Jump to content

Բենգտ Սամուելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենգտ Սամուելսոն
շվեդ.՝ Bengt Ingemar Samuelsson
Ծնվել էմայիսի 21, 1934(1934-05-21)[1][2][3]
Հալմստադ, Շվեդիա
Մահացել էհուլիսի 5, 2024(2024-07-05)[4][5] (90 տարեկան)
Mölle, Höganäs Municipality, Սկոնե, Շվեդիա[6]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկենսաքիմիկոս, համալսարանի դասախոս, քիմիկոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Կարոլինյան ինստիտուտ
Գործունեության ոլորտԿենսաքիմիա[7], բժշկություն[7] և Դեղորայքային (դեղագործական) քիմիա[7]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[9], Բուենոս Այրեսի բժշկության ազգային ակադեմիա, Բժշկության թագավորական ազգային ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն[10]
Ալմա մատերԿարոլինյան ինստիտուտ, Լունդի համալսարան և Ստոկհոլմի համալսարան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[11][7] և անգլերեն[7]
Գիտական ղեկավարՍունե Բերգստրյոմ
Պարգևներ
 Bengt I. Samuelsson Վիքիպահեստում

Բենգտ Ինգեմար Սամուելսոն (շվեդ.՝ Bengt Ingemar Samuelsson, մայիսի 21, 1934(1934-05-21)[1][2][3], Հալմստադ, Շվեդիա - հուլիսի 5, 2024(2024-07-05)[4][5], Mölle, Höganäs Municipality, Սկոնե, Շվեդիա[6]), շվեդ կենսաքիմիկոս։ Ուսումնասիրելով խոլեսթերինի նյութափոխանակությունը և արախիդոնաթթվի վերափոխման արդյունքները՝ Սամուելսոնը հայտնաբերեց և բնութագրեց այս ապրանքների մեջ այնպիսի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են պրոստագլանդինները, թրոմբոքսանները և լեյկոտրիենները։ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982) Սունե Բերգստրյոմի և Ջոն Վեյնի հետ՝ «պրոստագլանդինների և նրանց մոտակա կենսաբանական ակտիվ նյութերի հայտնագործությունների համար»։

Կյանքի վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենգ Սամուելսոնը ծնվել է Շվեդիայի Հալմստադ նավահանգստային քաղաքում։ Նրա ծնողները Քրիստինա և Անդերս Սամուելսոններն էին։ Տեղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լունդի համալսարանի բժշկական քոլեջ, որտեղ աշխատել է ֆիզիոլոգիական քիմիայի պրոֆեսոր Սուն Բերգստրոմի հետազոտական լաբորատորիայում։ 1958 թվականին Սամուելսոնը Բերգստրոմի հետազոտական խմբի հետ միասին տեղափոխվել է Ստոկհոլմի Կարոլինսկա ինստիտուտ, որտեղ ակտիվորեն ուսումնասիրել է բժշկություն և կենսաքիմիա։

Գիտական և մասնագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Բենգ Սամուելսոնը պաշտպանել է դիսերտացիա և ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։ Հաջորդ տարի նա նշանակվել է Կարոլինայի ինստիտուտի բժշկական քիմիայի ասիստենտ-պրոֆեսոր։ 1961-1962 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի քիմիայի ամբիոնի Էլիաս Ջեյմս կորի լաբորատորիայի գիտաշխատող, ուսումնասիրել է տեսական քիմիա և օրգանական միացությունների սինթեզը։

1962 թվականին Սամուելսոնը վերադարձել է Կարոլինսկա ինստիտուտ և կրկին աշխատել Բերգստրոմի հետ, ով այնուհետև սկսել է ուսումնասիրել մի խումբ կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք կոչվում են պրոստագլանդիններ (այդ միացություններն առաջին անգամ հայտնաբերվել են Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի գինեկոլոգների կողմից 1930 թվականին)։ Բերգստրոմը Էյլերից ստացել է պրոստագլանդիններ, որը դրանք հայտնաբերել էր ոչխարի սերմնահեղուկում։ Բերգստրոմի հետ աշխատելով՝ Սամուելսոնը ուսումնասիրեց կենդանի օրգանիզմներում պրոստագլանդինների կազմավորման գործընթացը։ Աշխատանքներն սկսվելուց երկու տարի անց նրանք պարզեցին, որ պրոստագլանդինները ձևավորվում են արախիդոնաթթվից՝ չհագեցած ճարպաթթու, որը հայտնաբերվել է որոշակի մսամթերքներում և բուսատեսակներում։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում հետազոտողները պարզեցին, որ արախիդոնային թթուն, հատուկ ֆերմենտի ազդեցության ներքո, նախ վերածվում է այսպես կոչված էնդերպերոքսիդների, և այդ նյութերից որևէ մեկից հետո ձևավորվում են պրոստագլանդիններ։ Սամուելսոնը հետագայում պարզեց, որ արախիդոնաթթվի և պրոստագլանդինների ձևավորման համար ֆերմենտային համակարգերը առկա են բոլոր կենդանիների մոլեկուլային բջիջներում։ Ավելին, տարբեր բջիջներ ձևավորում են տարբեր պրոստագլանդիններ, և վերջինս էլ իր հերթին, կատարում է տարբեր կենսաբանական գործառույթներ։

Բերգստրոմի և Սամուելսոնի հայտնագործությունները խթան հանդիսացան Կարոլինսկա ինստիտուտում սկսված պրոստագլանդինների կենսաբանական գործառույթների մի շարք ուսումնասիրությունների համար։ Պարզվել է, որ E խմբի պրոստագլանդինները առաջացնում են արյան անոթների պատերի լարվածության անկում և արյան ճնշման անկում, այսինքն դրանք կարող են օգտակար նյութեր լինել սրտանոթային որոշակի հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման համար։ Բացի այդ, այս պրոստագլանդինները պաշտպանում են ստամոքսի լորձաթաղանթը խոցերի առաջացումից, ինչպես նաև ասպիրին և այլ դեղեր ընդունելիս։ F խմբի պրոստագլանդինները առաջացնում են արյան անոթների պատի հարթ մկանային մանրաթելերի կծկում և բարձրացնում են արյան ճնշումը, ինչպես նաև արգանդի կծկումները, ուստի որոշ գինեկոլոգներ սկսեցին օգտագործել դրանք հղիության արհեստական դադարեցման համար։

1967-1972 թվականներին Սեմուելսոնը Ստոկհոլմի թագավորական անասնաբուժական քոլեջում աշխատել է որպես բժշկական քիմիայի պրոֆեսոր։ Հաջորդ 10 տարիների ընթացքում նա եղել է քիմիայի պրոֆեսոր և Կարոլինսկա ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ և միաժամանակ շարունակել է հետազոտությունները էնդոպերօքսիդների և դրանց ածանցյալների կենսաքիմիայի բնագավառում։

1970-ականների սկզբին Սամուելսոնը հայտնաբերեց, որ թրոմբոցիտներում էնդոպերոքսիդներից մեկը վերածվում է նյութի, որը նա անվանում է թրոմբոքսան։ Գիտնականը հաստատեց նաև թրոմբոքանի դերը մակարդման գործընթացում։ Սա ձևավորեց ասպիրինի բուժական ազդեցության գիտական հիմնավորվածությունը սրտամկանի ինֆարկտի բարձր ռիսկ ունեցող հիվանդների մոտ։

1970-ականների կեսերին նա գտավ, որ լեյկոցիտներում արախիդոնաթթուն, մեկ այլ ֆերմենտի ազդեցության տակ, վերածվում է այլ նյութերի, որոնք կոչվում են լեյկոտրիեններ։ Լեյկոտրիենները առաջացնում են ասթմայի նոպաներ և նպաստում անաֆիլաքսիոզի զարգացմանը, լեյկոտրիեններից մեկի ազդեցության տակ, լեյկոցիտները ավելի լավ են շփվում վնասված կամ բորբոքված հյուսվածքների հետ, նրանք կլանում և ոչնչացնում են այդ հյուսվածքների քայքայման արդյունքները։

1976 թվականին Սամուելսոնը, որպես հրավիրված պրոֆեսոր, աշխատել է Հարվարդի համալսարանում, իսկ հաջորդ տարի աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում նա եղել է Կարոլինսկա ինստիտուտի բժշկական ֆակուլտետի դեկանը[19]։

Նոբելյան մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Սամուելսոնը Բերգստրոմի և Ջոն Ուեյնի հետ միասին ստացավ Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում «պրոստագլանդինների և դրա հետ կապված կենսաբանորեն ակտիվ նյութերի վերաբերյալ բացահայտումների համար»։ Կարոլինայի ինստիտուտի գիտնական Բենգտ Պերնովը իր շնորհավորական խոսքում նշում է «Եթե Բերգստրիմը նախ առաանձնացրեց պրոստագլանդինները և ցույց տվեց, որ դրանք մի ամբողջ ֆիզիոլոգիական համակարգի տարրեր են, ապա Սամուելսոնը ոչ միայն նույնացրեց և հաստատեց այս համակարգի կարևորագույն բաղադրիչների կառուցվածքը, այլև հաստատեց հարաբերությունները դրա տարբեր տարրերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները»։

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակ ստանալու տարում Սամուելսոնը նշանակվեց Կարոլինայի ինստիտուտի ռեկտոր։ Նա ընտրվեց Շվեդիայի Գիտությունների Թագավորական ակադեմիայի անդամ և Ամերիկայի արվեստների ու գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Այլ պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդերս Յարեի բժշկական մրցանակ, որը շնորհվել է Օսլոյի համալսարանի կողմից (1970)
  • Կոլումբիայի համալսարանի Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (1975)
  • Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնական բժշկական հետազոտությունների համար (1977)
  • Շվեդական Քիմիական ընկերության Բար Հոլբերգի մեդալ (1982)

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենգ Սամուելսոնը ամուսնացած է Կարին Բերգստեն Սամուելսոնի հետ, նրանք ունեն երկու դուստրեր ՝ Էլիզաբեթ և Աստրիդ Սամուելսոնները[20]։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին նա նամակ ուղարկեց Գրինփեյսին, ՄԱԿ-ին և աշխարհի կառավարություններին, որով կոչ էր անում դադարեցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) դեմ պայքարը[21][22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Grunér J. Svenske Nobelpristagaren Bengt Samuelsson död (շվեդերեն)Schibsted, 2024. — ISSN 1103-9000; 1403-9656
  5. 5,0 5,1 5,2 Bengt Samuelsson: 1934-05-21 / 2024-07-05Dagens Nyheter.
  6. 6,0 6,1 6,2 https://www.nytimes.com/2024/07/15/science/bengt-samuelsson-dead.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
  8. Notable Names Database — 2002.
  9. Bengt SamuelssonAE.
  10. Fellows Directory
  11. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  12. 1977 WinnersLasker Foundation.
  13. The Nobel Prize in Physiology or Medicine 1982Nobel Foundation.
  14. Table showing prize amountsNobel Foundation.
  15. 1980 - 1967 AwardeesColumbia University.
  16. Rosenstiel Award WinnersBrandeis University.
  17. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 314.
  18. Call for Nomination for the George M. Kober Medal and LectureAssociation of American Physicians.
  19. Бенгт САМУЭЛЬСОН - биография.
  20. Bengt I. Samuelsson. Архивировано из первоисточника 19 հունվարի 2015.
  21. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  22. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  23. Список нобелевских лауреатов подписавших письмо
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգտ Սամուելսոն» հոդվածին։