Բոբի Ռոբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բոբի Ռոբսոն
անգլ.՝ Bobby Robson
Bobby Robson Cropped.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1933(1933-02-18)[1][2]
Ծննդավայր Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 31, 2009(2009-07-31)[3][1][2] (76 տարեկանում)
Մահվան վայր Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Սըր Ռոբերտ Ուիլյամ (Բոբի) Ռոբսոն (անգլ.՝ Robert William "Bobby" Robson, փետրվարի 18, 1933(1933-02-18)[1][2], Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 31, 2009(2009-07-31)[3][1][2], Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն) անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլի մարզիչ, խաղացել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, հետագայում դարձել հավաքականի մարզիչը։ «Իպսվիչ Թաունի» ֆուտբոլային ակումբի կազմում նվաճել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քսան տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա երեք ֆուտբոլային ակումբների «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», «Ֆուլհեմ», «Վանկաուեր Ռոյալս» հարձակվող է եղել: Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անց է կացրել քսան հանդիպում՝ դառնալով չորս գոլի հեղինակ: Ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ֆուտբոլի 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնություններին:

Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո նա դարձել է ֆուտբոլի հայտնի մարզիչ: «Իպսվիչ Թաունի»» ֆուտբոլային ակումբի հետ տասներեք տարվա համագործակցությունից հետո Բոբին գլխավորել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Հավաքականի հետ մասնակցել է Աշխարհի 1996 և 1990 թվականների առաջնություններին, Եվրոպայի 1988 թվականի առաջնությանը: 1990-ական թվականներին, չնայած առողջական խնդիրներին (1991 թվականին բժիշկները Ռոբսոնի մոտ ախտորոշել էին քաղցկեղ), նա գլխավորել է մի քանի եվրոպական ֆոտբոլային ակումբներ: «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի հետ հաղթել է Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունը, «Պորտու» ակումբի հետ՝ Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը: «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի 1996-1997 թվականների առաջնությունը, «Սուպերկոպա դե Իսպանիա», «Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ կամ Արքայական գավաթ» (Copa del Rey) առաջնությունների գավաթները:

Ռոբսոնի վերջին գլխավորած ակումբը անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ն էր: Այնտեղից նա հեռացավ 2004 թվականին: [[File:Bobby Robson Statue Closeup.jpg|thumb|200|Ռոբսոնի արձանը Իպսուիչ քաղաքի Պորտմեն Ռոուդ մարզադաշտի դիմաց] 1994 թվականին, երբ Ռոբսոնը նոր էր նշանակվել Լիսաբոնի «Սպորտինգ դե կլաբ Պորտուգալ» ակումբի մարզիչ, փնտրում էր ֆուտբոլային մարզիչի որակավորում ունեցող թարգմանչի։ Այդ թարգմանչի դերը զբաղեցրեց ապագա հեղինակավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մոուրինյոյի հետագա կարիերայի զարգացման մեջ մեծ դեր է ունեցել Ռոբսոնը: Իր ինքնակենսագրականում Մոուրինյոն նշել է[4]։

Aquote1.png «Ես նրան շատ եմ պարտական: Ես ոչինչ էի, երբ նա ժամանեց Պորտուգալիա: Նրա շնորհիվ ես աշխատել եմ տակտիկորեն: Հենց Ռոբսոնը ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի գլխավոր մարզիչը»: Aquote2.png


2002 թվականին ֆուտբոլում ունեցած նվաճումների համար Ռոբսոնին շնորհվել է ասպետի կոչում: Բոբիի անունն ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում և հանդիսանում է «Իպսվիչ Թաունի»» ակումբի պատվավոր նախագահ: Մինչև 2007 թվականի նոյեմբերը Ռոբսոնը Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի՝ Սթիվ Սթոնթոնի խորհրդատուն էր: Կյանքի վերջին տարիներին զբաղեցնում էր «Անգլիական ֆոտբոլի մենեջերների ասոցացիայի» փոխնախագահի պատվավոր պաշտոնը (անգլ.՝ League Managers Association):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]