Թերի Հետչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերի Հետչեր
Teri Hatcher- World of Color Premiere 21.jpg
Ծնվել էդեկտեմբերի 8, 1964(1964-12-08)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՊալո Ալտո, Կալիֆոռնիա
ԿրթությունDe Anza College
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, գրող և յություբեր
Ամուսին(ներ)Jon Tenney
Երեխա(ներ)Emerson Tenney

Թերի Լինն Հետչեր (անգլ.՝ Teri Lynn Hatcher, դեկտեմբերի 8, 1964(1964-12-08)[1][2], Պալո Ալտո, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան և գրող, առավել հայտնի է Սյուզան Մայերի դերում «Հուսահատ տնային տնտեսուհիները» (2004-2012) սերիալում, որի համար 2005 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը և «Լոիս և Կլարկ. Սուպերմենի նոր արկածները(1993-1997)» սերիալում նամինացվել է Էմմի և Լոիս Լեյն անվանումներով:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերի Լինն Հետչերը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 8-ին Կալիֆոռնիայի նահանգի Պալո-Ալթո քաղաքում, իսկ մանկությունն անցկացրել է հարևան Սաննիվեյլ քաղաքում: Ընտանիքում միակ երեխան էր: Նրա հայրը միջուկային ֆիզիկոս էր, իսկ մայրը՝ ծրագրավորող: Մանուկ հասակում գրավում էր իր պարերով և հոր հետ գնում էր ձկնորսության: Դպրոցում եղել է հայտնի կազմակերպիչ: Դպրոցն ավարտելուց հետո նա անմիջապես Սան-Ֆրանցիսկոյում ընդունվել է Ամերիկյան Կոնսերվատորիա, իսկ դրան զուգահեռ նա քոլեջում սովորել է մաթեմատիկա:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետչերը սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում երկրորդական դերերով այնպիսի սերիալներով, ինչպիսիք են «Սիրո նավակ», «Գաղտնի գործակալ Մակհայվերը»: Նա շարունակել է նկարահանվել «Աստղային ճանապարհ. Գալիք սերունդ», «Լոս Անջելեսի օրենքը]]», «Քվանտային թռիչք (հեռուստասերիալ)», «Մյորֆի Բրաուն» սերիալներում, իսկ 1989 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Մեծ նկար» ֆիլմում: Ավելի ուշ կատարելով երկրորդական դերեր՝ նկարահանվել է «Տանգոն և Քեշը», «Օճառի փրփուր» և «Բացեիբաց խոսակցություն» ֆիլմերում:

Հետչերը հասել է լայն ճանաչման՝ «Լոիս և Կլարկ. Գերմարդու նոր արկածները(1993-1997)» կատակերգական սերիալում Լոիս Լեյն դերով[3]: Այնուհետև նա հանդես է եկել նշանավոր դերերով «Երկու օր հովտում» (1996), «Երկնքի գերիները» (1996) ֆիլմերում և հավանաբար իր ամենահայտնի դերով Ջեյմս Բոնդի «Վաղը երբեք չի մահանում» (1997) ֆիլմում[3]: Այնուհետև 1996 թվականին մասնակցել է Saturday Night Live շոուին: Հաջորդող տարիներին նրա գործունեությունը անկում ապրեց, իսկ դերասանուհին հիմնականում նկարահանվում էր քիչ հաջողություններ ունեցող նախագծերում: Նա նաև 2001 թվականին նկարահանվել է «Լրտեսների երեխաները» ֆիլմում:

2004 թվականին Հետչերը «Հուսահատ տնային տնտեսուհիները» սերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը[3]: Սերիալը հեռուստատեսության պատմության մեջ դարձավ ամենամեծ հիթը, իսկ Հետչերը կրկին վերադարձրեց իր համբավը: Նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ լավագույն կանացի դերի համար և ԱՄՆ-ի կինոդերասան Գալսիի մրցանակին՝ կատակերգական ֆիլմերում լավագույն կանացի դեր կատարելու համար, ինչպես նաև «Էմմի» մրցանակին՝ 2005 թվականին կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար[4]: Սերիալը եթերում շարունակվել է 2004-2012 թվականներին՝ 8 եթերաշրջանով:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1988 թվականներին Հետչերը հանդիպում էր մի դերասանի՝ Ռիչարդ Դին Անդերսոնի հետ, ում հետ խաղում էր «Գաղտնի գործակալ Մակհայվերը» սերիալում: Սակայն նրանք բաժանվեցին: Շուտով նա ամուսնացավ Մարկուս Լիտխոլդի հետ, ումից բաժանվեց 1989 թվականին: Դրանից հետո դերասանուհին երկար ժամանակ մնաց միայնակ: 1994 թվականի մայիսի 27-ին Թերի Հետչերը ամուսնացավ դերասան Ջոն Թեննիի հետ: Երեք տարի հետո նա ունեցավ աղջիկ և անվանեց նրան Էմերսոն Ռոուզ Թեննի: Սակայն այս ամուսնությունն էլ երջանիկ չէր: 2002 թվականի ձմռանը Թերին իմացավ Սաննիվեյլ քաղաքում դեռահաս աղջկա ինքնասպանության մասին: Նա CNN հեռուստաալիքի ուղիղ եթերով բացահայտ հայտարարեց, որ աղջկա սպանության մեջ կասկածում է Ռիչարդ Հեյս Սթոունին: Սթոունը Հետչերին ծաղրելու նպատակով ամուսնացավ նրա մորաքրոջ հետ: Թերին այլևս չէր կարողանում լռել իր վնասվածքի մասին, որը հասցվել էր նրան վաղ մանուկ հասակում: Ջոնը, ցնցված անձնական գաղտնիքից, որի մասին նա մինչ այդ չգիտեր, չկարողացավ հաղթահարել զգացմունքները և հեռացավ Թերիից:[5][6]. Նրանք բաժանվեցին 2003 թվականի մարտին: 2006 թվականի ապրիլին Թերի Հետչերը թողարկեց իր առաջին ինքնակենսագրական «Այրվող կենացը և կյանքի փիլիսոփայությունը» գիրքը (Burnt Toast: and Other Philosophies of Life) :

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանումը Անգլերեն անվանումը Դերը Ծանոթագրություն
1989 Մեծ նկար The Big Picture Գրետհեն
1989 Տանգոն և քեշը Tango & Cash Քեթրին Տանգո
1991 Օճառի փրփուր Soapdish Արիել Մալոնի, բժիշկ Մոնիկա Դեմոնիկո
1992 Բացեիբաց խոսակցություն Straight Talk Ջենիս
1993 Brainsmasher … Love Story Սամանտա Քրեյն
1994 Արտաքին հանգստություն The Cool Surface Դանի Պեյսոն
1994 Ձեռքերով և ոտքերով All Tied Up Լինդա Ալիսսիո
1996 Երկնքի գերիները Heaven’s Prisoners Կլաուդետտա
1996 Երկու օր դաշտավայրում 2 Days in the Valley Բեկկի Ֆոքս
1997 «Վաղը երբեք չի մահանում» Tomorrow Never Dies Պերիս Կարվեր
1999 Տենդ Fever Շարլոթ Պարկեր
2001 Լրտեսների երեխաները Spy Kids տիկին Գրադենկո
2003 Ճակատագրի հպումը A Touch of Fate Մեգան Մարգուիլաս
2007 Վերակենդանացնելով չեմպիոնին Resurrecting the Champ Անդրեա Ֆլակ
2009 Կառոլինան սարսափի աշխարհում Coraline Մել Ջոնս
2013 I Brake for Gringos Մայր
2013 Ինքնաթիռներ(մուլտֆիլմ) Planes Դոտտի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Անգլերեն անվանումը Դերը Ծանոթագրություն
1985-1986 Սիրո նավակ The Love Boat Էմմի 19 էպիզոդ
1986-1987 Կապիտոլիում Capitol Անժելիկա Ստիմագ Քլեգգ Мыльная опера
1987 Կարենի երգը Karen’s Song Լաուրա Մետյուզ 13 էպիզոդ
1987 Գիշերային դատարան Night Court Քիթթի 1 էպիզոդ
1988 Աստղային ճանապարհ. Գալիք սերունդ Star Trek: The Next Generation Պետ Բ. Գ. Ռոբինսոն 1 էպիզոդ
1989 Լոս Անջելեսի օրենքը L.A. Law Թրեյսի Շու 1 էպիզոդ
1989 Քվանտային թռիչք(հեռուստասերիալ) Quantum Leap Դոննա Էլիզ 1 էպիզոդ
1990 Մյորֆի Բրաուն Murphy Brown Մեդելին Ստիլվել 1 էպիզոդ
1986-1990 Մակհայվերի գաղտնի գործակալը MacGyver Պեննի ՊարկերПенни Паркер 6 էպիզոդ
1991 Կիրակնօրյա ընթրիքВ Sunday Dinner Թ. Թ. Ֆեգորի 6 էպիզոդ
1991 Մահ ջրում Dead in the Water Լաուրա Ստեվարտ Հեռուստաֆիլմ
1993-1997 Լոիս և Կլարկ. Գերմարդու նոր արկածները Lois & Clark: The New Adventures of Superman Լոիս Լեյն 87 էպիզոդ
1993-1998 Սայնֆելդ (հեռուստասերիալ) Seinfeld Սիդրա 3 էպիզոդ
1998 Որտե՞ղ էիր Since You’ve Been Gone Մարիա Հոլդստեյն Հեռուստաֆիլմ
1998 Ֆրեյզեր Frasier Մարիա 1 էպիզոդ
2000 Թեկնածուն և իր կինը Running Mates Շոնա Մորգան Հեռուսաֆիլմ
2001 Փախչող Ջեյնը Jane Doe Ջեյն Դոու Հեռուսաֆիլմ
2003 Իմպուլս Momentum Ջորդան Ռիպս Հեռուստաֆիլմ
2004 Երկու և կես մարդ Two and a Half Men Լիզ 1 էպիզոդ
2004-2012 Հուսահատ տնային տնտեսուհիները Desperate Housewives Սյուզան Դելֆինո 180 էպիզոդ
2010 Smallville Էլլա Լեյն 1 էպիզոդ
2012 Ջեյնի ոճը Jane by Design Քեյթ Քվիմբի 4 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 «Teri Hatcher- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 2013-02-18 
  4. «Awards for Teri Hatcher»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-02-20 
  5. Тери Хэтчер: «Он сказал: „Откроешь рот - убью!“»
  6. Teri Hatcher snares sex abuser, статья в The Times.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]