թվականի Չեմպիոնների լիգան․ նա իր թիմակից Ալեն Բոկշիչի հետ խփել է 6 գոլ և հեթ-տրիկ կատարել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում։

Նույն թվականի ամռանը Սոզեն տեղափոխվել է իտալական «Ատլանտա»։ Ա Սերիայի 16 հանդիպումներում նա դարձել է մեկ գոլի հեղինակ։ Մրցաշրջանի վերջում «Ատալանտան» իջել է Սերիա B, իսկ Ֆրանկը հեռացել է ակումբից։ Նա վերադարձել է Ֆրանսիա, որտեղ հինգ մրցաշրջան խաղացել է «Ստրասբուր» և «Մոնպելե» ակումբներում։ 1999 թվականին Սոզեն տեղափոխվել է շոտլանդական «Հիբերնիան»։ Նույն թվականին նա օգնել է ակումբին հասնել Պրեմիեր լիգա։ Ֆրենկը ընտրվել է թիմի ավագ և 2001 թվականին ակումբի հետ հասել Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ, ինչպես նաև զբաղեցրել է առաջնությունում երրորդ տեղը։ Ակումբի երկրպագուները շատ են սիրում Ֆրենկին և նույնիսկ նրան տվել են «Աստվածային» մականուն։

2001 թվականին Սոզեն ավարտել է իր կարիերան, իսկ հետո մնալ է որպես մարզիչ, սակայն նրա նոր կարիերան այնքան հաջող չէր, որքան խաղացողինը, և նա շուտով լքել է «Հիբերնիան»։

Հետագայում նա ֆրանսիական հեռուստատեսությունում աշխատել է որպես մեկնաբան և փորձագետ։ 2008 թվականից կարճ ընդմիջումով Սոզեն մեկնաբանել է Լիգա 1-ի հանդիպումները Canal+ ֆրանսիական մասնավոր հեռուստաընկերությունում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Սոզեն երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Իռլանդիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Նույն թվականին նա իր նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 1988 թվականի նոյեմբերի 19-ին 1990 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Հարավսլավիայի դեմ խաղում Ֆրանկը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ 1992 թվականին Սոզեն ընդգրկվել է Շվեդիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Անգլիայի և Շվեդիայի դեմ հանդիպումներին[2][3]։

Գոլեր Ֆրանսիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլեր Ֆրանսիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Թվական Վայր Մրցակից Հաշիվ Մրցաշար
01. 19 նոյեմբերի, 1988 Ստադիոն «Պարտիզան», Բելգրադ, Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքական 2:3 Աշխարհի գավաթի 1990 թվականի ընտրական մրցաշար
02. 28 մարտի, 1990 Ստադիոն Ֆերենց Պուշկաշ, Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա Հունգարիա Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական 3:1 Ընկերական հանդիպում
03. 20 փետրվարի, 1991 Պարկ դե Պրենս, Փարիզ, Ֆրանսիա Իսպանիա Իսպանիա Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական 3:1 Եվրոպայի առաջնության 1992 թվականի ընտրական մրցաշար
04. 30 մարտի 1991 Պարկ դե Պրենս, Փարիզ, Ֆրանսիա Ալբանիա Ալբանիա Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքական 5:0 Եվրոպայի առաջնության 1992 թվականի ընտրական մրցաշար
05. 30 մարտի, 1991 Պարկ դե Պրենս, Փարիզ, Ֆրանսիա Ալբանիա Ալբանիա Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքական 5:0 Եվրոպայի առաջնության 1992 թվականի ընտրական մրցաշար
06. 14 օգոստոսի, 1991 Պոզնանի քացաքային մարզադաշտ, Պոզնան, Լեհաստան Լեհաստան Լեհաստան Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքական 5:1 Ընկերական հանդիպում
07. 28 հուլիսի, 1993 Միշել դ'Օռնանո մարզադաշտ, Կան (Ֆրանսիա), Ֆրանսիա Ռուսաստան Ռուսաստան Ռուսաստաի ֆուտբոլի ազգային հավաքական 3:1 Ֆրանսիա Ռուսաստան Ռուսաստան 3:1 ընկերական հանդիպում
08. 22 օգոստոսի, 1993 Ռոսունդա, Ստոկհոլմ, Շվեդիա Շվեդիա Շվեդիա Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1:1 Աշխարհի առաջնություն 1994 թվականի ընտրական մրցաշար
09. 13 հոկտեմբերի, 1993 Պարկ դե Պրենս, Փարիզ, Ֆրանսիա Իսրայել Իսրայել Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքական 2:3 Աշխարհի գավաթի 1994 թվականի ընտրական մրցաշար

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Մարսելի «Օլիմպիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն - 1988/1989 թթ
  • Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն - 1989/1990 թթ
  • Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն - 1991/1992 թթ
  • Չեմպիոնների գավաթի հաղթող - 1993 թ
  • Ֆրանսիայի գավաթի հաղթող - 1989 թ

«Մոնակո»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի գավաթի հաղթող - 1991 թ

Միջազգային Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնություն չեմպիոն 1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Франция VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Швеция VS. Франция 1:1» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]