Հալմստադ
Բնակավայր | |||
---|---|---|---|
շվեդերեն՝ Halmstad[1] | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 3799±0,5 հեկտար | ||
ԲԾՄ | 11±1 մետր | ||
Բնակչություն | ▲71 316 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Պաշտոնական կայք | halmstad.se(շվեդ.) | ||
| |||
Հալմստադ (շվեդերեն՝ Halmstad), նավահանգստային քաղաք Շվեդիայի հարավարևմտյան մասում։ 91.800 բնակիչ ունեցող նույնանուն համայնքի[3][4] և 299.484 բնակիչ ունեցող Հալանդ գավառի[3][4] վարչական կենտրոնն է։ Բուն քաղաքը, որն ընկած է Նիսան գետի՝ Կատեգատ նեղուցը թփվելու վայրի մոտ[4], ունի 58.577 բնակիչ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը, որ պատմական փաստաթղթերում Հալմստադ անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1241 թվականին[5], միջին դարերում հաճախ ծառայել է որպես հյուսիսային երեք թագավորությունների միապետների ու պատվիրակների հանդիպավայր[4]։ Մինչև 1645 թվականը պատկանել է Դանիային, իսկ այնուհետև՝ Շվեդիային[4]։
Ներկայիս Հալմստադը հակադրությունների քաղաք է, որտեղ մոդեռն ոճի նորակառույցները վեր են խոյանում հին քաղաքամասի միջնադարյան գերանակապ շենքերից ոչ մեծ հեռավորության վրա։ Պատմամշակութային գլխավոր հուշարձաններն են՝ գոթիկա ոճով 14-րդ դարում կառուցված եկեղեցին և Վերածննդի դարաշրջանի ճարտարապետության երևելի նմուշ համարվող դղյակը (15-րդ դար)[4]։ Քաղաքի տեսարժան վայրերից են նաև գլխավոր հրապարակը՝ «Եվրոպան ու ցուլը» շատրվանով (քանդակագործ՝ Կարլ Միլլես)[4], գրավիչ զբոսայգիները, մերձակա անտառակը, որտեղ բաց երկնքի տակ գործում է թանգարան՝ հնակերպ ագարակատներով, գեղջկական գործիքներով ու կենցաղային առարկաներով։ Քաղաքից ոչ հեռու Տիլյոսանդ սիրված առողջարանն է[4]։ Զբոսաշրջիկների ու հանգստացողների ուշադրությանն է արժանանում նաև 1983 թվականից գործող համալսարանըG[4]: Նրանցից շատերը այցելում և հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ են անցկացնում երկու թանգարան-պատկերասրահների՝ Halland Konstmuseum-ի և Mjellby Konstmuseum-ի[6] ցուցասրահներում ևս։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալմստադի տնտեսության գլխավոր ճյուղերն են շինարարությունը, տեքստիլի ու գարեջրի, ինչպես նաև՝ յուրահատուկ տեխնոլոգիայով ծխահարված (ապխտած) սաղմոն ձկնատեսակի արտադրությունը[4]։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալմստեդում ֆուտբոլային ակումբ հիմնվել է դեռևս 1914 թվականին։ Ներկայումս քաղաքի թիմը մասնակցում է Շվեդիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը[7]։
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալմստադում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարլ Բիլդ - քաղաքական գործիչ. Շվեդիայի նախկին վարչապետ, 2008 թ. նշանակվել է նախարար
- Պեր Գեսլե - երաժիշտ, հանդես է եկել Roxette և Gyllene Tider երաժշտախմբերի կազմում
- Էռնստ Վիգֆորս - քաղաքական գործիչ, երեք ժամկետ եղել է երկրի ֆինանսների նախարար
- Ֆրեդրիկ Լյունգբերգ -ֆուտբոլիստ և Calvin Klein նորաձևության տան մոդել
- Սոֆյա Արվիդսոն - պրոֆեսիոնալ թենիսիստուհի
- Սյուզաննե Լյունգսկոգ - պրոֆեսիոնալ հեծանվորդուհի
- Յորգեն Պերսոն - սեղանի թենիս խաղացող (պրոֆեսիոնալ մարզիկ)
- Յոհաննես Ռիդբերգ - ֆիզիկոս, Ռիդբերգի բանաձևի հեղինակ
- Բենգտ Սամուելսոն - կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982 թ.)
- Basshunter - երաժիշտ և DJ
- Միխաել Ամոտ և Քրիստոֆեր Ամոտ - Arch Enemy երաժշտախմբի կիթառահարներ
- Նիկլաս Կվարֆորտ - երաժիշտ, Shining երաժշտախմբի ղեկավար
- Սոֆիա Լունդ - գրող և քաղաքական գործիչ http://hallandsposten.se/folkfamilj/1.3503591-sofia-bloggar-om-livet-som-aktiv-inom-politiken(չաշխատող հղում)
Հալմստադում հիմնված երաժշտախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Arch Enemy - death metal melódico ոճի երաժշտախումբ
- Roxette - փոփ երաժշտախումբ
- Shining - black metal ոճի երաժշտախումբ
- Basshunter - էլեկտրոնիկ երաժշտախումբ
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1970–2015 թթ. | ||||
---|---|---|---|---|
Տարին | Բնակիչները | |||
1970 | 49 725 | |||
1975 | 49 558 | |||
1980 | 48 798 | |||
1990 | 48 880 | |||
1995 | 51 404 | |||
2000 | 53 487 | |||
2005 | 55 688 | |||
2010 | 58 577 | |||
2015 | 66 124 | |||
Աղբյուրը՝ SCB - Statistika Centralbyrån, Folkmängden per tätort. Vart femte år 1960 - 2016 |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալմստադն ունի Սկանդինավյան թերակղզու հարավային հատվածին բնորոշ, համեմատաբար խոնավ ցամաքային կլիմա՝ տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։
Հալմստադի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 9.6 (49.3) |
13.2 (55.8) |
19.3 (66.7) |
28.1 (82.6) |
29.1 (84.4) |
34.2 (93.6) |
34.0 (93.2) |
33.0 (91.4) |
27.6 (81.7) |
21.4 (70.5) |
14.9 (58.8) |
11.0 (51.8) |
34.0 (93.2) |
Միջին բարձր °C (°F) | 2.0 (35.6) |
2.4 (36.3) |
6.3 (43.3) |
12.7 (54.9) |
17.1 (62.8) |
20.0 (68) |
22.8 (73) |
21.8 (71.2) |
17.7 (63.9) |
11.7 (53.1) |
7.3 (45.1) |
3.8 (38.8) |
12.1 (53.8) |
Միջին օրական °C (°F) | −0.2 (31.6) |
−0.2 (31.6) |
2.5 (36.5) |
7.6 (45.7) |
12.1 (53.8) |
15.1 (59.2) |
18.0 (64.4) |
17.4 (63.3) |
14.6 (58.3) |
8.5 (47.3) |
5.0 (41) |
1.6 (34.9) |
8.5 (47.3) |
Միջին ցածր °C (°F) | −2.4 (27.7) |
−2.4 (27.7) |
−1.2 (29.8) |
2.4 (36.3) |
7.1 (44.8) |
10.2 (50.4) |
13.3 (55.9) |
13.0 (55.4) |
9.5 (49.1) |
5.2 (41.4) |
2.7 (36.9) |
−0.6 (30.9) |
4.7 (40.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −26.2 (−15.2) |
−25.7 (−14.3) |
−23.0 (−9.4) |
−10.7 (12.7) |
−4.4 (24.1) |
0.2 (32.4) |
3.0 (37.4) |
2.5 (36.5) |
−3.0 (26.6) |
−9.6 (14.7) |
−16.6 (2.1) |
−23.2 (−9.8) |
−26.2 (−15.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 61.8 (2.433) |
38.0 (1.496) |
51.3 (2.02) |
43.4 (1.709) |
44.9 (1.768) |
64.4 (2.535) |
82.2 (3.236) |
86.1 (3.39) |
88.5 (3.484) |
79.6 (3.134) |
81.6 (3.213) |
74.0 (2.913) |
795.7 (31.327) |
Աղբյուր #1: SMHI Average Precipitation 1961-1990[8] | |||||||||||||
Աղբյուր #2: SMHI Average Data 2002-2015[9] |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.citypopulation.de/php/sweden-halland.php?cityid=T3960%7Ctítulo=Halmstad%7Cpublicado=City Population}}
- https://www.britannica.com/place/Halmstad |título=Halmstad|publicado=Britânica Online|ano=1998|língua=inglês|ref= harv}}
- https://www.naringsliv.se/tidningar/2013-4/halland/halland/forsvarsmakten-i-halmstad-en-arbetsplats-tusen-mojligheter/%7Ctítulo=(չաշխատող հղում) Försvarsmakten i Halmstad: En arbetsplats – tusen möjligheter|publicado= Näringsliv|ano=2014|língua= sueco}}
- Nordblom Carl-Johan - Enciclopédia Nacional Sueca|capítulo=Förromersk järnålder|local=Gotemburgo|editora= Universidade de Gotemburgo|capítulourl=https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/halmstad%7Clíngua=sueco%7Cref=harv}}(չաշխատող հղում)
- Enciclopédia Norstedt - Norstedts uppslagsbok Estocolmo|editora=Norstedts| páginas=1488| capítulo= Halmstad|isbn= 9789113017136}}
- Valentini Francesco - Gran dizionario grammatico-pratico italiano-tedesco|ano=1831|editora=Giovanni Ambrogio Barth| local=Lípsia|ref=harv
- Valeur| Bent, Grinder-Hansen, Poul - Den Store Dansk – Grande Enciclopédia Dinamarquesa|capítulo=Halmstad| editora=Gyldendal|local=Copenhague|ano=2010|capítulourl=http://denstoredanske.dk/Geografi_og_historie/Norge_og_Sverige/St%C3%B8rre_svenske_byer/Halmstad |língua=dinamarquês|ref=harv}}
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2021.
- ↑ 3,0 3,1 3,2 «Sweden: Halland» (engleski)։ City population։ Վերցված է 20. 4. 2015
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 «Halmstad» (engleski)։ Encyclopædia Britannica։ Վերցված է 20. 4. 2015
- ↑ Wahlberg |primeiro=Mats |ano=2003 |capitulo=Halmstad |titulo=Svenskt ortnamnslexikon (Dicionário dos nomes das localidades suecas) |url= |lingua=sueco |local=Uppsala |editora=Språk- och folkminnesinstitutet e Institutionen för nordiska språk vid Uppsala universitet |página=107 |total-páginas=422 |isbn=91-7229-020-X}}
- ↑ | priezvisko = | meno = | odkaz na autora = | titul = Museums & local history museums in Halmstad | url = http://www.destinationhalmstad.se/website6/1.0.6.0/470/2/ Archived 2013-01-13 at the Wayback Machine. | dátum vydania = | dátum aktualizácie = | dátum prístupu = 11.1.2012 | vydavateľ = | miesto = | jazyk = anglicky }}
- ↑ { | priezvisko = | meno = | odkaz na autora = | titul = Halmstads BK - Štatistika | url = http://www.soccerfame.sk/team/halmstads-bk Archived 2012-08-09 at the Wayback Machine. | dátum vydania = | dátum aktualizácie = | dátum prístupu = 10.1.2012 | vydavateľ = | miesto = | jazyk = }}
- ↑ «Precipitation Averages 1961-90 (Halmstad code 6240)»։ SMHI։ April 2015։ Արխիվացված է օրիգինալից 28 September 2018-ին։ Վերցված է 15 April 2015
- ↑ «Statistics from Weather Stations (Swedish)»։ SMHI։ June 2016։ Արխիվացված է օրիգինալից 2 May 2019-ին։ Վերցված է 22 June 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հալմստադ Վիքիպահեստում |
---|
|