Թոմաս Հելմեր
Թոմաս Հելմեր անգլ.՝ Thomas Helmer | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 21, 1965[1] (59 տարեկան) | ||
Ծննդավայր | Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 1,85 մետր | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Թոմաս Հելմեր (գերմ.՝ Thomas Helmer; ապրիլի 21, 1965[1], Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1984/85 մրցաշրջանի վերջում Թոմասը իր նորամուտը նշեց Բունդեսլիգայում, քանի որ ակումբը, որի կազմում նա հանդես էր գալիս՝ «Արմինիան», գտնվում էր հեռացող գոտում և ամբողջ ուժով փորձում էր դուրս գալ այնտեղից։ 1985 թվականի մարտի 23-ին Գելզենկիրխենի «Շալկեի» հետ խաղում Թոմասը խաղադաշտ դուրս եկավ որպես վերջին հույսերից մեկը։ Բայց նա էլ չկարողացավ օգնել, բիլեֆելդցիները մաքուր պարտվեցին 0:3 հաշվով[2]։ Մրցաշրջանը նույնպես չփրկվեց. դրա արդյունքներով «Արմինիան» մեկնեց երկրորդ Բունդեսլիգա, որտեղ Թոմաս Հելմերն իրեն դրսևորեց իր ողջ փառքով և 1986/87 մրցաշրջանը սկսեց արդեն Դորտմունդի «Բորուսիայում»։ Այնտեղ նա անմիջապես դարձավ հիմնական խաղացող և անցկացրեց վեց լավ մրցաշրջան՝ ընդհանուր առմամբ խաղալով 190 հանդիպում և խփելով 16 գնդակ։
1992 թվականի ամռանը Թոմասը 7,5 միլիոն Մարկով տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», քանի որ դորտմունդցիները չէին ցանկանում ուժեղացնել մրցակցին և փորձում էին ֆուտբոլիստին վաճառել ֆրանսիական «Լիոնին»։ Մյունխենցիների մոտ այն ժամանակ սուր էր պաշտպանների հարցը՝ կարիերան ավարտեց Հանսի Պֆլյուգլերը, «Համբուրգ» տեղափոխվեց Մարկուս Բաբելը։ Գրեթե առանց մրցակցության, Հելմերը անմիջապես երկար ժամանակ դարձավ հիմնական խաղացող։ «Բավարիայում» նորամուտը կայացել է 1992 թվականի օգոստոսի 15-ին Բայեր Յուրդինգենի դեմ առաջին տուրի խաղում, որն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Թոմասը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը և նույնիսկ հասցրեց աչքի ընկնել հանդիպման 85-րդ րոպեին[3]։ 1997 թվականին Թոմասը դարձավ թիմի ավագը՝ փոխարինելով լեգենդար Լոթար Մատեուսին և այդպիսին էր մինչև 1999 թվականը, մինչև հեռացավ ակումբից։
Թոմասը որոշել է փոխել բնակության վայրը՝ նա պայմանագիր է կնքել անգլիական «Սանդերլենդի» հետ, չնայած նրան պայմանագիր է առաջարկել «Լիվերպուլը»։ Սակայն «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պիտեր Ռեյդը նրան չէր տեսնում հիմնական կազմում և մրցաշրջանի հենց սկզբում Թոմասը վարձակալական պայմանագրով տեղափոխվեց «Հերտա» և այնտեղ անցկացրեց հինգ հանդիպում։ 2000 թվականի հունվարին վերադարձել է Անգլիա, սակայն այնտեղ խաղալ չի կարողացել և ավարտել է ֆուտբոլային կարիերան։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, Գերմանիայի հավաքականի կազմում Թոմասը խաղացել է 8 տարի, այդ ընթացքում անցկացրել է 68 խաղ և խփել 5 գնդակ։ Դեբյուտը կայացել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեդիայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է Բունդեսթիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով։ Հելմերը դուրս եկավ հիմնական կազմում և ամբողջ հանդիպումն անցկացրեց խաղադաշտում[4]։ 1996 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն։
Աշխատանք հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Հելմերը սկսեց աշխատել որպես հեռուստատեսային մարզական լրագրող։ Նա եղել է Sat․1 հեռուստաալիքի սպորտային վերլուծաբանը՝ Պորտուգալիայի 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Իսկ 2006 թվականի Աշխարհի առաջնությունում աշխատել է Sport1 հեռուստաալիքի համար՝ ամբողջ մրցաշարի ընթացքում գտնվելով Գերմանիայի հավաքականի ճամբարում։
Ներկայումս Թոմաս Հելմերը աշխատում է որպես սպորտային մեկնաբան և հաղորդավար Sport1 ալիքում։ Նա սովորաբար մեկնաբանում է Գերմանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղերը, ինչպես նաև երեք վերլուծական հաղորդում է վարում ֆուտբոլի մասին։
Թոմաս Հելմերը մի քանի տարի շարունակ հնչյունավորել է «This Is Football» խաղերի շարքը PlayStation 2-ի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմասը ներկայումս ամուսնացած է մարոկկացի դերասանուհի Յասմին Ֆիլալիի հետ, նրանք ունեն երկու երեխա։ Բացի այդ, նա ունի երկու որդի իր առաջին ամուսնությունից։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի հավաքական
- 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն
- 1992 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
«Բավարիա»
- Բունդեսլիգայի հաղթող՝ 1993/94, 1996/97, 1998/99
- Բունդեսլիգայի արծաթե մեդալակիր՝ 1992/93, 1995/96, 1997/98
- Գերմանիայի գավաթի հաղթող՝ 1997/98
- Գերմանիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1998/99
- Գերմանիայի լիգայի գավաթակիր՝ 1997, 1998, 1999
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 1995/96
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից՝ 1998/99
«Բորուսիա Դորտմունդ»
- Բունդեսլիգայի արծաթե մեդալակիր՝ 1991/92
- Գերմանիայի գավաթի հաղթող՝ 1988/89
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Spielstatistik FC Schalke 04 - Arminia Bielefeld 3:0 (1:0)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Spielstatistik Bayer Uerdingen - FC Bayern München 0:3 (0:1)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Spielstatistik Schweden - Deutschland 1:3 (0:3)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հելմեր» հոդվածին։ |
|
- «Профиль футболиста» (գերմաներեն). Fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Բեռլինի Հերտայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Արմինիայի ֆուտբոլիստներ