Jump to content

Օլիվեր Բիրհոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Բիրհոֆ
գերմ.՝ Oliver Bierhoff
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1968(1968-05-01)[1][2][3][…] (56 տարեկան)
Ծննդավայր Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Օլիվեր Բիրհոֆ (գերմ.՝ Oliver Bierhoff; մայիսի 1, 1968(1968-05-01)[1][2][3][…], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Այժմ Գերմանիայի ազգային հավաքականի մենեջերն է։

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվերը ֆուտբոլային կարիերան սկսել է Էսսենի և Յուրդինգենի մանկապատանեկան թիմերում։ 1987 թվականին դարձել Է Գերմանիայի մինչև 20 տարեկան թիմերի չեմպիոն։

Բիրհոֆի կարիերայի առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է յուրդինգենի «Բայերը»։ Այդ պահին թիմն անցնում էր իր պատմության լավագույն շրջանը և կարողացավ Բունդեսլիգայում գրավել երրորդ տեղը։ Օլիվերի ներդրումն այդ նվաճման մեջ, սակայն, փոքր էր՝ դեբյուտային մրցաշրջանում նա կարողացավ աչքի ընկնել միայն երկու գոլով։ Արդյունավետ չդարձան նաև հաջորդ երկու մրցաշրջանները, որոնց արդյունքում հարձակվողի հաշվին ընդամենը երկու գոլ կար։ 1988 թվականին տեղափոխվել է «Համբուրգ», որի կազմում խաղացել է մեկ մրցաշրջան, սակայն այդպես էլ չի կարողացել լիարժեք բացվել, չնայած մրցաշրջանի ընթացքում աչքի է ընկել 6 գոլով։ Դրանից հետո հարձակվողը մեկնել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա», որի կազմում անցկացրել է ընդամենը մի քանի ամիս և չի կարողացել աչքի ընկնել։

Մի քանի անհաջող մրցաշրջաններից հետո Բիրհոֆը պահանջված չէր Բունդեսլիգայի ակումբներում և տեղափոխվեց Ավստրիա՝ դառնալով Զալցբուրգի «Աուստրիայի» ֆուտբոլիստ։ Առաջին իսկ մրցաշրջանում նա արդյունավետության ակումբային ռեկորդ սահմանեց՝ խփելով 23 գոլ։ Այս թիմում Օլիվերը սովորեց օգտագործել իր ուժեղ խաղային կողմերը՝ բարձր հասակ և ֆիզիկական ուժ։ Իր գոլերի զգալի մասը նա խփեց գլխով[5], միաժամանակ հաղթելով պաշտպանների մարտարվեստների մեծ մասը։

1991 թվականին գերմանացի հարձակվողին ձեռք է բերել «Ինտերնացիոնալեն», որի կազմում նա, սակայն, այդպես էլ ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Տեղափոխությունից անմիջապես հետո «ներաձզուրիին» վարձակալության են տվել «Ասկոլիում»։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը վերջին տեղն է գրավել A Սերիայում, իսկ Բիրհոֆի արդյունավետությունը կրկին նվազել է՝ մրցաշրջանի ընթացքում նա ընդամենը երկու գոլ է խփել։ Չնայած դրան, «սպիտակ-սևերի» ղեկավարությունը որոշում է կայացրել գնել հարձակվողին։ Արդեն հաջորդ մրցաշրջանում նա 20 գոլով դարձավ Սերիա B-ի լավագույն ռմբարկուն, իսկ «Ասկոլին» իտալական ֆուտբոլի էլիտա դուրս գալու համար չբավականացրեց ընդամենը 2 միավոր։ Հաջորդ երկու մրցաշրջանների ընթացքում Բիրհոֆը թիմի հիմնական հարձակվողն էր՝ կայուն հարվածելով մրցակիցների դարպասին։ Սակայն 1995 թվականին «Ասկոլին» դուրս եկավ C սերիա։

Չնայած դասի իջեցմանը, Օլիվերին ուշադրություն դարձրեց «Ուդինեզեն»։ Հարձակվողն այդ ժամանակ 27 տարեկան էր, և այդ անցումը նրա համար վերջին հնարավորությունն էր բարձր մակարդակով խաղալու։ Արդեն առաջին տարում Գերմանացին դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, իսկ 1998 թվականին դարձավ A Սերիայի լավագույն ռմբարկուն՝ մեկ մրցաշրջանում խփելով 27 գոլ՝ թիմի բոլոր գոլերի կեսից մի փոքր պակաս։ Այս գոլերը շատ առումներով օգնեցին «Ուդինեզեին» նվաճել առաջնության բրոնզե մեդալները, պատմության մեջ երկրորդ անգամ հայտնվեց առաջնության մրցանակակիրներում, իսկ Բիրհոֆը ճանաչվեց Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ։

Նման հիանալի մրցաշրջանից հետո Բիրհոֆը տեղափոխվեց Իտալիայի առաջատար ակումբներից մեկը՝ «Միլան»։ Իր նորամուտի մրցաշրջանի արդյունքում նա 20 գոլով դարձավ «ռոսոներիների» լավագույն ռմբարկուն և որոշիչ դեր խաղաց չեմպիոնական տիտղոսը նվաճելու գործում, որը դարձավ նրա կարիերայի առաջին ակումբային գավաթը։ Մասնավորապես, գերմանացու հաշվին է հայտնվել «Պերուջայի» դարպասը վերջին տուրի խաղում խփած «ոսկե գոլը»։ Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Միլանի» կազմը համալրեց Անդրեյ Շևչենկոն, ինչի արդյունքում Բիրհոֆը սկսեց ավելի շատ խաղալ միասին՝ պարբերաբար պահեր ստեղծելով իր ուկրաինացի գործընկերոջ համար։ Օլիվերն իր հաշվին գրանցել է 14 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում նրա արդյունավետությունն ավելի ցածր է եղել (ընդամենը 9 գոլ), իսկ թիմի կազմը համալրել են Ֆիլիպո Ինձագին, Մարկո Սիմոնեն և Չավի Մորենոն։ Այս հանգամանքներում 33-ամյա հարձակվողը որոշում է կայացրել հեռանալ Միլանից»։

Ազատ գործակալի կարգավիճակով նա դարձավ «Մոնակոյի» ֆուտբոլիստ, որտեղ չուներ մշտական խաղային պրակտիկա, իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում վերադարձավ Իտալիա՝ դառնալով համեստ «Կիևոյի» ֆուտբոլիստ։ Այս ակումբը վերջինն էր նրա խաղային կարիերայում, որը նա ավարտեց 2003 թվականի ամռանը։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հավաքականի կազմում Բիրհոֆն իր նորամուտը նշել է 1996 թվականի փետրվարի 21-ին՝ 27 տարեկան հասակում, Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Մի քանի ամիս անց նա ընդգրկվեց հավաքականի հայտացուցակում Եվրո-1996-ի համար։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Օլիվերը միայն երկու անգամ է հայտնվել խաղադաշտում՝ չկարողանալով իրեն դրսևորել։ 1996 թվականի հունիսի 30-ին կայացած Չեխիայի հավաքականի դեմ մրցաշարի եզրափակիչ խաղում Բիրհոֆը փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին և տասը րոպե չանցած գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 105-րդ րոպեին «ոսկե գոլի» կանոնով դուբլ ձևակերպեց և իր թիմին բերեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում Բիրհոֆն արդեն թիմի հիմնական հարձակվողն էր և դարձել է երեք կարևոր գոլի հեղինակ։ Հարավսլավիայի հավաքականի հետ խաղում նա 80-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը (խաղն ավարտվեց 2:2 հաշվով), Իրանի հավաքականի հետ հաջորդ խաղում նա 50-րդ րոպեին խփեց հաղթական գոլը, իսկ 1/8 եզրափակչում Մեքսիկայի հետ խաղում կրկին խփեց հաղթական գոլը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին խաղի ավարտից 5 րոպե առաջ։

Եվրո-2000-ում և 2002 թվականի աշխարհի առաջնությունում Օլիվերն արդեն ռոտացիայի խաղացող էր։ Ընդ որում, եթե Եվրոպայի առաջնությունում նա խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ, ապա հեռավորարեւելյան «մունդիալում» մասնակցել է 5 հանդիպման և գոլ խփել Սաուդյան Արաբիայի հավաքականի դարպասը։ 2002 թվականի հունիսի 30-ին Բրազիլիայի հավաքականի դեմ առաջնության եզրափակիչ խաղում Բիրհոֆը վերջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ազգային հավաքականի կազմում՝ հանդիպման ընթացքում փոխարինելով Միրոսլավ Կլոզեին։ Հավաքականին օգնել նրան չհաջողվեց, և հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով։

Գերմանիայի հավաքականի կազմում գոլերի քանակով Բիրհոֆը 10-րդն է՝ աչքի ընկնելով 37 անգամ։

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական[6]
Տարի Հանդիպումներ Գոլեր
1996 11 6
1997 8 7
1998 17 8
1999 8 6
2000 8 3
2001 7 1
2002 11 6
Ընդամենը 70 37

Մենեջեր և մեկնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրգեն Կլինսմանի նշանակմամբ Գերմանիայի հավաքականի մարզիչ, 2004 թվականի հուլիսի 29-ին Հատուկ Բիրհոֆի համար ներդրվեց հավաքականի մարզական մենեջերի նոր պաշտոն։ Այդ ժամանակվանից մինչ օրս Բիրհոֆը մշտապես աշխատում է այդ պաշտոնում և հանդիսանում է Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահության անդամ։ 2018 թվականի մայիսին Գերմանիայի ֆուտբոլային միությունը երկարաձգել էր Օլիվեր Բիրհոֆի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը[7]։

Վիճակագրությունը որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բայեր (Յուրդինգեն) 1986–87 Բունդեսլիգա 19 3 4 4 4 2 27 9
1987–88 Բունդեսլիգա 12 1 1 0 13 1
Ընդհանուր 31 4 5 4 4 2 40 10
Համբուրգ 1988–89 Բունդեսլիգա 24 6 3 1 27 7
1989–90 Բունդեսլիգա 10 0 1 0 11 0
Ընդհանուր 34 6 4 1 38 7
Բորուսիա 1989–90 Բունդեսլիգա 8 0 8 0
Աուստրիա 1990–91 Բունդեսլիգա 33 23 3 3 36 26
Ասկոլի 1991–92 Սերիա A 17 2 2 0 19 2
1992–93 Սերիա B 35 20 2 1 37 21
1993–94 Սերիա B 32 17 2 0 34 17
1994–95 Սերիա B 33 9 1 0 34 9
Ընդհանուր 117 48 7 1 124 49
Ուդինեզե 1995–96 Սերիա A 31 17 2 1 33 18
1996–97 Սերիա A 23 13 1 0 24 13
1997–98 Սերիա A 32 27 3 2 4 2 39 31
Ընդհանուր 86 57 6 3 4 2 96 62
Միլան 1998–99 Սերիա A 34 19 3 2 37 21
1999–2000 Սերիա A 30 11 3 1 6 2 1 0 40 14
2000–01 Սերիա A 27 6 5 1 10 2 42 9
Ընդհանուր 91 36 11 4 16 4 1 0 119 44
Մոնակո 2001–02 Լիգա 1 18 4 4 1 3 2 25 7
Կիևո 2002–03 Սերիա A 26 7 2 0 2 0 30 7
Ընդհանուր կարիերայի ընթացքում 444 185 42 17 3 2 26 8 1 0 516 212

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միլան»
Сборная Германии

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1026634644 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Oliver Bierhoff: stats and matches». AC Milan (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Статистика Оливера Бирхоффа в матчах за сборную Германии». national-football-teams.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  7. Немецкий футбольный союз продлил контракт с Оливером Бирхоффом до 2024 года (15.05.2018)[1](չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Բիրհոֆ» հոդվածին։