Ալեքսեյ Միխայլիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Միխայլիչենկո
ուկրաիներեն՝ Алексей Михайличенко
Քաղաքացիությունը  Ուկրաինա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1963(1963-03-30)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Միխայլիչենկո (ուկրաիներեն՝ Олексій Олександрович Михайличенко (մարտի 30, 1963(1963-03-30)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ (2008—2009)։

1988 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ԽՍՀՄ-ի կազմում դարձել է չեմպիոն, ԽՍՀՄ-ի կազմում դարձել է նաև 1988 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Միակ ֆուտբոլիստն է, որը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում մասնակցել է այդ երկու մրցաշարերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Կիևի «Դինամոյի» սան, առաջին մարզիչը եղել է Եվգենի Կոտելնիկովը[3]։ 1990 Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չի մասնակցել՝ Իսրայելելի հավաքականի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով[4]։

Անընդմեջ դարձել է երեք երկրի չեմպիոն (1990, ԽՍՀՄ-«Դինամո», 1990/91 Իտալիա-«Սամպդորիա», 1991/92, Շոտլանդիա-«Գլազգո Ռեյնջերս»

Եղել է Ուկրաինայի երիտասարդական հավաքականի մարզիչը, որը 2006 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Հոլանդիայի հավաքականին[5]։

2012 թվականի սեպտեմբերին Կիևի «Դինամո» նոր մարզիչ է ունենում՝ Օլեգ Բլոխինը, որն էլ Ալեքսեյ Միխայլիչենկոյին վերցրեց իր օգնական։ 2013 թվականի սեպտեմբերին նշանակվում է նույն ակումբի մարզական տնօրեն։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի «Դինամո»

  • ԽՍՀՄ չեմպիոն (1985, 1986, 1990)
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր (1988)
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (1989)
  • ԽՍՀՄ գավաթակիր (1985, 1987, 1990)
  • ԽՍՀՄ սուպերգավաթակիր (1986, 1987)
  • ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի արծաթե մեդալակիր 1986

«Սամպդորիա»

«Գլազգո Ռեյնջերս»

  • Շոտլանդիայի չեմպիոն (1992, 1993, 1994, 1995, 1996)
  • Շոտլանդիայի գավաթակիր (1992, 1993, 1996)
  • Շոտլանդիայի լիգայի գավաթակիր (1993, 1994)

ԽՍՀՄ հավաքական,

  • Եվրոպայի փոխչեմպիոն (1988)
  • Օլիմպիական չեմպիոն (1988)

Անհատական

  • Ուկրաինայի տարվա ֆուտբոլիստ (1987, 1988)
  • Ոսկե գնդակի թեկնածու (1988 4-րդ տեղ, 1989 12-րդ տեղ, 1991 21-31-րդ տեղ)
  • ԽՍՀՄ սպրտի վաստակավոր վարպետ (1988)
  • ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ (1988)

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի «Դինամո»

  • Ուկրաինայի չեմպիոն (2003, 2004)
  • Ուկրաինայի գավաթակիր (2003)
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (2006)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան (2016)[6]
  • «Ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշան (2006))[7]
  • «Ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշան (2004)[8]
  • «Ազգերի բարեկամության» մեդալ (1989)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Алексей Михайличенко благодарил Лобановского фантастической игрой
  4. «Умение терпеть: Алексей Михайличенко». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Финалисты Евро-2006 U-21: Где они сейчас?». football.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Указ Президента України № 210/2016 від 13 травня 2016 року "Про відзначення державними нагородами України ветеранів команди товариства «Футбольний клуб „Динамо“ Київ»"
  7. Указ президента Украины N 697/2006 Արխիվացված 2012-03-06 Wayback Machine
  8. «Указ президента Украины N 795/2004». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хохлюк, Виктор. Голеадоры. — Луганск: Максим, 2012. — С. 38. — 148 с. — 5 000 экз. — ISBN 978-966-15-8934-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Միխայլիչենկո» հոդվածին։