Ռուան (ֆուտբոլային ակումբ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| ՖԱ Ռուան | ||||
![]() | ||||
| Ամբողջական անուն | Football Club de Rouen 1899 Ռուան Ֆուտբոլային Ակումբ | |||
|---|---|---|---|---|
| Մականուն(ներ) | Les rouges «Կարմիրներ» Les Diables Rouges «Կարմիր Սատանաներ» | |||
| Գույներ | Կարմիր-սպիտակ | |||
| Հիմնադրում | 1899 թվականի հուլիսի 11 | |||
| Երկիր | ||||
| Մարզադաշտ | Ռոբեր-Դիոշոն, Ռուան | |||
| Տարողունակություն | 12 018 | |||
| Նախագահ | ||||
| Մարզիչ | ||||
| Ավագ | ||||
| Կայք | http://www.fcrouen.fr/ www.fcrouen.fr | |||
| Լիգա | Լիգա 2 | |||
| 2016-2017 | Լիգա 2 | |||
|
| ||||
«ՖԱ Ռուան» (ֆրանսերեն՝ Football Club de Rouen 1899 կամ FC Rouen), 1899 թվականին Նորմանդիայի Ռուան քաղաքում հիմնված ֆրանսիական ֆուտբոլային ակումբ։
Հիմնադրման առաջին տարիներից Ռուանը դառնում է ֆրանսիական առաջնության առաջատար ակումբներից մեկը և նորմանդական Հավր Ատլետիկ ֆուտբոլային ակումբի հիմնական մրցակիցը։ 1910 թվականից Ռուան ակումբի մարզադաշտն է դառնում «Բրույերը», որը հետագայում վերանվանվում է «Ռոբեր Դիշոն»՝ ի պատիվ ակումբի հիմնադիր- նախագահ Ռոբեր Դիշոնի։
1933 թվականին նորմանդական երկու ակումբները հավակնում են ստանալ պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակ և սկսում են հանդես գալ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ դիվիզիոնում՝ Լիգա 2-ում։ 1936 թվականին Ռուանին հաջողվում է դառնալ Լիգա 2-ի չեմպիոն և բարձրանալ առաջին դիվիզիոն։ Այդ շրջանում ակումբում հանդես էին գալիս ինչպես Ֆրանսիայի ազգային հավաքականի, այնպես էլ արտասահմանյան մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Ժան Նիկոլասը։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուան (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
|
| ||||||||||||||||||||||
