Բասբիի փոքրիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Բասբիի փոքրիկները» օդային աղետից առաջ վերջին խաղին

Բասբիի փոքրիկներ (անգլ.՝ Busby Babes), «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների խմբի մականունը, ովքեր նախ մարզվել են երիտասարդական հավաքականի մարզիչ Ջիմի Մերֆիի, իսկ հետագայում` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մեթ Բասբիի ղեկավարությամբ[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բասբիի փոքրիկները» հայտնի են դարձել ոչ միայն իրենց երիտասարդ տարիքի և տաղանդի շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ նրանք բոլորը եղել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սաները։ Սա նշանակում է, որ նրանք չեն գնվել այլ ակումբներից (ինչն ընդունված պրակտիկա է ինչպես այժմ, այնպես էլ նախկինում)։ Տերմինը, որը ենթադրաբար ստեղծվել է «Manchester United Evening News» թերթի լրագրող Ֆրենկ Նիկլինի կողմից, սովորաբար օգտագործվում է` բնորոշելու այն ֆուտբոլիստներին, ովքեր հաղթել են 1955/56 և 1956/57 խաղաշրջանների Անգլիայի առաջնությունը։ Այս ֆուտբոլիստների միջին տարիքը եղել է 21-22 տարեկան։ Ութ «Բասբիի փոքրիկներ» մահացել են 1958 թվականի մյունխենյան օդային աղետի ժամանակ։ Նրանց մեջ էր նաև Դունկան Էդվարդսը, որը համարվում էր «Յունայթեդի» այդ կազմի ամենահեռանկարային ֆուտբոլիստը։ «Բասբիի փոքրիկներից» կարիերան վերջինն ավարտել է Բոբի Չարլտոնը՝ 1975 թվականին։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլ Ֆոուլկս-կենտրոնական պաշտպան
  • Մարկ Ջոնս-հենակետային կիսապաշտպան
  • Ջեկի Բլանչֆլաուեր-կենտրոնական կիսապաշտպան
  • Ալբերտ Սկենլոն-եզրային կիսապաշտպան
  • Էդի Կոլման-եզրային կիսապաշտպան
  • Լիամ Ուիլան-եզրային կիսապաշտպան
  • Բոբի Չարլտոն-կիսապաշտպան
  • Դունկան Էդվարդս-կիսապաշտպան
  • Դեվիդ Պեգ-եզրային կիսապաշտպան
  • Դենիս Վայոլետ-հարձակվող
  • Թոմի Թեյլոր-հարձակվող
  • Էդի Լյուիս-հարձակվող[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Munich Remembered» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Munich Remembered» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ փետրվարի 4.
  3. «Tributes paid to Busby Babes» (անգլերեն). Sky Sports. 2008 թ․ փետրվարի 6.
  4. «'Busby Babe' Eddie Lewis dies» (անգլերեն). Sky Sports. 2011 թ․ մայիսի 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]