Խավի Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չաբի Ալոնսոից)
Football pictogram.svg
Խավի Ալոնսո
Xabi Alonso FCB.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավիեր Ալոնսո Օլանո
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1981 (34 տարեկան)
Ծննդավայր Տոլոսա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 1.83 սմ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԳերմանիաԲավարիա
Համար 3
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2004
2004–2009
2009-2014
2014-
ԻսպանիաՌեալ Սոսիեդադ
ԱնգլիաԼիվերպուլ
ԻսպանիաՌեալ Մադրիդ
ԳերմանիաԲավարիա
119 (9)
210 (19)
158 (4)
1 (0)
Ազգային հավաքական
2003-2014 Իսպանիա Իսպանիա 95 (13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15:21, 13 Մայիսի, 2012 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15:21, 29 Փետրվարի, 2012 (UTC)

Խավի Ալոնսո Օլանո (իսպ.՝ Xabier Alonso Olano, ավելի հայտնի Խավի Ալոնսո (իսպ.՝ Xabi Alonso; ծնվ. նոյեմբերի 25, 1981, Տոլոսա, Բասկերի Երկիր), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբի և ազգային հավաքականի կիսապաշտպան: Երեք Աշխարհի առաջնության մասնակից (2006, 2010 և 2014), ինչպես նաև երեք Եվրոպայի առաջնության (2004, 2008, 2012):

Խմբային մակարդակում Ալոնսոն Չեմպիոնների Լիգայի (2004/05, 2013/14), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (2005, 2014), Անգլիայի գավաթի (2005/06), Անգլիայի Սուպերգավաթի (2006), Իսպանիայի գավաթի (2010/11, 2013/14), Իսպանիայի առաջնության (2011/12) և Իսպանիայի Սուպերգավաթի (2012): Ազգային հավաքականի կազմում Խավին Եվրոյի կրկնակի (2008, 2012) և Աշխարհի առաջնության (2010) հաղթող է։

Ալոնսոն սկսել է իր կարերան Գիպուսկոա շրջանում, «Ռեալ Սոսեդադ»-ում, դեբյուտը կատարել է այդ թիմում 1999 թվականին։ 2000/01 մրցաշրջանում Խավին վարձավճարով տեղափոխվեց երկրորդ դիվիզոն «Էյբար» ֆուտբոլային ակումբը կես տարով։ Վերադառնալով՝ Ալոնսոն դարձավ հիմնական խաղացող։ 2001/2002 մրցաշրջանում բասկը խփեց իր առաջին գոլը։ Հաջորդ մրցաշրջանում Ալոնսոն խաղում էր առանցկային դեր՝ նվաճելով արծաթյա մեդալ առաջնությունում, դրա շնորհիվ էլ թիմը կարող էր որակավորվել Չեմպոնների Լիգա: 2003/04 մրցաշրջանը դարձավ Խավիի համար վերջինը «Ռեալ Սոսեդադի» կազմում։ 2004 թվականի ամռանը Խավին տեղափոխվեց «Լիվերպուլ» 10,5 մլն £ դիմաց։ Առաջին իր մրցաշրջանում «կարմիրների» կազմում իսպանացին հաղթեց Չեմպիոնների լիգան։ 2005/06 մրցաշրջանում Խավին նվաճեց ևս երկու մրցանակ՝ Եվրոպայի Սուպերգավաթ և Անգլիայի գավաթ։ Վերջին երեք մրցաշրջանում «Էնֆիլդում» իսպանացին հաղթեց Անգլիայի սուպերգավաթը, ինչպես նաև հասավ մինչև եզրափակիչ Չեմպոնների լիգայում, ինչպես նաև նվաճեց արծաթյա մեդալ Անգլիայի առաջնությունում։ 2009 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալոնսոն 30 մլն. € դիմաց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»[1], որտեղ դարձավ Չեմպոնների լիգայի[2], Իսպանիայի առաջնության և սուպերգավաթի գավաթակիր, ինչպես նաև Իսպանիայի գավաթի կրկնակի հաղթող։ 2014 թվականին, հինգ տսրի անցկացնելով «Ռեալում», Խավին տեղափոխվեց մյունխենի «Բավարիա», կնքելով երկու տարվա պայմանագիր[3]:

Ալոնսոն իր նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում նշեց 2003 թվականի 30 ապրիլին, 22 տարեկան տարիքում, Էկվադորի ազգային հավաքականի հետ ընկերական խաղով, որում իսպանացիները հաղթեցին 4:0 հաշվով։ Ազգային հավաքականում հանդես գալու ընթացքում, Ալոնսոն հաղթեց Եվրո-2008-ում, Եվրո-2012-ում և ԱԱ-2010-ում, ինչպես նաև ներկայացրեց իր երկիրը Եվրո-2004-ում և ԱԱ-2006-ում։ 2012 թվականի հունիսի 23-ին Ալոնսոն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Եվրո 2012-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ՝ նա տոնեց այդ իրադարձությունը, խփելով 2 գնդակ, և դուրս բերեց Իսպանիային կիսաեզրափակիչ։

Ալոնսոն առանձնանում է երկար տարածություններից գոլ խփելու ունակությամբ։ Անգլիայի գավաթի հանդիպման ժամանակ «Լուտոն Թաունի» դեմ խաղում 2006 թվականի հունվարին նա խփեց երկու գոլ հեռավոր տարածությունից, որոնցից մեկի հեռավորությունը 60 մետր է։ 2006 թվականի սեպտեմբերին Ալոնսոն խփեց ևս մեկ գոլ իր կիսադաշտից Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավի Ալոնսոն սերում է հանրահայտ ֆուտբոլային ընտանիքից։ Նրա հայրը՝ Միգել Անխել Ալոնսոն, խաղացել է «Ռեալ Սոսիեդադ»-ում, որի կազմում նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, և «Բարսելոնայում»։ Խավիի եղբայրը՝ Միկել Ալոնսոն, խաղում է «Չարլթոն Ատլետիկ»-ում կիսապաշտպանի դիրքում։ Նրա մյուս եղբայրը՝ Յոնը, ֆուտբոլային մրցավար է։

Ալոնսոն ծնվել է Թոլոսում՝ Բասկերի երկրի փոքրիկ քաղաքում, մինչև վեց տարեկան ապրել է Բարսելոնայում, ապա նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Սեբաստիան։ Հենց այնտեղ է առաջացել նրա կիրքը դեպի ֆուտբոլը, նա անցկացրել է իր մանկությունը՝ խաղալով ֆուտբոլ Պլայա դե լա Կոնչայում (Շել Բիչ)[4]։ Սան Սեբաստիանի լողափներում է Ալոնսոն ծանոթացել Կալե Մատիա բնակիչ Միկել Արտետայի հետ, նրանք հաճախ էին միմյանց հետ մրցում՝ հանգստյան օրերին ֆուտբոլ խաղալով[5]։ Վաղ տարիքում Ալոնսոն որոշել էր դառնել հենակետային կիսապաշտպան, այդ դիրքը նրան օգնեց դաշտում լավ զգալ ու տիրապետել գնդակին։

երբ նա 15 տարեկան էր, նա դպրոցի փորձի փոխանակման ծրագրով մեկնեց իռլանդական Միթ կոմսությունում գտնվող Քելս քաղաք, որպեսզի անգլերեն սովորեր[6]։

Ալոնսոն և Արտետան հավակնոտ էին և երազում էին միասին խաղալ «Ռեալ Սոսիեդադ»-ի կազմում, սակայն նրանց ուղիները բաժանվեցին այն բանից հետո, ինչ Արտետան տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ Ալոնսոն պայմանագիր կնքեց «Ռեալ Սոսիեդադ»-ի[7]։

Ալոնսոն առաջ էր գնում՝ խաղալով «Ռեալ Սոսիեդադ»-ի երիտասարդական թիմում, և 18 տարեկանում 1999/2000 մրցաշրջանում նա առաջին անգամ ելույթ ունեցավ սան-սեբաստիանյան ակումբի առաջին թիմում։ Նրա առաջին խաղը կայացավ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Իսպանիայի գավաթի խաղարկություն «Լոգրոնյեսի» դեմ խաղում[8]։

«Ռեալ Սոսիեդադ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թոշակը զգաց Ալոնսոյի իական հնարավորությունների սահմանը և բավականին երկար ժամանակ ծախսեց՝ մշակելով նրա խաղի բարելավման մեթոդներ, որոնք ուղղված էին առավելապես Ալոնսոյի տեխնիկական հնարավորությունների կատարելագործմանը[9]։ 2000/01 մրցաշրջանի առաջին կեսին Ալոնսոն վարձավճարով խաղաց «Էյբարի» կազմում, ինչից հետո վերադարձավ հայրենի թիմ։ 2001/02 մրցածրջանում թիմը ամրապնդեց իր դիրքերը մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։ Ալոնսոն մրցաշրջանի ընթացքում 30 խաղ անցկացրեց, ինչպես նաև իր առաջին գոլի հեղինակը դարձավ Լա լիգայում՝ ողջ մրցաշրջանի ընթացքում աչքի ընկնելով 3 անգամ։ 2002 թվականի ամռանը կրկին փոխվեց «Ռեալ Սոսիեդադի» մարզիչը, բայց Ռեյնալդ Դենուեքսի գալով էլ՝ Ալոնսոն չկորցրեց իր տեղը թիմի հիմնական կազմում[10]։ Ակումբի համար անսպասելիորեն հաջող 2002/03 մրցաշրջանում, երբ այն երկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի առաջնություն, իրենից առաջ թողնելով միայն մադրիդյան «Ռեալին», Խավի Ալոնսոն «Ռեալ Սոսիեդադ»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, նա մասնակցել էր 33 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ՝ դառնալով իսպանակն ֆուտբոլի «ծագող աստղ»[11]։

2004 թվականի ամռանը «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվեց Ալոնսոյի մանկության ընկեր Միկել Արտետան[12]։ Արտետան երջանիկ էր Ալոնսոյի հետ միևնույն թիմի կենտրոնում խաղալու համար, սակայն նրա երջանկությունը կարճ տևեց։ Ալոնսոն «Լիվերպուլից» առաջարկ ստացավ և 2004 թվականի օգոստոսի 20-ին տեղափոխվեց մերսիսայիդյան ակումբ[13]։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիվերպուլի» կազմում Ալոնսոն իրացնում է անկյունային հարվածը

Ալոնսոն Լիվերպուլ ժամանեց Լուիս Գարսիայի հետ միասին՝ հենց դրանով էլ սկիզբ դնելով «Էնֆիլդի» նոր ժամանակաշրջանին։ «Լիվերպուլի» նոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ձգտում էր վերակազմավորել թիմը և ամբողջովին վերամշակել թիմի խաղը՝ ընտրելով թիմի համար մարզչության իր սեփական ոճը և թիմի ռազմավարությունը[14]։ Ալոնսոն իր առաջին խաղը Պրեմիեր լիգայում անցկացրեց օգոստոսի 29-ին «Ռոբոկ» մարզադաշտում «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում, որտեղ «Լիվերպուլը» պարտվեց 0:1 հաշվով[15]։ Իր առաջին գոլը Անգլիայում Խավին հեղինակել է տուգանային հարվածից «Ֆուլհեմի» դարպասը հոկտեմբերի 16-ին[16], այդ խաղի ընդմիջմանը «Լիվերպուլը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն Ալոնսոյի՝ դաշտ դուրս գալուց հետո խաղի ընթացքը փոխվեց, մերսիսայիդյան ակումբն էլ հաղթեց 4:2 հաշվով։

2005 թվականի հունվարի 1-ին «Չելսիի» ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդի և Ալոնսոյի բախումից հետո վերջինս վնասվածք ստացավ և երեք ամիս չկարողացավ խաղադաշտ դուրս գալ։ Վերադառնալով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի որոշիչ խաղերի ժամանակ՝ Ալոնսոն օգնեց թիմին, երբ ոտքի վնասվածքի պատճառով չէր կարող խաղալ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը[17]։ «Միլանի» դեմ եզրափակիչ խաղում Ալոնսոն հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո «Լիվերպուլը» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարում[18]։ Երջանկացած հաղթանակից՝ Ալոնսոն ասել էր․ «Սա իմ մասնագիտական կարիերայի լավագույն պահն էր»[19]։

2006 թվականի հունվարի 7-ին Անգլիայի գավաթի խաղարկության ժամանակ «Լութոն Թաուն» ակումբի դեմ խաղում Խավի Ալոնսոն դարձավ «Լիվերպուլի» պատմության ամենահեռավոր գոլը՝ խփելով գնդակը իր կիսադաշտից (գնդակն անցավ գրեթե 60 մետր հեռավորություն)։ Չնայած «Լութոնի» դարպասներն այդ պահին դատարկ էին (դարպասապահը գնաց «Կարմիրների» տուգանային հրապարակ անկյունայինի անցկացման ժամանակ), Ալոնսոյի այդ ձեռքբերումը դարձավ երկրպագուների և մամուլի երկարատև քննարկման առարկա։ Նաև հայտնում էին, որ «Լիվերպուլի» մի երկրպագու 200 ֆունտ ստերլինգ էր խաղադրույք արել, որ Խավին մինչև մրցաշրջանի ավարտը կկարողանա իր կիսադաշտից գոլի հեղինակ դառնալ, և շահել էր 25 000 ֆունտ[20]։

2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ալոնսոն կրկին նշանավորվեց իր հեռահար գոլով՝ այս անգամ խփելով «Նյուքասլի» դարպասը։ Արդյունքում Ալոնսոն ճանաչվեց հեռահար գոլերի վարպետ և խոստովանեց, որ մարզումների ժամանակ նման հարվածներ է կատարում[21]։

2007 թվականի սեպտեմբերի 1-ին նա կարիերայում առաջին անգամ կարողացավ Պրեմիեր լիգայում դուբլի հեղինակ դառնալ։ Դա տեղի ունեցավ «Էնֆիլդում» «Դերբի Քաունթիի» դեմ խաղում, որտեղ «կարմիրները» հաղթեցին 6:0 հաշվով[22][23]։ Ալոնսոն բացեց այդ խաղի հաշիվը՝ գրավելով հյուրերի դարպասը 25-րդ րոպեին և կատարելով հարված 50 մետրից։ Երկրորդ խաղակեսում բասկը աչքի ընկավ ևս մեկ անգամ՝ խփելով տուգանային հրապարակի սահմաններից դուրս։ Այդ գոլը դարձավ չորրորդը «Լիվերպուլի» համար։

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավի Ալոնսոն «Ռեալ Մադրիդ»-ի կազմում

2009 թվականի ամռանը մադրիդյան «Ռեալը» սկսեց ակտիվորեն գործունեություն ծավալել տրանսֆերային շուկայում։ Ակումբի տրանսֆերներից մեկը Ալոնսոյինն էր։ Չնայած նրան, որ «Լիվերպուլի» մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկ անգամ չէ, որ հայտնել էր այն մասին, որ ակումբը չի պատրաստվում վաճառել Խավիին[24][25][26], «Ռեալի» ներկայացուցիչները ճնշում էին «կարմիրներին»՝ անընդհատ մամուլի միջոցով հայտարարելով այն մասին, որ խաղացողն իրենց ծատ է հարկավոր։ Բացի այդ՝ «Ռեալը» հրաժարվում էր համաձայնել վճարել այն նվազագույն գումարը (գրեթե 35 միլիոն ֆունտ), որը պահանջում էր «Լիվերպուլը» Ալոնսոյի տրանսֆերի համար։ «Ռեալն» այն անվանել էր «չափազանց շատ խաղացողի համար, որը փոխարինող չուներ»[27] և սպառնացել էր ընդհանրապես հրաժարվել այդ գործարքից[28]։ Մինչ այդ ակումբը համապատասխանաբար 93,5 և 63,5 միլիոն եվրո էր ծախսել Կրիշտիանու Ռոնալդուի և Կակայի տրանսֆերները գնելու համար։

Ամառվա առաջին երկու ամիսներից հետո, որոնց ընթացքում ձգձգվում էին ակումբների միջև քննարկումները Ալոնսոյի տրանսֆերի վերաբերյալ, հուլիսի 30-ին ֆուտբոլիստը պաշտոնապես խնդրեց տրանսֆերը[29]։ Օգոստոսի 4-ին ակումբները համաձայնության եկան[30], իսկ ևս երկու օր անց ֆուտբոլիստը վաճառվեց «Ռեալին»․ վաճառքի մոտավոր գինը կազմեց 30 միլիոն ֆունտ։ Ենթադրվում էր, որ Ալոնսոյի հեռանալու գլխավոր պատճառը եղել է նրա լարված հարաբերությունները թիմի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ։ Սակայն տրանսֆերից հետո տված իր առաջին հարցազրույցի ժամանակ կիսապաշտպանը նշել էր, որ նրանք վիճաբանություն չեն ունեցել, և հայտարարել է, որ կցանկանար լինել «մադրիդյան նախագծի» մի մասը[31]։

«Ռեալի» կազմում գտնվելու առաջին մրցաշրջանում Խավին հանդես էր գալիս «22» համարի ներքո։ Խավիի առաջնելույթը «Ռեալի» կազմում կայացավ «Դեպորտիվոյի» դեմ խաղում։ Խավին խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները։ Իր առաջին գոլը «Ռեալի» կազմում Ալոնսոն հեղինակել է «Վիլյառեալի» դեմ խաղի 87-րդ րոպեին, 11-մետրանոց հարվածից[32]։ «Սևիլյայի» դեմ խաղիում Խավին բացեց հաշիվը՝ 10-րդ րոպեին դառնալով ինքնագոլի հեղինակ։ Հաջորդ գոլը Խավին խփեց «Սպորտինգի» դարպասը։ «Ատլետիկոյի» դեմ խաղում Խավին 49-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և գոլային փոխանցում կատարեց 55-րդ րոպեին։

Այդ մրցաշրջանում Ալոնսոն «Ռեալի» կիսապաշտպանության կենտրոնի առանցքային խաղացող դարձավ։ Ֆուտբոլիստը լավ էր խաղում ոչ միայն առաջնությունում, այլև Չեմպիոնների լիգայում։ 2010/11 մրցաշրջանում Խավի Ալոնսոն 52 խաղ անցկացրեց և դարձավ մեկ գոլի հեղինակ[33]։

Ռեալի համար չեմպիոնական մրցաշրջանը Խավին սկսեց լավ մարզավիճակում։ Նա կայուն խաղ էր ցույց տալիս թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում՝ դառնալով բոլոր գրոհների հիմնական ստեղծողը։

2012-13 մրցաշրջանը իսպանացու համար ոչ այնքան հաջող ստացվեց։ Վնասվածքների պատճառով նա խաղից դուրս էր մնում բավականին երկար ժամկետներով։ Դրությունն առավել խորացավ նաև թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած վիճաբանության պատճառով։ 2013 թվականի մարտի կեսերին հայտարարություն ահյտնվեց այն մասին, որ Ալոնսոն չի պատրաստվում երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, որը ավարտվելու էր 2013-14 մրցաշրջանի վերջում։ Սակայն 2014 թվականի սկզբին Խավին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2016 թվականի հունիս[34][35][36]։

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 29-ին Խավի Ալոնսոն 10 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Բավարիա»[37][38]։ Պայմանագիրը ստորագրված է 2 տարի ժամկետով[39]։ Նոր ակումբում Ալոնսոն ստացավ 3 համարի մարզաշապիկը։ Օգոստոսի 30-ին Ալոնսոն իր առաջին խաղը անցկացրեց բավարական ակումբում՝ դուրս գալով խաղադաշտ «Շալկե 04»-ի դեմ խաղում։ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին իսպանացին իր առաջին գոլը հեղինակեց «Բավարիայի» կազմում՝ տուգանային հրապարակից հարված կատարելով «Վերդերի» դարպասը։ 2015 թվականի ամռանը Կլաուդիո Պիսարոյի՝ ակումբից հեռանալուց հետո Ալոնսոն փոխեց իր համարը՝ 3-ից դարձնելով 14։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնսոն գոլի հեղինակ է դառնում Եվրո 2012-ի քառորդ եզրափակչի Ֆարնսիայի դեմ խաղում։
Ալոնսոն Ֆրանսիայի դեմ խաղում։

Եվրո 2004-ի ընթացքում Ալոնսոն փոխարինվեց Ռուսաստանի դեմ խաղի 1։0 հաշվի ժամանակ, խաղաց 90 րոպե Պորտուգալիայի դեմ խաղում, որտեղ իր թիմը զիջեց 0:1 հաշվով։ Արդյունքում իսպանացիները չանցան խմբային փուլը[40]։

Գերմանիայում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ Խավի Ալոնսոն 2006 թվականի հունիսի 14-ին իր առաջին գոլը հեղինակեց Ուկրաինայի դեմ խաղում (խաղի արդյունքը՝ 4:0)․ այն Իսպանիայի առաջին գոլը դարձավ մրցաշարի ընթացքում և Ալոնսոյի առաջին հավաքականի կազմում[41]։ Չնայած խմբային փուլի հաջող հանդիպումներին՝ թիմը պարտվեց եզրափակչի ապագա մասնակիցներին՝ ֆրանսիացիներին, 1/8 եզրափակչում[42]։

Եվրո 2008-ի ժամանակ, որը իսպանացիների համար հաջող ընթացավ, Ալոնսոն խմբայի փուլի վերջին խաղի՝ Հունաստանի հավաքականի դեմ խաղի ավագն էր և դարձավ հանդիպման լավագույն խաղացող[43]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը, իսկ Ալոնսոն մասնակցեց հավաքականի 6 խաղերից 4-ին[44];

2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Խավի Ալոնսոն մասնակցեց Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին՝ դաշտի կենտրոնում խաղալով Սերխիո Բուսկետսի և Չավիի հետ, և օգնեց նվաճել Աշխարհի առաջնության առաջին տիտղոսը[45]։ Նիդերլանդների դեմ եզրափակիչ խաղի 28-րդ րոպեին նա կրծքին հարված ստացավ կիսապաշտպան Նայջել դե Յոնգի կողմից։ Խախտումը վիճելի էր, թվում էր, թե այն միանգամից կարմիր քարտի է անհրաժեշտ, սակայան Հովարդ Ուեբը սահմանափակվեց դեղինով[46]։ Չնայած ցավին՝ նա մասնակցեց ողջ խաղին։

2012 թվականի հունիսի 23-ին Եվրոպայի առաջնության ժամանակ Խավի Ալոնսոն իր 100-րդ խաղն անցկացրեց Իսպանիայի հավաքականի կազմում[47], Ֆրանսիայի հավաքականի դեմ քառորդ եզրափակչում, որտեղ նա դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց Իսպանիային։

2014 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ Խավի Ալոնսոն որոշեց հայտարարել մրցաշարի ավարտից հետո հավաքականում իր կարիերան ավարտելու մասին[48]։ Հենց «մունդիալի» ժամանակ Ալոնսոն բացեց հաշիվը խմբային փուլի առաջին՝ Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում, սակայն խաղն ավարտվեց իսպանացիների 1:5 հաշվով պարտությամբ։

Հավաքակնի կազմում Խավի Ալոնսոն անցկացրել է 114 խաղ և դարձել 16 գնդակի հեղինակ՝ ազգային հավաքականի կազմում նվաճելով Եվրոպայի երկու առաջնություն (2008, 2012), մեկ աշխարհի առաջնություն (2010) և դառնալով Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր (2009)։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղադաշտում Ալոնսոն առանձնանում է իր լավ տեխնիկայով, ինչպես նաև հարվածներով, որոնք թույլ են տալիս հեռահար գոլեր հեղինակել, իսկ հարվածի ուժգնությունը թույլ է տալիս նրա հանճարեղորեն կատարել տուգանային հարվածները։ 2006 թվականի հունվարին Անգլիայի գավաթի «Լութոն Թաունի» դեմ խաղում նա հեռահար երկու գոլի հեղինակ դարձավ, որոնցից մեկը նա կատարեց 60 մետր հեռավորությունից։ 2006 թվականի սեպտեմբերին Ալոնսոն ևս մեկ գոլ խփեց իր կիսադաշտից Անգլիայի Պրեմիեր լիգայի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում[49].

Խավին՝ որպես փլեյմեյքեր, հստակ փոխանցումների է տիրապետում և լավ է տեսնում խաղադաշտը, ինչը թույլ է տալիս որակյալ գոլային փոխանցումներ կատարել նույնիսկ հեռավոր տարածություններից։ 2009 թվականի հունիսին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ասել է․

Aquote1.png Որպես երկրպագու ես կասեի, որ Խավին հիանալի խաղացող է։ Ես կարծում եմ, որ նա Եվրոպայի լավագույն գոլային փոխանցումներ կատարող ֆուտբոլիստն է[50]։ Aquote2.png


Ալոնսոյի՝ «Լիվերպուլի» նախկին խաղընկեր Սթիվեն Ջերարդը պատասխանեց «ում կցանկանայիք վերադարձնել ձեր նախկին խաղընկերներից» հարցին՝ ասելով, որ նա կցանկանար վերադարձնել Ալոնսոյին, եթե դա հնարավոր լիներ։ Խաղադաշտը տեսնելը և գոլային լավ փոխանցումներ կատարելը Ալոնսոյին թույլ տվեցին դառնալ «Լիվերպուլի» կիսապաշտպանության հիմնական խաղացողներից մեկը, իսկ նրա հիշվող ու հստակ հեռահար գոլերը Ալոնսոյին դարձրին երկրպագուների սիրելին։ Իսպանիայի հավաքականի կազմում Խավին համարվում է 11-մետրանոցներ հիմնական անցկացնողը։ Իսկ տուգանային հարվածները իրացնում է բավականին հազվադեպ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիվերպուլում» Ալոնսոյի խաղընկերները նրան լուռ և հանգիստ մարդ էին համարում[51]։ Նա ամուսնացած է Նագորա Արամբուլայի հետ, ունեն երեք երեխա։ 2008 թվականի մարտի 11-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Յոնչու որդին[52]։

Ալոնսոն բաց է թողել Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղը՝ մնալով Լիվերպուլում երեխայի ծնունդի պատճառով, նա մեկնաբանել է այդ քայլը՝ ասելով․

Aquote1.png Մի քիչ տհաճ էր «Ինտերի» դեմ խաղը բաց թողնելը, բայց ես պետք է լինեի ընտանիքիս հետ այդ պահին[53]։ Aquote2.png

Ընտանիքի հետ մնալու և Չեմպիոնների լիգայի խաղը բաց թողնելու որոշումը վիճաբանություն առաջացրեց Ալոնսոյի և թիմի մարզիչ Ռաֆա Բենիտեսի միջև[54][55][56]։ 2010 թվականի մարտի 30-ին զույգն ունեցավ երկրորդ երեխան՝ Անե Ալոնսո Արանբուրու անունով[57]։ Նրանց երրորդ երեխան և երկրորդ դուստրը՝ Էմմա Ալոնսո Արանբուրուն, ծնվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին[58]։

Ալոնսոն և Արտետան հարևաններ էին, երբ ապրում էին Սան Սեբաստիանում, ինչպես նաև իրար կողքի էին ապրում Լիվերպուլում[59]։ Ալոնսոն համոզել էր Արտետային տեղափոխվել «Էվերթոն»՝ պատմելով նրան, թե ինչքան երջանիկ է Լիվերպուլում[60]։ 2004 թվականին Ալոնսոն համոզել էր իր նախկին խաղընկեր Խուա Ուգարտեին միանալ «Ռեքսեմ» ֆուտբոլային ակումբին[61]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ1 Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ2 Արդունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սոսիեդադ 1999/00 5 0 1 0 - 0 0 - 6 0
Արդունքում 5 0 1 0 - 0 0 - 6 0
Էյբար 2000/01 14 0 4 0 - 0 0 - 18 0
Արդունքում 14 0 4 0 - 0 0 - 18 0
Ռեալ Սոսիեդադ 2000/01 18 0 0 0 - 0 0 - 18 0
2001/02 29 3 0 0 - 0 0 - 29 3
2002/03 33 3 1 0 - 0 0 - 34 3
2003/04 34 3 0 0 - 8 1 - 42 4
Արդունքում 114 9 1 0 0 0 8 1 - 123 10
Լիվերպուլ 2004/05 24 2 0 0 0 0 8 1 - 32 3
2005/06 35 3 5 2 0 0 10 0 3 0 53 5
2006/07 32 4 1 0 2 0 15 0 1 0 51 4
2007/08 19 2 3 0 1 0 4 0 - 27 2
2008/09 33 4 3 0 1 0 10 1 - 47 5
Արդունքում 143 15 12 2 4 0 47 2 4 0 210 19
Ռեալ Մադրիդ 2009/10 34 3 0 0 - 7 0 - 41 3
2010/11 34 0 7 1 - 11 0 - 52 1
2011/12 36 1 4 0 - 10 0 2 1 48 2
2012/13 28 0 7 0 - 10 0 2 0 47 0
2013/14 26 0 7 0 - 9 0 0 0 42 0
Արդունքում 158 4 25 1 - 47 0 4 1 230 6
Բավարիա Մյունխեն 2014/15 24 2 4 0 - 9 2 0 0 37 4
Արդունքում 24 2 4 0 - 9 2 0 0 37 4
Ողջ կարիերայի ընթացքում 458 31 47 3 4 0 111 5 8 1 624 39
1 Անգլիայի գավաթ, Իսպանիայի գավաթ և Գերմանիայի գավաթ
2 ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն, Անգլիայի սուպերգավաթ և Իսպանիայի Սուպերգավաթ

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 236-ի դրությամբ․

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Իսպանիա
2002-03 1 0
2003-04 10 0
2004-05 6 0
2005-06 12 1
2006-07 8 0
2007-08 10 2
2008-09 14 4
2009-10 15 4
2010-11 10 1
2011-12 16 3
2012-13 5 0
Արդունքում 107 15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Хаби Алонсо перешел в «Реал»»։ Sports.ru (ռուսերեն)։ 04.08.2009 
  2. ««Реал» стал победителем Лиги чемпионов»։ Lenta.ru (ռուսերեն)։ 25 мая 2014 
  3. ««Бавария» подписала 2-летний контракт с Алонсо»։ Sports.ru (ռուսերեն)։ 29 августа 2014 
  4. Ballague Guillem (մայիսի 22, 2005)։ «Clever Xabi sets the pass mark»։ The Observer։ Վերցված է 2008-08-11 
  5. Fifield Dominic (մարտի 25, 2006)։ «Arteta seeks revenge in battle of Basques»։ The Guardian։ Վերցված է 2008-08-11 
  6. «Royal help for Alonso»։ eleven-a-side.com (Lynn Group)։ մայիսի 25, 2005։ Վերցված է մայիսի 17, 2009 
  7. Hunter Andy (նոյեմբերի 19, 2005)։ «Mikel Arteta: 'It's a long way from San Sebastian...'»։ The Independent։ Վերցված է 2008-08-11 
  8. «Xabi Alonso Profile»։ Liverpool։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 4, 2008-ին։ Վերցված է 2008-08-11 
  9. Abbandonato Paul (հուլիսի 3, 2008)։ «It's the Real deal for Toshack»։ Wales Online (Western Mail)։ Վերցված է 2008-08-12 
  10. Lowe Sid (նոյեմբերի 4, 2002)։ «Sociedad enjoy ride of their lives»։ The Guardian։ Վերցված է 2008-08-11 
  11. «Real seal Spanish title»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ հունիսի 22, 2003։ Վերցված է հունիսի 23, 2012 
  12. «Real Sociedad drop Alonso»։ BBC Sport։ օգոստոսի 11, 2004։ Վերցված է 2008-08-12 
  13. «Alonso makes Anfield move»։ BBC Sport։ օգոստոսի 20, 2004։ Վերցված է 2008-08-12 
  14. Ortego Enrique (նոյեմբերի 3, 2008)։ «La 'Rafalution' entra en la historia del Liverpool (The 'Rafalution' becomes part of Liverpool history։ Diario AS։ Վերցված է 2008-11-18 
  15. «Bolton 1–0 Liverpool»։ BBC Sport։ օգոստոսի 29, 2004։ Վերցված է 2008-08-14 
  16. «Fulham 2–4 Liverpool»։ BBC Sport։ հոկտեմբերի 16, 2004։ Վերցված է 2008-08-14 
  17. «Juventus 0–0 Liverpool»։ BBC Sport։ ապրիլի 13, 2005։ Վերցված է 2008-08-15 
  18. McCarra Kevin (ապրիլի 28, 2005)։ «Red resistance tips the balance»։ The Guardian։ Վերցված է 2008-08-15 
  19. McCarra Kevin (ապրիլի 14, 2005)։ «Liverpool set up Chelsea clash»։ The Guardian։ Վերցված է 2008-08-15 
  20. «Fan makes £25,000 on dream goal»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-22-ին 
  21. «Liverpool 2-0 Newcastle»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-22-ին 
  22. Jackson Jamie (սեպտեմբերի 2, 2007)։ «Benítez has Liverpool dreaming of a new tilt at the title»։ The Guardian։ Վերցված է 2008-10-15 
  23. Atkin Ronald (սեպտեմբերի 2, 2007)։ «Liverpool 6 Derby County 0: Torres and Alonso lead Rams to the slaughter»։ The Independent։ Վերցված է 2011-12-01 
  24. ««Официально: Заявление клуба по Алонсо и Маскерано»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  25. ««Бенитес требует верности»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  26. ««Рафа: Продавать Алонсо мы не намерены»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  27. ««„Реал“ не оставляет надежды купить Алонсо»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  28. ««Испанские газеты: Алонсо и Арбелоа — на выход?»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  29. ««Срочно: Алонсо официально запросил трансфер»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  30. ««Срочно и официально: Алонсо в Мадриде!»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  31. ««Первое интервью Шаби Алонсо после ухода из „Ливерпуля“»»։ Liverbird.ru։ Վերցված է 2013-12-07 
  32. «Real Madrid 6 – 2 Villarreal»։ ESPN։ փետրվարի 21, 2010։ Վերցված է 2010-02-24 
  33. Irish Ollie։ «Cristiano Ronaldo Takes Raul's No.7 Shirt at Real Madrid, Benzema Moves To No.9, Xabi Alonso Takes No.14»։ Whoateallthepies.tv։ Վերցված է 2011-12-01 
  34. «"Реал" официально объявил о продлении контракта с Хаби Алонсо»։ Чемпионат.com (ռուսերեն)։ 9 января 2014 
  35. «Xabi Alonso seguirá dos años más en el Real Madrid»։ Marca։ 08/01/14 
  36. «Чемпионат Испании. Хаби Алонсо продлил контракт с «Реалом»»։ Евроспорт (ռուսերեն)։ 09/01/2014 
  37. «Comunicado oficial: Xabi Alonso» (իսպաներեն)։ Sitio oficial del Real Madrid CF։ 29.08.2014։ Վերցված է օգոստոսի 31, 2014 
  38. «Алонсо пополнил "Баварию"»։ Sportbox.ru։ 29.08.2014։ Վերցված է օգոստոսի 31, 2014 
  39. «Wechsel perfekt! Xabi Alonso ist jetzt ein Bayer» (գերմաներեն)։ Offizielle Website des FC Bayern München։ 29.08.2014։ Վերցված է օգոստոսի 31, 2014 
  40. «Xabi Alonso Profile»։ Football Database։ Վերցված է 2008-08-12 
  41. Bulman Erica (հունիսի 14, 2006)։ «David Villa scores twice as Spain reigns over Ukraine 4–0»։ USA Today։ Վերցված է 2008-08-22 
  42. «Spain 1–3 France»։ BBC Sport։ հուլիսի 26, 2007։ Վերցված է 2008-08-22 
  43. Baskett Simon (հունիսի 18, 2008)։ «Second string Spain too good for Greece»։ Reuters։ Վերցված է 2008-12-15 
  44. «Xabi Alonso Player Profile Euro 2008»։ Sky Sports։ Վերցված է 2008-11-13 
  45. «FIFA player Statistics: XABI ALONSO»։ FIFA 
  46. Joyce, Paul։ «Xabi Alonso in broken rib fear»։ the Daily and Sunday Express։ Վերցված է հուլիսի 15, 2010 
  47. «Xabi Alonso fires Spain to Euro 2012 semifinals»։ հունիսի 24, 2012 
  48. Խավի Ալոնսոն որոշել է ավարտել Իսպանիայի հավաքականի իր կարիերան
  49. Hughes Ian (սեպտեմբերի 20, 2006)։ «Liverpool 2–0 Newcastle»։ BBC Sport։ Վերցված է 2008-08-14 
  50. «Профиль Хаби Алонсо»։ espnfc.com։ Վերցված է 2013-12-08 
  51. Rice Jimmy (դեկտեմբերի 3, 2008)։ «Reina hails 'One of world's best'»։ Liverpool։ Վերցված է 2011-12-01 
  52. «Football player Xabi Alonso and girlfriend welcome first child, a son» (անգլերեն) 
  53. «Xabi Alonso: "Fue un poco frustrante no jugar, pero tenía que estar con mi familia" (It was a little frustrating to miss the match, but i had to be with my family (Spanish)։ El Mundo։ մարտի 13, 2008։ Վերցված է 2008-11-04 
  54. Wallace Sam (մարտի 11, 2008)։ «Alonso left at home after Benítez tires of baby talk»։ The Independent։ Վերցված է 2008-11-04 
  55. Thomas Phil (մարտի 11, 2008)։ «That's yer tot, Alonso»։ The Sun։ Վերցված է 2008-11-04 
  56. Martín Luis (մարտի 12, 2008)։ «La paternidad de Xabi Alonso provoca un lío en Anfield (Xabi Alonso's fatherhood whips up a storm at Anfield (Spanish)։ El Pais։ Վերցված է 2008-11-04 
  57. «Xabi and Nagore welcome baby Ane»։ Kickette 
  58. «Xabi Alonso y Nagore Aramburu ya tienen la familia numerosa con el nacimiento de Emma»։ Vanitatis 
  59. Ducker James (մարտի 25, 2006)։ «Arteta puts friendship on hold as Everton eye Europe»։ London: The Times։ Վերցված է 2008-08-14 
  60. Prentice David (սեպտեմբերի 26, 2008)։ «Mikel Arteta and Xabi Alonso's special bond put on hold in Everton-Liverpool derby»։ Liverpool Echo։ Վերցված է 2008-11-04 
  61. Rice Jimmy (հունվարի 18, 2007)։ «Xabi Alonso: The Big Interview»։ Liverpool։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 18, 2007-ին։ Վերցված է 2008-08-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]