Լայոշ Տիխի
Լայոշ Տիխի հունգ.՝ Tichy Lajos | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | հունգար | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 21, 1935[2] | ||||||||||||||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հունվարի 6, 1999 (63 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա | ||||||||||||||
Հասակ | 180 սմ[1] | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լայոշ Տիխի (հունգ.՝ Tichy Lajos, 21 մարտի, 1935, Բուդապեշտ, Հունգարիա – 6 հունվարի, 1999, Բուդապեշտ), հունգարացի ֆուտբոլիստ[3] (հարձակվող) և ֆուտբոլային մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայոշ Տիխին ծնվել է 1935 թվականի մարտի 21-ին Բուդապեշտում։ Այնտեղ էլ նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ խաղալով ՄԵՄՕՍ և «Լոկոմոտիվ» ակումբներում[4]։ 1953 թվականին Լայոշ Տիխին տեղափոխվել է «Հոնվեդ», որի կազմում իր դեբյուտը կատարել է մարտի 7-ին, երբ փոխարինման է դուրս եկել «Շալգոտարյանի» դեմ խաղում և 19 րոպե անց գրավել հակառակորդի դարպասը[4]։ Ակումբի կազմում Տիխին երկու անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Սակայն 1956 թվականի Հունգարական հեղափոխության պատճառով թիմի խաղացողների մի մասը, որոնց թվում էին ակումբի առաջատար խաղացողներ Ֆերենց Պուշկաշը, Շանդոր Կոչիշը և Զոլտան Ցիբորը, լքել են ակումբն ու հեռացել երկրից։
Միայն 1959 թվականին է ակումբը կարողանում կրկին հաջողության հասնել՝ հաղթելով Հունգարայի գավաթի ու Միտրոպայի գավաթի խաղարկություններում։ Խփելով 7 գոլ՝ նա դառնում Միտրոպայի գավաթի խաղարկության, ինչպես նաև նույն թվականին ճանաչվում է Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու և Հունգարիայի տարվա ֆուտբոլիստ։ Հետագայում Լայոշ Տիխին ևս չորս անգամ ճանաչվում է Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու։ «Հոնվեդի» կազմում նա անցկացնում է ընդհանուր առմամբ 320 խաղ և խփում 244 գոլ[4]։
1955 թվականից մինչև 1971 թվականը Լայոշ Տիխին խաղացել է Հունգարիայի հավաքականում, որի կազմում իր դեբյուտը կատարել է 1955 թվականի մայիսի 5-ին, երբ փոխարինման է դուրս եկել Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում և գոլ խփել 11 րոպե անց։ Այդ խաղում նրա թիմը հաղթել է 5։0 հաշվով։ Այն բանից հետո, երբ հավաքականից հեռացել են «Ոսկե թիմի» խաղացողների մեծ մասը, Լայոշ Տիխին փորձել է թիմում գրավել Պուշկաշի տեղը։ 1958 թվականի աշխարհի առաջնությունում հունգարացիներն զբաղեցրել են երրորդ տեղը խմբում։ Այդ առաջնությունում Տիխին խփել է չորս գոլ չորս խաղում (նրա թիմը խփել էր ընդհանուր առմամբ 7 գոլ)։ 1962 թվականի աշխարհի առաջնությունում հունգարացիները հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Չեխոսլովակիայի հավաքականին․ այդ առաջնությունում Տիխին խփել էր երեք գոլ չորս խաղում։ 1966 թվականի աշխարհի առաջնությունում Լայոշ Տիխին խաղադաշտ դուրս չի եկել։
Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Լայոշ Տիխին՝ որպես մարզիչ, աշխատել է «Հոնվեդ» ակումբի երիտասարդական թիմի, ապա առաջին թիմի հետ, որը 1980 թվականին՝ 35 տարվա ընդմիջումից հետո, հաղթել է Հունգարիայի առաջնությունում[4]։ Հետագայում Լայոշ Տիխին աշխատել է Քուվեյթի հավաքականի, ապա կրկին «Հոնվեդի» երիտասարդական կազմի հետ։
Լայոշ Տիխին մահացել է 1999 թվականի հունվարի 6-ին Բուդապեշտում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունգարիայի չեմպիոն - 1954, 1955
- Հունգարիայի գավաթակիր - 1964
- Միտրոպայի գավաթակիր - 1959
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա ֆուտբոլիստ Հունգարիայում - 1959
- Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու (5) - 1959, 1961, 1962, 1963, 1964
- Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 1955-1960
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունգարիայի չեմպիոն - 1980
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմ | Ժամանակաշրջան | Պաշտոնական խաղեր |
Ոչ պաշտոնական խաղեր |
Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հոնվեդ | 1954-1971 | 365 | 291 | 84 | 83 | 449 | 374 |
Հունգարիա | 1955-1971 | 72 | 51 | 24 | 48 | 96 | 99 |
Հունգարիա (B) | 1959-1963 | 2 | 3 | 0 | 0 | 2 | 3 |
Բուդապեշտի հավաքական | 1958 | - | - | 3 | 6 | 3 | 6 |
Այլ[5] | 1956 | - | - | 1+ | 2+ | 1+ | 2+ |
Ընդհանուր կարիերայում | 439 | 345 | 112+ | 139+ | 551+ | 484+ |
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[6] | Հունգարիայի գավաթ |
Եվրոգավաթներ[7] | Միտրոպայի գավաթ |
Ընդհանուր | Ընկերական խաղեր |
Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հոնվեդ | 1954 | 13 | 8 | 3 | 6 | - | - | 0 | 0 | 16 | 14 | 7 | 2 | 23 | 16 |
1955 | 15 | 12 | 0 | 0 | - | - | 1 | 1 | 16 | 13 | 6 | 4 | 22 | 17 | |
1956 | 14 | 9 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 10 | 14 | 16 | 29 | 26 | |
1957 | 11 | 6 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 11 | 6 | 0 | 0 | 11 | 6 | |
1957/58 | 24 | 14 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 24 | 14 | 11 | 9 | 35 | 23 | |
1958/59 | 22 | 15 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 22 | 15 | 6 | 7 | 28 | 22 | |
1959/60 | 25 | 26 | - | - | 0 | 0 | 6 | 9 | 31 | 35 | 4 | 4 | 35 | 39 | |
1960/61 | 25 | 21 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 25 | 21 | 2 | 4 | 27 | 25 | |
1961/62 | 23 | 23 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 23 | 23 | 3 | 5 | 26 | 28 | |
1962/63 | 20 | 20 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 20 | 20 | 2 | 3 | 22 | 23 | |
1963 | 12 | 13 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 12 | 13 | 9 | 14 | 21 | 27 | |
1964 | 25 | 28 | 8 | 13 | 2 | 0 | 0 | 0 | 35 | 41 | 0 | 0 | 35 | 41 | |
1965 | 20 | 20 | 1 | 0 | 6 | 7 | 0 | 0 | 27 | 27 | 9 | 9 | 36 | 36 | |
1966 | 15 | 8 | 4 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 13 | 3 | 2 | 22 | 15 | |
1967 | 12 | 7 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 9 | 4 | 4 | 19 | 13 | |
1968 | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 3 | 0 | 13 | 0 | |
1969 | 16 | 3 | 3 | 2 | 0 | 0 | 2 | 1 | 21 | 6 | 1 | 0 | 22 | 6 | |
1970 | 9 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 7 | 0 | 0 | 9 | 7 | |
1970/71 | 12 | 4 | - | - | 2 | 0 | 0 | 0 | 14 | 4 | 0 | 0 | 14 | 4 | |
Ընդհանուր կարիերայում | 320 | 244 | 24 | 29 | 10 | 7 | 11 | 11 | 365 | 291 | 84 | 83 | 449 | 374 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայոշ Տիխիի կինն է եղել դերասանուհի Ժուժա Լախոցկին (հունգ.՝ Lehoczky Zsuzsa)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էջը footballdatabase.eu կայքում
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FIFA (2014 թ․ հուլիսի 25). «Լայոշ Տիխի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Լայոշ Տիխիի էջը honvedfc.hu կայքում
- ↑ Հավաքական թիմեր, բարեգործական խաղեր և խաղ-բենեֆիսներ։
- ↑ Ներառյալ 1956 թվականի ընդհատված առաջնության խաղերն ու 1970 թվականի գարնանային առաջնության երրորդ տեղի համար խաղը։ Հաշվի չի առնվել ընդհատված ու 1959 թվականի ապրիլի 12-ին կրկին անցկացված խաղը «Հալադաշի» դեմ։
- ↑ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոշ Տիխի» հոդվածին։ |
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 1999 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հունգարացի ֆուտբոլային մարզիչներ
- Հունգարացի ֆուտբոլիստներ
- Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով