Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ
Estadio Santiago Bernabéu 01.jpg
Տեսակ մարզադաշտ
Մարզաձև ֆուտբոլ
Տեղագրություն Մադրիդ
Երկիր Իսպանիա
Հիմնադրված դեկտեմբերի 14, 1947
Անվանված է Սանտիագո Բերնաբեու
Բացված դեկտեմբերի 14, 1947
Սեփականատեր Ռեալ Մադրիդ
Գործաղեկավար Ռեալ Մադրիդ
Տարողություն 85 454[1]
Տնային թիմ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Դաշտի չափսեր 105x70 մ
Կայք http://www.realmadrid.com
Կոորդինատներ: 40°27′11.016000000002″ հս․ լ. 3°41′18.059999999999″ ամ. ե. / 40.45306000000000068° հս․. լ. 3.68834999999999980° ավ. ե. / 40.45306000000000068; 3.68834999999999980
Santiago Bernabéu Stadium Վիքիպահեստում

Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ (իսպ.՝ Estadio Santiago Bernabéu), ֆուտբոլային մարզադաշտ Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Ռեալ Մադրիդ ՖԱ-ի տան դաշտն է։ Երբեմն այստեղ անցնում են Իսպանիայի հավաքականի խաղերը։

Մարզադաշտը անվանվել է ի պատիվ 1943-1975 թթ. Ռեալի նախագահ Սանտիագո Բերնաբեուի, որը եղել է մարզադաշտի կառուցման հիմնական «մեղավորը»։ Շինարարությունը տևել է 3 տարի։ Բացման խաղը եղավ պորտուգալական Բելենենսեշի դեմ ընկերական խաղը, որը տեղի ունեցավ 1947 թ. դեկտեմբերի 14-ին, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով։ 1950-ական թվականներին Եվրոպայի չեմպիոնների գավաթում Ռեալի վստահ ելույթների շնորհիվ ակումբի շահույթը մեծացավ, ինչը հնարավորություն տվեց նոր մարզադաշտի նստատեղերի ավելացմանը, որի շինությունը հայտնի էր սպիտակ աշտարակներով, մինչև 125 000 նստատեղ։ 1955 թ. մարզադաշտը վերանվանվեց Սանտիագո Բերնաբեու, իսկ 1957 թ. Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակչում առաջին անգամ վառվեցին ստադիոնի լույսերը։ 1978 թ. մահացած Սանտիագո Բերնաբեուն նոր մարզադաշտի կառուցումը ցանկանում էր տեղափոխել Մադրիդի հյուսիս, սակայն իր ծրագիրը չհասցրեց իրականացնել։ 1982 թ. աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը վերակառուցվեց։ Այս ժամանակ արդեն կար 32 000 նստատեղ և 60 000 հանդիսականի համար նախատեսված կանգնելու տեղեր։ Ընդհանուր առմամբ խմբային փուլի 3 խաղերին և եզրափակիչ խաղին մարզադաշտը հյուրընկալեց 345 000 հանդիսականի։ Տաս տարի անց վերանորոգումը շարունակվեց. կառուցվեց մարզադաշտի տրիբունայի երրորդ յառուսը։ Նստատեղերի քանակը 65 000-ից հասավ 105 000-ի։ Հերթական վերակառուցումից հետո նստատեղերի քանակը նվազեց հասնելով 74 871-ի։ Մարզադաշտում կայացել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, 2010 թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ 2007 թ. նոյեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ն Բերնաբեուին շնորհեց էլիտար ֆուտբոլային մարզադաշտի կարգավիճակ։

Մարզադաշտի համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Estadio Santiago Bernabéu (01).jpg


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bbc.com/sport/0/football/25978150 Ստուգված է սեպտեմբերի 17-ին 2015: