Անդրե Վիլլաշ-Բոաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Անդրե Վիլլաշ-Բոաշ
Loco-Zenit (11).jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Luís André de Pina
Cabral e Villas-Boas
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան թիվ   հոկտեմբերի 17, 1977 (38 տարեկան)
Ծննդավայր   Պորտո, Պորտուգալիա Պորտուգալիա
Քաղաքացիություն Պորտուգալիա Պորտուգալիա
Հասակ 1.82 մ
Դիրք Մարզիչ
Մարզչական կարիերա
2000–2001
2009–2010
2010–2011
2011–2012
2012—2013
2014—այժմ
Բրիտանական Վիրջինյան կղզիներ Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Ակադեմիկա դե Կոիմբրա
Պորտո
Չելսի
Տոտենհեմ Հոտսպուր
Զենիթ


Լուիշ Անդրե դե Պինա Կաբրալ Վիլլաշ-Բոաշ, առավել հայտնի որպես Անդրե Վիլլաշ-Բոաշ (պորտ.՝ André Villas-Boas, Հոկտեմբերի 17, 1977, Պորտու, Պորտուգալիա [1]), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ և «Չելսիի» նախկին մարզիչը։ Մինչև «Չելսի» գալը, նա ինն ամիս մարզել է «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը և շուրջ մեկ տարի՝ «Պորտուն»։ Այժմ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչն է։

«Պորտու»-ում նա դարձավ Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը [2], իսկ «Չելսիի» կողմից նրա համար վճարված €15 միլիոն, մարզչի համար երբևիցե տրված ամենախոշոր գումարն է։ [3][4] Չնայած նա բարձրակարգ մարզիչ է, նա չունի խաղային փորձ և մինչ 31 տարեկանում «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբի մարզիչ դառնալը, նա չի եղել որևէ ակումբի գլխավոր մարզիչ։ [5]

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում Վիլլաշ-Բոաշը (ով «Պորտոի» երկրպագու էր) ապրում էր այն ժամանակվա «Պորտոի» գլխավոր մարզիչ, անգլիացի Բոբբի Ռոբսոնի հետ նույն հարկի տակ։ Մի անգամ նրանց միջև տեղի ունեցած բանավեճից հետո, Ռոբսոնը վերցնում է Բոաշին դիտորդների խումբ։ [6] Ռոբսոնի շնորհիվ, ով զարմացած էր Բոաշի անգլերենի վարժ իմացությամբ, Բոաշը Շոտլանդիայում, 17 տարեկանում ստացավ ՈւԵՖԱ-ի մարզչի C մակարդակ։ Շատ չանցած՝ 21 տարեկանում նա գլխավորեց Բրիտանական Վիրջինյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականը [7][8] մինչև նա «Պորտոում» չդարձավ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի (Ռոբսոնի մեկ այլ աշակերտ) օգնական։ Նա Մոուրինյոյի օգնական եղավ նաև «Չելսիում» և «Ինտերում»։ [8]

«Ակադեմիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-10 մրցաշրջանի սկզբում նա լքեց օգնականի պաշտոնն ու որոշեց ինքնուրույն գլխավորել ակումբներ։ Շուտով նա գլխավորեց պորտուգալական «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը, որտեղ գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր սկսած 2009 թվականի հոկտեմբերից։ [8][9] Երբ Բոաշը հաստատվեց այդ պաշտոնում, «Ակադեմիկան» կանգնած էր Պրեմիերա Լիգայից դուրս թռնելու վտանգի տակ և չուներ ոչ մի հաղթանակ։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Բոաշը ներկայացրեց նոր խաղաոճ, որի շնորհիվ ակումբը ավարտեց մրցաշրջանն անվտանգ 11-րդ տեղում, դուրս թռնելու գոտուց տաս միավորի տարբերությամբ։ Բացի դրանից Ակադեմիկան հասավ 2009–10 մրցաշրջանի Պորտուգալական Լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ Մարիանո Գոնսալեսի խփած գոլի պատճառով պարտվեց «Պորտուին»։ Այդպիսի աննախադեպ հաջողություններից հետո, ԶԼՄ-ը նրան էին համարում թափուր մնացած «Սպորտինգ Լիսաբոնի» և «Պորտուի» գլխավոր մարզչի թեկնածու 2010 թվականի ամռանը։

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլաշ-Բոաշը հայտարարվեց «Պորտուի» գլխավոր մարզիչ 2010 թվականի հունիսի 2-ին։ [8] 2010-ի օգոստոսի 7-ին նա շահեց առաջին գավաթը՝ եզրափակչում 2–0 հաշվով հաղթելով «Բենֆիկային» և շահելով Պորտուգալական Սուպերգավաթը։ [10] Շուտով նա ավելացրեց ևս երեք գավաթ՝ պորտուգալական Պրեմիերա Լիգան, ՈւԵՖԱ Եվրոպա Լիգան և Պորտուգալիայի Գավաթը։ Պրեմիերա Լիգայում նա դարձավ երրորդ ամենաերիտասարդ մարզիչը առաջնության պատմության մեջ,[11] և Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը, անելով այդ 2011 թվականի մայիսի 18-ին 33 տարեկանում։ [2]

Բոաշի օրոք «Պորտուն» սահմանեց ևս մի քանի ռեկորդ.

  • «Բենֆիկայից» հետո դարձավ Պրեմիերա Լիգայի երկրորդ ակումբը, որը մրցաշրջանն անցկացրեց առանց պարտության։
  • Ակումբի ռեկորդ բոլոր մրցաշրջաններում առանց պարտության խաղերի թվով (36 խաղ)։ Նախկին ռեկորդը՝ 33 խաղ, սահմանել էր Ժոզե Մոուրինյոն։ [12]
  • Եվրոպայում մեկ մրցաշրջանի ընացքում ամենաշատ հաղթանակ տոնած պորտուգալակն ակումբը (14 խաղ)։ [13]
  • Պորտուգալական 30-խաղանոց առաջնությունում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ միավոր հավաքած ակումբը (84 միավոր)։
  • Պրեմիերա Լիգայում ամենաերկար հաղթանակների շարք (16 խաղ)։
  • Պրեմիերա Լիգայում երկորդ տեղի թիմի նկատմամբ ամենամեծ առավելությունը (21 միավոր)։

2011 թվականի հունիսի 21-ին Վիլլաշ-Բոաշը հեռացավ « Պորտուի» գլխավոր մարզչի պաշտոնից։ [14]

«Չելսի»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չելսին» 2011-ի հունիսի 22-ին Բոաշի հետ ստորագրեց 3-ամյա պայմանագիր և Բոաշը հաստատվեց գլխավոր մարզչի պաշտոնում։ [15] [16] «Չելսին» նրա նախկին ակումբին՝ «Պորտոյին», որպես փոխհատացում վճարեց ռեկորդային €15 միլիոն։ [17] 2012 թ.-ի մարտի 4-ին նա հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլաշը սահուն խոսում է անգլերեն, որ նրան սովորեցրել էր տատը՝ Մարգարետ Կենդալլը։ [7][18] Նա ամուսնացել է 2004-ին Յոհաննա Տեյշեիրայի հետ և ունի երկու աղջիկ։ [19][20] Բոաշը տարբերվում է իր արտասովոր հիշողությամբ, և ասում են, որ անուններ չհիշող Մոուրինյոն հիացած էր Բոաշով։

Մարզչական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պորտու»

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրեմիերա Լիգայի լավագույն երիտասարդ մարզիչ։ 2010
  • Պորտուգալիայի Ոսկե Գլոբուս։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Սկիզբ Վերջ Ռեկորդ
Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Հաղթանակ%
Բրիտանական Վիրջինյան կղզիներ Բրիտանական Վիրջինյան կղզիներ 2000 2001 2 0 0 2 1 14 0.00
Ակադեմիկա դե Կոիմբրա Պորտուգալիա Հոկտեմբերի 14, 2009 Հունիսի 2, 2010 30 11 9 10 38 35 36.67
Պորտու Պորտուգալիա Հունիսի 2, 2010 Հունիսի 21, 2011 58 49 5 4 145 42 84.48
Չելսի Անգլիա Հունիսի 22, 2011 0 0 0 0 0 0 0.00
Ընդհանուր 90 60 14 16 184 91 61.67

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. zerozerofootball.com – Manager profile «André Villas-Boas»։ ZeroZeroFootball։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18 
  2. 2,0 2,1 «Prolific Falcao leads Porto to glory»։ ESPN Soccernet։ մայիսի 18, 2011։ Վերցված է 2011 թ․ մայիսի 24 
  3. «Villas-Boas can be Special»։ The Sun։ 2011-05-18։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22 
  4. «Villas-Boas is new Chelsea manager»։ Smh.com.au։ 2011-06-22։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22 
  5. Gabriele Marcotti (հոկտեմբերի 5, 2010)։ «Meet Portugal's Boy Genius»։ The Wall Street Journal։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18 
  6. «Novice delighting in the Dragao dugout»։ FIFA.com։ 2010-09-23։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22 
  7. 7,0 7,1 «Crucial role of boy scout who is Mourinho's 'eyes and ears'»։ The Independent։ հուլիսի 11, 2004։ Արխիվացված օրիգինալից-ից նոյեմբերի 12, 2010-ին։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Villas-Boas accepts Porto chance»։ UEFA.com։ հունիսի 3, 2010։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7 
  9. «Academica appoint Andre Villas-Boas as head coach»։ PortuGOAL.net։ հոկտեմբերի 14, 2009։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18 
  10. «His first trophy in Porto, Porto 2–0 Benfica»։ Whoscored.com 
  11. «Champions of Liga Sagres,2010–11, Benfica 1–2 Porto»։ Whoscored.com 
  12. Nacional end Porto's unbeaten run
  13. FC Porto complete win over CSKA
  14. «Villas-Boas resigns from Porto»։ ESPN Soccernet։ հունիսի 21, 2011։ Վերցված է 2011 թ․ հունիսի 21 
  15. «Chelsea appoint former Porto coach André Villas-Boas on three-year deal»։ Guardian։ հունիսի 22, 2011։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22 
  16. «VILLAS-BOAS APPOINTED»։ Chelsea FC։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22 
  17. «Chelsea close on Villas-Boas»։ Sky Sports։ Վերցված է 2011 թ․ հունիսի 22 
  18. «10 things you need to know about prospective new Chelsea manager»։ The Mirror։ հունիսի 20, 2011։ Վերցված է 2011 թ․ հունիսի 26 
  19. GeneAll.net – D. Luís André de Pina Cabral e Vilas-Boas
  20. «Andre Villas-Boas Profile»։ ESPN Soccernet։ հունիսի 21, 2011։ Վերցված է 2011 թ․ հունիսի 21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]