Grazia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Grazia
իտալ.՝ Grazia[1]
Grazia Mondadori logo.png
Prima copertina Grazia 1938 Mondadori.jpg
Տեսակհանդես
Լեզուիտալերեն[1] և ֆրանսերեն
Հիմնադրվել է1938
ՀրատարակիչArnoldo Mondadori Editore
ISSN1120-5113
Կայքgraziamagazine.it
Grazia (magazine) Վիքիպահեստում

Grazia, կանանց շաբաթաթերթ է, որն սկսել է տպագրվել Իտալիաում և միջազգային հրատարակություններ ունի Ալբանիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Բահրեյնում, Բուլղարիայում,[2] Չինաստանում, Խորվաթիայում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում[3] Հունաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Հորդանան, Մակեդոնիա,[4], Մեքսիկայում, Նիդեռլանդներում[5], Լեհաստանում, Պորտուգալիայում, Պակիստանում, Սերբիայում, Սլովենիայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Թաիլանդում և Միացյալ Թագավորությունում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Grazia-յի իտալական հրատարակությունն առաջին անգամ լույս է տեսել Մոնդադորիում, 1938 թվականի նոյեմբերին[6][7]: Ամսագիրը նախագծվել է է ամերիկյան Harper's Bazaar ամսագրում[8]: Grazia-յի սկիզբը Իտալիայում դարձել է վերադարձ ավանդական այնպիսի արժեքներին, ինչպիսիք են խոհարարությունը և երեխայի դաստիարակությունը[9]: Երկրում ֆաշիստական վարչակարգի շրջանում ամսագիրը հետևում էր ֆաշիստական քաղաքականությանը և քարոզչությանը[9]: Երկրորդ աշխարհամարտից հետո ամսագիրը վերափոխվել է, բայց պահպանվել է դրա պահպանողական կեցվածքը [9]:

1938 թվականից մինչև 1943 թվականը ընկած ժամանակահատվածում Բրունո Մունարին ամսագրի գեղարվեստական ղեկավարն էր. ամսագիրը պատկանում էր Mondadori հրատարակչատանը[6][10][11], որը հետագայում դարձել է Սիլվիո Բերլուսկոնիի ընկերություններից մեկը [12]:

Grazia-ն հոդված է հրապարակել 2015 թվականի հուլիսին, որը քաջալերում էր ընտանի կենդանիների բուծումը՝ ավելի լավ կահույք գնելու նպատակով գումար վաստակելու համար: Սա հանգեցրել է միջազգային դատապարտման կենդանասերների կողմից: Բրազիլիայի` կենդանիների հանդեպ դաժանության կանխարգելման թագավորական ընկերությունը (RSPCA) մամուլի քննադատական հայտարարություն է տարածել Grazia-ի վերաբերյալ[13]:

Միջազգային հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Grazia-ն միջազգային հրատարակություններ ունի մի շարք երկրներում[14]: Առաջին միջազգային հրատարակությունը լույս է տեսել Բուլղարիայում, 2004 թվականի մարտին[15]: Ամսագրի բրիտանական հրատարակությունն սկսել է հրատարակվել 2005 թվականի փետրվարին[14], և այն պատկանում է Միացյալ Թագավորությանը՝ Bauer Consumer Media-ի լիցենզիայի ներքո:[14] Նույն թվականի նոյեմբերին առաջին անգամ շաբաթաթերթը լույս է տեսել Արաբական Միացյալ Էմիրություններում[14]:

Ամսագիրը 2006 թվականի փետրվարից հրատարակվել է Խորվաթիայում, 2006 թվականի հունիսից` Սերբիայում[14]: Ռուսական հրատարակությունն սկսվել է 2007 թվականի մարտին[14], մինչդեռ Նիդեռլանդներինը` 2007 թվականի օգոստոսին[14]: Հնդկաստանում Grazia-ն գործարկվել է 2008 թվականի մայիսին[14]: Ավստրալիայի հրատարակությունն սկսել է լույս ընծայվել 2008 թվականի հուլիսին[14], բայց փակվել է 2013 թվականի փետրվարին[16][17]: Grazia Australia-ն վերաբացվել է 2015 թվականին՝ նոր կառավարմամբ: 2009 թվականի փետրվարին սկսել է թողարկվել շաբաթաթերթի չինական տարբերակը, որը դարձել է Grazia-յի տասներկուերորդ միջազգային հրատարակությունը[18]: Ամսագրի ֆրանսերեն տարբերակն առաջին անգամ լույս է տեսել 2009 թվականի օգոստոսին[19]:

Grazia Korea-ն սկսել է թողարկվել 2013 թվականի փետրվարի 20-ին: Այն ներկայացրել է դերասաններ Լի Բյոն Հոնի, Բաե Սու-բինի և Քիմ Դո Հյունի ֆոտոշարքը, որն արվել էր «Դիմակահանդես» ֆիլմի համար (2012)[20]: Grazia Պակիստանը գործարկվել է 2017 թվականի փետրվարին: Մեկնարկային երեկույթը տեղի է ունեցել Կրաչի քաղաքի HSY պալատում, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ մասնաճյուղի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Զահրա Սաֆուլլահի և առաջին համարի շապիկը զարդարող աղջկա Մավրա Հոկանի մասնակցությամբ[21]:

Շրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին շաբաթաթերթը տպագրվում էր 374,213 օրինակով[22]: Ամսագրի իտալերեն տարբերակը 2003 թվականի հունվարից օգոստոսը տպագրվել է 240,000 օրինակով[23]: Իտալական հրատարակության 2007 թվականի տպաքանակը կազմել է 218,083 օրինակ[24][25]: Իտալիայում ամսագրի տպաքանակը 2011 թվականի առաջին կիսամյակում աճել է 382,000 օրինակով[26]: Նույն ժամանակահատվածում ամսագրի բրիտանական հրատարակությունն ուներ 219,741 օրինակ[27]: 2013 թվականի երկրորդ կիսամյակում Մեծ Բրիտանիայում շրջանառությունը 160,019 օրինակ էր[28]:

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևության ամսագրի տպաքանակը 2017 թվականի վերջին կազմել է 96.632 օրինակ. 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ անկումը կազմել է 20 %: 2016 թվականից ի վեր Grazia-ն կրպակներում ճնշման է ենթարկվել Բաուեր Մեդիա Գրուպի Olivia ամսագրի կողմից[29]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1120-5113
  2. «Media landscapes. Bulgaria»։ European Journalism Center։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2017-ին։ Վերցված է հունիսի 13, 2015 
  3. «Grazia Germany»։ Վերցված է մարտի 12, 2010 
  4. Paula Brito (նոյեմբերի 10, 2005)։ «Revista 'Grazia' chega a Portugal em Janeiro»։ Diário de Notícias։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-25-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2007 
  5. «Partners»։ Fashion Week։ Վերցված է մայիսի 9, 2015 
  6. 6,0 6,1 David Forgacs, Stephen Gundle (2007)։ Mass Culture and Italian Society from Fascism to the Cold War։ Indiana University Press։ էջ 7։ ISBN 0-253-21948-5։ Վերցված է դեկտեմբերի 3, 2014 
  7. «Arnoldo Mondadori Editore S.p.A. - Company Profile»։ Reference for Business։ Վերցված է դեկտեմբերի 31, 2014 
  8. Adam Arvidsson (2003)։ Marketing Modernity: Italian Advertising from Fascism to Postmodernity։ New York: Routledge։ էջ 23։ Վերցված է ապրիլի 25, 2015  – via Questia (subscription required)
  9. 9,0 9,1 9,2 Penelope Morris (2007)։ «A window on the private sphere: Advice columns, marriage, and the evolving family in 1950s Italy»։ The Italianist 27։ Վերցված է ապրիլի 27, 2015 
  10. «Bruno Munari: art director, 1943-1944»։ Domus։ մարտի 24, 2012։ Վերցված է ապրիլի 25, 2015 
  11. «Time Inc in Joint Venture to Publish talian Fortune»։ Associated Press։ նոյեմբերի 7, 1988։ Վերցված է փետրվարի 17, 2015 
  12. Eric Lyman (մարտի 5, 2014)։ «Italian publisher unveils magazine dedicated to Pope Francis»։ National Catholic Reporter (Rome)։ Վերցված է նոյեմբերի 2, 2014 
  13. Grazia article sparks criticism from pet lovers Pet Gazette. Retrieved 8 July 2015
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 «10 Pure Italian Fashion Magazines You can’t Miss»։ Studying It։ հուլիսի 5, 2014։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 18, 2015-ին։ Վերցված է հունիսի 18, 2015 
  15. «Bulgaria»։ Grazia International։ Վերցված է հունիսի 13, 2015 
  16. "Grazia gone as magazines slump", The Australian
  17. Max Mason (փետրվարի 11, 2016)։ «New editor-in-chief of The Australian Women's Weekly named as Kim Wilson»։ The Sydney Morning Herald։ Վերցված է փետրվարի 18, 2017 
  18. Chen Duo Icy, Chen Jiaxi Viola, Liu Wenman Nicole, Wu Ge Mavis (May 2013)։ «"Grazia China" Study Report»։ Hong Kong Baptist University։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-18-ին։ Վերցված է ապրիլի 27, 2015 
  19. «France»։ Mondadori։ Վերցված է նոյեմբերի 1, 2014 
  20. So Hyoun An (փետրվարի 23, 2013)։ «The Three Gwanghaes Lee Byung Hun, Bae Soo Bin and Kim Do Hyun Pose for Grazia»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 19, 2013-ին։ Վերցված է փետրվարի 23, 2013 
  21. Desk HIP (2017-02-07)։ «Mawra Hocane becomes the first cover girl for Grazia Pakistan»։ HIP (en-US)։ Վերցված է 2017-09-28 
  22. Maria Teresa Crisci։ «Relationships between numbers of readers per copy and the characteristics of magazines»։ The Print and Digital Research Forum։ Վերցված է ապրիլի 14, 2015 
  23. «News magazines»։ Lombard Media։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է մարտի 15, 2015 
  24. Anne Austin (2008)։ «Western Europe Market and Media Fact»։ Zenith Optimedia։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 5, 2015-ին։ Վերցված է ապրիլի 10, 2015 
  25. «Dati ADS (tirature e vendite)»։ Fotografi (Italian)։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2015-ին։ Վերցված է ապրիլի 26, 2015 
  26. «Top 10 Italian Fashion Magazines»։ Cision։ փետրվարի 3, 2011։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 2, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2014 
  27. Mayer Nissim (օգոստոսի 18, 2011)։ «FHM, Heat, Zoo sales slump in Bauer Media magazine ABCs»։ Digital Spy։ Վերցված է հուլիսի 30, 2015 
  28. «ABC Certificates and Reports: Grazia»։ Audit Bureau of Circulations։ Վերցված է մարտի 7, 2014։ «July to December 2013, combined print and digital editions.» 
  29. Hein David (նոյեմբերի 8, 2017)։ «Klambt übernimmt Grazia komplett»։ horizont.net։ Վերցված է նոյեմբերի 9, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]