Էրին Հիթերթոն
Էրին Հիթերթոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Skokie, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Niles North High School? |
Մասնագիտություն | բնորդ և դերասանուհի |
![]() |
Էրին Հիթերթոն (Էրին Հիթերթոն Բաբլի, անգլ.՝ Erin Heatherton, մարտի 4, 1989[1], Skokie, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1]), ամերիկացի մոդել և դերասանուհի։ Հայտնի է կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող Victoria's Secret ընկերությունից՝ որպես մոդել։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթերթոնը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Սկոկի ավանում, Լաուրայի և Մարկ Բաբլիի ընտանիքում[2][3]։ Նրա ընտանիքի անդամները հրեաներ են։ Նա հաճախել է Solomon Schechter Day դպրոցը, նաև Niles North ավագ դպրոցը[2][4][5][6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթերթոնին հայտնաբերել և ասպարեզ է բերել Էյրի Թեյլորը[7][8], մինչ ընկերոջ հետ հանգստանում էր Մայամիի Հարավային լողափում։ 17 տարեկան հասակում Հիթերթոնը տեղափոխվել է Նյու Յորք և պայմանագիր է կապել Marilyn Agency-ի հետ։ 2006 թ․ սեպտեմբերին նա սկսել է իր կարիերան Նյու Յորքում Դայանա վոն Ֆուրսենբերգի հետ միասին։ Համագործակցել է Պրադա, Ստելա ՄաքՔարթնի, Շանել, Թոմի Հելֆայգեր, Մարք Ջեյքոբս, Ջեյսոն Վու, Կարոլինա Էռերա, Մայքլ Քորս, Քրիստիան Լաքրոյ, Լակոստ, Վալենտինո, Օսկար դե լա Ռենտա, Զաք Փոզեն, Dolce & Gabbana, Մոսկինո, L.A.M.B., Էլի Սաաբ, Կարմեն Մարկ Վոլվո, Դերեկ Լամ, Էտրո, Այզեք Միզրահի և այլ մոդելավորողների ու ընկերությունների հետ[9]։ Նա հայտնվել է նորաձևության մասին բազմաթիվ ամսագրերի շապիկներին, որոնցից են «D», «Grazia», «Velvet», «Elle Czech», «Elle Russia», «Elle France», «Elle Serbia», «Beauty in Vogue», «Rush», «Flair Austria», «Muse» և այլն[9]։ Victoria's Secretից հայտնի Քենդիս Սվեյնփոլի, Լինդսեյ Էլինգսոնի, Լիլի Օլդրիջի և այլ մոդելների հետ միասին հայտնվել է տարբեր երկրներում տպագրվող «GQ» ամսագրերի շապիկներին, որոնցից են «British GQ», «GQ Mexico», «GQ Spain», «GQ Germany», «GQ Russia», «GQ Romania» և «GQ China», ինչպես նաև «British Elle», «Interview», «Italian D», «Numero», «V», «Italian Marie Claire», «Harper's Bazaar»[9]։ Հիթերթոնը ցուցադրվեց որպես մոդել Victoria's Secret-ի կայքում։ 2008 թ․ նա արդեն մասնակցում էր Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրություններին։ Հիթերթոնը պաշտոնապես պայմանագիր է կնքել՝ որպես Victoria’s Secret-ի հրեշտակ, սակայն այն գործել է մինչև 2013 թվականը։ Նա հայտնվել է բրենդների մի քանի գովազդներում և եղել է առանձնահատուկ մոդել շատ բրենդային կազմակերպությունների համար։
2007 թ․ սեպտեմբերին Հիթերթոնը Elle.com-ի քասթինգի ղեկավար Դագլաս Փիրեթի ընտրությամբ նոր աղջիկների մրցաշրջանում ճանաչվել է լավագույններից մեկը։
2011 թ․ դեկտեմբերից մինչև 2012 թ․ հոկտեմբեր նա հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ։
2013 թ․ դեկտեմբերին նա Models.com-ի թոփ 25 ամենասեքսուալ մոդելների ցանկում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[10]։ Նույն թվականին հայտարարվեց, որ Հիթերթոնը լքել է Marilyn Agency-ն և պայմանագիր կնքել IMG մոդելային գործակալության հետ[11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2013 | Լիգան | Մարզիչ Քրոուլի | Եթերաշրջան 5, սերիա 11 |
2013 | Համադասարանցիները 2 | Ջինջեր (գլխավոր չերլիդեր) | Ավարտված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 "From sneakers to 6-inch heels" October 22, 2006, Chicago Tribune
- ↑ «Mann, Adele E»։ հուլիսի 10, 2005
- ↑ "Skokie native Erin Heatherton modeling for Victoria’s Secret" Sun Times
- ↑ https://web.archive.org/web/20140512213043/http://www.elle.com.au/pop-culture/elle-interview/2014/1/victorias-secret-angel-erin-heatherton-interview/։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 12, 2014-ին։ Վերցված է մայիսի 12, 2014
- ↑ «Erin Heatherton's inside scoop on life as a Victoria's Secret Angel - SPLASH»։ Chicago Sun-Times։ նոյեմբերի 30, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2017-06-02
- ↑ «NEW KDHamptons Lifestyle Diary: Surfing Model Maker Arri Taylor»։ KDHamptons։ Վերցված է 2016-03-05
- ↑ «Erin Heatherton»։ ArriTaylor։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-03-05
- ↑ 9,0 9,1 9,2 «Erin Heatherton profile»։ New York Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին
- ↑ «MODELS.com's Top Sexiest Models»։ Models.com։ Վերցված է 2016-03-05
- ↑ «Erin Heatherton Signs With IMG Models»։ Wwd.com։ Վերցված է 2016-03-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|